gut=yneri-kaxardanqy

«Գույների կախարդանքը» ցուցահանդես Հայաստանի ազգային պատկերասրահում

2018 թ. Ազգային պատկերասրահում Մինաս Ավետիսյանի 90-ամյակին նվիրված «Մինաս. հին ու բոլորովին նոր» խորագրով ցուցահանդեսի շրջանակներում ստեղծվեց «Մինասի գույների կախարդանքը» ինտերակտիվ կրթական ծրագիր:

 

Մոտ չորս ամիս ծրագրին մասնակցեց շուրջ վեց հարյուր /600/ աշակերտ՝ Հայաստանի տարբեր դպրոցներից և հաստատություններից: Նախագծում առանցքայինը նկարչի ծննդավայրը պատկերող «Ջաջուռ» կտավն է՝ 1960 թ., որը հայրենի բնաշխարհի գունային սիմվոլիկ հավաքական պատկերն է։ Թիմային աշխատանքի արդյունքում պատանի արվեստասերները վերը նշված կտավի ուրվանկարի և տարաբնույթ իրերի` գործվածքների, թելերի, բազմերանգ գույների համադրությամբ ստեղծել են հայտնի գեղանկարի ինքնատիպ կոլաժային վերարտադրություններ:

 

Սիրով հրավիրում ենք ներկա լինելու «Գույների կախարդանքը» խորագիրը կրող այս ինքնատիպ ցուցահանդեսի բացմանը՝ փետրվարի 9-ին, ժամը 14:00-ին Հայաստանի ազգային պատկերասրահում:

 

145216786_2839105939678386_5947661870014677605_n

Թումանյանական ներկայացումներ, «Հարսանիք թիկունքում» և այլ նորություններ

Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, որը վերջին տարիներին աչքի է ընկնում ակտիվ գործունեությամբ, բարձրակարգ ներկայացումների բազմազանությամբ, առաջիկայում կմեկնի արտերկիր հյուրախաղերի: Թատերասերների դատին կհանձնվի «Հարսանիք թիկունքում» ներկայացման շարունակությունը:

 

«2018 թվականին լավ ցուցանիշներ ենք ունեցել և ցանկանում ենք նույն ռիթմով շարունակել մեր աշխատանքը: Այս տարին սկսում ենք աման

 

Նրա խոսքով` Հովհաննես Թումանյանի 150-ամյակի կապակցությամբ բեմադրվելու են ներկայացումներ Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա:

 

Գյումրու թատրոնն աշխատում է աբոնեմենտային եղանակով, այսինքն` ներկայացումներ են ցուցադրվում ոչ միայն երեկոյան, այլև ցերեկային ժամերին դպրոցականների համար: Հայ մեծանուն գրողի «Ձախորդ Փանոսի արկածները», «Տերն ու ծառան» և այլ գործերի հիման վրա նախատեսված համանուն բեմադրությունները կներառվեն վերոնշյալ համակարգում:

 

Անդրադառնալով տարբեր ռեժիսորների հետ համագործակցությանը` Լյուդվիգ Հարությունյանն ընդգծեց, որ ամեն տարի թատրոն են հրավիրում երիտասարդ ստեղծագործողների՝ հետաքրքիր բեմադրություններ անելու: «Արդեն նախնական պայմանավորվածություն ենք ձեռք բերել Սուրեն Շահվերդյանի և Արշալույս Հարությունյանի հետ: Նշեմ, որ մարտին մենք հյուրախաղերով կլինենք Երևանում: Մարտի 5-ին և 6-ին կներկայացնենք «Bye bye լեդի» կատակերգությունը, հետագայում նաև Հրաչ Քեշիշյանի «Ոչինչ չի մնա» բեմադրությունը: Հյուրախաղերի կգնանք նաև մարզեր»,-տեղեկացրեց նա:

 

Պատասխանելով այն հարցին, թե «Bye bye լեդի»-ին կարո՞ղ է, արդյոք, ունենալ այնպիսի հաջողություն, ինչպիսին «Հարսանիք թիկունքում»-ը՝ Հարությունյանը խոստովանեց, որ այս բեմադրության հաջողությունը նախևառաջ պայմանավորված է թեմայի ընտրությամբ: Այն նվիրված է Ապրիլյան պատերազմի հերոսներին: Սյուժեն գյումրեցի ընտանիքի պատմություն է, որտեղ պատրաստվում են ամուսնացնել գերդաստանի միակ արու զավակին: Ներկայացվում են ապրիլի 2-ի դեպքերը, թե ինչպես են հարսանիքին գալիս արտագաղթած և աշխարհի տարբեր ծայրերում ապրող ընտանիքի հարազատները: Պատերազմի պատճառով հարսանիքը կիսատ է մնում, հերոսը ստիպված լքում է հարսնացուին ու գնում մարտի դաշտ:

 

Հարությունյանը շեշտեց, որ բեմադրության վրա աշխատել է ստեղծագործական մի մեծ խումբ` պիեսի հեղինակ Անահիտ Աղասարյանը, երգիչ Հայկոն, բեմադրող-նկարիչ Գարեգին Եվանգուլյանը և այլք, բայց միևնույն է, ներկայացման հաջողության գլխավոր գրավականը թեման է։ Իսկ «Bye bye լեդի»-ին տարբերվում է: «Այն թեթև կատակերգություն է, բայց, կարծում եմ, կընդունվի, և հանդիսատեսը կսիրի այն: Նշեմ, որ այժմ Անահիտ Աղասարյանի հետ աշխատում ենք «Հարսանիք թիկունքում»-ի տրամաբանական շարունակության վրա»,-հաղորդեց թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

 

Նա հավելեց, որ թատրոնը միշտ նորություն է փնտրում, համագործակցում է հրավիրյալ բեմադրիչների, դերասանների հետ, որոնք ասելիք, նորարարական մոտեցումներ ունեն:

 

Լյուդվիգ Հարությունյանը զրույցը եզրափակեց` ասելով, որ մեծ ցանկություն ունեն վերակենդանացնելու «Դուետ» միջազգային թատերական փառատոնը, որն ինչ-ինչ պատճառներով մի քանի տարի չի անցկացվել:

 

https://168.am

pntrum-e

Իմ Հայաստան ծրագիրը փնտրում է արվեստագետներ և արհեստագործ վարպետներ

Իմ Հայաստան ծրագիրը փնտրում է արվեստագետներ և արհեստագործ վարպետներ, ովքեր կներկայացնեն գաղափարներ մարզային երկու թանգարանների հուշանվերների խանութների համար։ Վերջնաժամկետ՝ փետրվարի 8․ մանրամասներն այստեղ՝ goo.gl/kJJ1cQ

 

bernini

«Բեռնինիի դպրոց.Հռոմեական բարոկկո» ցուցահանդես Հայաստանի ազգային պատկերասրահում

ՀՀ-ում Իտալիայի դեսպանությունը, ՀՀ Մշակույթի նախարությունը և Հայաստանի Ազգային պատկերասրահը ներկայացնում են «Բեռնինիի դպրոց.Հռոմեական բարոկկո» ցուցահանդեսը: Ցուցադրությունը ներկայացնում է Արիչչա քաղաքի Պալացցո Կիջիի թանգարանում պահվող բարոկկո ոճի 55 բարձրարվեստ նմուշ:

«Բեռնինիի դպրոց. Հռոմեական բարոկկո» ցուցահանդեսը եվրոպական բարոկկո արվեստի բացառիկ ցուցադրություններից է Հայաստանում: Այն հնարավորություն է տալիս ծանոթանալու իտալական Արիչչա քաղաքի Պալացցո Կիջիի թանգարանում պահվող բարոկկոյի վարպետների վրձնած քառասուն գեղանկարների, ինչպես նաև փորագրությունների, էսքիզների, դեկորատիվ արվեստի նմուշների հետ:

Ցուցադրությունը կգործի դեկտեմբերի 6-ից մինչև 2019թ. փետրվարի 18-ը:

Աղբյուրը՝ www.gallery.am

silva

Միջոցառում՝ նվիրված Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին

Ս. թ. հունվարի 20-ին կմեկնարկեն մեծանուն բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումները:

 

ՀՀ մշակույթի նախարարության, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի և նույն թանգարանի մասնաճյուղ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ՝ հունվարի 20-ին, ժամը 13:00-ին կկազմակերպվի այցելություն բանաստեղծուհու շիրմին՝ Կոմիտասի անվան պանթեոն:

 

Ս. թ. հունվարի 22-ին, ժամը 15:00-ին, Հայաստանի գրողների միության դահլիճում տեղի կունենա գրական-գեղարվեստական հանդիսություն, որի ընթացքում կմարվեն Ս. Կապուտիկյանի հոբելյանի առթիվ թողարկված նամականիշերը, ինչպես նաև կներկայացվի «Մեղուները» խորագրով պատկերագիրքը:

http://mincult.am/

#ՍիլվաԿապուտիկյան

dubai

Հայաստանի պետական նվագախումբի համերգային արշավը Դուբայում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը  դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ելույթներ կունենա Դուբայի օպերային թատրոնում: Նվագախումբը կներկայանա «Godfather Film Concert և Harry Potter Film Concert» ծրագրերով` կատարելով վերոնշյալ կինոնկարների սիրված մեղեդիները: Նվագախմբի երկու համերգները տեղի կունենան փետրվարի 28-ին  և մարտի 1-ին։



Համերգային ծրագրերին անդրադարձել է նաև «The National» պարբերականը: «Այս տարի Դուբայի օպերային թատրոնում կցուցադրվեն երկու դասական ֆիլմեր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ»:

#Հայաստանիպետականսիմֆոնիկնվագախումբ

dzmerayin-cucahandes

«Ձմեռային հեքիաթ» ցուցահանդես Երևանի պատմության թանգարանում

Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ՝ Երևանի պատմության թանգարանում բացված ցուցահանդեսում ներկայացված է 28 տիկնիկագործների ավելի քան 100 ձեռակերտ աշխատանք: Գործվածք, գոբելեն, ճենապակի, պոլիմերային կավ և այլ նյութերից են պատրաստված տիկնիկները:

«Ցուցահանդեսի նպատակն է Հայաստանում հեղինակային տիկնիկը հանրահռչակել որպես դեկորատիվ-կիրառական արվեստի ուղղություն, որը ներառում է քանդակագործությունը, գեղանկարչությունն ու դիզայնը»,-նշել է ցուցահանդեսի համակարգող Մարինա Խաչմանուկյանը:

Ցուցահանդեսի այցելուները հնարավորություն կունենան մասնակցելու նաև կրթական ինտերակտիվ ծրագրի:

«Յուրաքանչյուր տարեմուտի թանգարանը ներկայանում է հետաքրքիր գաղափարներով: Այս նախաձեռնությունը, կարծում եմ, հետաքրքրելու է բոլորին՝ առանց տարիքային սահմանափակման»,-իր հերթին նկատել է Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Էմին Թորոսյանը:

Նկարիչ, տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանը ցուցահանդեսին մասնակցելու է եկել Թբիլիսիից: Հեղինակը համոզված է՝ հեքիաթը մեր կյանքում պետք է մշտարթուն լինի:

«Ձմեռային հեքիաթ» խորագրով ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի 5-ը:

Աղբյուրը՝ www.yerevan.am

film

Ֆրանսիացի բլոգերի տեսանյութը Հայաստանի մասին

Tolt բլոգը, որը վարում է ֆրանսիացի կինոռեժիսոր և լուսանկարիչ Բենջամին Մարտինը, տեսանյութ է հրապարակել «Մի գնա Հայաստան» վերնագրով: Եթե մտածեցիք, որ Մարտինը չի հավանել Հայաստանը, դուք սխալվում եք: Նման վերնագիրը ընտրված է ընթերցողի ուշադրությունը հոլովակի վրա կենտրոնացնելու համար: Գրված փաստերը, թե ինչու չպետք է այցելել Հայաստան ամբողջովին հակասում են կադրերին, որի միջոցով Բենջամին Մարտինը ցույց է տվել Հայաստանի վեհությունն ու յուրօրինակությունը:

 

Տեսանյութում բլոգերը վարպետորեն ներկայացրել է Հայաստանի բնությունը, մշակութային և պատմական կոթողներն ու հուշարձանները: Նա նաև անդրադարձել է հայկական խոհանոցին` նշելով որ այն ընդհանրապես համեղ չէ, կադրերում լրիվ հակառակը նկատի ունենալով: Այլաբանորեն նաև նշել է գինեգործության մշակույթի մասին:

mi-nor-erevan

«Ելնում է մի նոր Երևան» խորագրով ցուցահանդես

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Մշակույթն ու արվեստը հանուն խաղաղության» կրթադաստիարակչական ՀԿ-ի նախաձեռնությամբ՝ 2019 թվականի հունվարի 15-ին, ժամը 19:00-ին, Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) ցուցասրահում կբացվի «Ելնում է մի նոր Երևան» խորագրով ցուցահանդեսը:

Ցուցահանդեսում կներկայացվի Երևան քաղաքի պաստառային արվեստի պատմությունը՝ մայրաքաղաքին և դրա կյանքին նվիրված պաստառներով:

«Ելնում է մի նոր Երևան» խորագրով ցուցահանդեսն իրականացվում է Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Այն նպատակ ունի ցուցադրելու Երևանի քաղաքային մշակույթի զարգացումը պաստառային արվեստի միջոցով՝ նախախորհրդային շրջանից մինչ մեր օրեր. երևանյան պաստառային արվեստն արձանագրել է մայրաքաղաքի մշակութային կյանքը, սոցիալական և քաղաքացիական կրթության կարևոր բաղադրիչ է եղել, բարձրաձայնել է Երևանի խնդիրներն ու փորձել դրանց լուծումներ առաջարկել:

«Ելնում է մի նոր Երևան» խորագրով ցուցահանդեսը կգործի մինչև ս. թ. փետրվարի 15-ը: