gorgagorcutyan-avanduytnery

«Պահպանենք գորգ գործելու ավանդույթները» միջոցառում

Հուլիսի 16-ին, ժամը 13:00-ից Էրեբունու մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի գորգագործության և կարպետագործության խմբակի սաները «Պահպանենք գորգ գործելու ավանդույթները» միջոցառման ընթացքում կներկայացնեն իրենց կատարած աշխատանքները, ինչպես նաև կծանոթացնեն գորգ գործելու ընթացքին։ Ցանկության դեպքում կարող եք ինքներդ մասնակցել գործընթացին։ Միջոցառման ավարտին կտեսնեք նաև ավարտված աշխատանքների կտրման ընթացքը` համեմված հայկական գեղեցիկ ավանդույթներով։

Մուտքն անվճար է։ Հասցեն՝ Էրեբունի 15:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 098-43-95-69, 091-48-93-84 հեռախոսահամարներով:

bilg

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Սոֆիայի կենտրոնում անցկացվել է ժառանգության հարցերի վերաբերյալ կլոր սեղան առցանց-քննարկում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավ-արևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության Սոֆիայի կենտրոնի նախաձեռնությամբ՝ հուլիսի 6-ին տեղի է ունեցել «Կենսունակ ժառանգությունը քաղաքում» խորագրով միջազգային կլոր սեղան առցանց-քննարկում։ Միջոցառման կազմկոմիտեն մասնակցության էր հրավիրել ոլորտի 17 փորձագետների. Բուլղարիայի, Ռումինիայի, Ուկրաինայի գիտությունների ակադեմիաների, Բուլղարիայի նոր համալսարանի, Անգլիայի Քովենթրի համալասարանի, Միլանի և Կիպրոսի համալսարանների, Բուլղարիայի Բալկանյան հետազոտությունների ինստիտուտի, Պլովդիվի, Ռուսսեի և Սլիվենի թանգարանների գիտաշխատողների և ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային փորձագետների։ Հայաստանից «Կենսունակ ժառանգությունը Հայաստանի քաղաքային միջավայրերում» թեմայով զեկուցմամբ հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոչ նյութական մշակութային ժառանգության մասնագետ Նաիրա Կիլիչյանը։ Այս հաղորդման հիմնական թեման Հայաստանի մշակութային քաղաքականության շրջանակում երեք խոշոր քաղաքների՝ Երևանի, Գյումրիի և Գորիսի կենսունակ ժառանգության ներկայացումն էր, որի պահպանությունը տեղի է ունենում ոչ միայն ոչ նյութական մշակութային ժառանգության կենսունակության ներքին օրինաչափությունների, այլև պետական քաղաքականությամբ նախանշված ծրագրային առաջարկների իրականացման և միջոցառումների կազմակերպման միջոցով։ Նշենք, որ Սոֆիայի կենտրոնին անդամակցում են 16 երկրներ, այդ թվում՝ Հունաստանը, Կիպրոսը, Վրաստանը, Ուկրաինան, Բոսնիա և Հերցեգովինիան, Խորվաթիան, Սերբիան, Ալբանիան, Սլովենիան, Մոնտենեգրոն, Ռումինիան, Մոլդովան։ Հայաստանի Հանրապետությունը Սոֆիայի կենտրոնի հետ համագործակցում է 2013 թ.՝ մասնակցելով կենտրոնի կազմակերպած ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտի համաժողովներին, փորձագետների հանդիպումներին, ցուցահանդեսներին և մրցույթներին։

ararrrr

«Արար» ծրագիրն՝ առցանց ձևաչափով

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Արար. ՀՀ մարզերում ազգային մշակույթի պահպանման, տարածման, զարգացման և հանրահռչակման» ծրագիրը շարունակում է իրականացվել առցանց ձևաչափով՝ սոցիալական ցանցերի (YouTube, Facebook, Instagram) միջոցով ներկայացնելով ուսուցիչների դասընթացները և աշակերտների տնային աշխատանքները։

Ամառային արձակուրդների օրերին էլ ծրագիրը շարունակում է գործել լիարժեք։ Դպրոցականներն ակտիվ ներգրավված են ոչ նյութական մշակութային ժառանգության ուսուցմանն ուղղված ստեղծագործական դասընթացներին։ Վերջին ամիսների ընթացքում առցանց դասերի դիտումների թիվը հատել է 70.000-ը։

