«Համարձակ Խնձորեսկ» ցուցահանդես

«Համարձակ Խնձորեսկ» ցուցահանդես

«Համարձակ Խնձորեսկ» ցուցահանդես

ԱՀԱ կոլեկտիվը սեպտեմբերի 6-ից 10-ը Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում բացում է ժամանակավոր ցուցասրահ` ներկայացնելու Գորիսածին արվեստագետ Դավիթ Քոչունցի «Համարձակ Խնձորեսկ» ժամանակակից գորգերի և կարպետների հավաքածուն։
Հավաքածուի 9 եզակի նմուշները գործել են Գորիսի Կանանց զարգացման ռեսուրս կենտրոնի կողմից հիմնադրված Վերիշենի արհեստների կենտրոնի կին գորգագործները: «Համարձակ Խնձորեսկ» հավաքածուն կրում է արվեստագետի հայրենի գյուղի` Հին Խնձորեսկի քարանձավային բնակավայրի դրոշմը։ Հին Խնձորեսկը միջնադարում նաև հայկական գորգագործության կարևոր կենտրոններից մեկն էր, որտեղ ստեղծվեց Սյունիքով ու Արցախով մեկ տարածում գտած, ինչպես նաև Եվրոպայի ու Մետաքսի ճանապարհին գտնվող շուկաներում և այլուր վաճառված «Խնձորեսկ» տիպի գորգը։
Գորգերն ու կարպետներն արտադրվել են «Կենսարար մուտքեր. բնակեցման հյուսվածքները Խնձորեսկից, Տեղ ու Վերիշեն» ցուցադրության շրջանակում (համադրող՝ Նայիրի Խաչատուրեան), որը տեղի ունեցավ 2023 թ. հունիսի 3-ից օգոստոսի 12-ը Վերիշենի մշակույթի տանը և Սբ. Հռիփսիմե եկեղեցում։ Նախագիծը կյանքի կոչվեց «Հայկական գորգերի միության» աջակցության շնորհիվ:
ԱՀԱ կոլեկտիվի թողարկած առաջին հավաքածուի` Դավիթ Քոչունցի 9 եզակի նմուշներից բաղկացած «Համարձակ Խնձորեսկ» ժամանակակից գորգերն ու կարպետներն ամբողջությամբ Հայաստանում են արտադրվել` միմիայն բնական ներկերով։

Հայաստանի պատմության թանգարանում բացվել է Ջեյմս Թուֆենկյանի գորգերի հավաքածուի ցուցադրությունը (1)

Հայաստանի պատմության թանգարանում բացվել է Ջեյմս Թուֆենկյանի գորգերի հավաքածուի ցուցադրությունը

Հայաստանի պատմության թանգարանում բացվել է Ջեյմս Թուֆենկյանի գորգերի հավաքածուի ցուցադրությունը (1)

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը սեպտեմբերի 2-ին Հայաստանի պատմության թանգարանում ներկա է եղել «Ձայներ հավաքական անցյալից. 19-րդ դարի հայկական գորգարվեստը. նմուշներ Ջեյմս Թուֆենկյան հավաքածուից» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացման արարողությանը։ Ցուցադրության կազմակերպիչը Պատմության թանգարանն է՝ «Թուֆենկյան գորգեր» ընկերության հետ գործակցությամբ:
Բացման արարողությանը ներկա է եղել Ջեյմս Թուֆենկյանը: Միջոցառումը մեկնարկել է Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ շնորհավորանքով և լռության րոպեով՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շնորհավորել է ներկաներին նախագծի՝ իրականություն դառնալու առթիվ: «Պետությունը մշտապես կարևորում է այսպիսի համագործակցությունները, և ես հուսով եմ, որ այս մի համագործակցությամբ մեր կապը չի ավարտվի: Հայկական գորգերի ներկայացումը կարևոր խթան է նաև զբոսաշրջության զարգացման առումով․ Հայաստան այցելող զբոսաշրջիկները շատ հարցնում գորգերի մասին․ նրանք Հայաստան են գալիս՝ նախապես արդեն մեր երկիրը ճանաչելով որպես գորգագործության կարևոր կենտրոն ու հայտնի գորգանմուշներ ստեղծած երկիր: Այս համատեքստում սա ոչ միայն զբոսաշրջության և այցելուների համար կարևոր նախագիծ է, այլև կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական առումով: Վստահ եմ, որ շատ-շատերն են գալու այս ցուցահանդեսը դիտելու», – ասել է Ալֆրեդ Քոչարյանը:
«Ուրախ ենք, որ Հայաստանի մայր թանգարանում կարող ենք հայտարարել մի կարևորագույն համագործակցության մասին: Ցուցադրությունն ընդհանուր առմամբ հետաքրքիր հաղորդագրություն ունի իր մեջ. մշակութային ժառանգության պահպանության ներկայացման գաղափարի շուրջ համախմբման խորհուրդ է պարունակում իր մեջ այս ցուցահանդեսը: Մայր հայրենիքում առաջին անգամ կներկայացվի պարոն Թուֆենկյանի՝ երկար տարիների աշխատանքի արդյունքը: Հայկական գորգարվեստի ընտիր նմուշներից բաղկացած այս հավաքածուն մեզ համար կբացահայտի մեր հարուստ ժառանգության բազմազանությունն ու ինքնուրույն դրսևորումները», – ասել է Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը:
Դավիթ Պողոսյանը շնորհակալանքի խոսքեր է հայտնել Ջեյմս Թուֆենկյանին, ցուցադրության համադրող Նաիրի Խաչատուրյանին, ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ ցուցադրության կազմակերպման ընթացքում ցուցաբերած աջակցության համար, թանգարանի աշխատակիցներին՝ գործադրած ջանքերի համար:
19-րդ դարի տասնյակ անզուգական հայկական գորգերը, որոնք Ջեյմս Թուֆենկյանը հավաքել է տարիներ շարունակ, արտացոլում են հայկական գորգագործական լավագույն ավանդույթների բազմազանությունը: ԱՄՆ-ից բերված հայկական գորգարվեստի նմուշների այս ընտրանին ավելի քան 400 քմ ցուցադրական տարածքում առաջին անգամ ներկայացվելու է հանրությանը՝ բացահայտելով ուրույն մի ժառանգություն՝ համադրվելով բնօրինակ լուսանկարների ու այլ ցուցադրական միջոցների հետ։ Հավաքածուում ընդգրկված են Արցախ-սյունիքյան, Լոռվա, Արևմտյան Հայաստանի և հայկական տարբեր պատմա-ազգագրական տարբեր շրջանների տիպաբանական շուրջ 30 գորգանմուշներ՝ մի մասը՝ արձանագիր:
« Ես ունեի հավաքածուն, կարողացել էի հավաքել գորգերը, բայց գաղափար չունեի՝ ինչպես կարելի է դա ցուցադրել: Ցավոք սրտի, մենք ինքներս դեռ ամբողջությամբ չգիտենք՝ ինչի մասին է հայկական գորգը, ինչ տեսք ունի: Սա պետք է լինի մեր ներդրումը համաշխարհային ժառանգության մեջ: Ես շատ երջանիկ կլինեմ, եթե այստեղ գան դպրոցական երեխաները՝ դիտելու ցուցահանդեսը։
Այս գորգերն այն նույն ճակատագիրն ունեն, ինչ ունեցել են ցեղասպանության ժամանակ գողացված և թրքացած երեխաները. նրանցից ոմանք կարողացել են իմանալ իրենց ինքնությունն ու փրկվել: Այս գորգերն էլ ստեղծվել են հայ կանանց կողմից, եղել են շատ կարևոր իրենց տներում, բայց վերջին 150 տարիներին սփռվել են աշխարհով մեկ, փոխվել են դրանց անուններն ու ազգային պատկանելությունը: Եվ ինձ համար այս գորգերը գտնելն ու Հայաստան բերելը նման է այն նույն երեխաներին հայկական ինքնությանը վերադարձնելուն», – ասել է Ջեյմս Թուֆենկյանը՝ կարևորելով հայկական գորգործության գիտական ուսումնասիրությունը։
Նշենք, որ Ջեյմս Թուֆենկյանի մասնավոր հավաքածուն համադրվել է Հայաստանի պատմության թանգարանի ազգագրագետների կողմից դաշտային աշխատանքների ժամանակ արված 20-րդ դարասկզբի արխիվային լուսանկարների և լուսանկարիչ Դիմիտրի Երմակովի արհեստանոցում ստեղծված դիմանկարների հետ: Վերջիններս ազգագրական կարևոր վկայություններ են հայկական գորգագործական ավանդույթների և դարեր շարունակ առօրյայում դրանց ունեցած նշանակության մասին: Պատմական Արցախում և Հայաստանի տարբեր բնակավայրերում արված ժամանակակից լուսանկարները, ինչպես նաև «Թուֆենկյան գորգեր» ընկերության մասին պատրաստված ֆիլմը, որոնք ընդգրկվել են ցուցադրության մեջ, օգնում են ավելի լավ հասկանալ հայկական գորգագործության համատեքստը երեկ, այսօր և վաղը:
Ցուցադրությունը հանրության համար բաց կլինի մեկ տարի, որի շրջանակում նախատեսվում են տարբեր միջոցառումներ։

Ժամանակավոր ցուցադրության բացում. «Ձայներ հավաքական անցյալից. 19-րդ դարի հայկական գորգարվեստը. նմուշներ Ջեյմս Թուֆեն

Ժամանակավոր ցուցադրության բացում. «Ձայներ հավաքական անցյալից. 19-րդ դարի հայկական գորգարվեստը. նմուշներ Ջեյմս Թուֆենկյան հավաքածուից»

Ժամանակավոր ցուցադրության բացում. «Ձայներ հավաքական անցյալից. 19-րդ դարի հայկական գորգարվեստը. նմուշներ Ջեյմս Թուֆենկյան հավաքածուից» (1)

Հայաստանի պատմության թանգարանի և «Թուֆենկյան գորգեր» ընկերության համագործակցությամբ սեպտեմբերի 2-ին` ժամը 18։00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «Ձայներ հավաքական անցյալից. 19-րդ դարի հայկական գորգարվեստը. նմուշներ Ջեյմս Թուֆենկյան հավաքածուից» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը։
19-րդ դարի տասնյակ անզուգական հայկական գորգերը, որոնք Ջեյմս Թուֆենկյանը հավաքել է տարիներ շարունակ, արտացոլում են հայկական գորգագործական լավագույն ավանդույթների բազմազանությունը: ԱՄՆ-ից բերված հայկական գորգարվեստի նմուշների այս ընտրանին ավելի քան 400 քմ ցուցադրական տարածքում առաջին անգամ ներկայացվելու է հանրությանը՝ բացահայտելով ուրույն մի ժառանգություն՝ համադրվելով բնօրինակ լուսանկարների ու այլ ցուցադրական միջոցների հետ։
«Դեռևս նախորդ տարվանից Հայաստանի պատմության թանգարանում բացված ազգային հավաքածուին զուգահեռ՝ ներկայացվող նմուշները նորովի են բացահայտելու մեր հավաքական անցյալը։ Ցուցահանդեսի նպատակներից է գորգարվեստի վերածնունդը, որի ուղղությամբ «Թուֆենկյան գորգեր» ընկերությունը մեծածավալ աշխատանքներ է իրականացնում»,- ցուցադրության մասին ասել է Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը:
Թուֆենկյան ընկերության սեփականատեր, գորգերի փորձագետ և հավաքորդ Ջեյմս Թուֆենկյանի խոսքով՝ նա իր առջև խնդիր չէր դրել հավաքելու հայկական ամենահին, հազվագյուտ ու պատմականորեն ամենանշանակալի գորգերը. «Ընդհակառակը, ես ցանկանում էի հավաքել, պահպանել և աշխարհին ցույց տալ հայկական տնայնագործ գորգերի ամենագեղեցիկ, հմայիչ ու խորհրդավոր նմուշները: Ես հիացած եմ արվեստի այս պատկերավոր նմուշներով և այն հանգամանքով, որ այս գորգերը ստեղծել են ոչ թե հայտնի վարպետներ, որոնք հարստություն են կուտակել՝ դրանք վաճառելով, այլ 150 տարի առաջ հեռավոր լեռնային վայրերում բնակված հասարակ ջուլհակներ: Նրանք ստեղծել են այս նմուշները, քանի որ սիրել են իրենց արհեստը, հպարտացել իրենց գործով և միաժամանակ ցանկացել ընտանիքի անդամներին այսպիսի իրեր ունենալու բերկրանք պատճառել»։
Նշենք, որ Ջեյմս Թուֆենկյանի մասնավոր հավաքածուն համադրվել է Հայաստանի պատմության թանգարանի ազգագրագետների կողմից դաշտային աշխատանքների ժամանակ արված 20-րդ դարասկզբի արխիվային լուսանկարների և լուսանկարիչ Դիմիտրի Երմակովի արհեստանոցում ստեղծված դիմանկարների հետ: Վերջիններս ազգագրական կարևոր վկայություններ են հայկական գորգագործական ավանդույթների և դարեր շարունակ առօրյայում դրանց ունեցած նշանակության մասին: Արցախում և Հայաստանի այլ բնակավայրերում արված ժամանակակից լուսանկարները, ինչպես նաև «Թուֆենկյան գորգեր» ընկերության մասին պատրաստված ֆիլմը, որոնք ընդգրկվել են ցուցադրության մեջ, օգնում են ավելի լավ հասկանալ հայկական գորգագործության համատեքստը երեկ, այսօր և վաղը:
Ցուցադրությունը հանրության համար բաց կլինի մեկ տարի, որի շրջանակում նախատեսվում են տարբեր միջոցառումներ։

«Ձայներ հավաքական անցյալից. 19-րդ դարի հայկական գորգարվեստը. նմուշներ Ջեյմս Թուֆենկյանի հավաքածուից»

«Ձայներ հավաքական անցյալից. 19-րդ դարի հայկական գորգարվեստը. նմուշներ Ջեյմս Թուֆենկյանի հավաքածուից»

«Ձայներ հավաքական անցյալից. 19-րդ դարի հայկական գորգարվեստը. նմուշներ Ջեյմս Թուֆենկյանի հավաքածուից»

Հայաստանի պատմության թանգարանի և «Թուֆենկյան գորգեր» ընկերության համագործակցությամբ՝ սեպտեմբերի 3-ից Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Ձայներ հավաքական անցյալից. 19-րդ դարի հայկական գորգարվեստը. նմուշներ Ջեյմս Թուֆենկյանի հավաքածուից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։
Առաջին անգամ մեծ ծավալով ցուցադրվելու են Ջեյմս Թուֆենկյանի մասնավոր հավաքածուից 19-րդ դարի հայկական գորգերի տասնյակ հատընտիր նմուշներ, որոնք արտացոլում են հայկական գորգագործական ավանդույթների բազմազանությունը:
Ջեյմս Թուֆենկյանի մասնավոր հավաքածուն համադրվել է Հայաստանի պատմության թանգարանի ազգագրագետների կողմից դաշտային աշխատանքների ժամանակ արված 20-րդ դարասկզբի արխիվային լուսանկարների և լուսանկարիչ Դիմիտրի Երմակովի արհեստանոցում ստեղծված դիմանկարների հետ: Վերջիններս ազգագրական կարևոր վկայություններ են հայկական գորգագործական ավանդույթների և դարեր շարունակ առօրյայում դրանց ունեցած նշանակության մասին: Արցախում և Հայաստանի այլ բնակավայրերում արված ժամանակակից լուսանկարները, ինչպես նաև «Թուֆենկյան գորգեր» ընկերության մասին պատրաստված ֆիլմը, որոնք ընդգրկվել են ցուցադրության մեջ, օգնում են ավելի լավ հասկանալ հայկական գորգագործության համատեքստը երեկ, այսօր և վաղը:
Ցուցադրությունը հանրության համար բաց կլինի մեկ տարի, որի ընթացքում նախատեսվում է տարբեր միջոցառումների իրականացում:

Գորգագործության բաց դաս՝ «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում

«Եվրոպական ժառանգության օրերը» Ժողովրդական արվեստների թանգարանում

Գորգագործության բաց դաս՝ «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում

Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում Ժողովրդական արվեստների թանգարանը Փայտարվեստի ցուցասրահում, Երևանի և մարզերի մի շարք մշակութային և հասարակական վայրերում իրականացրեց գորգագործության և փայտագործության ինտերակտիվ ցուցադրական դասեր։
Դասերի ընթացքում թանգարանի աշխատակիցները և վարպետները այցելուներին ներկայացրեցին ժողովրդական արհեստների ավանդույթները և դրանք սերունդներին փոխանցելու կարևոր առաքելությունը։
Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում Երևանում, Եղեգնաձորում, Դիլիջանում, Տեղ գյուղում և Դվին հնավայրում կազմակերպված միջոցառումներին մասնակցեցին թանգարանի «Ինքնության դարբնոց» դպրոցի և «Արար» կենտրոնի սաները։

Գորգագործության բաց դաս՝ «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում

Գորգագործության բաց դաս՝ «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում

Գորգագործության բաց դաս՝ «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում

Օգոստոսի 26-27-ը Հայաստանում անցկացվող «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում առաջին անգամ նաև գորգագործության բաց դաս է անցկացվել։ Միջոցառումն իրականացրել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը։
Առաջին նմանօրինակ միջոցառումը տեղի է ունեցել օգոստոսի 26-ին Հյուսիսային պողոտայում․ գորգագործության ևս մեկ ցուցադրական դաս կանցկացվի օգոստոսի 27-ին Սարյան փողոցում։
«Վարպետաց դասերի միջոցով նպատակ ունենք գորգագործությունը հասարակության շատ ավելի լայն շրջանակներին հասանելի դարձնելու։ Այցելուները կարող են մոտենալ ու փորձել հանգույց գործել՝ ինչ-որ չափով ծանոթանալով գորգագործական ավանդույթներին»,- ասում է թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանը՝ տեղեկացնելով, որ Ժողովրդական արվեստների թանգարանի Փայտարվեստի ցուցասրահում այսօր նաև փայտագործության ցուցադրական դաս է անցկացվել։
Թանգարանի տնօրենի խոսքով՝ հատկապես վերջին տարիներին գորգագործության հանդեպ հետաքրքրությունը բավականին մեծացել է, իսկ նմանօրինակ միջոցառումներ թանգարանը կազմակերպել է ինչպես Երևանում, այնպես էլ ՝ ՀՀ մարզերում․ «Եթե դեռ 10 տարի առաջ շատ քիչ կենտրոններ կային, որոնք զբաղվում էին գորգագործությամբ և նաև դասընթացներ էին կազմակերպում, այսօր այդ կենտրոնների թիվը բազմապատկվել է ինչպես մարզերում, այնպես էլ Երևանում»։
Ի դեպ, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանն այս տարի նշում է հիմնադրման 45-ամյակը․ այդ առիթով վաղը հատուկ արարողակարգով կմեկնարկի թանգարանի հոբելյանին նվիրված գորգի գործման գործընթացը։ Լուսինե Թորոյանի խոսքով՝ գորգը պատրաստ կլինի մինչև տարեվերջ։
Հիշեցնենք՝ «Եվրոպական ժառանգության օրերն» այս տարի անցկացվում են «Կենսունակ ժառանգություն» խորագրով: Այն նվիրվում է «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 20-ամյակին։
Երկու օրերի ընթացքում ավելի քան 100 մշակութային կազմակերպություններ իրենց հարկի ներքո կհյուրընկալեն այցելուներին, կկազմակերպվեն օրվա խորհրդին համահունչ բազմաթիվ մշակութային միջոցառումներ: Տեղի կունենան դասական և հայկական ժողովրդական համերգներ, տեսաֆիլմերի ցուցադրություններ, գրական-երաժշտական ցերեկույթներ, կրթական, ինտերակտիվ ծրագրեր, հանդիպում-քննարկումներ, դասախոսություններ, վարպետաց դասեր և այլն:
«Եվրոպական ժառանգության օրերի» փակման պաշտոնական արարողությունը տեղի կունենա օգոստոսի 27-ին, Արմավիրի մարզի «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում:
Միջոցառումների մուտքն ազատ է։

«Արի՛ խաղանք ավանդական խաղեր»

«Արի՛ խաղանք ավանդական խաղեր»

«Արի՛ խաղանք ավանդական խաղեր»

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը օգոստոսի 27-ին, Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում` «Ոչ նյութական մշակութային ժառանգության» կոնվենցիայի 20-ամյակի առթիվ, հրավիրում են «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան` մասնակցելու մշակութային միջոցառման։ Ծրագրում՝ ավանդական խաղեր (ժամը 17։30-19:30), թատերական ներկայացում` «Խաղ»` Երևանի մնջախաղի պետական թատրոնի մասնակցությամբ (ժամը 20։30)։
Կարող են մասնակցել բոլոր ազգագրական խմբերը, երիտասարդական նախաձեռնությունները, տեղացիներն ու օտարերկրացիները, մեծերն ու փոքրերը, բոլոր-բոլոր ցանկացողները։
Մուտքն ազատ է։

ԳՈւԹԱՆ 2023

ԳՈւԹԱՆ 2023

ԳՈւԹԱՆ 2023

Ազգային-ավանդական երգի-պարի փառատոնն իրականանում է «Մրրո» հայ ազգային արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ:
Փառատոնի նպատակն է պահպանել և տարածել հայկական ազգային-ավանդական երգերն ու պարերը, ավելի ճանաչելի դարձնել երիտասարդներին ու փոխանցել սերնդեսերունդ:
Փառատոնն իրականացվում է՝ հիմքում ունենալով կարևորագույն սկզբունքներ. ավանդական երգերի-պարերի ներկայացում իրենց էթնիկ տարբերակով՝ առանց որև է ժամանակակից մշակումների, օգտագործել բացառապես ազգային նվագարաններ (դուդուկ, բլուլ, շվի, զուռնա, պկու, կոպալ, դհոլ … ), անցյալի հայ երգի ու պարի երախտավորների գործունեությանը վերաբերող ֆիլմերի ստեղծում և ցուցադրում՝ արժևորելով նրանց ունեցած գործունեությունն ու մեզ փոխանցված ավանդը:
ԳՈւԹԱՆ 2023-ի մասնակից խմբերն են` «Ակունք», «Կարին», «Սասնա Ծռեր», «Վան», «Մարաթուկցիներ», «Մասունք», «Նուբար», «Վերադարձ», «Մենք ենք մեր սարերը» | Արցախ, «Արդվին», «Տավրոս», «Տարոնցիներ», «Արեգ», «Գորանի», «Սեբաստացիներ», «Ծիլք»։

«Մեր պարերը և մենք» օգոստոս

«Մեր պարերը և մենք» օգոստոս

«Մեր պարերը և մենք» օգոստոս

Շարունակելով սիրելի ավանդույթը՝ ամսվա վերջին ուրբաթ օրը «Կարին» ավանդական երգի-պարի խումբը և «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը հրավիրում են բոլոր ցանկացողներին սովորելու հայկական ավանդական պարեր:
Պարային հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 25-ին՝ ժամը 19:00-ից մինչև ուշ երեկո, «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում (Կասկադ):
Մուտքն ազատ է բոլորի համար:
Հետագա միջոցառումների և համերգների մասին տեղեկանալու համար միացեք «Կարին» ավանդական երգի-պարի խմբի ֆեյսբուքյան, ինստագրամյան և տելեգրամյան էջերին։

Բերքի տոն 10-րդ հոբելյանական փառատոն

«Բերքի տոն» 10-րդ հոբելյանական փառատոն

Բերքի տոն 10-րդ հոբելյանական փառատոն

Մասնակիցը դարձեք արդեն ավանդական դարձած «Բերքի տոնին»՝ գյուղական կյանքի և ավանդույթների՝ հոբելյանական 10-րդ փառատոնին:
Կվայելեք՝
Հայաստանի, Արցախի, հարևան Վրաստանի ու շատ այլ երկրների ֆերմերների, տնայնագործների ցուցադրած և վաճառքի ներկայացրած արևահամ թարմ և վերամշակված համեղ մրգերի ու բանջարեղենի և այլ բարիքների վաճառքն ու համտեսը,
կենդանի երաժշտությամբ ուղեկցվող ավանդական երգն ու պարը։
Ե ՞ՐԲ՝ 2023 թ. սեպտեմբերի 16-17-ին, ժամը 11-ից 21:00:
ՈՐՏԵ ՞Ղ՝ Ուսուցման Կանաչ կենտրոնում, Ձորաղբյուր, Բանակի 18
Մանրամասներ՝ +37491541177, +37443177748։
Փառատոնի ընթացքում մասնակից ֆերմերների և նրանց խմբերի միջև տեղի կունենան մրցույթներ 3 անվանակարգերում: Տեղի կունենան նաև հետաքրքիր միջոցառումներ և խաղեր փոքրիկների ու պատանիների համար: