«Հայկական գորգագործության վարպետաց դասեր Լեհաստանում»

«Հայկական գորգագործության վարպետաց դասեր Լեհաստանում»

«Հայկական գորգագործության վարպետաց դասեր Լեհաստանում»

ՅՈՒԵՍԿՕ-ի 2003թ․ «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 20-ամյակին նվիրված «Եվրոպական համակարգողների ցանց» /«ENFP» նախաձեռնության տեղեկագրի 5-րդ թողարկումն անդրադարձել է Ժողովրդական արվեստների թանգարանի «Հայկական գորգագործության վարպետաց դասեր Լեհաստանում» կրթամշակութային ծրագրին:

Տեղեկագրում, մասնավորապես, նշված է, որ ծրագրի շրջանակում Վարշավայի թագավորական ամրոցի գորգերի սրահում հայ վարպետներն իրականացրել են կարպետագործության և գորգագործության դասընթացներ, ներկայացվել է «Թերեզա Սահակյան» հիմնադրամի գորգերի հավաքածուն։

Ծրագիրն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նախաձեռնությամբ՝ համագործակցելով Լեհ-հայկական հիմնադրամի, Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանի, Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանության հովանու ներքո Սփյուռքի գործերի հանձնակատարի հետ:

Վիպական երգարվեստը Մարիաննա Տիգրանյանի հետ

Վիպական երգարվեստը Մարիաննա Տիգրանյանի հետ

Վիպական երգարվեստը Մարիաննա Տիգրանյանի հետ

Մեր երգերը և մենք նախաձեռնության ազգային երգերի հերթական բաց դասը նվիրված էր վիպական երգարվեստին։ Հյուրն էր երաժշտագետ, ֆոլկլորագետ Մարիաննա Տիգրանյանը։ Խոսվեց «Սասնա ծռեր» էպոսի, դրա երգվող հատվածների մասին, «Մոկաց Միրզա», «Կարոս խաչ» վիպերգերի մասին։ Միջոցառումը նվիրված էր Գագիկ Գինոսյանի հիշատակին։

Միջոցառման պաստառին Երվանդ Քոչարի «Սասունցի Դավիթ» էպոսի գրաֆիկական շարքից նկարազարդում է:

Բուն Բարեկենդանը Մեղրաձորում

Բուն Բարեկենդանը Մեղրաձորում

Բուն Բարեկենդանը Մեղրաձորում

Հայոց մշակույթում Բուն Բարեկենդանն ամենաուրախ ու գունագեղ տոներից էր։ Վերջին տարիներին այն քիչ-քիչ վերադառնում է հին ու բարի ավանդույթներին ու նշվում առավել աշխուժորեն։ Մեղրաձորում տեղի ունեցավ Բուն Բարեկենդանի միջոցառումների մի ամողջ շարք։ Միջոցառումները կազմակերպվել էին Մեղրաձորի Սամվել Մուրադյանի անվան մշակույթի կենտրոնի կողմից։ Ծրագրում. դիմակավորված ուրախ երթ, լարախաղաց, սուտլիկ հարսանիք, շուրջպարեր, ժողովրդական խաղեր, հացթխում, հյուրասիրություն:

Բարեկենդանը Իջևանում

Բարեկենդանը Իջևանում

Բարեկենդանը Իջևանում

Ահա եկավ հայոց ազգին օրերը,
Հանեցեք հիները, հագեք նորերը:
Բարեկենդան, փորեկենդան,
Բարեկենդան օրեր է,
Խելքս գլխես կորեր է…

Բարեկենդանն Իջևանում փետրվարի 11-ին նշվեց ազգային ուրախ տոնակատարությամբ՝ երգերով, պարերով և իհարկե հետաքրքիր խաղերով, Վարը Վարենկի և Թամզարայի հետ միասին:

Բարեկենդանը Կենտրոն վարչական շրջանում

Բարեկենդանը Կենտրոն վարչական շրջանում

Բարեկենդանը Կենտրոն վարչական շրջանում

Երևանի Կենտրոն վարչական շրջանը փետրվարի 9-ին հրավիրել էր փոքրիկներին և նրանց ծնողներին՝ միասին նշելու Բարեկենդանը, մասնակցելու տոնական ուրախ խաղերին, շուրջպարերին, դիտելու լարախաղացի զվարճալի ելույթը և համտեսելու բարեկենդանյան գաթա և հալվա: Տոնական ուրախ հավաքույթը տեղի ունեցավ «Երևան իմ սեր» հիմնադրամի բակում:

Սուրբ Սարգսի տոնը Mihr voyage-ի հետ

Սուրբ Սարգսի տոնը Mihr voyage-ի հետ

Սուրբ Սարգսի տոնը Mihr voyage-ի հետ

Սուրբ Սարգսի տոնը Mihr voyage-ի հետ անցավ հետևյալ ծրագրով՝ ուխտագնացություններ Օշականի Սուրբ Սարգիս մատուռ-սրբատեղի, Ուշիի Սուրբ Սարգիս եկեղեցի, այցելություն Բյուրականի «Տոնացույց» մշակույթի կենտրոն՝ տոնածիսական միջոցառումներով և հյուրասիրությամբ։

Սուրբ Սարգսի տոնը Երազ այգում

Սուրբ Սարգսի տոնը Երազ այգում

Սուրբ Սարգսի տոնը Երազ այգում

Այս տարի սիրո բարեխոս Սուրբ Սարգիս Զորավարի տոնը Երազ այգում տոնեցին «Մասունք» ավանդական երգի-պարի համույթի հետ միասին՝ օրհնանքներով ու երգերով։ Մասնակիցները պատրաստեցին աղաբլիթ, սովորեցին և կատարեցին սիրային զուգերգեր, տեղի ունեցավ փոխինդի պատրաստման ծես, խաղացին աղջիկ փախցնոցի, լսեցին ավանդական երգ-երաժշտություն և բռնեցին ավանդական շուրջպար։

«Մեր պարերը և մենք»

«Մեր պարերը և մենք»

«Մեր պարերը և մենք»

Հունվարի 26-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Մեր պարերը և մենք» նախաձեռնության՝ հայկական պարի հերթական բաց դասը:
Արդեն ավանդույթ դարձած հանդիպումը գլխավորեց «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը:

Կարպետագործության դասընթացներ

Կարպետագործության դասընթացներ

Կարպետագործության դասընթացներ

Ժողովրդական արվեստների թանգարանի դպրոցում՝ «Ինքնության դարբնոցում» վերսկսվել են կարպետագործության դասընթացները։
Դասերը` ամեն հինգշաբթի և ուրբաթ 15։00-17։00։
Դասավանդում է ոլորտի երիտասարդ և տաղանդավոր մասնագետներից մեկը՝ Աննա Մանուկյանը։
1 դասի վճարը՝ 2500 դրամ։
Անհրաժեշտ նյութերը տրամադրվում են։
Գրանցման համար զանգահարել՝ +374 10 569380։ Հասցեն` Աբովյան 64