Զարդարում ենք Ծառ խնկենի ու երգում Ավետիսներ

«Զարդարում ենք Ծառ խնկենի ու երգում Ավետիսներ»

Զարդարում ենք Ծառ խնկենի ու երգում Ավետիսներ

Հին ժամանակներից ի վեր հայերը Ամանորին զարդարել են Ծառ խնկենի (տոնածառ, կենաց ծառ, կաղանդի ծառ, տիեզերական ծառ, նավասարդի ծառ)։ Ըստ հավատալիքների խնկենին տիեզերական պարտեզի՝ դրախտի գլխավոր ծառն է, և յուրաքանչյուր ընտանիքի համար այն բարիքի աղբյուր է։ Ծառ խնկենին, ի տարբերություն ժամանակակից տոնածառի, մնում է տանը ողջ տարին, քանի որ այն հաջողություն, դրական լիցքեր և օրհնություն է բերում ձեր տուն, ամեն տոնի հետ փոփոխելով իր զարդարանքը (Զատիկին՝ գունավոր ձվեր, Վարդավառին՝ վարդեր, և այդպես կլոր տարի):
Միջոցառումն անցկացրեց «Տոնացույց» ժողովրդական թատրոնի ղեկավար, «Հեքիաթի տուն» կենտրոնի հիմնադիր, երաժիշտ-երաժշտագետ Հասմիկ Բաղրամյանը:

«Հայկական գորգագործության վարպետաց դասեր Լեհաստանում» ծրագրի մասին՝ Ավետիս թերթում

«Հայկական գորգագործության վարպետաց դասեր Լեհաստանում» ծրագրի մասին՝ «Ավետիս» թերթում

«Հայկական գորգագործության վարպետաց դասեր Լեհաստանում» ծրագրի մասին՝ Ավետիս թերթում

«Ավետիս» թերթի 57-րդ համարում լույս է տեսել «Հայկական գորգագործության վարպետաց դասեր Լեհաստանում» կրթամշակութային ծրագրի շրջանակում իրականացված վարպետաց դասերի վերաբերյալ տեղեկատվություն:
Նոյեմբերի 18-20-ը Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրենի տեղակալ Գայանե Ասլանյանը և վարպետներ՝ Սյուզաննա Ավետիսյանը, Արմինե Խաչատրյանը, Անի Մարտիրոսյանը Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանում, մի շարք այլ կրթամշակութային կազմակերպություններում անցկացրել են կարպետագործություն և գորգագործության դասընթացներ, առանձին դասախոսություններ տարբեր տարիքի մասնակիցների համար:
«Հայկական գորգագործության վարպետաց դասեր Լեհաստանում» կրթամշակութային ծրագիրն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նախաձեռնությամբ՝ համագործակցելով Լեհ-հայկական հիմնադրամի, Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանի, Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանության հովանու ներքո Սփյուռքի գործերի հանձնակատարի հետ:

Գորգագործությունը իբրև ծես, գորգը՝ սրբազնացված տարածք

«Գորգագործությունը իբրև ծես, գորգը՝ սրբազնացված տարածք»

Գորգագործությունը իբրև ծես, գորգը՝ սրբազնացված տարածք

Դեկտեմբերի 12-ին Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում տեղի ունեցավ «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից անցկացվող եռամսյա դասընթացի վերջին դասախոսությունը: Դասախոսության թեման էր՝ «Գորգագործությունը իբրև ծես, գորգը՝ սրբազնացված տարածք»: Դասախոսության բանախոսն էր Փորձագիտական կենտրոնի փորձագետ, գորգագետ, պ.գ.թ. Աշխունջ Պողոսյանը, ով այս անգամ խոսեց գորգի ծիսապաշտամունքային դրսևորումների մասին:

«Վերապրած ձեռագործներ» ժամանակավոր ցուցադրություն

«Վերապրած ձեռագործներ» ժամանակավոր ցուցադրություն

«Վերապրած ձեռագործներ» ժամանակավոր ցուցադրություն

Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Վերապրած ձեռագործներ» ժամանակավոր ցուցադրությունը, որը կազմակերպվել է «Հայ օգնության միություն» բարեգործական կազմակերպության Հայաստանի «Կռունկ» մասնաճյուղի հետ համատեղ։ Ներկայացված են ասեղնագործ ինքնատիպ նմուշներ Արևմտյան Հայաստանից, այդ թվում՝ սեղանի և անկողնու ծածկոցներ, ասեղնագործ օձիքներ, ժանյակներ, սրբիչներ և այլն։
Ցուցադրության բացումից հետո երկու կառույցների միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որով նախատեսվում է ստեղծագործական-կրթական նախագծերի, կրթամշակութային միջոցառումների, ցուցադրությունների համատեղ իրականացում։
ՀՕՄ Հայաստան-ի «Կռունկ» մասնաճյուղի նվիրած մի շարք ինքնատիպ նմուշներ համալրեցին Հայաստանի պատմության թանգարանի ազգագրական հավաքածուն։

«Վերապրած ձեռագործներ» ժամանակավոր ցուցադրություն

«Վերապրած ձեռագործներ» ժամանակավոր ցուցադրություն

«Վերապրած ձեռագործներ» ժամանակավոր ցուցադրություն

Նոյեմբերի 29-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Վերապրած ձեռագործներ» ժամանակավոր ցուցադրության հանդիսավոր բացումը, որը կազմակերպվել է ՀՕՄ Հայաստանի «Կռունկ» մասնաճյուղի հետ համատեղ։ Ցուցադրությունում տեղ են գտել ասեղնագործ ինքնատիպ նմուշներ, այդ թվում՝ սեղանի և անկողնու ծածկոցներ, ասեղնագործ օձիքներ, ժանյակներ, սրբիչներ և այլն։ Բացմանը հաջորդեց երկու կառույցների միջև հուշագրի կնքումը, որով նախատեսվում է ընդլայնել համագործակցության շրջանակները և իրականացնել մի շարք համատեղ նախագծեր։

Արցախի գորգագործական մշակույթը․ դասախոսություն

Արցախի գորգագործական մշակույթը․ դասախոսություն

Արցախի գորգագործական մշակույթը․ դասախոսություն

Նոյեմբերի 28-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում տեղի ունեցավ «Փորձագիտական դասընթացներ» եռամսյա ծրագրի հերթական դասախոսությունը, նվիրված՝ Արցախի գորգագործական մշակույթին: Բանախոսն էր «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ -ի փորձագետ, գորգագետ, պ.գ.թ. Աշխունջ Պողոսյանը:

Հայաստանն առաջին անգամ մասնակցում է Եվրոպայում լայն ճանաչում ունեցող Ստրասբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառին

Հայաստանն առաջին անգամ մասնակցում է Եվրոպայում լայն ճանաչում ունեցող Ստրասբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառին

Հայաստանն առաջին անգամ մասնակցում է Եվրոպայում լայն ճանաչում ունեցող Ստրասբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանն առաջին անգամ մասնակցում է Եվրոպայում լայն ճանաչում ունեցող Ստրասբուրգի Սուրբ ծննդյան տոնավաճառին:
Համաշխարհային ճանաչում ունեցող տոնավաճառին ավելի քան 60 հայ վարպետների 400 տեսակ ձեռագործ աշխատանքներ են ներկայացված:
Հայկական զարդամոտիվներով ստեղծված Սուրբ ծննդյան և Ամանորի խորհրդանիշները շուրջ մեկ ամիս (նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 24-ն) կզարդարեն Ստրասբուրգի «Saint Thomas» հրապարակում տեղակայված հայաստանյան հյուրընկալ տաղավարը:
Արդեն մի քանի օր է, ինչ տոնավաճառի այցելուներին առաջարկվում են հայկական կենսունակ ժառանգության, այդ թվում՝ գորգագործության, ասեղնագործության, թաղիքագործության և փայտարվեստի լավագույն նմուշները:
Համաեվրոպական այս կարևորագույն հարթակում ներկայացվածությունը կնպաստի հայկական մշակութային ժառանգության միջազգային հանրահռչակմանը, միջմշակութային երկխոսության ձեռքբերմանն ու ընդլայնմանը:
Նշենք նաև, որ Հայաստանի առաջին մասնակցությունը Ստրասբուրգի Սուրբ ծննդյան տոնավաճառին կնշանավորվի տաղավարի հանդիսավոր բացման արարողությամբ, որին կմասնակցեն Ֆրանսիայի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ:
Ծրագիրն իրականացվում է համագործակցությամբ ՀՀ արտաքին գործերի նախարարության և Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի համակարգմամբ:

Հայկական գորգագործության դասընթաց՝ Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանում

Հայկական գորգագործության դասընթաց՝ Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանում

Հայկական գորգագործության դասընթաց՝ Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանում

Վարշավայի թագավորական ամրոցի գորգերի սրահում տեղի է ունեցել «Հայկական գորգագործության վարպետաց դասեր Լեհաստանում» կրթամշակութային ծրագրի բացման պաշտոնական արարողությունը:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նախաձեռնությամբ՝ համագործակցելով Լեհ-հայկական հիմնադրամի, Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանի, Լեհաստանում Սփյուռքի գործերի հանձնակատարի հետ՝ Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանության հովանու ներքո։
Ծրագրի շրջանակում Երևանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի վարպետները կարպետագործություն և գորգագործության դասընթացներ կանցկացնեն տարբեր տարիքի մասնակիցների համար:
Միջոցառմանը ներկա են եղել Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, Լեհաստանում Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ հոգեշնորհ Տ. Մինաս աբեղա Հախվերդյանը, Լոձում Հայաստանի պատվո հյուպատոս Ռաֆալ Խոման, Լեհաստանում Սփյուռքի գործերի հանձնակատար Դիանա Հովակիմյանը, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ։
Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանի համակարգող Ագնեշկա Յեջեևսկա-Կուրեկը ներկայացրել է սրահում ցուցադրված «Թերեզա Սահակյան» հիմնադրամի բացառիկ գորգերի հավաքածուն, վերջինիս պատմությունը, ինչպես նաև ընդգծել Լեհաստանում նմանօրինակ կրթական ծրագրի իրականացման կարևորությունը։
Ողջունելով ներկաներին՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրենի տեղակալ Գայանե Ասլանյանը նշել է՝ ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության, մասնավորապես` գորգագործության հանրահռչակումն է, Վարշավայի հայկական համայնքում մշակութային ժառանգության իրազեկումը, փոխանցումն ու տարածումը: Շնորհակալական ելույթով հանդես է եկել նաև Լեհ-հայկական հիմնադրամի հիմնադիր, դոկտոր Արսեն Հովսեփյանը:

Մանկական Մեր երգերը և մենք

Մանկական «Մեր երգերը և մենք»

Մանկական Մեր երգերը և մենք

Նոյեմբերի 25-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ մանկական «Մեր երգերը և մենք»-ը։ Միջոցառման առաջին հատվածում ելույթ ունեցավ «Ծիլք» ավանդական երգի-պարի խումբը (գեղարվեստական ղեկավար՝ Միքայել Խաչատրյան)։ Խմբի անդամները երեխաներ են։ Միջոցառման երկրորդ հատվածում տեղի ունեցավ ժողովրդական մանկական երգերի ուսուցում Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի հետ։