patmutyan-tangaranum-bacvel-e-drvagner-inqnutyan

Պատմության թանգարանում բացվել է «Դրվագներ ինքնության. Զարդ» ցուցադրությունը

Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել «Դրվագներ ինքնության. Զարդ» խորագիրը կրող ցուցահանդեսի պաշտոնական բացումը:

Ցուցահանդեսում ներառված են Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ընտրված՝ 18-20-րդ դարերի զարդեր՝ ապարանջաններ, վզնոցներ, գոտիներ, գլխազարդեր և այլն, ինչպես նաև հայ վարպետների աշխատանքային գործիքներ ու ազգագրական լուսանկարներ, տարազային համալիրներ:

Ցուցահանդեսը դեռևս անցած տարվանից կազմակերպվող «Դրվագներ ինքնության» շարքի հերթական մասն է:

Ցուցահանդեսի նպատակն է բացահայտել և ներկայացնել, թե հայերն ինչպես և ինչպիսի զարդեր են կրել, ինչ իմաստ ու նշանակություն են ունեցել դրանք, ինչպես են հայկական զարդերը տարածվել այլ երկրներում և ժամանակակից հայ վարպետների ուշադրությունը հրավիրել ազգային արվեստի ակունքներին:

Ցուցահանդեսի համար հիմք է ծառայել թանգարանի աշխատակից Աստղիկ Իսրայելյանի գիտական կատալոգը, որը վերջերս է լույս տեսել:

Educational-program-of-the-Museum-of-Folk-Arts-in-Lebanon

Ժողովրդական արվեստների թանգարանի կրթական ծրագիրը Լիբանանում

Ապրիլի 5-16-ը Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը Բեյրութի Հայկազյան համալսարանի հրավերով, ի դեմս համալսարանի նախագահ վերապատվելի դոկտ. Հայդոսթյանի և Հայկական սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն դոկտ. Անդրանիկ Դաքեսյանի, Բեյրութի հայկական դպրոցներում իրականացրեց  հայկական գորգերին ու կարպետներին առնչվող կրթական ծրագիր: Այս օրերին թանգարանի մենեջմենթի գծով փոխտնօրեն Գայանե Ասլանյանը և գորգագործուհի Աննա Մանուկյանը Հայկազյան համալսարանի  ուսանողական գրասենյակի  տնօրեն  Ռազմիկ  Գաբրիելյանի ղեկավարությամբ  ծրագիրն իրականացրեցին Բեյրութի և Անջարի 14 կրթօջախում (Հայ ավետարանական կենտրոնական բարձրագույն վարժարան, Րաուտայի Մխիթարյան վարժարան, Հայ ավետարանական Շամլեան-Թաթիկեան երկրորդական վարժարան, Ազգային միացյալ վարժարան, հայ կաթողիկէ Մեսրոպյան բարձրագույն վարժարան, Ազգային Հառաջ-Գալուստ Գյուլպենկյան երկրորդական վարժարան/Անջար/, Անջարի հայ ավետարանական երկրորդական վարժարան, Սրբոց Հռիփսիմեանց վարժարան, Ս. Խաչ-Հարպոյեան Բարձրագույն Վարժարան, Համազգայինի Մելանքթոն և Հայկ Արսլանեան ճեմարան, Վահան Թեքեյան վարժարան, ՀԲԸՄ Դարուհի-Հովակիմեան, Սահակյան-Լ. Մկրտչյան քոլեջ, Ազգային Եղիշե Մանուկյան քոլեջ):

Կարևորելով գորգարվեստի յուրահատուկ դերը մեր էթնիկ մշակույթի համակարգում՝ Թանգարանն առաջարկել է կրթական ծրագիր, որն առնչվում է հայկական գորգերին ու կարպետներին: Մասնակիցներն այս դասընթացի օգնությամբ բացահայտում են գորգագործական մշակույթի գաղտնիքները, գորգի գունային ու զարդանախշային հորինվածքը, ապա հմուտ մասնագետի օգնությամբ փորձում  աշխատել սանդերքով, ճախարակով ու իլիկով՝  ծանոթանալով բրդից թել ստանալու գործընթացին: Այնուհետև նախշազարդում են գորգանախշ ներկայացնող փայտե նմուշակները:

