Աշխատանքը հայի համար պարզապես գործ չէ․ այն երգ է, շարժում, ավանդույթ։ Դարերի ընթացքում հայի աշխատանքից ծնունդ են առել ավանդական երգերն ու պարերը, որոնք դարձել են մեր մշակույթի և ինքնության անբաժան մասնիկը։ Մայիսի 14-ին՝ ժամը 19։00-ին, Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ակունք» պետական ազգագրական համույթը կներկայացնի «Աշխատավորի ոգու հնչյունները» խորագրով համերգային ծրագիրը՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։ Երաժշտական ղեկավար` Արթուր Շահնազարյան, Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրեն` Արմեն Սարգսյան։