Բացի վերոնշյալ դասընթացներից, ծրագրում ընդգրկված տարբեր համայնքների և խմբերի երեխաներ հասցրել են արդեն մասնակցել առցանց երեք ցուցահանդեսների («Նվիրված Մեծ Եղեռնին», «Հաղթական մայիս», «Մայիսյան եռատոն»), ինչպես նաև միջազգային չորս միջոցառումների՝ մրցույթների, փառատոների, ֆլեշմոբերի և արժանացել մրցանակների (ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների միջազգային մրցույթ, «Արթ մյուզիք» արվեստի միջազգային 9-րդ փառատոն, «Ավանդույթի ժառանգորդները» Ռուսաստանի փառատոն, «Արի պարի Քոչարի» համահայկական ֆլեշմոբ)։

Նշենք, որ ծրագիրն իրականացվում է ՀՀ 5 մարզերի 26 համայնքներում: 19 ստեղծագործական խմբերում տեղաբնակ 12 մասնագետներ դասավանդում են ավանդական երգ ու պար, կերպարվեստ, գորգագործություն ու կարպետագործություն, ժանեկագործություն ու ասեղնագործություն, խեցեգործություն, քարի, փայտի և մետաղի գեղարվեստական մշակում և խաչքարագործություն։


Ծրագրի նպատակն է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումն ու տարածումը ՀՀ մարզերում, հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության հանդեպ հասարակության հոգածության և հարգանքի  արմատավորումը, ինչպես նաև սերունդներին այդ ժառանգության փոխանցման ապահովումը:

 

Ծրագրին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով.

https://www.youtube.com/channel/UCM7iMqLtIlKD174Yx1OGB3A?fbclid=IwAR1xzprnreO0rclDhlbDb-CpmomJZeJyFbe95nBufHn2sBW1e95lyBXxwiU

 

Մասնակցությունն անվճար է, կարելի է գրել ծրագրի ֆեյսբուքյան էջին ( ARAR Armenian Art Center ԱՐԱՐ հայ արվեստի պահպանման և հանրահռչակման ծրագիր ֆեյսբուքյան էջը) կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 077 752 929։

 

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն

76eb26_02e55291efdf4517912d5d14240789b9_mv2

«Վարդավառ» միջազգային փառատոն

Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) նախաձեռնությամբ ամեն տարի ավանդաբար կազմակերպվում է «Վարդավառ» միջազգային փառատոնը, որի նպատակը երիտասարդությանն ու հանրության մյուս շերտերին  Վարդավառի տոնածիսական առանձնահատկությունների ինքնատիպ ներկայացումն է, ազգային-ավանդական մշակույթի հանրահռչակումը Հայաստանում և երկրի սահմաններից դուրս:

ՀՀ կառավարության 2021 թ. նոյեմբերի 4-ի N 1825-Ն որոշմամբ՝ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացրած որոշման նախագիծը:

 

«Հայաստանի Հանրապետության` անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերի գրանցման ու կազմման չափորոշիչները և դրանց հիման վրա կազմված ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը» հաստատվել է ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշմամբ:

 

Ներկա որոշմամբ Հայաստանի Հանրապետության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների առկա ցանկը համալրվել է, որի անհրաժեշտությունը պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի և Հայաստանի Հանրապետության Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին օրենքի դրույթներով:

 

Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը կազմված էր 12 տարրերից («Կարոս խաչ» վիպերգ, «Լարախաղացություն (փահլևանի խաղեր)», «Վիճակի երգեր», «Ավետիս», «Խաչբուռ», «Ասեղնագործություն», «Բարեկենդան», «Որդան կարմիր. հայկական որդանին առնչվող ավանդական գիտելիքներ, հմտություններ և փորձառություն», «Գյումրվա կլկլան (մուշուրբա)», «Ստվերների տիկնիկային թատրոն», «Պարկապզուկ (տիկ)», «Կոխ ըմբշամարտ»): Դրանք համալրվել են ևս 8 արժեքներով՝ «Գինու կարասի կիրառման ավանդույթ», «Թաղիքագործություն», «Ավանդական ձիախաղեր», «Հայաստանի հույն ազգաբնակչության պոնտիերեն բարբառ», «Շուլալ կարպետ», «Ուդ», «Քամանի և քեմանո» և «Հազարա­շեն»:

 

Ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում ներառվում են հայ ժողովրդի մշակութային ինքնատիպությունն ու ազգային ինքնությունը առանձնահատուկ արտահայտող ավանդական մշակույթի տարրերը: Այդ արժեքների պահպանությունը, հանրահռչակումը մեծապես նպաստում են ազգային մշակութային ժառանգությունը սերունդներին փոխանցելու և միջազգային ասպարեզում Հայաստանի ճանաչելիության բարձրացման գործընթացին:

 

Տեղեկանք: ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերը թարմացվում են պարբերաբար: Դրանք կազմվում են ՀՀ տարբեր համայնքներում պարբերաբար իրականացվող դիտանցումների, մոնիթորինգների, գիտական մեթոդաբանությամբ իրականացվող դաշտային հետազոտական աշխատանքների, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների, պետական, հասարակական, կրթական և մշակութային կազմակերպությունների, համայնքների, խմբերի, մշակույթի կրողների և կիրառողների առաջարկների հիման վրա: Առաջարկները քննարկվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի նիստերի ընթացքում, այնուհետև ներկայացվում են ՀՀ կառավարության հաստատմանը:

dimak

«Դիմակ կրելու արվեստը» նոր առցանց կրթական ծրագիր

Դիմակ կրելն այսօր պարտադիր է, իսկ ի՞նչ գիտենք մենք դիմակի մասին: Ե՞րբ և ինչու՞ են մարդիկ կրել դիմակ: Այս և այլ հարցերի շուրջ մենք կխոսենք «Դիմակ կրելու արվեստը» նոր առցանց կրթական ծրագրի շրջանակում և նույնիսկ կստեղծենք մեր յուրահատուկ պաշտպանիչ դիմակը: Ծրագրին մասնակցելու համար գրեք մեզ կամ զանգահարեք (+374) 77 21 81 35 հեռախոսահամարով:

Գաֆեսճեան արվեստի կենտրոն
janek

Ամփոփվել է «Մոռացված ավանդույթների՝ թաղիքագործության, ժանեկագործության և կարպետագործության արհեստագործական հմտությունների և տեսական գիտելիքների ուսուցման ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային մրցութային ծրագրերի շրջանակում իրականացված «Մոռացված ավանդույթների՝ թաղիքագործության, ժանեկագործության և կարպետագործության արհեստագործական հմտությունների և տեսական գիտելիքների ուսուցում» ծրագրի շրջանակում՝ գործնական դասընթացների և ինտերակտիվ զրույցների միջոցով Արմավիրի մարզի Արաքս, Սարդարապատ, Բամբակաշատ, Մարգարա համայնքներում և «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ում շուրջ 120 մասնակիցներ ծանոթացել են հայկական հնագույն արհեստագործական հմտություններին, ձեռք են բերել տեխնիկական և ճանաչողական գիտելիքներ: Ծրագրի իրականցման արդյունքում ապահովվել է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունն ու դրա արդիականացումը, թանգարանային ֆոնդի հանրայնացումը, բնակչության երիտասարդ տարիքային խմբի ներգրավումը մշակութային ժառանգության բնականոն փոխանցման գործում, ինչպես նաև թանգարանային որակյալ ու բազմազան ծառայությունների ստեղծումը: Ծրագրի ձեռքբերումներից են «Թաղիքագործության, ժանեկագործության և կարպետագործության մոռացվող ավանդույթների վերածնունդը» խորագրով գրքույկի հրատարակումը և դասընթացների վերաբերյալ երեք կարժամետրաժ տեսանյութերի պատրաստումը, որոնց կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով. 

Թաղիքագործություն
Ժանեկագործություն
Կարպետագործություն

կառպետ

Կարպետագործություն (հեռավար դասընթաց)

Եթե արարող ես ու գեղեցիկը փնտրող 💗, ուրեմն այս դասընթացը հենց քեզ համար է: Միացիր 😍 Սկսում ենք կարպետագործության առցանց դասընթաց 💻

 

✔️ 8 հանդիպում (16 ժամ) ✔️ 18.500 դրամ

 

ԲՈՆՈՒՍ 🎁🎉😍

 ✔️ Գործիքներ՝ դազգահ (45/45սմ) ✔️ Կարպետի ասեղ ✔️ Հենքի թել ✔️ Բրդյա թել ✔️ Գործիքների, նյութերի առաքում (Երևանի տարածքում) ✔️ Դասընթացի ավարտից հետո անվճար խորհրդատվություն
 

Հղումով 👇 նախապես գրանցվելը պարտադիր է 😍
https://t.ly/TbQf

Հետադարձ կապ. 055 07 97 82, 091 58 90 98

helsinkyan

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հրապարակել է ՀՀ եզդիական համայնքի իրավունքները

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հրապարակել է «Հայաստանի Հանրապետությունում ամենամեծ ազգային փոքրամասնության` եզդիական համայնքի իրավունքները» հետազոտության զեկույցը`հայերեն և եզդիերեն: 

Զեկույցում ներկայացվել է եզդիական համայնքի կարգավիճակը, ինչպես նաև հայաստանաբնակ եզդիների ազգային ինքնության, կրթության և ազգային լեզվի ուսուցման, մշակույթի պահպանության և զարգացման, էթնիկ հիմքով առավել հաճախ հանդիպող խտրականության դրսևորումները, օրենսդրական դաշտում առկա իրավական բացերը և գործնական խնդիրները: 

Հետազոտությունն իրականացվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ: 

Զեկույցը՝ հայերեն ⤵️ https://bit.ly/3dd1u3D
Զեկույցը՝ եզդիերեն⤵️ https://bit.ly/3hFvSqC

berdavan

Բերդավան և Թեղենիք համայնքների երեխաները մասնակցեցին հուշարձաններին նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարչական մրցույթին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային մրցութային ծրագրերի շրջանակում իրականացվող «Արար. ազգային մշակույթի պահպանումը, տարածումը, զարգացումն ու հանրահռչակումը Հայաստանի Հանրապետության մարզերում» ծրագրի ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան և ՀՀ Կոտայքի մարզի Թեղենիք համայնքներում գործող «Նկարչություն» բաժինների 9 սաներ մասնակցեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հուշարձանները և մշակութային տարածքները պատկերելու մանկական միջազգային մրցույթին։ ճ Առցանց դասընթացների ընթացքում ծրագրի մասնակից սաները ոչ միայն ծանոթացան ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Գեղարդի և Ազատ գետի վերին հովիտ, Հաղպատի, Սանահինի, Էջմիածնի վանքերի պատմությանն ու ճարտարապետությանը, այլև պատկերեցին դրանք իրենց 18 նկարչական աշխատանքներում։ Այս կարևոր նախաձեռնության հիմնական նպատակը մշակութային ժառանգության տեղի ու դերի կարևորումն էր, մանուկների շրջանում պատմամշակութային հուշարձանների ճանաչելիության մեծացումն ու դրանց պահպանության արժևորում:

gutan

Գութան «Տարազի Պատմություն»

«Գութան» Հայաստանի ազգային երգի-պարի ամենամյա փառատոնին Արեգ ազգային պարի խումբն առաջին անգամ ներկայացավ 2017թ.-ին : Խումբն աչքի ընկավ ոչ միայն ամենակրտսեր մասնակցի՝ Արեգի մեծ վարպետությամբ յարխուշտայի կատարմամբ, այլև իրենց յուրօրինակ տարազով:

Գութանի «Տարազի պատմություն» զրուցարանում Արեգ ազգային պարի խումբ/Areg Armenian Folk Dance Troupe-ի հիմնադիր-ղեկավար՝ Արտավազդ Այվազյանն (Artavazd Ayvazyan) է:

Արտավազդը պատմեց, որ խումբն իր գործունեության սկզբնական փուլում տարազ չի ունեցել, բայց երբ շատացել են բազմաթիվ միջոցառումների մասնակցության հրավերները, խումբը լրջորեն անցել է տարազի ստեղծման գաղափարների քննարկմանը:

«Քննարկումները հիմնականում մի քանի տարածաշրջանների տարազների վերաբերյալ էին: Երկար քնարկումների արդյունքում հանգեցինք այն մտքին, որ ստեղծենք անհատական՝ հեղինակային տարազ, որը կլինի ժամանակին համահունչ, սակայն տարազի մոտիվներով», – ասում է Արտավազդն ու հիշում, որ տարազի ստեղծման վերջնական իր տեսլականը ամբողջացրել է Մատենադարանում իր հանդիպած աշխատություններից մեկի շնորհիվ:

«Հրայր Բազեի և Արմեն Քյուրքչյանի համատեղ ստեղծած «Հայկական դրոշմազարդ կտավ» գիրքը կարևոր նշանակություն ունեցավ այս հարցում, որտեղ շատ մեծ աշխատանք էր տարված: Գրքում զետեղված են հայկական ձեռագրերի մեջ դրոշմազարդ աստառները, որոնցից մի մասը, ասում են, որ եղել են արքայական, թագավորական, հոգևորական հագուստներից պատառիկներ», – հիացումով պատմում է բոլորիս հայտնի «Արեգ» խմբի ղեկավար և գուցե քչերիս հայտնի, որպես Մատենադարանի վերականգման բաժնի ավագ նկարիչ-վերականգնող Արտավազդ Այվազյանը, ում շնորհիվ նոր կյանք են ստանում ցեղասպանությունից մազապուրծ եղած, սուրբ մասունք դարձած բազմաթիվ հայկական ձեռագրեր, գրքեր և լուսանկարներ:

«Երբ իմ այս գաղափարը քննարկեցի խմբի անդամների հետ, վերջնական հանգեցինք այն մտքին, որ այո՛, միանշանակ պետք է մեր տարազներում օգտագործենք այդ նախշերը: Անմիջապես կապ հաստատեցի Հրայր Բազեի հետ, ներկայացրեցի տարազի գաղափարը», – ասում է մեր զրուցակիցն ու հավելում, որ Հրայր Բազեի ոգևորությունը ևս մեծ է եղել այս հարցում: Այնուհետև ստացել են նաև Արմեն Քյուրքչյանի հավանությունը, ով էլ խմբին տրամադրել է անհրաժեշտ ֆայլերը, և սկսել են տարազի ձևի և ոճի մոդելավորման աշխատանքները :

«Այդ հարցում մեզ շատ օգնեց «Տերյան» Մշակութային կենտրոնի տնօրեն՝ Լիլիթ Մելիքյանը (Lilit Melikyan), ով այս գործի լավագույն մասնագետներից մեկն է Հայաստանում: Լիլիթի հետ խորհրդակցեցինք և գծեցինք էսքիզների մի քանի տարբերակներ, այնուհետև մեր խմբի անդամներ՝ Անի Ավագյանը, Սոնա Մանուկյանը և Լիանա Հարութունյանը համակարգչով մոդելավորեցին տարազների մի քանի տարբերակներ, սա էլ անցավ քննարկման վերջին փուլը և ընտրվեց վերջնական տարբերակը: Այնուհետև «Տերյան» կենտրոնն իր մեծ թիմով սկսեց իրագործման աշխատանքները»,- ասում է Արտավազդն ու ընդգծում, որ Լիլիթը, իր թիմի հետ միասին, ոչ միայն օգնել է տարազների ստեղծման հարցում, այլև, մշտապես եղել է Արեգ խմբի կողքին:

Տարազների վրա օգտագործված նակարազրդ նախշերը վերցված են Հրայր Բազեի և Արմեն Քյուրքչյանի մեկ այլ՝ «Հայկական զարդարվես» գրքից, որտեղ զետեղված են հայկական մշակութային արժեքների վրա առկա զարդաքանդակները:

«Տարազների ստեղծման հարցում, խորհրդակցել ենք նաև մեր խմբի լավագույն բարեկամ, երգիչ՝ Արսեն Գրիգորյանի (Մրրո)-ի հետ։ Սկզբնական շրջանում տղաների տարազի վրա վեցաթև աստղ էր նկարազարդված, սակայն նրա խորհրդին հետևելով փոփոխեցինք և վերջնական ավարտուն տեսքի բերեցինք, որի համար անչափ շնորհակալ ենք Արսեն Գրիգորյանին, ով մեծ հոգատարությամբ է վերաբերվում մեր խմբին և մեծ ներդրում ունի խմբի գործունեության մեջ»,- ասում է Արտավազդն ու ավելացնում, որ շատ մոտ ապագայում ցանկանում են ստեղծել նոր տարազ: Տարազի տարածաշրջանի, ձևի և մնացած մանրամասների մասին խմբի ղեկավարը դեռևս դժվարանում է խոսել, սակայն հուսով է, որ այդ գործում մասնագետները նորից կաջակցեն և կյանքի կկոչվի նոր տարազ:

«Արեգ» -ն իր շնորհակալությունն է հայտնում բոլոր նրանց ովքեր աջակցել, օգնել, ոգևորել են խմբի կայացման, զարգացման և առաջընթացի անչափ կարևոր հարցերում: