garnan-meghedi-paratony-tiflisum

«Գարնան մեղեդի» փառատոնը Թբիլիսիում

Մայիսի 21-ին Վրաստանի պարարվեստի միությունը Թբիլիսիում իրականացրեց «Գարնան մեղեդի» փառատոնը, որին  մասնակցում էր  նաև Ախալքալաքի շրջանի  Բեժանո գյուղի  «Բեժանո» պարային համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Գայանե Յայլոյան, պարուսույց՝  Յուրա Յայլոյան): Փառատոնին մասնակցում էին Վրաստանի տարբեր շրջանների պարային համույթներ։  «Բեժանո» պարային համույթը վերադարձավ հաղթանակով:

Քննարկվել_են_ՀՀ_ոչ_նյութական_մշակութային_ժառանգության_արժեքների features

Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում գրանցման ներկայացված առաջարկները

Քննարկվել_են_ՀՀ_ոչ_նյութական_մշակութային_ժառանգության_արժեքների

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստը:
Նիստը վարել է խորհրդի նախագահ, երաժշտագետ Հռիփսիմե Պիկիչյանը: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում գրանցման ներկայացված առաջարկները:
Առանձին-առանձին անդրադառնալով ներկայացված առաջարկներին՝ խորհրդի անդամները հանդես են եկել դիտողություններով, մասնագիտական առաջարկություններով:
Խորհուրդը քննարկել է նաև հայտերի կազմման, լրացման կարգի մասին հասարակության իրազեկման անհրաժեշտությանն ու աջակցությանը վերաբերող հարցեր: Այդ նպատակով առաջարկվել է հայտադիմողներին հրավիրել սեմինարների, ինչպես նաև ակտիվացնել թանգարանների գիտական բաժինները՝ հայտերի լրացմանը օժանդակելու աշխատանքները կազմակերպելիս:
Ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում գրանցման ներկայացված առաջարկները քննարկելիս մասնագիտական խորհուրդն ընդգծել է որոշ առաջարկների՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող արժեքների ցանկում ընդգրկելու հրատապությունը: Այս առնչությամբ կարևորվել է պետական մշակութային քաղաքականության դերը՝ արժեքների պահպանմանն ուղղված ջանքեր գործադրելու, գործընթացում այլ գերատեսչությունների ընդգրկելու առումով:
Ամփոփելով նիստը՝ խորհուրդը որոշել է ներկայացված առաջարկները մասնագիտական դիտարկումներով ուղարկել լրամշակման, խմբագրման, մանրամասների ճշգրտման՝ ըստ անհրաժեշտության ցուցաբերելով խորհրդատվական աջակցություն:

hambardzman-tony-tumoyi-aygum

Համբարձման տոնը ԹՈՒՄՈ-ի այգում

«Վարք հայոց» ավանդական երգի-պարի խմբի մասնակցությամբ մայիսի 26-ին՝ ժամը 18:00-ին, Երևանի Հովհաննես Թումանյանի անվան զբոսայգում («Թումոյի» այգու սկզբնամաս, Կիևյան կամրջի հարակից հատված) տեղի կունենա Համբարձման տոնին նվիրված միջոցառում, որի ընթացքում կներկայացվեն տոնին բնորոշ ծեսեր, սովորույթներ, խաղեր և այդ ամենը ազգային նվագարանների ու տարբեր գավառների ավանդական երգ-պարերի ուղեկցությամբ։
Եկե՛ք միասին տոնենք բոլորիս կողմից այդքան սպասված, խորհրդավոր ու գեղեցիկ Ջանգյուլումը՝ Քրիստոսի Համբարձման տոնը։

aseghnagorcutyan-dasyntac-erevanum

Ասեղնագործության դասընթաց Երևանում

«Խորոտ»-ը մեկնարկում է 4-րդ ասեղնագործութեան դասընթացը՝ Երեւանում։

Դասընթացի նպատակն է համալրել «Խորոտ» թիմը նոր ասեղնագործողներով։

Դասընթացի մանրամասները.

մեկնարկը՝ մայիսի 24,

տեւողությունը` 8 դաս /երեքշաբթի եւ հինգշաբթի օրերին/,
յուրաքանչյուր դասի տեւողությունը` 1-1,5 ժամ /18:30-20։00/,
անցկացման վայրը` «Իրական դպրոց» ԿՀ (հասցե՝ ք. Երեւան, Ծարավ Աղբյուրի 134/1),

դասընթացի արժեքը՝ 5000դր.:

Կդասավանդվի Մարաշի հյուսված կար:

[email protected]

+37494548987
+37493629421

kverakangnvi-jox-arvestneri-tangarani-dilijani-masnachyuxi-shenqy

Կվերականգնվի Ժողովրդական արվեստների թանգարանի Դիլիջանի մասնաճյուղի հուշարձան-շենքը

Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանի մասնաճյուղը՝ կառուցված 19-րդ դարի վերջում (1896 թ.), Դիլիջանի ամենահին շինություններից է: Ճարտարապետական այս կառույցի վթարային վիճակը հաշվի առնելով՝ ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել է շենքի վերականգնման աշխատանքները։

«Թանգարանների_գիշերը»_Ժողովրդական_արվեստների_թանգարանում

«Թանգարանների գիշերը» Ժողովրդական արվեստների թանգարանում

«Թանգարանների_գիշերը»_Ժողովրդական_արվեստների_թանգարանում featured

Մայիսի 21-ին՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը միացել են Հայաստանի և Արցախի 125 թանգարաններ:
Ներկայացնում ենք Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի ծրագիրը.
/Աբովյան 64/
18:00-24:00 I Մշտական ցուցադրություն
18:00-24:00 I Ցուցահանդես՝ «Աշխարհը տիկնիկի աչքերով…». Օրենբուրգի «Տիկնիկ» պատկերասրահի և հայ տիկնիկագործ վարպետների աշխատանքներ
18:30-20:00 I Տիկնիկագործության վարպետաց դասեր
20:00-21:00 I Ժողովրդական հեքիաթների ներկայացում. «Այրոգի» ստվերների թատրոն
21:00-22:00 I Համերգային ծրագիր. «Արդվին» ազգագրական երգի և պարի համույթ:
Թանգարանի փայտարվեստի ցուցասրահ /Պարոնյան 4/
18:00-24:00 I Մշտական ցուցադրություն
18:00-20:00 I Խեցեգործության ցուցադրական դասեր «Էլիզաբեթ» արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ:

Մուտքն ազատ է:

dzeragorc-ashxatanqneri-eritasardakan-tonavachar

Ձեռագործ աշխատանքների երիտասարդական տոնավաճառ

Երիտասարդների ազգային տոնին նվիրված՝ մայիսի 21-ին, 22-ին, Գյումրու Աբովյան փողոցում տեղի կունենա երիտասարդական տոնավաճառների շարք, որտեղ ներկայացված կլինեն Շիրակի մարզում ձեռագործ աշխատանքներ ստեղծող անհատներն ու կազմակերպությունները: Ձեռագործ աշխատանքների տոնավաճառ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են չվնասել բնությանը։

Կարող եք ձեռք բերել հետաքրքիր հուշանվերներ, զարդեր, գրենական պիտույքներ, ինչպես նաև կարող եք համտեսել համեղ թխուկներ, որոնք պատրաստել են շիրակաբնակ երիտասարդները:

Սկիզբը` ժամը 14:00-ին:

Նախաձեռնությունն անցկացվում է Վորլդ Վիժն Հայաստանի «ԵՄ-ն հանուն երիտասարդության․ բանիմաց և ակտիվ երիտասարդներ հանուն ժողովրդավար Հայաստանի՝ այսօր և վաղը» ծրագրի շրջանակում, Գյումրու «Երիտասարդական պալատ» ՀՈԱԿ-ի հետ համատեղ:

Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

patrastvum-enq-hambardzman-tonin

«Պատրաստվում ենք Համբարձման տոնին Հասմիկ Բաղրամյանի հետ»

Մանի ասեմ ու շարեմ,

Ջան ծաղիկ, ջան, ջան,

Լցնեմ տոպրակ ու կարեմ,

Ջան, վիճակ, ջան, ջան:

Մայիսի 17-ին՝ ժամը 18:30-ին Ժողովրդական արվեստների թանգարանում տեղի կունենա սպասված հանդիպում «Տոնացույց» կազմակերպության ղեկավար Հասմիկ Բաղրամյանի հետ։ Մասնակիցները միասին կպատրաստվեն Համբարձման տոնին (այս տարի այն նշվում է մայիսի 26-ին)։

Հասմիկ Բաղրամյանը կխոսի Համբարձման տոնի մասին, կներկայացնի տոնին առնչվող հայկական ծեսերն ու սովորույթները, կծանոթացնի տոնի խորհրդանիշ տիկնիկի՝ Վիճակի Արուսի հետ, մասնակիցները կսովորեն Համբարձման տոնի երգեր (մանիներ) ու ծիսական խաղեր։

Մասնակցության արժեքը՝ 2000 դրամ։

Հասցե՝ ք․ Երևան, Աբովյան 64 (Աբովյան պուրակ):

ergum-enq-dyucaznerger

«Երգում ենք դյուցազներգեր»

Հայ ժողովուրդը հնագույն ժամանակներից ի վեր ավանդույթ է ունեցել գովերգելու իր քաջերին և տեղի ունեցող հերոսական դրվագները։ Դյուցազներգերի մեջ են մտնում նաև մեր էպոսի երգերը։

Միջոցառումը կվարի «Մեր երգերը և մենք» նախաձեռնության թիմը։ Կմիանան նաև մեր կամավոր դյուցազուն տղաներ տարբեր երգի, պարի խմբերից։

Հանդիպումը տեղի կունենա մայիսի 6-ին՝ ժամը 19։00-ին, «Բարձունք» կենտրոնում:

«Երգում ենք դյուցազներգեր»

«Երգում ենք դյուցազներգեր»

«Երգում ենք դյուցազներգեր»

Հայ ժողովուրդը հնագույն ժամանակներից ի վեր ավանդույթ է ունեցել գովերգելու իր քաջերին և տեղի ունեցող հերոսական դրվագները։ Դյուցազներգերի մեջ են մտնում նաև մեր էպոսի երգերը։
Միջոցառումը կվարի «Մեր երգերը և մենք» նախաձեռնության թիմը։ Կմիանան նաև մեր կամավոր դյուցազուն տղաներ տարբեր երգի, պարի խմբերից։
Հանդիպումը տեղի կունենա մայիսի 6-ին՝ ժամը 19։00-ին, «Բարձունք» կենտրոնում: