Շիրակի մարզում անցկացվել է «Լավաշի կախարդանքը» խորագրով փառատոնը

Շիրակի մարզում անցկացվել է «Լավաշի կախարդանքը» խորագրովփառատոնը

Շիրակի մարզում անցկացվել է «Լավաշի կախարդանքը» խորագրով փառատոնը

ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Արևիկ բնակավայրում հոկտեմբերի 7-ին անցկացվել է «Լավաշի կախարդանքը» խորագրով փառատոնը:
Այն նվիրված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 20-ամյակին և ուղղված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված հայկական լավաշ հացի նորովի արժևորմանը, պահպանությանն ու գնահատմանը:
Փառատոնն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգի 2023 թ. դրամաշնորհային մրցույթի շրջանակում՝ «Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ: Ծրագրի գործընկերն էր «Երեմյան փրոջեքթս» ընկերությունը, որը հայկական հյուրընկալության ավանդույթների պահպանման նպատակով մշտապես աջակցում է հայկական խոհանոցի ճանաչելիության բարձրացմանն ուղղված նախաձեռնություններին։
Փառատոնի ընթացքում Գյումրու «Մտորումների թատրոնը» ցուցադրել է «Կախարդական լավաշը» ներկայացումը, Գյումրու Հայորդաց տան «Գանձեր» պարի խումբը՝ «Հացթուխների պարը», Հադրութի մանկապատանեկան կենտրոնը՝ արցախցի վարպետների ձեռագործ աշխատանքները, իսկ Գյումրու Գեղագիտական կենտրոնի սաները հանդես են եկել իրենց գեղանկարչական աշխատանքներով:
Փառատոնին ներկայացված էին «Երեմյան Փրոջեքթսի» «Լավաշի դիմանկարներ. հայկական հացը ֆոտոպատումներում» նախագծի ցուցադրությունը: Այստեղ ներկայացված են հայկական լավաշի տարբեր տեսակները՝ ընդգծելով հացի մշակութային արժեքն ու բազմաբնույթ դրսևորումները: Ուշագրավ էր նաև կավագործ Լևոն Հովհաննիսյանի վարպետության դասերը, «Արևիկ» մանկապարտեզի շենքի պատին գեղանկարիչ Մամիկոն Վարդերեսյանի Գ. Խանջյանի «Լեռներում» կտավի պատկերումը, որն ամբողջացել է հենց միջոցառման ընթացքում: Առանձին տաղավարներում տեղի են ունեցել նաև լավաշի և գյուղական բարիքների ցուցադրություններ ու մանկական ծրագիր:
Արևիկ համայնքը խորհրդային տարիներին հայտնի է եղել իր հմուտ հացթուխներով և լավաշի թխման ավանդույթներով, որոնք վերջին տարիներին աստիճանաբար մոռացվում են: Օտարները, գյուղը մեծարելով, կոչում էին Լավաշգրադ, այսինքն՝ լավաշի մայրաքաղաք: Միջոցառման շնորհիվ արևիկցի հացթուխներն ու երիտասարդ կամավորները հնարավորություն են ունեցել վերարժևորելու գյուղը ժամանակին ապրեցնող ու շենացնող, գյուղի մշակութային խորհրդանիշ հանդիսացող լավաշ հացը:

Դասընթացներ արցախցիների համար. Ժողովրդական արվեստների թանգարան

Դասընթացներ արցախցիների համար. Ժողովրդական արվեստների թանգարան

Դասընթացներ արցախցիների համար. Ժողովրդական արվեստների թանգարան

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը, հավատարիմ մնալով վարպետներին աջակցելու իր առաքելությանը և հաշվի առնելով վերջին օրերին իրականացրած հարցումները, Արցախի մեր հայրենակիցների համար կանցկացնի ԱՆՎՃԱՐ դասընթացներ և վերապատրաստումներ (առանց տարիքային սահմանափակման) հետևյալ ոլորտներում՝ գորգագործություն, կարպետագործություն, ասեղնագործություն, ժանեկագործություն, թաղիքագործություն, փայտարվեստ:
Դասընթացները կանցկացվեն Թանգարանի «Ինքնության դարբնոց»կրթարանի շրջանակներում:
Այդ նպատակով հավաքագրվում են կամավորներ, ովքեր
ոլորտի վարպետ են և կարող են դասավանդել շաբաթը 1-2 անգամ,
կարող են տրամադրել դասընթացների համար անհրաժեշտ նյութեր,
կարող են ծրագրին աջակցել ֆինանսապես՝ դառնալով Թանգարանի բարեկամ,
պատրաստ են անցկացնել օգտակար և հետաքրքիր հանդիպումներ ծրագրի մասնակիցների համար։
Ծրագրի ողջ ընթացքում կապահովվի թափանցիկ հաշվետվություն։
Դասընթացներն ավարտած մեր հայրենակիցների աշխատանքները առանձնահատուկ տեղ կգտնեն թանգարանի հուշանվերային արտադրանքի շարքում, որոնք ձեռք բերելով՝ կնպաստեք նրանց ֆինանսական վիճակի կայունացմանը։
Գրանցման համար անցնել հետևյալ հղումով՝
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScMZIrHjzNttYM5CICzZK61vX5mbHyatZlmptiM2cyaEoAHwA/viewform?vc=0&c=0&w=1&flr=0&pli=1 :

Արցախցի արհեստագործների կանչ. Թումո ստուդիաներ

Արցախցի արհեստագործների կանչ. Թումո ստուդիաներ

Արցախցի արհեստագործների կանչ. Թումո ստուդիաներ

Թումո ստուդիաները իրականացնում են բռնի տեղահանված արցախցի արհեստագործների տվյալների հավաքագրում՝ համագործակցությունների նպատակով։
Իրենց արտադրության թիմը լիարժեք դարձնելու համար փնտրում են դերձակների, հելունով կամ շյուղերով գործող անձանց, ասեղնագործության վարպետների, գորգագործների, խեցեգործների, զարդագործների, փայտի և քարի հետ աշխատող վարպետների։
Անհրաժեշտության դեպքում կիրականացնեն մասնագիտական վերապատրաստման անվճար դասընթացներ՝ ընտրված վարպետների համար։
Պատրաստ են համագործակցել ինչպես Թումո ստուդիաներում, այնպես էլ հեռակա։

Խնդրում ենք անցնել հղումով և լրացնել Google հայտադիմումը https://forms.gle/FYBXK6GYXzANA1G87 , կամ զանգահարել +374 11 203088։
TUMO Studios is sponsored by the JHM Foundation.

Հայտարարություն՝ «ՀՀԿԳՄՍՆԴՄՄԺ-026» ծածկագրով դրամաշնորհային մրցույթի մասին - «Ոչ նյութական մշակութային ժառանգությա

Հայտարարություն՝ «ՀՀԿԳՄՍՆԴՄՄԺ-026» ծածկագրով դրամաշնորհային մրցույթի մասին – «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր»

Հայտարարություն՝ «ՀՀԿԳՄՍՆԴՄՄԺ-026» ծածկագրով դրամաշնորհային մրցույթի մասին - «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» (1)

Հայտարարության սույն տեքստը հաստատված է մասնագիտական խմբի 2023 թ. սեպտեմբերի 26-ի «Արձանագրություն 1»-ի որոշմամբ
Մրցույթի ծածկագիրը` «ՀՀԿԳՄՍՆԴՄՄԺ-026»
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ նաև պատվիրատու), որը գտնվում է Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2 հասցեում, հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ, որը կազմակերպվում է armeps (www.armeps.am) էլեկտրոնային համակարգի միջոցով: Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը սահմանված կարգով կառաջարկվի կնքել դրամաշնորհի տրամադրման՝ նվիրաբերության պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։
Սույն մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու ներկայացնելու պայմանները ինչպես նաև մրցույթին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպություններին ներկայացվող պայմանները սահմանված են հրավերով:
Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև 2023 թ. հոկտեմբերի 27-ը, ժամը 12:00-ն: Սույն հայտարարությունը էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգում հրապարակվելու օրը հրապարակվում է նաև պատվիրատուի՝ www.ecsc.am հասցեով գործող պաշտոնական ինտերնետային կայքում՝ նշելով հրապարակման ամսաթիվը:
Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային ձևով` armeps համակարգի միջոցով՝ 2023 թ. հոկտեմբերի 27-ին, ժամը 12:00-ին։
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել մասնագիտական խմբի քարտուղար` Նաիրա Կիլիչյանին:
Հեռախոս՝ 010 599 629

Էլ. փոստ`[email protected] 

Ներբեռնել հրավերը

Ներբեռնել արձանագրությունը

 
Հայկական քոչարին ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացած Մշակութային ժառանգության օրերին

Հայկական քոչարին ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացած Մշակութային ժառանգության օրերին

Հայկական քոչարին ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացած Մշակութային ժառանգության օրերին

ՅՈՒՆԵՍԿՕ-ն սեպտեմբերի 16-ին և 17-ին իր հարկի տակ տոնել է Մշակութային ժառանգության օրերը, որոնք այս տարի նվիրված էին «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003թ. կոնվենցիայի 20-ամյակին։
Այս տարվա հոբելյանական տոնակատարության համար ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառված հազարավոր ավանդույթներից ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընտրությունը կանգ էր առել ընդամենը 6 ավանդույթի վրա, որոնց թվում էր «Քոչարի. ավանդական խմբապարը», որը 2017 թվականին գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։

Տեղի ունեցավ «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանցարանի գորգերի բացառիկ ցուցադրություն (1) (1) (1) (1) (1)

Տեղի ունեցավ «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանցարանի գորգերի բացառիկ ցուցադրություն

Տեղի ունեցավ «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանցարանի գորգերի բացառիկ ցուցադրություն (1) (1) (1) (1) (1)

Սեպտեմբերի 15-ին «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանցարանի ցուցասրահում տեղի ունեցավ «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանցարանի գորգերի բացառիկ ցուցադրությունը:
Ցուցադրությունը դեռ բաց կլինի մինչև հոկտեմբերի 15-ը:

 

«Կարասի ֆենոմենը թաղման ծեսում. կարասային թաղումների մշակույթն անտիկ Հայաստանում» (1) (1) (1)

«Կարասի ֆենոմենը թաղման ծեսում. կարասային թաղումների մշակույթն անտիկ Հայաստանում»

«Կարասի ֆենոմենը թաղման ծեսում. կարասային թաղումների մշակույթն անտիկ Հայաստանում» (1) (1) (1)

Սեպտեմբերի 16-ին Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Կարասի ֆենոմենը թաղման ծեսում. կարասային թաղումների մշակույթն անտիկ Հայաստանում» խորագրով ժամանակավոր ցուցադրություն, որը կազմակերպվել է Հայաստանի պատմության թանգարանի և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի համագործակցությամբ։ Ելույթի խոսքով հանդես եկան թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը, ինչպես նաև ցուցադրության հեղինակ Արմինե Գաբրիելյանը։
Ներկայացված են Հայաստանի տարբեր հնավայրերի (Գառնի, Նոր Արմավիր, Մեծամոր, Ներքին Նավեր, Մաստարա և այլն) պեղումներից և պատահաբար հայտնաբերված թաղման կարասներն իրենց ուղեկցող գույքով՝ խեցեղեն, մետաղ, զարդեր և այլ իրեր։
Ցուցադրության բացման շրջանակում Հնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից Հայաստանի պատմության թանգարանին նվիրած, պատմական արժեք ունեցող հնագիտական նմուշը համալրեց թանգարանի 400․000-անոց ֆոնդը։
Բացման արարողությունից հետո տեղի ունեցավ աշխատաժողով՝ նվիրված կարասային թաղումների մշակույթին։

Փառատոն՝ նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված հայկական լավաշի նորովի արժևորմանն ու պահպանությանը (1)

Փառատոն՝ նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված հայկական լավաշի նորովի արժևորմանն ու պահպանությանը

Փառատոն՝ նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված հայկական լավաշի նորովի արժևորմանն ու պահպանությանը (1)

Սեպտեմբերի 23-ին Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Արևիկ բնակավայրում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ առաջին անգամ կանցկացվի «Լավաշի կախարդանքը» խորագրով փառատոն:
Այն նվիրվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 20-ամյակին և ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված հայկական լավաշ հացի նորովի արժևորմանը, պահպանությանն ու գնահատմանը:
Ծրագրի գործընկերն է «Երեմյան փրոջեքթսը», որը հայկական հյուրընկալության ավանդույթների պահպանման նպատակով մշտապես աջակցում է հայկական խոհանոցի ճանաչելիության բարձրացմանն ուղղված նախաձեռնություններին։
Փառատոնի ընթացքում տեղաբնակ հացթուխները կներկայացնեն հացապատրաստման գործընթացները, տեղի կունենան լավաշի և գյուղական բարիքների ցուցադրություն, վարպետության դասեր, խաղեր, թատերական ներկայացում, մանկական շոու ծրագիր, համերգ՝ դուդուկահարների մասնակցությամբ:
Արևիկ համայնքը խորհրդային տարիներին հայտնի է եղել իր հմուտ հացթուխներով և լավաշի թխման ավանդույթներով, որոնք վերջին տարիներին աստիճանաբար մոռացվում են: Գյուղը, օտարները մեծարելով, կոչում էին Լավաշգրադ, այսինքն՝ լավաշի մայրաքաղաք:
Փառատոնի անցկացման հիմնական նպատակն է վերականգնել երբեմնի ավանդույթների ու լավաշի թխման ավանդական եղանակները, ինչպես նաև մարզում բացահայտել գաստրոտուրիզմի նոր ուղղությունը, աշխուժացնել գյուղական կյանքը, ներդնել բիզնես ծրագրեր:
ԹԱՐՄԱՑՈՒՄ․ Արցախում և Հայաստանում տիրող իրավիճակով պայմանավորված՝ սեպտեմբերի 23-ին Շիրակի մարզի Արևիկ գյուղում կայանալիք լավաշի փառատոնը հետաձգվում է սույն թվականի հոկտեմբերի 7-ին:

Կցուցադրվեն «Կումայրի» արգելոց-թանգարանի գորգերը (1)

Կցուցադրվեն «Կումայրի» արգելոց-թանգարանի գորգերը

Կցուցադրվեն «Կումայրի» արգելոց-թանգարանի գորգերը (1)

Սիրով հրավիրում ենք բոլորին մասնակցելու «Կումայրի» արգելոց-թանգարանի գորգերի ցուցադրությանը։
Սա բացառիկ ցուցադրություն է, որը կայանալու է «Կումայրի» արգելոց-թանգարանի ցուցասրահում։ Նշե՛ք օրը, որ բաց չթողնեք․ սեպտեմբերի 15-ին, ժամը 15:00-ին։

Մըր երգերը ու մունք

«Մըր երգերը ու մունք»

Մըր երգերը ու մունք

«Մեր երգերը և մենք» նախաձեռնության հերթական միջոցառումը նվիրված կլինի Արցախին։ Միջոցառման ժամանակ երգուսուցմանը զուգահեռ իրականացվելու է անհրաժեշտ պարենային ապրանքների հավաք, որոնք ուղարկվելու են այն երեխաներին, ովքեր այս պահին այդքան դրա կարիքն ունեն։
Միջոցառման մշակութային մասն անց են կացնելու «Խազեր» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Անի Նավասարդյան) և «Մենք» ավանդական երգի-պարի խումբը (գեղարվեստական ղեկավար՝ Ստեփան Թորոյան)։
Հանդիպումը՝ սեպտեմբերի 13-ին, ժամը 19։00-ին, Կամերային երաժշտության տան հարակից այգում՝ Հովհաննես Այվազովսկու արձանի հարևանությամբ (հասցեն՝ Իսահակյան 1)։