Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամն ընդունում է դրամաշնորհային հայտեր՝ ուղղված Հայաստանի արվեստի և մշակույթի ոլորտում համակարգերի և ժամանակակից մասնագիտությունների զարգացմանը: Աշխարհագրությունը՝ առանց սահմանափակումների, նպատակները՝ համակարգային աջակցություն, ոլորտի մասնագետների պատրաստում, արվեստի և մշակույթի գործերի ստեղծում, որոնք ուրվագծում են Հայաստանի մշակութային ինքնությունը։ Ամբողջական հայտերի վերջնաժամկետը՝ հունիսի 30, 2026թ.։ Դիմելու ընթացակարգն ունի երեք փուլ, տեղերը սահմանափակ են, մանրամասներին կարող եք ծանոթանալ հղումով․ – Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամ