Գորգագործական մշակույթի ծագումնաբանությունը, փորձաքննության հիմնահարցեր. դասախոսություն

Գորգագործական մշակույթի ծագումնաբանությունը, փորձաքննության հիմնահարցեր. Դասախոսություն

Գորգագործական մշակույթի ծագումնաբանությունը, փորձաքննության հիմնահարցեր. դասախոսություն

Կայացավ «Գորգագործական մշակույթի ծագումնաբանությունը. փորձաքննության հիմնահարցեր» խորագրով հերթական դասախոսությունը: ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի՝ Արվեստի պատմության տեսության և մշակութաբանության ամբիոնի ուսանողները բաց և ինտերակտիվ շփման և հետաքրքիր հարցադրումների միջոցով հնարավորություն ստացան ավելի լավ պատկերացում կազմելու գորգի, դրա շուրջ հյուսվող ավանդույթների և տիպական առանձնահատկությունների մասին:
Դասախոսությունն անցկացրեց Փորձագիտական կենտրոնի փորձագետ, գորգագետ, պ.գ.թ. Աշխունջ Պողոսյանն, ով այս անգամ անդրադարձ կատարեց «Միջնադարյան Հայասանի գորգագործական ավանդույթներին, տիպաբանության և դասակարգման առանձնահատկություններին»:
Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են միանալ ձևավորված խմբին:
Մուտքն ազատ է:
Դասընթացի վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ (011) 29-71-13, (011) 29-71-18:

Ամփոփվել է «Վիքին սիրում է կենսունակ ժառանգությունը» լուսանկարչական մրցույթը (1) (1)

Ամփոփվել է «Վիքին սիրում է կենսունակ ժառանգությունը» լուսանկարչական մրցույթը

Ամփոփվել է «Վիքին սիրում է կենսունակ ժառանգությունը» լուսանկարչական մրցույթը (1) (1)

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 20-ամյակի կապակցությամբ 2023 թվականի մարտից մեկնարկել էր «Վիքին սիրում է կենսունակ ժառանգությունը» միջազգային քարոզարշավը:
Քարոզարշավի շրջանակում օգոստոսի 1-ից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նախաձեռնությամբ, «Վիքիմեդիա Հայաստանի» հետ համատեղ, Հայաստանը մրցույթ-նախագծով միացել էր միջազգային այս նախաձեռնությանը։ Նախագիծն ունի երկու բաժին՝ լուսանկարչական և խմբագրական։
«Պաշտպանելով կենսունակ ժառանգությունը» խորագրով լուսանկարչական մրցույթը տեղի ունեցավ կոնվենցիայի համակարգողների եվրոպական ցանցի (European Network of Focal Points) նախաձեռնությամբ:
Լուսանկարչական մրցույթի արդյունքներին կարող եք ծանոթանալ այս հղմամբ` https://meta.m.wikimedia.org/wiki/Wiki_Loves_Living_Heritage/European_photo_contest/Winners

Դասընթացներ արցախցիների համար. Ժողովրդական արվեստների թանգարան

Դասընթացներ արցախցիների համար. Ժողովրդական արվեստների թանգարան

Դասընթացներ արցախցիների համար. Ժողովրդական արվեստների թանգարան

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը, հավատարիմ մնալով վարպետներին աջակցելու իր առաքելությանը և հաշվի առնելով վերջին օրերին իրականացրած հարցումները, Արցախի մեր հայրենակիցների համար կանցկացնի ԱՆՎՃԱՐ դասընթացներ և վերապատրաստումներ (առանց տարիքային սահմանափակման) հետևյալ ոլորտներում՝ գորգագործություն, կարպետագործություն, ասեղնագործություն, ժանեկագործություն, թաղիքագործություն, փայտարվեստ:
Դասընթացները կանցկացվեն Թանգարանի «Ինքնության դարբնոց»կրթարանի շրջանակներում:
Այդ նպատակով հավաքագրվում են կամավորներ, ովքեր
ոլորտի վարպետ են և կարող են դասավանդել շաբաթը 1-2 անգամ,
կարող են տրամադրել դասընթացների համար անհրաժեշտ նյութեր,
կարող են ծրագրին աջակցել ֆինանսապես՝ դառնալով Թանգարանի բարեկամ,
պատրաստ են անցկացնել օգտակար և հետաքրքիր հանդիպումներ ծրագրի մասնակիցների համար։
Ծրագրի ողջ ընթացքում կապահովվի թափանցիկ հաշվետվություն։
Դասընթացներն ավարտած մեր հայրենակիցների աշխատանքները առանձնահատուկ տեղ կգտնեն թանգարանի հուշանվերային արտադրանքի շարքում, որոնք ձեռք բերելով՝ կնպաստեք նրանց ֆինանսական վիճակի կայունացմանը։
Գրանցման համար անցնել հետևյալ հղումով՝
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScMZIrHjzNttYM5CICzZK61vX5mbHyatZlmptiM2cyaEoAHwA/viewform?vc=0&c=0&w=1&flr=0&pli=1 :

Արցախցի արհեստագործների կանչ. Թումո ստուդիաներ

Արցախցի արհեստագործների կանչ. Թումո ստուդիաներ

Արցախցի արհեստագործների կանչ. Թումո ստուդիաներ

Թումո ստուդիաները իրականացնում են բռնի տեղահանված արցախցի արհեստագործների տվյալների հավաքագրում՝ համագործակցությունների նպատակով։
Իրենց արտադրության թիմը լիարժեք դարձնելու համար փնտրում են դերձակների, հելունով կամ շյուղերով գործող անձանց, ասեղնագործության վարպետների, գորգագործների, խեցեգործների, զարդագործների, փայտի և քարի հետ աշխատող վարպետների։
Անհրաժեշտության դեպքում կիրականացնեն մասնագիտական վերապատրաստման անվճար դասընթացներ՝ ընտրված վարպետների համար։
Պատրաստ են համագործակցել ինչպես Թումո ստուդիաներում, այնպես էլ հեռակա։

Խնդրում ենք անցնել հղումով և լրացնել Google հայտադիմումը https://forms.gle/FYBXK6GYXzANA1G87 , կամ զանգահարել +374 11 203088։
TUMO Studios is sponsored by the JHM Foundation.

Տեղի ունեցավ «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանցարանի գորգերի բացառիկ ցուցադրություն (1) (1) (1) (1) (1)

Տեղի ունեցավ «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանցարանի գորգերի բացառիկ ցուցադրություն

Տեղի ունեցավ «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանցարանի գորգերի բացառիկ ցուցադրություն (1) (1) (1) (1) (1)

Սեպտեմբերի 15-ին «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանցարանի ցուցասրահում տեղի ունեցավ «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանցարանի գորգերի բացառիկ ցուցադրությունը:
Ցուցադրությունը դեռ բաց կլինի մինչև հոկտեմբերի 15-ը:

 

«Կարասի ֆենոմենը թաղման ծեսում. կարասային թաղումների մշակույթն անտիկ Հայաստանում» (1) (1) (1)

«Կարասի ֆենոմենը թաղման ծեսում. կարասային թաղումների մշակույթն անտիկ Հայաստանում»

«Կարասի ֆենոմենը թաղման ծեսում. կարասային թաղումների մշակույթն անտիկ Հայաստանում» (1) (1) (1)

Սեպտեմբերի 16-ին Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Կարասի ֆենոմենը թաղման ծեսում. կարասային թաղումների մշակույթն անտիկ Հայաստանում» խորագրով ժամանակավոր ցուցադրություն, որը կազմակերպվել է Հայաստանի պատմության թանգարանի և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի համագործակցությամբ։ Ելույթի խոսքով հանդես եկան թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը, ինչպես նաև ցուցադրության հեղինակ Արմինե Գաբրիելյանը։
Ներկայացված են Հայաստանի տարբեր հնավայրերի (Գառնի, Նոր Արմավիր, Մեծամոր, Ներքին Նավեր, Մաստարա և այլն) պեղումներից և պատահաբար հայտնաբերված թաղման կարասներն իրենց ուղեկցող գույքով՝ խեցեղեն, մետաղ, զարդեր և այլ իրեր։
Ցուցադրության բացման շրջանակում Հնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից Հայաստանի պատմության թանգարանին նվիրած, պատմական արժեք ունեցող հնագիտական նմուշը համալրեց թանգարանի 400․000-անոց ֆոնդը։
Բացման արարողությունից հետո տեղի ունեցավ աշխատաժողով՝ նվիրված կարասային թաղումների մշակույթին։

Փառատոն՝ նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված հայկական լավաշի նորովի արժևորմանն ու պահպանությանը (1)

Փառատոն՝ նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված հայկական լավաշի նորովի արժևորմանն ու պահպանությանը

Փառատոն՝ նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված հայկական լավաշի նորովի արժևորմանն ու պահպանությանը (1)

Սեպտեմբերի 23-ին Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Արևիկ բնակավայրում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ առաջին անգամ կանցկացվի «Լավաշի կախարդանքը» խորագրով փառատոն:
Այն նվիրվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 20-ամյակին և ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված հայկական լավաշ հացի նորովի արժևորմանը, պահպանությանն ու գնահատմանը:
Ծրագրի գործընկերն է «Երեմյան փրոջեքթսը», որը հայկական հյուրընկալության ավանդույթների պահպանման նպատակով մշտապես աջակցում է հայկական խոհանոցի ճանաչելիության բարձրացմանն ուղղված նախաձեռնություններին։
Փառատոնի ընթացքում տեղաբնակ հացթուխները կներկայացնեն հացապատրաստման գործընթացները, տեղի կունենան լավաշի և գյուղական բարիքների ցուցադրություն, վարպետության դասեր, խաղեր, թատերական ներկայացում, մանկական շոու ծրագիր, համերգ՝ դուդուկահարների մասնակցությամբ:
Արևիկ համայնքը խորհրդային տարիներին հայտնի է եղել իր հմուտ հացթուխներով և լավաշի թխման ավանդույթներով, որոնք վերջին տարիներին աստիճանաբար մոռացվում են: Գյուղը, օտարները մեծարելով, կոչում էին Լավաշգրադ, այսինքն՝ լավաշի մայրաքաղաք:
Փառատոնի անցկացման հիմնական նպատակն է վերականգնել երբեմնի ավանդույթների ու լավաշի թխման ավանդական եղանակները, ինչպես նաև մարզում բացահայտել գաստրոտուրիզմի նոր ուղղությունը, աշխուժացնել գյուղական կյանքը, ներդնել բիզնես ծրագրեր:
ԹԱՐՄԱՑՈՒՄ․ Արցախում և Հայաստանում տիրող իրավիճակով պայմանավորված՝ սեպտեմբերի 23-ին Շիրակի մարզի Արևիկ գյուղում կայանալիք լավաշի փառատոնը հետաձգվում է սույն թվականի հոկտեմբերի 7-ին:

Կցուցադրվեն «Կումայրի» արգելոց-թանգարանի գորգերը (1)

Կցուցադրվեն «Կումայրի» արգելոց-թանգարանի գորգերը

Կցուցադրվեն «Կումայրի» արգելոց-թանգարանի գորգերը (1)

Սիրով հրավիրում ենք բոլորին մասնակցելու «Կումայրի» արգելոց-թանգարանի գորգերի ցուցադրությանը։
Սա բացառիկ ցուցադրություն է, որը կայանալու է «Կումայրի» արգելոց-թանգարանի ցուցասրահում։ Նշե՛ք օրը, որ բաց չթողնեք․ սեպտեմբերի 15-ին, ժամը 15:00-ին։

Մըր երգերը ու մունք

«Մըր երգերը ու մունք»

Մըր երգերը ու մունք

«Մեր երգերը և մենք» նախաձեռնության հերթական միջոցառումը նվիրված կլինի Արցախին։ Միջոցառման ժամանակ երգուսուցմանը զուգահեռ իրականացվելու է անհրաժեշտ պարենային ապրանքների հավաք, որոնք ուղարկվելու են այն երեխաներին, ովքեր այս պահին այդքան դրա կարիքն ունեն։
Միջոցառման մշակութային մասն անց են կացնելու «Խազեր» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Անի Նավասարդյան) և «Մենք» ավանդական երգի-պարի խումբը (գեղարվեստական ղեկավար՝ Ստեփան Թորոյան)։
Հանդիպումը՝ սեպտեմբերի 13-ին, ժամը 19։00-ին, Կամերային երաժշտության տան հարակից այգում՝ Հովհաննես Այվազովսկու արձանի հարևանությամբ (հասցեն՝ Իսահակյան 1)։

ՀՊԹ-ում կվերաբացվի «Քրիստոնյա Հայաստան» խորագրով մշտական ցուցադրությունը

ՀՊԹ-ում կվերաբացվի «Քրիստոնյա Հայաստան» խորագրով մշտական ցուցադրությունը

ՀՊԹ-ում կվերաբացվի «Քրիստոնյա Հայաստան» խորագրով մշտական ցուցադրությունը

Հայաստանի պատմության թանգարանի մշտական ցուցադրությունից սեպտեմբերի 9-ից կվերաբացվի ևս մի հատված՝ «Քրիստոնյա Հայաստան» խորագրով:
Ցուցադրությունն ընդգրկում է 4-10-րդ դարերի հայկական ինքնատիպ մշակույթը։ Ներկայացվելու են թանգարանի հավաքածուներում պահվող հայ ճարտարապետության ամենայուրօրինակ հուշարձանների՝ Դվինի, Քասաղի, Զվարթնոցի քանդակազարդ նմուշները, վաղքրիստոնեության խորհրդանիշներ համարվող հավասարաթև և ծաղկած խաչերը, ինչպես նաև քառանիստ կոթողները, որոնք եզակի են տարածաշրջանի համատեքստում և արևելաքրիստոնեական արվեստում։
Ցուցադրության մեջ տեղ են գտել միջնադարի աշխարհիկ կյանքն ու կենցաղը ներկայացնող խեցեղեն և շքեղ ապակյա իրեր, ակտիվ առևտրական կապերի մասին վկայող դրամներ և բուլլաներ, տվյալ ժամանակաշրջանի զարգացած երկրագործությունը և ժամանակի ամենամիստիկ արհեստներից մեկը՝ ալքիմիան ներկայացնող ցուցանմուշներ։
Նույն օրը՝ մշտական ցուցադրությանը զուգահեռ, կբացվի «Գլուխգործոցներ միջնադարյան Հայաստանից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որում տեղ են գտել միջնադարյան Հայաստանի 11-16-րդ դդ․ մշակույթի մի շարք ինքնատիպ դրսևորումներ: Կներկայացվեն այդ ժամանակաշրջանի խաչքարային արվեստի նմուշներ, բարձրաքանդակներ, եկեղեցու քարե մանրակերտեր, փայտագործության և մետաղագործության գլուխգործոցներ։