Վերոնշյալ ծրագիրը միտված է Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների շրջանում կրթելու ազգային ինքնությունը ճանաչող և վերարժևորող սերունդ:

Այցի շրջանակում հանդիպումներ և քննարկումներ են տեղի ունեցել  Համալսարանի նախագահ վերապատվելի Հայդոսթյանի հետ, ընդգծվել այցի արդյունավետությունը և համագործակցության շարունակականութան անհրաժեշտությունը: Հանդիպումներ  են տեղի ունեցել նաև Անջարի քաղաքապետ Վարդգես Խոշյանի,  Մուսա Լեռ թանգարանի և Անջարի պատկերասրահի պատասխանատուների հետ, ինչպես նաև Զմմառու վանքի թանգարանի պատասխանատուների հետ: Հանդիպումների ընթացքում ներկայացվել են Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի առաքելությունն ու գործունեությունը,  նորովի մեկնարկած ծրագրերը, քննարկվել են նաև հետագա համագործակցության հնարավորությունները:

Հատկապես հիմա՝ երկրում տիրող բարդ ժամանակներում, Հայաստան-Սփյուռք մշակութային կապի ամրապնդման և Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների շրջանում ևս  ազգային ինքնության կարևորագույն գաղափարներն ամրապնդելու ու հանրահռչակելու նպատակով կարևոր ենք համարում Թանգարանի համագործակցությունը մշակութային կենտրոնների, կրթական հաստատությունների  հետ:

Հայկազյան համալսարանի և Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի համատեղ ծրագրերը Սփյուռքի այս կարևոր օջախում կրելու են շարունակական բնույթ:

zatkakan-paraton-erevanum

Զատկական փառատոն Երեւանում

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը իրականացրեց առաջին Զատկական փառատոնը Հայաստանում։  Փառատոնի ընթացքում հայաստանցիները և զբոսաշրջիկները հնարավորություն ունեցան մասնակցելու համաժողովրդական տոնախմբությանը՝ միասին նշելով Սուրբ Զատիկը։

Փառատոնին ելույթ ունեցան «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ Երևանի, Ստեփանավանի, Վանաձորի, Սպիտակի, Գյումրիի մասնաճյուղերի սաները, «Արևային Զանգակներ» խումբը և Խարբերդի մասնագիտացված մանկատան սաները, երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրրո) և «Արդվին» ազգագրական համույթը։ Փառատոնի ընթացքում գործում էր նաև ցուցահանդես-վաճառք՝  երեխաների զատկական աշխատանքներով։ Ներկայացված էին Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի, Հայ Առաքելական Եկեղեցու թեմերի և այլ մասնագիտացված կազմակերպությունների սաների աշխատանքները։ Հանրությունը հնարավորություն ստացավ միանալու վարպետության դասերին։

«Զատկական փառատոն» -ի նպատակն է ստեղծել մշակութային հարթակ երեխաների, պատանիների ինքնադրսևորման համար, ինչպես նաև խոցելի խմբերի երեխաներին ինտեգրել մշակութային կյանք: Փառատոնի աջակիցներն էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, ՀԵՀԵՄ գրասենյակը և «Ֆորմիկա Արտ» ընկերությունը:

sasna-crer

ՀՀ ՈՆՄԺ Արժեքների Ցանկ

ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկն ըստ ոլորտների

Ժողովրդական բանահյուսություն
  1. Սասնա ծռեր» էպոս /ժողովրդական տարածված անուններն են «Սասունցի Դավիթ», «Ջոջանց տուն», «Քաջանց տուն», «Սասնա փահլեւաններ»/

