varpetneri-girn-u-gicy

Կրթական ծրագիր. «Կուտինահայ վարպետների գիրն ու գիծը»

Ս. թ. նոյեմբերի 29-ին, ժամը 16:30-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Կուտինահայ վարպետների գիրն ու գիծը» խորագրով կրթական ծրագիրը, որի թիրախային խումբը 8-12 տարեկան երեխաներն են: Վերջիններս կբացահայտեն Կուտինայի հախճապակու արվեստի պարզ ոճը, կախարդական գույներն ու կերպարները, խաղի միջոցով կծանոթանան դարավոր այս արվեստի նմուշներին, ապա ստեղծագործելով կհայտնվեն վարպետների զարդանախշերի ու արձանագրու­թյունների աշխարհում: 

Դարերի ընթացքում հայ վարպետները գունագեղ նախշերով և կերպարներով զարդարել են զանազան իրեր, այդ թվում` սափորներ, բաժակներ, ափսեներ, սրվակներ, սալիկներ, կախազարդեր և այլն: 

Հիշեցնենք, որ Կոմիտասի թանգարան-ինստիտուտն առաջարկում է ուսուցողական ծրագրեր դպրոցականների և այլ տարիքային ու սոցիալական խմբերի համար։ Յուրաքանչյուր կրթական ծրագիր ստեղծում է յուրօրինակ հանդիպում Կոմիտասի ժառանգության տարբեր շերտերի, նրա ժամանակի, միջավայրի և գործունեությանն առնչվող այլ ոլորտների հետ: Կրթական ծրագրերի նպատակն է՝ լսարանին ծանոթացնել Կոմիտասի կյանքին և գործունեությանը, հայ ժողովրդական և հոգևոր երաժշտության տարբեր դրսևորումներին, ազգային ծեսերին և ավանդույթներին, ինչպես նաև նպաստել ունկնդրելու, հետազոտելու և ստեղծագործելու ունակությունների զարգացմանը: 

Մուտքն ազատ է: 

Ազդագիրը ներբեռնել այստեղ:

komiktasi-xmberger

Կրթական ծրագիր` նվիրված Կոմիտասի խմբերգերին

Ս. թ. նոյեմբերի 26-ին, ժամը 17:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կանցկացվի կրթական ծրագիր` նվիրված Կոմիտասի խմբերգերին: Հանդիպման ընթացքում մասնակիցները կսովորեն բազմաձայն երգել: Նոտային գրաճանաչությունը պարտադիր չէ: Թանգարան-ինստիտուտի մասնագետները կօգնեն հաղթահարել բազմաձայն երգեցողությունը: 

Հանդիպումը կվարի Տաթիկ Շախկուլյանը: 
Մուտքն ազատ է: 

Հիշեցնենք, որ Կոմիտասի թանգարան-ինստիտուտն առաջարկում է ուսուցողական ծրագրեր դպրոցականների և այլ տարիքային ու սոցիալական խմբերի համար: Յուրաքանչյուր կրթական ծրագիր ստեղծում է յուրօրինակ հանդիպում Կոմիտասի ժառանգության տարբեր շերտերի, նրա ժամանակի, միջավայրի և գործունեությանն առնչվող այլ ոլորտների հետ: Կրթական ծրագրերի նպատակն է՝ լսարանին ծանոթացնել Կոմիտասի կյանքին և գործունեությանը, հայ ժողովրդական և հոգևոր երաժշտության տարբեր դրսևորումներին, ազգային ծեսերին և ավանդույթներին, ինչպես նաև նպաստել ունկնդրելու, հետազոտելու և ստեղծագործելու ունակությունների զարգացմանը: Ազդագիրը ներբեռնել այստեղ:

grafik

Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի 18-20-րդ դարերի ռուս և խորհրդային նկարիչների գրաֆի­կական աշխատանքների ցուցահանդեսը

Ս. թ. նոյեմբերի 25-ին, ժամը 15:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի 18-20-րդ դարերի ռուս և խորհրդային նկարիչների գրաֆի­կական աշխատանքների ցուցահանդեսը: Թանգարանի հավաքածուն ընդգրկում է այդ շրջանի ռուսական և խորհրդային նկարիչների, ավելի քան 500 ջրանկարներ ու գծանկարներ, որոնցից` 230-ը կներկայացվեն ցուցահանդեսում: 

Հայաստանի ազգային պատկերասրահի հարուստ հավաքածուից ընտրվել են 18-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի վարպետների՝ Կ. Բրյուլովի, Ա. Իվանովի, Ա. Օռլովսկու, Բ. Բռունիի, Վ. Շտերենբերգի, Մ. Վռուբելի, Վ. Բորիսով-Մուսատովի, Վ. Սերովի, Մ. Նեստերովի, Վ. Կանդինսկու, Պ. Կոնչալովսկու և այլ նկարիչների գլուխգործոցները, որոնք իրենց յուրօրինակ ու հետաքրքիր լուծումներով միշտ թարմ ու արդիական են արվեստասերների համար: 

Ցուցահանդեսն առավել ուշագրավ կդարձնեն ռուս նկարիչների հայկական թեմաներով ստեղծված աշխատանքները, որոնք կազմում են հավաքածուի նշանակալի մասը: Ցուցահանդեսը կգործի մինչև ս. թ. դեկտեմբերի 25-ը: 

Ազդագիրը ներբեռնել այստեղ:

egiptosum

Հայկական մշակույթի օրեր` Եգիպտոսում

Ս. թ. նոյեմբերի 12-15-ը Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում անցկացվել են հայկական մշակույթի օրեր: Մշակույթի օրերի պաշտոնական բացումը տեղի է ունեցել Կահիրեի օպերային թատրոնի Գոմհորիա սրահում` Հայաստանի պարի պետական և «Շողակն» անսամբլների համերգով: Համերգներ են կայացել նաև Ալեքսանդրիա և Դամանհուր քաղաքներում: Համերգներին զուգընթաց անցկացվել է նաև հայկական ֆիլմերի շաբաթ:

 

Հայաստանյան պատվիրակությունը ղեկավարել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը: Կահիրեում Ն. Տեր-Վարդանյանը հանդիպել է Եգիպտոսի մշակույթի նախարար Հելմի ալ-Նամնամի, Եգիպտոսի զբոսաշրջության նախարար Յեհիա Ռաշիդի, Հնությունների խորհրդի գլխավոր քարտուղար Մուստաֆա Ամին Մուստաֆայի hետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են համատեղ ֆիլմարտադրության, գրական թարգմանությունների, գրադարանների թվայնացման, թանգարանների կրթական ծրագրերի, հնագիտական պեղումների և այլ ոլորտներում համագործակցության հարցեր:

 

Հայաստանյան պատվիրակությունն այցելել է նաև Կահիրեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի և Հայոց թեմի առաջնորդարան: Այցի շրջանակում Եգիպտոսում ՀՀ դեսպանությանն են փոխանցվել վերջին տարիներին պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված գրքեր` եգիպտահայ համայնքին տրամադրելու համար:

tigran-mansuryan

Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները կհնչեն Գյումրու «Սև բերդ» ամրոցում

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Բարեկամ» մշակույթի, արվեստի և սպորտի զարգացման կենտրոն» ՀԿ-ն և «Պրոֆ» պրոդաքշնը` ս. թ. նոյեմբերի 18-ին, ժամը 18:30-ին, Գյումրու «Սև բերդ» ամրոցում ներկայացնում են ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, մաեստրո Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական երեկոն: Երեկոյի ընթացքում կհնչեն հեղինակի «Ռեքվիեմ», «Տարվա եղանակներ», «Զուգահեռ երգեր» ստեղծագործությունները:

Համերգի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան:

Մասնակցում են` Հայաստանի պետական կամերային երգչախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան, Հայաստանի պետական կամերային նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան, Երևանի պետական կամերային երգչախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Հարություն Թոփիկյան, Գյումրու «Տիրամայր Հայաստանի» երգչախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան: Մենակատարներ` երեկոյի հատուկ հյուր, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյան (սոպրանո), Հենրիետտա Հարությունովա (սոպրանո), Հովհաննես Գրիգորյան (բարիտոն), Յանա Դարյան (ալտ), Արթուր Ավանեսով (դաշնամուր):

Ստեղծագործական երեկոյի իրականացմանն աջակցել են նաև Շիրակի մարզպետարանը և Գյումրու քաղաքապետարանը:

Ս. թ. նոյեմբերի 15-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը` Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական երեկոյին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր Տիգրան Մանսուրյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, համերգի հատուկ հյուր Հասմիկ Պապյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, համերգի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Լիլիա Նիկոյանը, համերգ-երեկոյի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը: 

Տեսահոլովակը դիտել այստեղ:
Ազդագիրը ներբեռնել այստեղ:

hingshabti

Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը. կհնչեն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ

Ս. թ. նոյեմբերի 17-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թան­գարանում տեղի կունենա «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հերթական համերգը: «Աշնանային երգ» խորագրով վոկալ երաժշտության երեկոյի ընթացքում ելույթ կունենան ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը, Արմինե Վարդանյանը (սոպրանո), Անուշ Մարտի­րոսյանը (մեցցո-սոպրանո), Անուշ Մելքումյանը (մեցցո-սոպրանո), Լուիզա Երեմյանը (սոպրանո), Տաթև Թադևոսյանը (սոպրանո), Նարինե Ադոնցը (սոպրանո), Էլեն Կիրա­կոսյանը (դաշնամուր): Կհնչեն Ռոմանոս Մելիքյանի, Հարո Ստեփանյանի, Ղազարոս Սարյանի, Գեղունի Չթչյանի և Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները: 

Ազդագիրը ներբեռնել այստեղ:

121227

Կբացվի գեղանկարիչ Արփենիկ Նալբանդյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը

2016 թ. հոկտեմբերի 28-ին, ժամը 15:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի գեղանկարիչ Արփենիկ Նալբանդյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը:

Արփենիկ Նալբանդյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսն ընդգրկում է ստեղծագործական զանազան փուլերի գեղարվեստական երկեր`  Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրության և ֆոնդային շուրջ 48 գեղանկարներ, ընտանիքի հավաքածուի 17 կտավ: Այս համագործակցության շնորհիվ Հայաստանի ազգային պատկերասրահում հայ արվեստասեր հանրությանը կներկայացվի Ա. Նալբանդյանի 65 աշխատանքները: Հոբելյանական ցուցահանդեսի առթիվ հրատարակվել է նաև գեղանկարչի ստեղծագործությունների պատկերագիրքը: Արփենիկ Նալբանդյանն աշխատել է տարբեր ժանրերում՝ դիմանկար, բնանակար, նատյուրմորտ, սակայն դիմանկարը նրա արվեստում մշտապես գերակշիռ տեղ է զբաղեցրել: Գեղանկարիչը վրձնել է շուրջ 300 աշխատանք, որոնք պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուում, Հայաստանի պատմության թանգարանում, ընտանիքի և մասնավոր այլ հավաքածուներում: 

Արփենիկ Նալբանդյանը ծնվել է 1916 թվականին, Վրաստանում, մասնագիտական կրթություն ստացել է Թիֆլիսի Գեղարվեստի ակադեմիայում: 1941 թվականին ամուսնանալով Էդուարդ Իսաբեկյանի հետ, Նալբանդյանը տեղափոխվել է Երևան և ներգրավվել երկրի մշակութային կյանքին: Արփենիկ Նալբանդյանը մահացել է 1964 թվականին, Երևանում:

slavomir-mrojek

Պետական կամերային երաժշտական թատրոնում կկայանա լեհ դրամատուրգ Սլավոմիր Մրոժեկի «Տունը սահմանի վրա» ներկայացումը

ՀՀ կառավարության 2021 թ. նոյեմբերի 4-ի N 1825-Ն որոշմամբ՝ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացրած որոշման նախագիծը:

 

«Հայաստանի Հանրապետության` անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերի գրանցման ու կազմման չափորոշիչները և դրանց հիման վրա կազմված ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը» հաստատվել է ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշմամբ:

 

Ներկա որոշմամբ Հայաստանի Հանրապետության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների առկա ցանկը համալրվել է, որի անհրաժեշտությունը պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի և Հայաստանի Հանրապետության Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին օրենքի դրույթներով:

 

Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը կազմված էր 12 տարրերից («Կարոս խաչ» վիպերգ, «Լարախաղացություն (փահլևանի խաղեր)», «Վիճակի երգեր», «Ավետիս», «Խաչբուռ», «Ասեղնագործություն», «Բարեկենդան», «Որդան կարմիր. հայկական որդանին առնչվող ավանդական գիտելիքներ, հմտություններ և փորձառություն», «Գյումրվա կլկլան (մուշուրբա)», «Ստվերների տիկնիկային թատրոն», «Պարկապզուկ (տիկ)», «Կոխ ըմբշամարտ»): Դրանք համալրվել են ևս 8 արժեքներով՝ «Գինու կարասի կիրառման ավանդույթ», «Թաղիքագործություն», «Ավանդական ձիախաղեր», «Հայաստանի հույն ազգաբնակչության պոնտիերեն բարբառ», «Շուլալ կարպետ», «Ուդ», «Քամանի և քեմանո» և «Հազարա­շեն»:

 

Ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում ներառվում են հայ ժողովրդի մշակութային ինքնատիպությունն ու ազգային ինքնությունը առանձնահատուկ արտահայտող ավանդական մշակույթի տարրերը: Այդ արժեքների պահպանությունը, հանրահռչակումը մեծապես նպաստում են ազգային մշակութային ժառանգությունը սերունդներին փոխանցելու և միջազգային ասպարեզում Հայաստանի ճանաչելիության բարձրացման գործընթացին:

 

Տեղեկանք: ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերը թարմացվում են պարբերաբար: Դրանք կազմվում են ՀՀ տարբեր համայնքներում պարբերաբար իրականացվող դիտանցումների, մոնիթորինգների, գիտական մեթոդաբանությամբ իրականացվող դաշտային հետազոտական աշխատանքների, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների, պետական, հասարակական, կրթական և մշակութային կազմակերպությունների, համայնքների, խմբերի, մշակույթի կրողների և կիրառողների առաջարկների հիման վրա: Առաջարկները քննարկվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի նիստերի ընթացքում, այնուհետև ներկայացվում են ՀՀ կառավարության հաստատմանը:

giacomo

Կկայանա իտալացի մեծանուն կոմպոզիտոր Ջակոմո Պուչինիի «Տոսկա» օպերայի հայաստանյան պրեմիերան

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ ս. թ. հոկտեմբերի 22-ին և 24-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա իտալացի մեծանուն կոմպոզիտոր Ջակոմո Պուչինիի հանրահայտ «Տոսկա» օպերայի հայաստանյան պրեմիերան: Ներկայացումը նվիրվում է Գեղամ Գրիգորյանի հիշատակին: Բեմադրող ռեժիսորն է Նաիրե Ստեփանյանը, բեմադրող դիրիժորը՝ Ջանլուկա Մարչանոն /Իտալիա/, բեմական նկարիչը՝ Ավետիս Բարսեղյանը /ՀՀ վաստակավոր նկարիչ/: Բեմադրման աշխատանքներին մասնակցել է նաև հրավիրյալ թատերական լուսային ռեժիսոր Ալեքսանդր Սիվաևը /ՌԴ/: Գլխավոր խմբավար՝ Ռադիկ Մելիքյան, խմբավար՝ Հրաչ Բորյան: Ներկայացմանը մասնակցում է «Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախումբը» /խմբավար՝ Էմմա Առաքելյան/: Գլխավոր դերերում հանդես կգան՝ Սիրանուշ Գասպարյանը, Լիլիթ Սողոմոնյանը, Աննա Այվազյանը /Տոսկա/, Հովհաննես Այվազյանը, Սարգիս Աղամալյանը /Կավարադոսի/, Գևորգ Հակոբյանը, Դավիթ Բաբայանցը, Գեորգի Առաքելովը /Սկարպիա/, Հայկ Տիգրանյանը, Կիմ Սարգսյանը   /Սագրեստանո/: Թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյան: Նշենք, որ Ջ. Պուչինիի «Տոսկա» օպերան հանդիսանում է աշխարհի հեղինակավոր թատրոններում ամենահաճախ բեմադրվող օպերաներից մեկը: Իտալերեն լիբրետոն՝ Լ. Իլլիկայի և Ջ. Ջակոզայի, ըստ՝ Վ. Սարդուի մելոդրամայի: Օպերայի առաջնախաղը կայացել է 1900 թվականի հունվարի 14-ին, Հռոմում: «Տոսկա» օպերան, ավելի քան, մեկ դար ներկայացվում է աշխարհի հեղինակավոր թատրոններում, մշտապես մնալով ամենից սիրված օպերային ստեղծագործություններից մեկը: Առաջնախաղից քսան տարի անց «Տոսկան» արդեն ցուցադրվել էր 3000 անգամ: «Տոսկան» մեծ խանդավառությամբ է ընդունվել, հատկապես, Իտալիայում: Վ. Սարդուն այս օպերան անվանել է հռոմեական դրամա, խնդիր դնելով կոպոզիտորի առջև՝ լավագույնս ներկայացնել այն ամենն ինչ կարտացոլեր հռոմեականը: Ազդագիրը ներբեռնել այստեղ:

ergri-hami-hoshoxutyun

ՀՀ Արագածոտնի մարզում կանցկացվի «Էրգրի համի հիշողություն» հայկական ազգային ավանդական ուտեստի 4-րդ փառատոնը

Ս. թ. հոկտեմբերի 22–ին, ժամը 13:00-ին, ՀՀ Արագածոտնի մարզի Նոր Արթիկ համայնքում տեղի կունենա «Էրգրի համի հիշողություն» հայկական ազգային ավանդական ուտեստի փառատոնը: Այն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «Աշտարակի տարածաշրջանի կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: Մարզի այս համայնքում փառատոնն անցկացվում է արդեն չորրորդ անգամ՝ նպատակ ունենալով նպաստել համայնքում և տարածաշրջանում մշակութային կյանքի աշխուժացմանը, ավանդական մշակույթի պահպանմանն ու տարածմանը:

 

«Էրգրի համի հիշողություն» հայկական ազգային ավանդական ուտեստի փառատոնն այս տարի նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:

 

Եղեռնից փրկվածների ժառանգները երիտասարդ սերնդին են փոխանցել ազգային ավանդույթները, այդ թվում՝ կենցաղավարությունը, ազգային ուտեստների պատրաստման եղանակները, բաղադրատոմսերը, տոնածիսական և առօրյա սննդատեսակների, հյուրասիրության հետ կապված բանահյուսական նշխարքներ:

 

Փառատոնի ընթացքում մարզի 12 համայնքներ կներկայացնեն առօրյա, տոնական և սիրված սննդատեսակներ, նաև որոշ տեսակների պատրաստման արարողակարգը, որը կուղեկցվի հայկական ազգային ավանդական ուտեստների ցուցադրությամբ և հյուրասիրությամբ:

 

Մրցանակներ կշնորհվեն տարբեր անվանակարգերում լավագույնը ճանաչված համայնքներին, կրթական կամ հասարակական կազմակերպություններին, ընտանիքներին: Տոնական միջոցառման ընթացքում տեղի կունենա հայկական ազգային տիկնիկների և կենցաղային իրերի ցուցադրություն, կներկայացվեն ազգային ավանդական երգեր, պարեր և խաղեր, հանդես կգան անհատ կատարողներ: