«ՏԱՐԱԶֆեստ» 6-րդ փառատոն

«ՏԱՐԱԶֆեստ» 6-րդ փառատոն(1)

Սույն թվականի oգոստոսի 10-ին և 11-ին Երևան քաղաքում կանցկացվի «ՏԱՐԱԶֆեստ» 6-րդ փառատոնը, որն ուղղված է հայկական մշակույթի և մասնավորապես՝ տարազի ժողովրդականացմանը ինչպես հայ հասարակության, այնպես էլ օտարերկրյա զբոսաշրջիկների շրջանում:
«ՏԱՐԱԶֆեստ» մշակութային փառատոնին մասնակցելու համար հրավիրվում են ոլորտում ներգրավված արհեստագործ վարպետներ և դիզայներներ Հայաստանից և արտերկրից, ովքեր ցանկանում են ներկայացնել իրենց արտադրանքը, ձեռագործ աշխատանքները և հագուստների հավաքածուները: Մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել մինչև հունիսի 5-ը այս հղումով. https://shorturl.at/jquxV ։
Տեղերը սահմանափակ են։ Մասնակցությունն անվճար է:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։

Comments are closed.