2012թ. «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում

Ժողովրդական պարարվեստ

2. Քոչարի

2017թ. «Քոչարի, ավանդական խմբապար»-ը ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում

3. Յարխուշտա

4. Բատոլա /ծիսական-հարսանեկան պարերգ/

5. Թամզարա

Ժողովրդական երաժշտարվեստ

6. «Կռունկ» երգ

7. «Գացեք, տեսեք» երգ

8. Աշուղական սիրավեպ /երաժշտապատմողական, երաժշտաբանաստեղծական արվեստ/

9. Թառը եւ թառագործությունը /ավանդական երաժշտական մշակույթ, կատարողական արվեստ, նվագարանագործություն/

10. Սահարի /ավանդական երաժշտական մշակույթ, նվագարանային կատարողական արվեստ, ծիսական երաժշտություն/

11. Դուդուկը եւ դրա երաժշտությունը /ավանդական երաժշտական մշակույթ, կատարողական արվեստ, նվագարանագործություն/

2008թ. «Դուդուկն ու նրա երաժշտությունը» ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում

12. «Քանոն» երաժշտական նվագարանը /ավանդական երաժշտական մշակույթ, կատարողական արվեստ, նվագարանագործություն/

Ժողովրդական կենսաապահովման մշակույթ /Ազգային խոհանոց/

13. Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը եւ մշակութային դրսեւորումները

2014թ. «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում

14. Գաթայի պատրաստումը եւ մշակութային դրսեւորումները

15. Մրգից օղիների պատրաստում /մրգերի վերամշակում/

16. Մածունի պատրաստման ու կիրառման ավանդույթը

17. Գինեգործություն /խաղողի վերամշակում/

18. Կուրկուտ ծիսական ուտեստի ավանդույթը Կապանում

19. Արքայանարնջի եւ թզի չրերի պատրաստման ավանդույթը Մեղրիում /մրգերի վերամշակում/

20. Շիրակի մարզի չեչիլ եւ հյուսած պանիրների պատրաստման ավանդույթը

21. Քյավառի փախլավայի պատրաստման եւ կիրառման ավանդույթը

22. Ճախաթթվի (ճըխըթթո) պատրաստում /մթերքի մշակման ավանդական եղանակներ եւ կիրառություն/

Մարդու կյանքի շրջափուլերի հետ կապված ժողովրդական սովորույթներ և ծեսեր

23. Ավանդական հարսանեկան ծիսակատարություն

24. Խավիծ / կնոջ ծննդաբերության հետ կապված սովորույթ/

25. Կատիկի բարձրացում /երեխայի ծննդյան եւ հասունության` մանկան խնամքի հետ կապված սովորույթ/

26. Թաղման ծես

27. Եզդիների հարսանեկան ծեսը

Բնության վերաբերյալ պատկերացումներ և գիտելիքներ

28. Տարի հացի խորհրդանշանային կիրառում եւ նախշազարդում /ժողովրդական տոնական մշակույթ, ժողովրդական խոհանոցի տարր/

Տնտեսական կյանքի հետ կապված հմտություններ

29. Վայրի բույսերի եւ պտուղների հավաքչության ավանդույթը ՀՀ Տավուշի մարզի համայնքներում

30. Սար գնալ. հեռագնա անասնապահության մշակույթի ավանդույթը ՀՀ Տավուշի մարզում

Ավանդական արհեստների հետ կապված հմտություններ և գիտելիքներ

31. Ավանդական դարբնություն

32. Խաչքարագործության վարպետություն

2010թ. «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում

33. Ժանեկագործություն /դեկորատիվ-կիրառական արվեստ, գեղարվեստական գործվածք/

34. Թոնրի պատրաստման եւ կիրառման ավանդույթ

35. Ավանդական գորգագործություն /դեկորատիվ-կիրառական արվեստ/

36. Ասեղնագործություն /գեղարվեստական գործվածք/

37. Հայաստանի սիրիահայ համայնքի ասեղնագործական մշակույթը

Ժողովրդական տոներ

38. Սուրբ Սարգսի տոն

39. Տերընդեզ

40. Վարդավառ

41. Համբարձման տոն («Վիճակ») /ժողովրդական եւ եկեղեցական տոն/

42. Սուրբ Հարության տոն («Զատիկ», «Սուրբ Զատիկ») /ժողովրդական եւ եկեղեցական տոն/

43. «Նոր տարի» տոն

44. Մուսա լեռան տոնակատարությունը /ժողովրդական տոնակատարություն/

45. Ասորիների Նոր տարվա տոնակատարությունը

Ժողովրդական հավատալիքներ և սովորույթներ

46. ՀՀ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի Սուրբ Թեւաթորոսի պաշտամունք

47. ՀՀ Արագածոտնի մարզի Քասախ գյուղի Թուխ Մանուկի պաշտամունք

48. Փայտե հմայիլի պատրաստման եւ կիրառման ավանդույթ /ժողովրդական կիրառական արվեստ/

49. Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը /ժողովրդական հավատալիք, տոն, քրիստոնեական ուխտագնացություն/

2020թ. «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում

Հասարակական, ազգակցական, ընտանեկան հարաբերությունների հետ կապված սովորույթներ

50. Տոհմածառ /ազգի պատմության, տոհմի ծագման հետ կապված հիշողության, երեւույթների, դեպքերի, գործընթացների խորհրդանիշ/

Հայոց լեզու

51. Հայկական տառարվեստը եւ դրա մշակութային դրսեւորումները

2019թ. «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում

ՀՀ ՈՆՄԺ Արժեքների Ցանկ

ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկն ըստ ոլորտների

Բանահյուսություն

  • Սասնա ծռեր»  էպոս
     2012թ. «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» ներառվել է ՅՈւՆԵՍԿՕՄարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
  • Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները
     2019թ. «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» ներառվել է ՅՈւՆԵՍԿՕՄարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
  • «Հազար ու մի գիշեր» հեքիաթի սյուժետային դրսևորումները հայ ժողովրդական հեքիաթներում
  • Արարատյան բարբառ
  • Կարնո բարբառ
  • Շիրակի երգիծական բանահյուսությունը

 Ժողովրդական երաժշտարվեստ

  • «Կռունկ» երգ
  • «Գացեք, տեսեք» երգ
  • Աշուղական սիրավեպ
  • Թառը և թառագործությունը
  • Սահարի
  • Դուդուկը և դրա երաժշտությունը
     2008թ. «Դուդուկն ու նրա երաժշտությունը» ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
  • «Քանոն» երաժշտական նվագարանը
  • «Անա նանան քե ղուրբան» երգ
  • Օրորոցային երգերը ՀՀ Շիրակի մարզի համայնքներում
  • Թմբուկի (դհոլ, գոս՝ մեծ թմբուկ) պատրաստման և կիրառման ավանդույթը
  • «Թաք ծաղկեցավ» («Թագ ծաղկեցավ») երգ

Ժողովրդական պարարվեստ

  • Քոչարի
     2017թ. «Քոչարի, ավանդական խմբապար»-ը ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
  • Յարխուշտա
  • Բատոլա
  • Թամզարա

Ժողովրդական տոներ

  • Սուրբ Սարգսի տոն
  • Տերընդեզ
  • Վարդավառ
  • Համբարձման տոն («Վիճակ»)
  • Սուրբ Հարության տոն («Զատիկ», «Սուրբ Զատիկ»)
  • «Նոր տարի» տոն
  • Մուսա  լեռան տոնակատարությունը
  • Ասորիների Նոր  տարվա տոնակատարությունը

Մարդու կյանքի շրջափուլերի հետ կապված ժողովրդական սովորույթներ

  • Ավանդական հարսանեկան ծիսակատարություն
  • Կատիկի բարձրացում
  • Թաղման ծես
  • Եզդիների հարսանեկան ծեսը
  • Ատամհատիկի ծիսական արարողությունը
  • Համայնքային փոխօգնության ձևերը Գավառի թաղման ծեսում

Հասարակական, ազգակցական, ընտանեկան հարաբերությունների հետ կապված սովորույթներ

  • Տոհմածառ /ազգի պատմության, տոհմի ծագման  հետ կապված  հիշողության, երևույթների, դեպքերի, գործընթացների  խորհրդանիշ/

Ազգային հավատալիքներ ու սովորույթներ

  • ՀՀ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի Սուրբ Թևաթորոսի պաշտամունք
  • ՀՀ Արագածոտնի մարզի Քասախ գյուղի Թուխ Մանուկի  պաշտամունք
  • Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը
     2020թ. «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
  • Ստեռ. անկողնու ծալքի սրբազնացումը Հայաստանի եզդիների մշակույթում

Տնտեսական կյանքի հետ կապված հմտություններ

  • Վայրի բույսերի և պտուղների հավաքչության ավանդույթը ՀՀ Տավուշի մարզի համայնքներում
  • Սար  գնալ. հեռագնա անասնապահության մշակույթի ավանդույթը ՀՀ  Տավուշի մարզում
  • Մեղվապահության ավանդույթը Ճամբարակ համայնքում
  • Հայկական խաղացող աղավնու` «երևանյան կուդուլի» բուծման և վարժեցման ժողովրդական ավանդույթը
  • Խաբ ու խազ (կաթփոխ)

Բնության վերաբերյալ պատկերացումներ և գիտելիքներ

  • Լուսատուների հետ կապված եղանակի կանխատեսման ժողովրդական գիտելիքներ

Ազգային խոհանոց

  • Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսեւորումները
     2014թ. «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» ներառվել է ՅՈւՆԵՍԿՕՄարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
  • Գաթայի պատրաստումը և մշակութային դրսևորումները
  • Տարի հացի խորհրդանշանային կիրառում և նախշազարդում
  • Խավիծ
  • Մրգից օղիների  պատրաստում
  • Մածունի պատրաստման ու կիրառման ավանդույթը
  • Գինեգործություն
  • Կուրկուտ ծիսական ուտեստի ավանդույթը Կապանում
  • Արքայանարնջի և թզի չրերի պատրաստման ավանդույթը Մեղրիում
  • Շիրակի մարզի չեչիլ և հյուսած պանիրների պատրաստման ավանդույթը
  • Քյավառի փախլավայի պատրաստման և կիրառման ավանդույթը
  • Ճախաթթվի (ճըխըթթո) պատրաստում
  • Քաղցր շարոցի պատրաստման ավանդույթը Աշտարակում
  • Տոլմայի պատրաստման և կիրառման մշակույթը
  • Տոմաստի պատրաստման և կիրառման ավանդույթը Վարդենիս համայնքում
  • Կանեփով քուֆթայի պատրաստումը և կիրառումը Մարտունի համայնքում
  • Ձկով տոլմայի պատրաստումը Սևան համայնքում
  • Չորթնե տոլմայի պատրաստումը Վարդենիս համայնքում

Ազգային խաղեր

  • Նարդի 
  • «Որսորդներ ու բադեր» գնդակախաղ
  • «Չիլինկի փետ» ավանդական խաղը Ճամբարակ համայնքում

Ավանդական արհեստների հետ կապված հմտություններ և գիտելիքներ

  • Ավանդական դարբնություն
  • Խաչքարագործության վարպետություն
     2010թ. «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» ներառվել է ՅՈւՆԵՍԿՕՄարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
  • Ժանեկագործություն
  • Թոնրի պատրաստման և կիրառման ավանդույթ
  • Ավանդական գորգագործություն
  • Ասեղնագործություն
  • Հայաստանի սիրիահայ համայնքի ասեղնագործական մշակույթը
  • Հայկական մանրանկարչությունը և դրա մշակութային դրսևորումները
  • Գյումրիի ոսկերչության և արծաթագործության ավանդույթը
  • Դիլիջանի փայտի փորագրության ավանդույթը և կիրառումը
  • Սիսիանի և Գորիսի խեցեգործության ավանդույթը և կիրառությունը
  • Փայտե հմայիլի պատրաստման և կիրառման ավանդույթ
  • Գաթանախշիի պատրաստման և կիրառման ավանդույթը

 

Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N599 – Ա որոշման

 

«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 11-ի N 310 – Ա որոշման

 

Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 24-ի N 397 – Ա որոշման

 

Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 31-ի N 1719 – Ա որոշման

 

ՀՀ կառավարության որոշումը ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 11-ի N 310-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին

krunk

«Կռունկ» երգ

Երաժշտաբանաստեղծական ժանրի՝ պանդխտության թեմայով քնարական երգ է, որը մարմնավորում է երկու կերպար: Կռունկը երգի այլաբանական կերպարն է, իսկ բանաստեղծն ըստ էության գլխավոր կերպարն է, քնարական հերոսը: Այս երկու տարբեր, միանգամայն հակադիր գոյավիճակի տեր քնարական կերպարները միավորվում են, ինչի արդյունքում կռունկն այլևս չի դիտվում որպես այլաբանական կերպար, այլ անձնավորում է տարագիր բանաստեղծին, տարագիր մարդուն:

Երկուսը միասին դառնում են աշխարհասփյուռ հայ ժողովրդի

խորհրդանիշ:

Հորինված լինելով իբրև գրավոր երգ և տարածում գտնելով

հիմնականում գրավոր եղանակով` պահպանել է իր հորինվածքի

առանձնահատկությունները, չափն ու հանգը, նյութն ու բովանդակությունը: Ունի լեզվաոճական ընդգծված արտահայտչականություն, բառային, պատկերային ինքնատիպ համակարգ: Պահպանվել է հասարակության մեջ, փոխանցվում է ֆորմալ և ոչ ֆորմալ ուսուցման միջոցով:

tsaghkazardn-aghavno-gyughum

Ծաղկազարդն Աղավնո գյուղում

Ապրիլ 10-ին Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքում նշեցին Ծաղկազարդը։ Միջոցառումը կազմակերպել էր ՄշակութաMET-ը՝ անհատական նախաձեռնություն, որի շրջանակներում կամավորներն ամեն շաբաթ մշակութային դասեր են անցկացնում սահմանամերձ գյուղերում։ Ծաղկազարդին մասնակցել են նաև Բերձորի բնակիչները։

Ծաղկազարդն Աղավնո գյուղում (1)

Ծաղկազարդն Աղավնո գյուղում

Ծաղկազարդն Աղավնո գյուղում (1)

Ապրիլ 10-ին Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքում նշեցին Ծաղկազարդը։ Միջոցառումը կազմակերպել էր ՄշակութաMET-ը՝ անհատական նախաձեռնություն, որի շրջանակներում կամավորներն ամեն շաբաթ մշակութային դասեր են անցկացնում սահմանամերձ գյուղերում։ Ծաղկազարդին մասնակցել են նաև Բերձորի բնակիչները։

thaghkazardn-eghegnadzori-erkragitutyan-tangaranum

Ծաղկազարդը Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում

Ապրիլի 10-ին Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում  նշվեց Ծաղկազարդի տոնը:

Ծաղկազարդ` գարնանային բացօթյա տոնախմբությունների սկիզբն ազդարարող եկեղեցական և ժողովրդական տոն։ Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է ժամերգություն, որից հետո օրհնված ճյուղերը բաժանում են  ժողովրդին, որոնք պահվում են մինչև հաջորդ ծաղկազարդ։ Դրանց վերագրվում է բարիքի, առատության, պտղաբերության հմայական զորություն։

Ծաղկազարդի օրը հռչակված է որպես մանուկների օրհնության օր։

Նախաքրիստոնեական ժամանակաշրջանում տոնը նվիրված է եղել ջրի և անձրևի աստվածուհի Նարին։ Նարը պտղաբեր անձրևներ էր ուղարկում երկիր։ Երաշտի ժամանակ մարդիկ տիկնիկների և ծիսական երգերի ուղեկցությամբ մաղթանքներ էին ուղղում Նարին, որպեսզի նա անձրև տար դաշտերին։ Ծեսի մաս կազմող տիկնիկը ունի տարբեր անուններ՝ Նուրի, Հուրի, Խուճկուրուրիկ և այլն։ Ծաղկազարդը նաև եղանակի` գարնան պաշտամունքի տոն էր։ Այն նվիրված էր ոչ միայն ջրին, այլև ծառին ու ծաղկունքին։

Ծաղկազարդը_Եղեգնաձորի_երկրագիտական_թանգարանում

Ծաղկազարդը Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում

Ծաղկազարդը_Եղեգնաձորի_երկրագիտական_թանգարանում

Ապրիլի 10-ին Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում նշվեց Ծաղկազարդի տոնը:
Ծաղկազարդ` գարնանային բացօթյա տոնախմբությունների սկիզբն ազդարարող եկեղեցական և ժողովրդական տոն։ Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է ժամերգություն, որից հետո օրհնված ճյուղերը բաժանում են ժողովրդին, որոնք պահվում են մինչև հաջորդ ծաղկազարդ։ Դրանց վերագրվում է բարիքի, առատության, պտղաբերության հմայական զորություն։
Ծաղկազարդի օրը հռչակված է որպես մանուկների օրհնության օր։
Նախաքրիստոնեական ժամանակաշրջանում տոնը նվիրված է եղել ջրի և անձրևի աստվածուհի Նարին։ Նարը պտղաբեր անձրևներ էր ուղարկում երկիր։ Երաշտի ժամանակ մարդիկ տիկնիկների և ծիսական երգերի ուղեկցությամբ մաղթանքներ էին ուղղում Նարին, որպեսզի նա անձրև տար դաշտերին։ Ծեսի մաս կազմող տիկնիկը ունի տարբեր անուններ՝ Նուրի, Հուրի, Խուճկուրուրիկ և այլն։ Ծաղկազարդը նաև եղանակի` գարնան պաշտամունքի տոն էր։ Այն նվիրված էր ոչ միայն ջրին, այլև ծառին ու ծաղկունքին։

Պատմության_թանգարանում_բացվել_է_«Դրվագներ_ինքնության_Զարդ»_ցուցադրությունը

Պատմության թանգարանում բացվել է «Դրվագներ ինքնության. Զարդ» ցուցադրությունը

Պատմության_թանգարանում_բացվել_է_«Դրվագներ_ինքնության_Զարդ»_ցուցադրությունը

Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել «Դրվագներ ինքնության. Զարդ» խորագիրը կրող ցուցահանդեսի պաշտոնական բացումը:
Ցուցահանդեսում ներառված են Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ընտրված՝ 18-20-րդ դարերի զարդեր՝ ապարանջաններ, վզնոցներ, գոտիներ, գլխազարդեր և այլն, ինչպես նաև հայ վարպետների աշխատանքային գործիքներ ու ազգագրական լուսանկարներ, տարազային համալիրներ:
Ցուցահանդեսը դեռևս անցած տարվանից կազմակերպվող «Դրվագներ ինքնության» շարքի հերթական մասն է:
Ցուցահանդեսի նպատակն է բացահայտել և ներկայացնել, թե հայերն ինչպես և ինչպիսի զարդեր են կրել, ինչ իմաստ ու նշանակություն են ունեցել դրանք, ինչպես են հայկական զարդերը տարածվել այլ երկրներում և ժամանակակից հայ վարպետների ուշադրությունը հրավիրել ազգային արվեստի ակունքներին:
Ցուցահանդեսի համար հիմք է ծառայել թանգարանի աշխատակից Աստղիկ Իսրայելյանի գիտական կատալոգը, որը վերջերս է լույս տեսել: