Սիրելի կապանցիներ, օգոստոսի 14֊ին, ժամը 18:00-ին Գարեգին Նժդեհի անվան զբոսայգում տեղի կունենա հայկական ավանդական պարերի բաց դաս, որի ընթացքում հնարավորություն կունենաք սովորել հայկական բազմաթիվ ավանդական կենցաղային պարեր, որոնք պարել են մեր պապերը դարեր շարունակ։ Մուտքն ազատ է։
Խաղողօրհնեքին նվիրված միջոցառումը «Երազ» այգում կմեկնարկի օգոստոսի 14-ին, ժամը 18։00-ից՝ խաղողի եկեղեցական օրհնության կարգով։ Ժամը 19:00-ից այգու ողջ տարածքում կլինեն ազգագրական երգ-պարեր, պարերի ուսուցում «Մասունք» և «Վարը Վարենկ» խմբերի կողմից, խաղեր, ավանդական ծիսակարգեր, վարպետաց դասեր «ԿԷԱՆ» կրթամշակութային կենտրոնի կողմից: Կգործեն նաև ցուցադրություն-վաճառքի տաղավարները՝ համեղ սնունդ, զովացնող ընպելիքներ, հայկական գինիներ, ձեռագործ իրեր։ Մուտքն ազատ է։ Միջոցառման օրակարգը․ • 18։00 Հյուրերի ժամանում, միջոցառման մեկնարկ • 18:00-20:00 Վարպետաց դասեր՝ բրդի մշակման, կարպետգործության, գորգագործության, տիկնիկագործության, խեցեգործության, կավագործության • 18։30 Խաղողի օրհնության կարգ • 18:45 Ազգագրագետի կողմից տոնի ժողովրդական խորհրդի ներկայացում • 18:50-19:25 Ազգային ժողովրդական երգեր․ «Մասունք» ավանդական երգի-պարի համույթ • 19:25-20:00 Հայ ժողովրդական ավանդական խաղեր. «Մասունք» ավանդական երգի-պարի համույթ • 19:00-20:00 Ազգային պարուսուցում. «Վարը Վարենկ» կրթամշակութային ՀԿ • 20:00 Շուրջպար • 20:45 «Կաթիլ» բենդի համերգ:
Օգոստոսի 10-ին Սիսիան համայնքում կայացավ «Նավասարդ» Հայ-Իրանական մշակութային խոհանոցային եզակի փառատոն։ Միջոցառումը կազմակերպվել էր հայկական և իրանական մշակույթի մոտիվներով։ Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոնը ևս մասնակցություն ունեցավ այդ փառատոնին՝ ներկայացնելով իր տաղավարը։ Սիսիանի ՄԿ կենտրոնի ուսումնառուները հնարավորություն ունեցան ներկայացնել և վաճառել իրենց ձեռքի աշխատանքները։ Բազմազան տաղավարներ, արվեստի գործեր, ահեստագործական արտադրանք, հայկական և իրանական ճաշատեսակներ, հայկական ժողովրդական պարեր, երգ-երաժշտություն զարդարեցին Սիսակ Նահապետի անվան հրապարակը։
«Մեր երգերը և մենք» նախաձեռնության կողմից իրականացվող հայկական ժողովրդական երգերի հերթական բաց դասը տեղի կունենա օգոստոսի 12-ին, ժամը 19։00-ին, Թումո այգում՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի դիմացի շատրվանների մոտ։ Այս անգամ հյուրն է լինելու Վան ազգային երգի, պարի խումբը։
Նորայր Քարտաշյանը և Տորք նվագախումբը հրավիրում են «Բարի լու՜յս, Այգեձոր» զուռնայի փառատոնին: Ամսաթիվ՝ Օգոստոսի 11 Ժամ՝ 10։30 Վայր՝ Տավուշի մարզ, գ. Այգեձոր, գյուղի կենտրոն:
Օգոստոսի 10-11-ը Սիսիան քաղաքի հրապարակում տեղի կունենա «Նավասարդ» հայ-իրանական մշակութային խոհանոցային փառատոնը: Առաջին օրվա ընթացքում փառատոնի մասնակից հայկական և իրանական թիմերը տաղավարներում կպատրաստեն և կներկայացնեն իրենց խոհանոցի բազմազանությունն ու պատմությունը։ Մշակութային և երաժշտական գոտիներում կներկայացվի երգ, պար, երաժշտություն, լազերային շոու Հայկի գալստյան ցուցադրումով, արվեստի գործեր, ահեստագործական արտադրանք։ Մինչ փառատոնի վերոնշյալ հիմանական մասը, կկազմակերպվի մրցույթ մասնակից թիմերի միջև տարբեր անվանակարգերով, իսկ փառատոնի ավարտին կլինի մրցանակների շնորհման արարողություն։ Հաջորդ օրը` օգոստոսի 11-ին, ժամը 03:00-05:00, նախատեսվում է այցելություն «Զորաց Քարեր բնակատեղի» պատմամշակութային արգելոց՝ աստղային դիտման նպատակով (մուտքը «Զորաց Քարեր բնակատեղի» պատմամշակութային արգելոց՝ տոմսերով)։ Փառատոնը կազմակերպում են Տուրիզմի Հայկական ֆեդերացիան և «Հայ Խոհարարական Ավանդույթների Զարգացման և պահպանման» ՀԿ-ն՝ ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, ՀՀ Սյունիքի մարզպետարանի, Սիսիանի համայնքապետարանի, Իրանի Իսլամական Հանրապետության Մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության նախարարության, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան Մշակույթի կենտրոնի հետ համագործակցությամբ։ Հարցերի կամ այլ մանրամասների համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 099 58 45 46:
Օգոստոսի 6-ին, ժամը 12:00-22:00-ն Խաչքարերի պուրակում կգործի ձեռագործ իրերի ցուցահանդես-վաճառք։ Կազմակերպիչներ՝ Roots & Next հիմնադրամ և Սիրիահայերի միության տիկնանց հանձնախումբ:
Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոնում օգոստոսի 5-ին, ժամը 11։00-ին տեղի կունենա ՀՀ ԿԳՄՍՆ «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության» ծրագրի շրջանակներում կազմակերպվող «Երեխաները երեխաների համար» խորագրով կավագործության աշխատանքների ցուցահանդեսի բացումը: Հասցե՝ Մարգարյան 35։
Վերականգնելով սիրելի ավանդույթը՝ ամսվա վերջին ուրբաթ օրը «Կարին» ավանդական երգի-պարի խումբը և «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը հրավիրում են բոլոր ցանկացողներին սովորելու հայկական ավանդական պարեր: Պարային հանդիպումը տեղի կունենա հուլիսի 29-ին՝ ժամը 19:00-ից մինչև ուշ երեկո, «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում (Կասկադ): Մուտքն ազատ է բոլորի համար:
Վարդավառին ընդառաջ՝ հուլիսի 16-17-ին, Տավուշի մարզի Կողբ գյուղում «Կողբ» հիմնադրամը կազմակերպել է տոնին նվիրված կրթական, մշակութային եւ ժամանցային միջոցառումներ։ Օր 1 | Հուլիսի 16 08:00-12:00 Հյուրերի ժամանում Կողբ՝ Երեւանից եւ այլ մարզերից 10:00-12:00 Կողբի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց, Բերդավանի Ղալինջաքար բերդից եւ Նոյեմբերյանի Սուրբ Սարգիս եկեղեցուց Վարդավառի երթ 12:00-12:30 Երթի մասնակիցների եւ հյուրերի հանդիպում եւ Վարդավառի շուրջպար 12:30-14:00 Ազատ ժամանց 14:00-15:30 «Ethno Colors» խմբի համերգ 15:30-18:00 Վարդավառի տոնակատարություն, պարեր, լարախաղաց, ջրոցի եւ այլն 18:00-20:00 Ազատ ժամանց 20:00-21:30 «Նեմրա» խմբի համերգ 21:30-22:00 Վարդավառի ուղերձ, շուրջպար եւ այլն 22:00-23:30 Արամ MP3-ի համերգ 23:30-ից մինչեւ լույս Խարույկներ, շուրջպար եւ այլն Օր 2| Հուլիսի 17 9:00-11:00 Ազատ ժամանց 10:00-13:00 Այցեր տեսարժան վայրեր 13:00-14:00 Ազատ ժամանց 14:00-16:00 «Hayat Project» խմբի համերգ 16:00-18:00 Koghb Color Festival 2022 by Arm Events / DJ Drred, DJ Mill, SKINYYY: