«Արարենք միասին» վարպետաց դաս

«Արարենք միասին» վարպետաց դաս

«Արարենք միասին» վարպետաց դաս

«ԱՐԱՐ» Հայ ազգային արվեստի պահպանման կենտրոնի Լոռու մարզի Դսեղ գյուղում գործող «Գորգագործություն և կարպետագործություն» բաժնի ուսուցչուհի Փիրուզ Գևորգյանն ու սաները կարպետագործության վարպետաց դաս կանցկացնեն Wow Glamping-ում:
Wow Glamping-ի այցելուները կբացահայտեն կարպետագորության խորհրդավոր աշխարհը՝ հնարավորություն ունենալով տեղում արարել իրենց կարպետահյուս հուշանվերը:

Ամփոփվեց hայկական ասեղնագործության ուսուցման հերթական խմբակի դասընթացը

Ամփոփվեց hայկական ասեղնագործության ուսուցման հերթական խմբակի դասընթացը

Ամփոփվեց hայկական ասեղնագործության ուսուցման հերթական խմբակի դասընթացը

Այս անգամ Խ. Աբովյանի անվ. հայկական մանկավարժական համալսարանի ուսանողները հնարավորություն ունեին լավագույն վարպետների օգնությամբ բացահայտելու եւ տիրապետելու ասեղի ու թելի խորհրդավոր գաղտնիքներին։ Շնորհակալություն Աիդա Սանթուրյանին և Իսկուհի Սարգսյանին՝ դասընթացը վարելու համար:
Ծրագիրը շարունակական է.
Հովհ. Թումանյանի թանգարանը ԶԱՐԴ մշակութային ՀԿ-ի հետ համատեղ շարունակում է հայկական ասեղնագործության ուսուցման ծրագիրը: ՈՍԿԵՁԵՌԻԿ վարպետների օգնությամբ ուսանողները, աշակերտներն ու տնային տնտեսուհիները, տարբեր մասնագիտությամբ հայուհիներ հնարավորություն ունեն բացահայտելու եւ տիրապետելու ասեղի ու թելի խորհրդավոր գաղտնիքներին։
Դասընթացն անց է կացվում Հովհ. Թումանյանի թանգարանում:
Գրանցվելու և այլ մանրամասների համար կարող եք զանգահարել՝ /010/560021 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլ. հասցեին։

«Արև է ելել Խաչիկում» միջոցառում

«Արև է ելել Խաչիկում» միջոցառում

«Արև է ելել Խաչիկում» միջոցառում

Կազմակերպչական երկար աշխատանքներից հետո Արենի համայնքի Խաչիկ բնակավայրում վերջապես մեկնարկում է «Արև է ելել» համայնքային զարգացման կրթամշակութային ծրագիրը։
Նոյեմբերի 2-ին Խաչիկի Մշակույթի տանը տեղի կունենա «Արև է ելել»-ի բացման միջոցառումը։
Համայնքի բնակիչներին կներկայացվի ծրագիրը, նրանց՝ ծրագրում ներգրավվածության բոլոր ուղղությունները։ Դե, իսկ պաշտոնական բացումից հետո արվեստագետներն իրենց համերգով սկիզբ կդնեն համայնքային տոնախմբությանը։
«Կաթիլ» բենդ, «Ճարտար» ակումբի երգչախումբ, Վարդուհի Թորոյան, «Թագպար» նվագախումբ, «Մենք» ազգագրական պարի խումբ. ազգային երգ ու պարի մշակույթը ներկայացնող այս խմբերի ու անհատների մասնակցությամբ համերգով կմեկնարկի «Արև է ելել» ծրագիրը:

«Տոհմածառ» ազգագրական պարերի համերգ

«Տոհմածառ» ազգագրական պարերի համերգ

«Տոհմածառ» ազգագրական պարերի համերգ

«Մենք» ազգագրական պարի խումբը սիրով հրավիրում է ներկա գտնվելու իր կազմավորման 10-ամյակին նվիրված «Տոհմածառ» խորագրով համերգին: Համերգը տեղի կունենա նոյեմբերի 5-ին, ժամը 19:00-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում:
Համերգի ընթացքում բեմից կներկայացվեն ինչպես արդեն հայտնի, այնպես էլ նոր գրառված պարեր՝ նոր ձայնագրված պարեղանակներով, կցուցադրվեն խմբի պատմությունը պատմող տեսանյութեր: Միջոցառման հյուրերն են «Հրայրք», «Լույս» և «Նաիրի» ազգագրական պարի խմբերը: Երաժշտական մասը կապահովի «Կայթ» նվագախումբը:
Տոմսեր ձեռք բերելու համար կարող եք գրել ֆեյսբուքյան էջին՝
https://www.facebook.com/menqfolkdance/
կամ զանգահարել՝ (077) 95 23 23։
Տոմսերի արժեքը՝ 2000, 3000, 4000 դրամ։

«Սահմանին սեր կա» մշակութային օր Խաչիկում

«Սահմանին սեր կա» մշակութային օր Խաչիկում

«Սահմանին սեր կա» մշակութային օր Խաչիկում

«Հայորդի»-ի թիմը և Խաչիկի բնակիչներն արել են առավելագույնը՝ հոկտեմբերի 29-ին ձեզ սիրով լցված օր նվիրելու համար:
Ի՞նչ է սպասվում ձեզ Խաչիկում․
11:00-14:00 _ ծանոթացում գյուղական կյանքին ու աշխատանքին, մասնավորապես՝ բուրդ գզել, իլիկ մանել, գաթա, հալվա, երկանքով փոխինձ պատրաստել, թոնրի մեջ լավաշ թխել,տնական արիշտա և չորթան պատրաստել, պանիր հորել, խաղող ճզմել, կով կթել, մասնակցել բերքահավաքին:
14:00-16:00 _ քայլարշավ Խոտակերաց վանք Տեր Հովհաննեսի ուղեկցությամբ։
16:00-16:30 _ գյուղական տոնավաճառ։
16:30-17:00 _ Խաչիկյան ավանդական ուտեստների հյուրասիրություն։
17:00-18:00 _ պարերի ուսուցում, կարպետագործության դասընթաց։
18:00-19:00 _ ազգային համերգ։
19:00-20:00 _ խարույկ, քննարկումներ, մտքերի փոխանակում:
Մասնակիցները գիշերելու են գյուղացիների տանը: Ովքեր գիշերակացով չեն գնա, կվերադառնան Երևան 19:00-ին։
Բոլոր մասնակիցները ստանալու են անհատական նվեր-փաթեթներ, որոնք պատրաստվել են հենց այդ օրվա համար: Այն իր մեջ ներառելու է՝ էկո պայուսակ, կրծքանշան, սթիքերներ, գյուղական լանչ-բոքս և այլ անակնկալ նվերներ:
Յուրաքանչյուր մասնակցի ողջ օրվա ընթացքում ուղեկցելու է մեկ երեխա Խաչիկից: Դուք հնարավորություն եք ունենալու ապրել, զգալ ու տեսնել իրական սահմանի և գյուղացու կյանքը՝ լի դժվարություններով և սիրով:
Մասնակցության վճարից գոյացած հասույթն ուղղվելու է ԽԱՉԻԿԻ ՍԱՀՄԱՆԻ ԱՄՐԱՑՄԱՆԸ։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ և գրանցվել այստեղ՝ https://docs.google.com/…/1FAIpQLSdpj0gpe7Pn4c…/viewform։

Հայտարարություն՝ ՀՀԿԳՄՍՆԴՄՄԺ-021 ծածկագրով դրամաշնորհային մրցույթի մասին

Հայտարարություն՝ ՀՀԿԳՄՍՆԴՄՄԺ-021 ծածկագրով դրամաշնորհային մրցույթի մասին

Հայտարարություն՝ ՀՀԿԳՄՍՆԴՄՄԺ-021 ծածկագրով դրամաշնորհային մրցույթի մասին

Հայտարարության սույն տեքստը հաստատված է մասնագիտական խմբի 2022 թ. հոկտեմբերի 20-ի N 1 որոշմամբ։
Մրցույթի ծածկագիրը` «ՀՀԿԳՄՍՆԴՄՄԺ-021»։

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ նաև պատվիրատու), որը գտնվում է Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2 հասցեում, հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ, որը կազմակերպվում է armeps (www.armeps.am) էլեկտրոնային համակարգի միջոցով։ Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը սահմանված կարգով կառաջարկվի կնքել դրամաշնորհի տրամադրման՝ նվիրաբերության պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։
Սույն մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու, ներկայացնելու պայմանները, ինչպես նաև մրցույթին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպություններին ներկայացվող պայմանները սահմանված են հրավերով:
Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև 2022 թ. նոյեմբերի 18-ը, ժամը 12:00-ն: Սույն հայտարարությունը էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգում հրապարակվելու օրը հրապարակվում է նաև պատվիրատուի՝ www.ecsc.am հասցեով գործող պաշտոնական ինտերնետային կայքում՝ նշելով հրապարակման ամսաթիվը:
Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային ձևով` armeps համակարգի միջոցով՝ 2022 թ. նոյեմբերի 18-ին, ժամը 12:00-ին։
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել մասնագիտական խմբի քարտուղար` Նաիրա Կիլիչյանին:
Հեռախոս՝ 010 599 629
Էլ. փոստ՝ [email protected]

ԱՄԷ պատվիրակությունն այցելել է Ժողովրդական արվեստների թանգարան

ԱՄԷ պատվիրակությունն այցելել է Ժողովրդական արվեստների թանգարան

ԱՄԷ պատվիրակությունն այցելել է Ժողովրդական արվեստների թանգարան

Ս.թ. հոկտեմբերի 19-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրավերով հոկտեմբերի 17-21-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությունն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան։
Պատվիրակության կազմում են եղել Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ Նորին Գերազանցություն դոկտոր Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամը, նույն ինստիտուտի միջազգային կապերի տնօրեն Ահմեդ Ալ-Դահը և միջազգային կապերի տնօրենի տեղակալ Սաիֆ Ալ-Հաջրին:
Հյուրերը ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտի համակարգող Նաիրա Կիլիչյանի և թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել թանգարանում, ծանոթացել ժողովրդական արվեստի բացառիկ հավաքածուն ներկայացնող ցուցանմուշներին, թանգարանի գործունեությանն ու ծրագրերին։
Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ Նորին Գերազանցություն դոկտոր Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամը և թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանը քննարկել են առաջիկա համագործակցության մի շարք ծրագրերի իրականացման և փոխըմբռնման հուշագրի ստորագրման հնարավորությունը։
Շնորհակալություն հայտնելով թանգարանի աշխատակազմին ջերմ ընդունելության համար՝ պատվիրակության անդամները կիսվել են իրենց տպավորություններով և գրառում կատարել պատվավոր հյուրերի մատյանում:

Շարժայի ժառանգության ինստիտուտի պատվիրակությունը Հայաստանի պատմության թանգարանում

ԱՄԷ պատվիրակությունը Հայաստանի պատմության թանգարանում

Շարժայի ժառանգության ինստիտուտի պատվիրակությունը Հայաստանի պատմության թանգարանում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության հրավերով Հայաստան է ժամանել Շարժայի ժառանգության ինստիտուտի պատվիրակությունը, որի շրջանակներում Հայաստանի պատմության թանգարանը հյուրընկալեց ինստիտուտի նախագահ, Նորին Գերազանցություն դոկտոր Աբդուլազիզ Ալ-Մուսալլամին, նույն ինստիտուտի միջազգային կապերի տնօրեն Ահմեդ Ալ-Դահին և միջազգային կապերի տնօրենի տեղակալ Սաիֆ Ալ-Հաջրիին։
Պատվիրակությունը շրջայց կատարեց թանգարանի ցուցասրահներում, այնուհետև երկու կողմերի միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր՝ համագործակցության, գիտելիքի և փորձի փոխանակման և ակադեմիական գործընկերության հաստատման վերաբերյալ։
Պատվիրակության այցի կապակցությամբ թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների ցուցափեղկում ի ցույց է դրվել շուրջ 20 նմուշ։ Դրանց շարքում են Հայաստանի տարբեր հնավայրերից հայտնաբերված արաբատառ արձանագրություններով հախճապակուց ափսեներ, արծաթե դրամների գանձը, ապակե անոթների մասեր, բրոնզե սակր և կավե սնդկամաններ։

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ԱՄԷ պատվիրակությանը

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ԱՄԷ պատվիրակությանը

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ԱՄԷ պատվիրակությանը

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությանը, որի կազմում են Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ Նորին Գերազանցություն դոկտոր Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամը, նույն ինստիտուտի միջազգային կապերի տնօրեն Ահմեդ Ալ-Դահը և միջազգային կապերի տնօրենի տեղակալ Սաիֆ Ալ-Հաջրին:
Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Ալֆրեդ Քոչարյանը:
Նախարար Դումանյանը ողջունել է Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ Նորին Գերազանցություն դոկտոր Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամի գլխավորած պատվիրակությանը՝ ընդգծելով երկու ժողովուրդների միջև բարեկամական ամուր կապերի առկայությունն ու ջերմ հարաբերությունները:
Անդրադառնալով Արաբական Միացյալ Էմիրություններում 2022 թ. մարտի 10-28-ը կայացած «Շարժայի ժառանգության օրեր» ամենամյա փառատոնին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանը որպես պատվավոր հյուր ընդունելու և առանձին, ներկայացուցչական տաղավարով ներկայանալու հնարավորության համար:
«Մենք շատ ենք կարևորում նմանօրինակ ծրագրերը, քանի որ դրանք նպաստում են մշակութային համագործակցության ամրապնդմանն ու երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունների սերտացմանը՝ հնարավորություն ընձեռելով առավել խորությամբ ճանաչելու միմյանց: Ցանկանում ենք, որպեսզի նմանօրինակ միջոցառումները կրեն պարբերական բնույթ և տարեցտարի փոխադարձ այցելություններով իրականացվեն երկու երկրներում»,- նշել է նախարար Դումանյանը՝ առավելապես կարևորելով ինստիտուցիոնալ համագործակցությունը՝ միջմշակութային երկխոսության նոր հարթակների ձևավորման, թարգմանչական ծրագրերի իրականացման, հուշարձանների վերականգնման ոլորտում փորձի փոխանակման ուղղությամբ:
Նախարարը վստահություն է հայտնել, որ այցի շրջանակում Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահի գլխավորած պատվիրակությունը կծանոթանա Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությանը:
Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ Նորին Գերազանցություն դոկտոր Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամը շնորհակալություն է հայտնել նախարարին հրավերի և ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով երկու երկրների և ժողովուրդների միջև ամուր համագործակցության և ջերմ հարաբերությունների առկայությունն ու այն առավել խորացնելու պատրաստակամությունը:
Պատվիրակության ղեկավարը նույնպես կարևորել է միջմշակութային համագործակցության զարգացմանն ուղղված ծրագրերի կյանքի կոչումը՝ փորձի փոխանակման, թարգմանչական ծրագրերի իրականացման, երկու երկրների մշակույթների փոխճանաչման, լեզուների ուսուցման, գրադարաններում գրականության համալրման և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի ուղղությամբ:
Կողմերն անդրադարձել են նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև մշակույթի ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի արդիականացման և ստորագրման հնարավորությանը:
Հանդիպման ընթացքում նախարար Վահրամ Դումանյանը գործընկերոջն է ներկայացրել 2020 թվականին Արցախի դեմ ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական պատմամշակութային հուշարձանների և մշակութային արժեքների խեղաթյուրման ու ոչնչացման հետ կապված մտահոգությունները՝ նշելով նաև, որ այն ներկայացնում է համամարդկային մշակութային արժեք: Ի պատասխան՝ պատվիրակության ղեկավարը նշել է, որ ներկայացված մտահոգությունը կփոխանցի ԱՄԷ կառավարությանը:
Տեղեկացնենք նաև, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրավերով հոկտեմբերի 17-21-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությունն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ, որտեղ հյուրերը ծանոթացել են թանգարանի մշտական ու ժամանակավոր ցուցադրություններին և գրառում կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Այնուհետև պատվիրակությունն այցելել է Հայաստանի պատմության թանգարան, որտեղ համագործակցության հուշագիր է կնքվել Հայաստանի պատմության թանգարանի և Շարժայի ժառանգության ինստիտուտի միջև:
Այցի շրջանակում նախատեսվում են նաև այցելություններ մշակութային հաստատություններ, Դաշտադեմի ամրոց և Զվարթնոց տաճար: