poqrik-ergichner

“Little singers of Armenia” participated in a prestigious festival in Israel

Հայաստանի փոքրիկ երգիչները Իսրայելում մասնակցել են հեղինակավոր փառատոնի և հանդես եկել տարբեր համերգներով․

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ՝ ս. թ. հոկտեմբերի 5-15-ը, Իսրայելում մասնակցել է խմբերգային արվեստի «Աբու-Գոշ» փառատոնին։ Երգչախումբ նաև համերգներով հանդես է եկել Իսրայելի Ռեհովոտ, Ակկո, Երուսաղեմ, Նազարեթ, Բեթղեհեմ, Էմեկ-Էֆեր, Աբու-Գոշ քաղաքներում:

Երգչախմբի հյուրախաղերն իրականացվել են ՀՀ մշակույթի նախարարության և անհատ հովանավորների աջակցությամբ:

Շրջագայության շրջանակում «Հայաստանի փոքրիկ երգիչների» կատարմամբ հնչել են հայ և արտասահմանյան հոգևոր, դասական, ժամանակակից, ջազային, հրեական ստեղծագործություններ: Իսրայելական տարբեր դահլիճներում և տաճարներում հնչած կատարումները դիմավորվել են հոտընկայս, բուռն ծափահարություններով։

Համերգներին ներկա էին նաև Երուսաղեմի երաժշտական կրթության գլխավոր տեսուչ՝ Բեզալել Կուպերվասսերը, Երուսաղեմի երաժշտական ակադեմիայի խմբավարական ֆակուլտետի ղեկավար՝պրոֆեսոր Սթենլի Սփերբերը, Երուսաղեմի երաժշտական ակադեմիայի վոկալ ֆակուլտետի ղեկավար՝ Անատ Էֆրատին:

Լուսանկարները ներբեռնել այստեղ:

new-york

“Armenia” exhibition at The Metropolitan Museum of Art in New York

2018 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև 2019 թվականի հունվարի 13-ը Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում տեղի կունենա «ՀԱՅԱՍՏԱՆ» խորագրով բացառիկ ցուցահանդեսը, որը ներկայացնում է հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգությունը՝ սկսած քրիստոնեության ընդունումից (4-րդ դար) և հայոց գրերի գյուտը (5-րդ դար) մինչև 17-րդ դար։ Ցուցահանդեսը բացվելու է 2018 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Անկախության օրը։

Հայաստանի խոշոր թանգարաններից՝ Հայաստանի պատմության թանգարանից, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններից և Մատենադարանից ութսունմեկ ընտրված նմուշների հետ ցուցահանդեսին կներկայացվեն նաև Երուսաղեմի Սբ. Հակոբյանց հայկական եկեղեցուց, Կաթողիկոսությունից փոխառված նմուշներ։ Մեծի Տանն Կիլիկիո, Վենետիկի Մխիթարյան միաբանությունը, Գալուստ Կյուլբենկյան հիմնադրամը, մշակութային այլ կենտրոններ և մասնավոր հավաքածուներ։

Հայաստանի պատմության թանգարանի 34 ամենաարժեքավոր նմուշներից մեկը՝ 4-5-րդ դարերի Խարաբավանքի քառակողմ ստելան (Արագածի հարավային լանջի Ուջան գյուղի մոտ) այս ցուցահանդեսում առանցքային և բացառիկ նշանակություն ունի, քանի որ հայ մշակույթի և արվեստի յուրահատուկ երևույթ՝ որպես դրա ծագման փաստացի վկայություն։

Ցուցահանդեսում ընդգրկված ավելի քան 140 նմուշներ՝ տարբեր նյութերի, ձևերի ու տեսակների հետքերով, տարբեր ժամանակների ու մշակութային միջավայրերի համատեքստում, կվերստեղծեն Հայաստանի մնայունության մասին վկայող հոգևոր արժեքների սկզբնական ժամանակագրությունը և անորոշ ընթացքը։ ներկայությունն ու ներդրումը համաշխարհային քաղաքակրթության մեջ։

Աղբյուրը` www.historymuseum.am

gorger

Demonstration of Armenian carpets and ornamented clothes at the Royal Fortress Museum in Warsaw

Հայկական գորգերի և զարդանախշերի մոտիվներով զգեստների ցուցադրություն՝ Վարշավայի Թագավորական ամրոց-թանգարանում․

Ս. թ. սեպտեմբերի 14-ին, Վարշավայի Թագավորական ամրոց-թանգարանի Արցախյան գորգերի ցուցասրահում տեղի է ունեցել հագուստի մոդելավորող Լիլիթ Մելիքյանի հեղինակած հայկական գորգերի և զարդանախշերի մոտիվներով զգեստների ցուցադրությունը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին:

Ցուցադրությունը կազմակերպվել է Լեհաստանում ՀՀ դեսպանության և Վարշավայի Թագավորական ամրոց-թանգարանի համատեղ ջանքերով, ինչպես նաև Լյուբլինի սննդի եվրոպական փառատոնի տնօրինության աջակցությամբ: Ցուցադրությանը ներկա էին Լեհաստանում հավատարմագրված դեսպանների կանանց ասոցիացիայի անդամները, դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր:

Հայկական գորգագործության ավանդույթների, զարդանախշերի և գորգերի պատրաստման առանձնահատկությունների մասին դասախոսությամբ հանդես է եկել Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնի վարիչ Անուշ Եղիազարյանը:

Միջոցառումն ուղեկցվել է հայկական ժողովրդական երգ ու պարով։

ван

Artsakh concerts of the ethnographic ensemble «Van»

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ ս. թ. օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը, «Վան» ազգագրական համույթը համերգային ծրագրով մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումներին: Համույթը, օգոստոսի 31-ին՝ բացօթյա համերգով հանդես է եկել Ստեփանակերտի հրապարակում, իսկ սեպտեմբերի 2-ին՝ Շուշիում: Ծրագրում ընդգրկված էին Արցախի ու Վասպուրականի աշխատանքային երգեր, Վանա թռնոցիներ, կատակերգեր, հայրենասիրական երգեր և պարեր:

 Հավելենք, որ «Վան» ազգագրական համույթը ստեղծվել է Հայրիկ և Մարո Մուրադյանների նախաձեռնությամբ` 1979 թվականին, Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում գործող «Վան» քառաձայն խմբի հիման վրա: Վերջին տարիներին համույթն ակտիվորեն մասնակցում է ՀՀ մարզերում և Արցախում կազմակերպվող տարբեր մշակութային միջոցառումների: