stepanakertti tatron

«Արցախ, ի՛մ սեր. աջակցենք Ստեփանակերտի թատրոնին». Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը կնե

ՀՀ մշակույթի նախարարության «Արցախ, ի՛մ սեր. աջակցենք Ստեփանակերտի թատրոնին» ծրագրի շրջանակում, Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը` ս. թ. մարտի 24-ին, ժամը 14:00-ին, ներկայացնում է «Պոչատ աղվեսը» բեմադրությունը:

 

Թատրոնի ղեկավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայան:

 

 

ՀՀ մշակույթի նախարարության «Արցախ, ի՛մ սեր. աջակցենք Ստեփանակերտի թատրոնին» ծրագրի շրջանակում ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության թատերահամերգային կազմակերպությունները մեկ ներկայացում կամ համերգ կնվիրեն Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնին՝ տոմսերի ամբողջ հասույթն ուղղելով թատրոնի շենքի վերանորոգմանը:

Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը կներկայացնի «Պոչատ աղվեսը» բեմադրությունը

ՀՀ մշակույթի նախարարության «Արցախ, ի՛մ սեր. աջակցենք Ստեփանակերտի թատրոնին» ծրագրի շրջանակում, Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը` ս. թ. մարտի 24-ին, ժամը 14:00-ին, ներկայացնում է «Պոչատ աղվեսը» բեմադրությունը:

 

Թատրոնի ղեկավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայան:

 

ՀՀ մշակույթի նախարարության «Արցախ, ի՛մ սեր. աջակցենք Ստեփանակերտի թատրոնին» ծրագրի շրջանակում ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության թատերահամերգային կազմակերպությունները մեկ ներկայացում կամ համերգ կնվիրեն Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնին՝ տոմսերի ամբողջ հասույթն ուղղելով թատրոնի շենքի վերանորոգմանը:

marco-mishania

Իտալացի ալտահար Մարկո Միշանիայի մենահամերգը

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ս. թ. մարտի 28-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա իտալացի ալտահար Մարկո Միշանիայի մենահամերգը:

Կհնչի Մ. Միշանիայի՝ ՀՀ պետական օրհներգի «Մեր հայրենիք» թեմայով «Ինտրոդուկցիա, թեմա և վարիացիաներ» ստեղծագործությունը:

Ծրագրում ընդգրկված են նաև Իսահակ Ալբենիսի, Ֆրանցիսկո Տարրեգայի, Աստոր Պիացոլայի ստեղծագործությունների՝  մենակատարի կողմից կատարած մշակումները, ինչպես նաև Հենրի Էքլզի, Ալեսանդրո Ռոլլայի, Նիկոլո Պագանինիի ստեղծագործությունները:

Դաշնամուրի մոտ՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան:

Իտալացի ջութակահար և ալտահար Մարկո Միշանիան համարվում է իր սերնդի տաղանդավոր երաժիշտներից մեկը: Նա բազում միջազգային մրցույթների և փառատոների մրցանակակիր և դափնեկիր է:

Ծավալելով մենակատարի գործունեություն, ելույթներ ունենալով իտալացի և արտերկրի բազմաթիվ երաժիշտների հետ՝ արժանացել է հանդիսատեսի և քննադատների ճանաչմանն ու ընդունելությանը:

Համատեղ ելույթներով հանդես է եկել այնպիսի անվանի երաժիշտների հետ, ինչպիսիք են՝ Էնթոնի Փեյը, Ֆրանկո Պետրաքին, Նատալիա Լոմեյկոն և այլն:

airyan

Արմեն Ամիրյանը Բրյուսելում կստորագրի «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին ՀՀ մասնակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը

Մարտի 20-ին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Բրյուսելում կստորագրի «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը։ Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև կնքվող այս փաստաթուղթը Եվրամիության կողմից կստորագրի Կրթության, երիտասարդության, մշակույթի և սպորտի հարցերով հանձնակատար Թիբոր Նավրակսիկսը:

«Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի շրջանակային նախագիծը մեկնարկել է 2014 թվականին. բաղկացած է «Մեդիա» և «Մշակույթ» բաղադրիչներից և նախատեսված է իրականացնելու 2014-2020 թթ. ընթացքում:

ՀՀ մշակույթի նախարարությունը միանում է ծրագրի «Մշակույթ» բաղադրիչին: Նախագիծը ԵՄ մշակույթի ոլորտի ամենամեծ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերից է այս պահին:

«Ստեղծագործ Եվրոպա» շրջանակային նախագծի «Մշակույթ» բաղադրիչին միանալը Հայաստանի մշակութային ոլորտի կազմակերպություններին հնարավորություն կտա ակտիվորեն ներգրավվելու եվրաինտեգրման գործընթացին, իրականացնելու դրամաշնորհային ծրագրեր գրականության, թատրոնի, ճարտարապետության և կերպարվեստի ոլորտներում:

Բրյուսելում նախարար Ամիրյանը կհանդիպի նաև ԵՀ կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի գլխավոր տնօրենության ղեկավար Թեմիս Քրիստոֆիդուին:

contemporary-art

Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդես. Հայաստան 2018

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Իտալիայի ժամանակակից արվեստի հիմնադրամի նախաձեռնությամբ՝ 2018 թ. սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 25-ը Հայաստանում առաջին անգամ կկայանա «Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդես. Հայաստան 2018» խորագրով. նախատեսվում է 150 արվեստագետի մասնակցություն Հայաստանից և արտերկրից:

 

Ծրագիրը  բաղկացած է հետևյալ բաժիններից. նկարչություն, քանդակագործություն, լուսանկարչություն: Այն կընդգրկի նաև զուգահեռ միջոցառումներ՝ ինստալյացիաների և «պերֆորմանսների» տեսքով:

 

Ցուցահանդեսն ընդգրկուն է. այն ներառում է Երևանի մի շարք մշակութային հաստատություններ և թատրոններ, մասնավորապես՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը, Առնո Բաբաջանյան համերգասրահը, Հայաստանի նկարիչների միությունը, ինչպես նաև Գաֆեսճյան արվեստի կենտրոնը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը:

 

Նախատեսվում է նաև հեղինակավոր մի շարք պատկերասրահների տնօրենների մասնակցություն նշյալ ցուցահանդեսին:

 

Ցուցահանդեսի ընթացքում կկազմակերպվեն վարպետության դասեր, արվեստի շուրջ զրույցներ, հանդիպումներ՝ հայ և օտարերկրացի արվեստագետների հետ:

 

Ծրագիրը կիրականացվի «Շաուլա Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի հետ համատեղ, որը գործում է Հայաստանում և հանդիսանում է խորհրդատվական, մենեջմենթ ընկերություն. հիմնական գործունեությունն է ներկայացնել իտալական ընկերությունները Հայաստանում՝ խթանելով օտարերկրյա ներդրումները, մշակութային և տնտեսական փոխանակումները Եվրոպայի և Հայաստանի միջև: «Շաուլա Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի գրասենյակը /ցուցահանդեսի պատասխանատու/ կգործի «Էլիտ Պլազա» բիզնես համալիրի 4-րդ հարկում:

 

Ցուցահանդեսի իտալացի համադրողն է Ջորջիո Գրասոն, իսկ հայկական կողմի համադրողը՝ Մարինա Հակոբյանը: Ծրագրի շրջանակում կգործի նաև գեղարվեստական խորհուրդ, որը բաղկացած կլինի տեղական և միջազգային փորձագետներից:

hradadar

«Հրադադար». ներկայացումը նվիրվում է Հայոց բանակի կազմավորման 26-րդ տարեդարձին

Ս. թ. հունվարի 26-ին, ժամը 16։00-ին, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կներկայացվի «Հրադադար» բեմադրությունը, որը նվիրվում է Հայոց բանակի կազմավորման 26-րդ տարեդարձին։

 

Մեկ գործողությամբ դրամայի հեղինակը Սամվել Խալաթյանն է, բեմադրությունը՝ Ռազմիկ Խոսրոևի, նկարչական ձևավորումը` Եվա Գրիգորյանի։

petakan-mamuli-hratarakum

Հայտնի են «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրով 2018-ին պետական աջակցություն ստացողների անունները

Նախապես հրապարակված ծանուցման կարգի համաձայն՝ ՀՀ մշակույթի նախարարությունն ընդունել է հայտեր «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրով նախատեսված սուբսիդիայի տարամադրման համար: Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին կից գործող մասնագիտական խորհուրդը քննել է ստացված հայտերը և ձևավորել 2018 թվականին պետական աջակցություն ստացող կազմակերպությունների ցանկը: 

«Խորհուրդը որոշել է «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրով պետական աջակցություն տրամադրել երկու հիմնական շեշտադրմամբ. զուտ մշակութային ուղղվածության մամուլ և մեծ տարածում ունեցող մամուլ՝ մշակութային հատվածով: Որպես քաղաքական ուղղվածություն՝ պետական աջակցություն ստացողների ցանկում նաև ազգային փոքրամասնությունների ու մարզային մամուլն է»: 

Մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանն իր խոսքում հավելում է, որ նախորդ տարիների համեմատ, պետության օժանդակությունն ակնկալող լրատվամիջոցների ներկայացրած հայտերի քանակն այս տարի էապես չի փոխվել, բայց և ստացվել են  նոր հայտեր՝ սահմանված նոր պահանջների ու շեշտադրումների համաձայն: Մասնավորապես, պետական օժանդակություն ակնկալող լրատվամիջոցների ցանկում ավելացել են արվեստի քննադատություն պարունակող տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցները. 

«Խորհրդի նոր շեշտադրումների թվում նաև հնարավորինս մեծ տարածում ունեցող մամուլում մշակութային հատվածի օժանդակությունն էր: Այս հարցում կար երկմտանք. եթե լրատվամիջոցն ունի մեծ տարածում, ինչու՞պետք է  պետությունն օժանդակի: Սակայն կա խնդրի երկրորդ կողմը՝ մեծ տարածում ունեցող լրատվամիջոցով ավելի արդյունավետ է իրականացնել մշակույթի լուսաբանումը, ինչը մեր հիմնական նպատակն է: Հակառակ դեպքում՝ մենք պետք է գործ ունենանք միայն փոքր սպառում ունեցող մամուլի հետ: Այս տարի ավելի խիստ է մոտեցումը մարզային մամուլի հանդեպ, որովհետև ժամանակի պահանջները ենթադրում են ավելի բարձր որակ և մրցունակություն: Մարզային և մայրաքաղաքային մամուլի միջև տարբերությունն այսօր  մոտավորապես այնքան է, որքան դրանց մշակութային կյանքի միջև եղած տարբերությունը: Շատ անելիք կա և՛ բովանադակային, և՛ տեխնիկական լուծումների առումով: Մարզային մամուլում գրեթե բացակայում է էլեկտրոնայինը»: 

Որակի հանդեպ վերահսկողությունն, ըստ փոխնախարարի, ընդհանուր առմամբ խստացվել է. յուրաքանչյուր եռամսյակը մեկ կստուգվեն պետության կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցների և՛ որակը, և՛ տարածվածությունը: Հետագա ֆինանսավորումը կախված կլինի գրանցված արդյունքից: Փոխնախարարն, այդուհանդերձ, շեշտում է. 

«Նախարարության առաջադրած խնդիրը հիմնականում առավելագույն տարածումն է՝ չմիջամտելով բովանդակությանը: Բովանդակային առումով լրատվամիջոցը միանգամայն ազատ է: Երկրորդ կարևոր պայմանը, որին ուշադրություն է դարձվում, հեղինակային նյութերի հնարավորինս մեծ չափաբաժինն է: Պետական աջակցության համար դիմող լրատվամիջոցներում  նյութերի առնվազնն 75 տոկոսը պետք է լինի հեղինակային: Ազգային փոքրամասնությունների մամուլի աջակցման դեպքում հատուկ ուշադություն է դարձվել լեզվի պահպանման խնդրին, նրանց մշակութային  և, առհասարակ,  համայնքի կյանքի լուսաբանմանը»: 

«Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրով 2018-ին պետական աջակցություն ստացողների անունները՝ ստորև.

mexica

«Մեքսիկա. մոռացվող ձայներ». միջոցառում՝ նվիրված մեքսիկական մշակույթին

Միջոցառման մասնակիցները աուդիո-ֆիլմի միջոցով հնարավորություն կունենան տեղափոխվելու Մեքսիկա՝ մեքսիկական ավանդույթների և սովորույթների գունագեղ աշխարհ, տեղեկություններ ստանալու Մեքսիկայում բնակվող հնդկացիների 65 ցեղերի մասին, ծանոթանալու Նյանու ցեղի հեքիմի գործողություններին և վաղամեռիկ մի պոետի ստեղծագործություններին, որոնք կհնչեն հայերեն ու իսպաներեն լեզուներով:

 

Միջոցառման հեղինակը՝ ռեժիսոր Լուիս Արգույեսը ցանկանում է իր երկիրը ներկայացնել նոր դիտանկյունից, կենդանացնել և հայերի համար ճանաչելի ու հնչեղ դարձնել իր երկրի «մոռացվող ձայները»:

 

Մեքսիկական մշակույթին բնորոշ գեղարվեստորեն ձևավորվումը կուղեկցվի տեսապատկերների ցուցադրությամբ և մեքսիկական ոճի ֆուրշետով:

 

Միջոցառման մուտքը վճարովի է (1000 դրամ):

saryan

Համերգ՝ նվիրված Մ. Սարյանի տուն-թանգարանի 50-ամյակին

Ս. թ. դեկտեմբերի 8-ին, ժամը 19:00-ին, Մ. Սարյանի տուն-թանգարանում /Ղազարոս և Արաքսի Սարյանների անվան դահլիճ/ տեղի կունենա հայկական կամերային երաժշտության համերգ՝ նվիրված թանգարանի հիմնադրման 50-ամյակին:

Կատարումներով հանդես կգա «Արս լունգա» դուետը՝ Ջ. Վարդանյան (դաշնամուր), Ա. Թալալյան (թավջութակ):

Ծրագրում կհնչեն՝ Ղ. Սարյանի և Կոմիտասի ստեղծագործությունները:

Ազդագիրը ներբեռնել այստեղ:

arar

Ընդունելություն՝ Խաչիկ գյուղի «ԱՐԱՐ» կենտրոնի «Ազգային պար» բաժնում

«ԱՐԱՐ» կենտրոնը ստեղծվել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի և նախարարի խորհրդական Արսեն Գրիգորյանի մտահղացմամբ և նախաձեռնությամբ: Նպատակը Հայաստանի մարզերում ժողովրդական մշակույթի պահպանումն է, զարգացումը, տարածումն ու հանրահռչակումը:

Ծրագիրը կենտրոնանում է հետևյալ հիմնական ոլորտների վրա՝ ազգագրական երգ ու պար, կերպարվեստ, գորգագործություն ու կարպետագործություն, ժանյակագործություն ու ասեղնագործություն, խեցեգործություն, քարի, փայտի և մետաղի գեղարվեստական մշակում և խաչքարագործություն։

Ծրագրի իրականացման համար ՀՀ քաղաքներում և գյուղերում ընտրվել են համապատասխան ժողովրդական ստեղծագործության տեղաբնակ մասնագետներ, որոնք կիրականացնեն ժողովրդական մշակույթի տվյալ ճյուղի ուսուցումը: