Կայացավ «Ստվերախաղքի ազգային երրորդ փառատոնը»

Կայացավ «Ստվերախաղքի ազգային երրորդ փառատոնը»

Կայացավ «Ստվերախաղքի ազգային երրորդ փառատոնը»

«Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամի և «Այրոգի» ստվերների թատրոնի համագործակցությունը շարունակելով՝ այս տարի նոյեմբերի 18-ին կայացավ «Ստվերախաղքի ազգային երրորդ փառատոնը»: Փառատոնին մասնակցում էին ստվերախաղքով զբաղվող 12 խմբեր Հայաստանի տարբեր մարզերից և համայնքներից: Խմբերը ներկայացրին ինչպես ավանդական, այնպես էլ նորարարական և անիմացիոն ստվերային ներկայացումներ: Մասնակիցների տարիքային բազմազանությունը և վերջին մեկ տարում նոր խմբերի ձևավորումը հույս է ներշնչում, որ հայկական մշակույթի այս ճյուղը չի կորսվի: Թատրոնի վաղագույն տեսակներից մեկը տարեց տարի նոր զարգացում է ապրում և տարածում գտնում Հայաստանում՝ սկսած դպրոցներից, երեխաների շրջանակներում մինչև մեծահասակներ: Խմբերից յուրաքանչյուրն արժանացավ հատուկ անվանակարգերում մրցանակների․
Լավագույն ստվերային անիմացիա- «Shadow Մարդիկ», Այբ դպրոց
Լավագույն մանկական ներկայացում- «Մրջունիկներ», Մխիթար Սեբաստացի կրթահամալիր
Ավանդական արհեստի լավագույն ներկայացում- «Ճրագ», Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան
Լավագույն ստվերային ներկայացում- «Հեքիաթի տուն», Լոռվա մարզի Փամբակ գյուղ
Լավագույն երաժշտական ձևավորում- «Ավետիս», Մեղրաձորի Սամվել Մուրադյանի անվան Մարզամշակութային կենտրոն
Լավագույնս հեղինակին հավատարիմ մնալու համար- «Բեբուկ»
Լավագույն սցենար-«Էնկի», Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան
Լավագույնս ավանդական ստվերախաղքը շարունակելու համար- Տավուշի մարզի Նոյեմբերյանի Ստվերախաղքի թատրոն
Լավագույն դերասանական կազմի համար- «Ժպիտ», Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան և թիվ 3 մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն
Լավագույն մտահղացման համար- Գեղամ Գուլիկյան
Լավագույն գրաֆիկական աշխատանք- «Կենաց կորով», Տավուշի մարզի Հաղարծին գյուղ
Լավագույն ռեժիսուրա- «Թաթիկներ», Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան։

«Մեր պարերը և մենք»

«Մեր պարերը և մենք»

wine-areni-paraton

Նոյեմբերի 24-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Մեր պարերը և մենք» հայկական պարի հերթական բաց դասը՝ «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ:

«Ղափամայի տոն»

Ղափամայի տոն

«Ղափամայի տոն»

Երևանի Կենտրոն վարչական շրջանը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ նոյեմբերի 13-ին հրավիրել էր բոլորին մասնակցելու Ղափամայի տոնին՝ Վերնիսաժի կենտրոնական հատվածում: Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ ազգային ուտեստի ցուցադրություն և հյուրասիրություն։ Հրավիրված մի շարք խոհարարական կազմակերպություններ և խոհարարական ուսումնական կենտրոններ ցուցադրեցին և հյուրասիրեցին ազգային խոհանոցին բնորոշ ուտեստներ` Ղափամա, հալվա, չրեր և այլն: Միջոցառմանը մասնակցեց ավանդական երգի-պարի համույթ, ողջ ընթացքում հնչեց ազգային երաժշտություն:

«Հյուսքեր և հանգույցներ» խորագրով դասախոսություն

«Հյուսքեր և հանգույցներ» խորագրով դասախոսություն

«Հյուսքեր և հանգույցներ» խորագրով դասախոսություն

Ժողովրդական արվեստների թանգարանում նոյեմբերի 3-ին, ժամը 18:00-ին տեղի կունենա «Հյուսքեր և հանգույցներ» խորագրով դասախոսությանը, որը կվարի ժողովրդական վարպետ Լուսինե Մխիթարյանը:
Դասախոսությանը կներկայացվի հյուսքերի և հանգույցների կառուցվածքը՝ ըստ տարածաշրջանների ու ժամանակաշրջանների, կխոսվի «Հայկական հանգույց» անվանման ծագման մասին, ինչպես նաև հնարավորություն կստեղծվի ծանոթանալու տարբեր ազգերի կիրառական արվեստում օգտագործվող դեկորատիվ հանգույցներին։
Մուտքն ազատ է։ Հասցեն՝ Աբովյան 64։

«Մեր պարերը և մենք»

«Մեր պարերը և մենք»

«Մեր պարերը և մենք»

Հոկտեմբերի 27-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած «Մեր պարերը և մենք» հայկական պարի բաց դասը «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ:

«Հայել-պարել» կրթական ծրագիր

«Հայել-պարել» կրթական ծրագիր

«Հայել-պարել» կրթական ծրագիր

Հոկտեմբերի 26-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Հայել-պարել» կրթական ծրագիրը «Մենք» ազգային պարի խմբի հետ։
Ծրագրի մասնակիցերն էին Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի սաները:

Հայաստանի անտիկ շրջանի կարասային թաղումների մշակույթը. դասախոսություն

Հայաստանի անտիկ շրջանի կարասային թաղումների մշակույթը. դասախոսություն

Հայաստանի անտիկ շրջանի կարասային թաղումների մշակույթը. դասախոսություն

Հոկտեմբերի 24-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Հայաստանի անտիկ շրջանի կարասային թաղումների մշակույթը» խորագրով բանախոսություն, որը վարեց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի ժառանգության հետազոտության խմբի գիտաշխատող պ.գ.թ. Արմինե Գաբրիելյանը։
Բանախոսության ընթացքում ներկայացվեցին ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ իրականացված գիտական թեմայի հետազոտության ընթացքն ու արդյունքները, կարասային թաղման ծեսի առանձնահատկությունները, բնութագրական գծերը և տարածման սահմանները:
Բանախոսը հատուկ անդրադարձ կատարեց ՀՀ մարզերում և Արցախի Հանրապետության տարածքում հայտնաբերված կարասային թաղումներին, որոնք ներկայացված են Հայաստանի պատմության թանգարանում գործող «Կարասի ֆենոմենը թաղման ծեսում. կարասային թաղումների մշակույթն անտիկ Հայաստանում» ժամանակավոր ցուցադրությունում։

Ժանեկագործության աշխատարան

Ժանեկագործության աշխատարան

Ժանեկագործության աշխատարան

“Today Art Initiative” կազմակերպությունը “Pariahs: Performing Europe’s Historical Memory” նախագծի շրջանակներում, սկսել է համատեղ ստեղծագործման աշխատարաններ և վարպետության դասեր Այնթափ գյուղում:
Հոկտեմբերի 20-ին Այնթափ գյուղում տեղի ունեցավ ժանեկագործության աշխատարանը՝ Վանիա Մսրիէի ղեկավարությամբ: Աշխատարանի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել հայկական ժանեկագործության հմտություններին ու համատեղ ներդրված ստեղծագործական ջանքերով ստեղծել մեկ ընդհանուր աշխատանք:
Հայկական ժանյակը հայ ժողովրդի հետ անցել է բազմաթիվ փորձություններ, պահպանել իր պարզությունն ու հասել մեր օրեր: Նյութի մատչելիության, գործիքների համեմատաբար պարզ ձևերի, դրա հետ մեկտեղ՝ գեղարվեստական արտահայտչության լայն միջոցների շնորհիվ ժողովրդի մոտ լայն տարածում ստացած և սիրված զբաղմունքներից մեկն է եղել։ Նուրբ ասեղնագործ ժանյակներում պահպանվել են տիեզերքի, բուսական ու կենդանական, երկրաչափական հնագույն զարդամոտիվներ, գրպանիկներ և այլն :
Վանիա Մսրիէ Գարաճեանը ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում: Նրա նախնիները գաղթել են Կիլիկիայի Այնթափ քաղաքից: Ասեղնագործության ու ժանեկագործության սերը Վանիայի մեջ սկսել է փոքր տարիքից։ Ինքնաշխատությամբ և դժվարությամբ հայկական ասեղնագործության (Մարաշ, Սվազ, Այնթապ, ՈՒրֆա, Քիլիս, Վանի ժանյակ ևայլն) գաղտնիքները յուրացնելով, Վանիան այսօր ունի իր անձնական ապրանքանիշը՝ Վանարթ Ձեռարվեստ անունով, որը, բացի ձեռքով ասեղնագործությունից, հայկական նախշազարդերը կիրառում է համակարգչային մեքենայով։

Մըր երգերը ու մունք. Արցախի երգեր

Մըր երգերը ու մունք. Արցախի երգեր

Մըր երգերը ու մունք. Արցախի երգեր

Հոկտեմբերի 20-ին Ժողովրդական արվեստների թանգարանում տեղի ունեցավ «Մեր երգերը և մենք» նախաձեռնության հայկական ժողովրդական երգերի բաց դասը, այս անգամ նվիրված Արցախ աշխարհի երգերին։ Միջոցառումը անցկացրեց երաժշտագետ Զավեն Թագակչյանի սան, արմատներով արցախցի Լուսինե Դավությանը։