Կրթական ծրագրեր Ժողովրդական արվեստների թանգարանում

Կրթական ծրագրեր Ժողովրդական արվեստների թանգարանում

Ապրիլի 17-ին Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստների թանգարանում ժողովրդական վարպետներ Անժելա և Անահիտ Աբգարյաննները մի խումբ զբոսաշրջիկների համար անցկացրին ասեղնագործության կրթական ծրագիր։ Թանգարանը շնորհակալություն է հայտնում ”Armenia Holidays” զբոսաշրջային կազմակերպությանը՝ այցի կազմակերպման համար։
Լեռնանիստի Մշակույթի տան հելունագործության խմբակի սաների համար վարպետներն անցկացրին հելունագործության և մաքրամեի կրթական ծրագիր։ Ծրագրի շրջանակում տաղանդաշատ փոքրիկները պատրաստեցին գեղեցիկ թևնոցներ։
Թանգարանի կրթական ծրագրերը նախատեսված են տարբեր տարիքային խմբերի համար։ Մանրամասների համար կարող եք զանգահարել 010569380 հեռախոսահամարով։

Comments are closed.