«Զրույցներ եղեգի հետ» ցուցահանդես(1)

«Զրույցներ եղեգի հետ» ցուցահանդես

«Զրույցներ եղեգի հետ» ցուցահանդես(1)

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ապրիլի 5-ին տեղի ունեցավ «Զրույցներ եղեգի հետ» ցուցադրության բացումը։ Ցուցադրությունը վերհանում է մարդկության սերտ հարաբերությունները եղեգի (Arundo donax տեսակի) և նրա տարածքների հետ` Արաքս գետից մինչև Միջերկրական ծովի ավազանը: Ցուցադրությունը երկխոսության մեջ է դնում հայկական ավանդական և ֆրանսիական բարոկկո երաժշտության մեջ կիրառվող փողային գործիքները (դուդուկ, զուռնա, և հոբոյ) ու եղեգից պատրաստվող ձայնոցները և ընդգծում բույսի պատմական և ժամանակակից կիրառումը` լույս սփռելով արդի հիմնախնդիրների վրա` նվագարանագործ վարպետների արհեստից մինչև երաժիշտների պրակտիկաները։ Ցուցադրության հարթակում հանդիպում են պատմական աղբյուրներն ու ժամանակակից ստեղծագործությունները, արվեստագետներն և արհեստավորները, ովքեր հաղորդակցվում են այս բույսի հետ և նոր շունչ հաղորդում «եղեգի հասարակությանը», որը երկար ժամանակ մերն է եղել։
Ցուցադրությունը նախագծել է «ԱՀԱ կոլեկտիվը»։
Համադրող` Նայիրի Խաչատուրեան
Հոբոյիստ և երաժշտագետ` Լոլա Սուլիե
Ցուցադրության ձևավորող` Մայդա Շավակ
Գրաֆիկական ձևավորող` Սարգիս Անտոնյան
Արվեստագետներ` Անտուան Բուդեն, Փիրուզա Խալափյան, Շանթ Շարոյան, Մայդա Շավակ
Ձայնոցագործ` Հովհաննես Խուդավերդյան
Ցուցադրության բացմանը ելույթ ունեցան՝
«ՄԵՆՔ» ազգային պարի խումբը,
գեղարվեստական ղեկավար՝ Ստեփան Թորոյան,
«ԹԱԳՊԱՐ» նվագախումբը՝
Գրիգոր Քարտաշյան, զուռնա
Էրիկ Ավագյան, զուռնա
Դավիթ Ալիխանյան, զուռնա
Գրիգոր Դավթյան, դհոլ
Զաքար Ավոյան, կոպալ:
Ցուցադրությունն իրականացվել է «Ուսումնասիրություններ երաժշտության ասպարեզում. համագործակցություն երիտասարդ հետազոտողների և արվեստագետների միջև» նախագծային մրցույթի շրջանակում Ֆրանսիայի մշակույթի նախարարության «La direction générale de la création artistique» վարչության աջակցությամբ:
Աջակիցներ` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Ֆրանսիայի մշակույթի նախարարություն, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտ, Վեոլիա ջուր, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն, Սորբոնի համալսարան, Ֆրանսիական երաժշտագիտության ընկերություն, Վերսալի բարոկկո երաժշտության կենտրոն, Երաժշտագիտության գիտահետազոտական ինստիտուտ
Ցուցադրությունը կգործի մինչև հուլիսի 5-ը։

«Ստեղծագործում են կանայք» ցուցահանդես-վաճառք

«Ստեղծագործում են կանայք» ցուցահանդես-վաճառք

«Ստեղծագործում են կանայք» ցուցահանդես-վաճառք

Ապրիլի 7-ին՝ Մայրության և գեղեցկության տոնին նվիրված՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի հարակից տարածքում գտնվող Խաչքարերի պուրակում տեղի կունենա «Ստեղծագործում են կանայք» խորագրով ցուցահանդես-վաճառքը: Կենտրոն վարչական շրջանը սիրով հրավիրում է մասնակցել ցուցահանդես-վաճառքին և ձեռք բերել տաղանդաշատ կանանց ձեռքի յուրօրինակ աշխատանքները: Միջոցառումը կուղեկցվի գարնանը, մայրությանը և գեղեցկությանը նվիրված համերգային ծրագրով, 360° վիդեո սպիների նկարահանումով և այլ անակնկալներով:

Սուրբ Զատիկը Երևանի մանկական զբոսայգում

Սուրբ Զատիկը Երևանի մանկական զբոսայգում

Սուրբ Զատիկը Երևանի մանկական զբոսայգում

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Երեւանի մանկական զբոսայգում մարտի 31-ին անցավ Զատկի տոնին նվիրված բազմազան միջոցառումներով, տոնածիսական արարողություններով, ազգային երգ ու պարով, բազմապիսի զատկական հետաքրքիր խաղերով, հուշանվերային և արհեստագործական արտադրանքի բազմաթիվ նմուշների ցուցադրություններով։ Միջոցառմանն իրենց մասնակցությունը բերեցին անվանի ժողովրդական վարպետներ, պարային և այլ երաժշտական խմբեր, «Արար» հայ ազգային արվեստի կենտրոնի մարզային մասնաճյուղերի սաներ։ Երեխաները հնարավորություն ունեցան ցուցադրելու իրենց ձեռագործ աշխատանքները, միաժամանակ մասնակցելու վարպետաց դասերի և կրթական դասընթացների։ Ծրագրում ՝ մանրանկարչության, կերպարվեստի, կարպետագործության, փայտագործության, թաղիքագործության եւ խաչքարագործության վարպետաց դասեր, ազգային երգ ու պար, զատկական թեմատիկ խաղեր, զատկական ձվի ներկման արարողություն, ժողովրդական արհեստագործական վարպետների ձեռագործ աշխատանքների ցուցադրություն, «Արար» ազգային արվեստի կենտրոնների սաների ձեռագործ աշխատանքների ցուցադրություն, գունեղ եւ զվարճալի խաղային անկյուն փոքրերի համար, «Էկոկրթարան»
էկոլոգիական կրթության կենտրոնի «Պահպանիր բնությունը` վերօգտագործի’ր» աշխատարան, որի ընթացքում մասնակիցները թափոններից պատրաստեցին փոքրիկ հուշանվերներ, «Էնկի» ստվերների շարժական թատրոնի «Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ» ստվերային ներկայացում եւ ստվերախաղի տիկնիկների պատրաստում ու փորձարկում, «Հայը կա» թատերախմբի «Երազանքի թևով» ազգային ինտերակտիվ ներկայացում, ուսուցողական, թեմատիկ եւ հետաքրքիր վիկտորինաներ պատանիների համար։
Միջոցառմամբ տրվեց «Արատտա» կրթամշակութային ազգային ծրագրի մեկնարկը։ «Հայը կա» հասարակական կազմակերպությունը «Արատտա» ծրագիրն իրականացնում է գործընկեր կազմակերպությունների հետ՝ «Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան», «Կենաց տուն» մշակութային ՀԿ, «Արար» հայ ազգային արվեստի կենտրոն, «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ, «Միհր վոյաժ» զբոսաշրջային գործակալություն, «Սատուրն Ա» (Երևանի մանկական զբոսայգի) ՍՊԸ և Երևանի քաղաքապետարան։

Սուրբ Հարության տոնախմբություն

Սուրբ Հարության տոնախմբություն

Սուրբ Հարության տոնախմբություն

Շարունակելով ձևավորված ավանդույթը՝ մարտի 31-ին, ժամը 14:00-ից (ժամը 10:30-ին մեկնարկող Սուրբ Հարության (Զատկական) տոնի Պատարագից հետո), Երևանի Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում իրականացվեց Սուրբ Հարության մեծ տոնախմբություն՝ հայ ավանդական երգերով և պարերով:

Ծիսական Նուրի տիկնիկի վարպետության դաս

Ծիսական Նուրի տիկնիկի վարպետության դաս

Ծիսական Նուրի տիկնիկի վարպետության դաս

Ծաղկազարդի տոնի ժամանակ աղջիկ երեխաները Նուրիին պարեցնելով և երգեր երգելով՝ պտտեցնում էին տնետուն, իսկ մարդիկ էլ դռներից և պատուհաններից ջուր էին ցողում Նուրիի վրա: Մարտի 30-ին Լոֆթ Գյումրիում կազմակերպված վարպետության դասը մասնակիցներին հնարավորություն տվեց ծանոթանալու հայկական ծիսական տիկնիկների պատմությանը և ինքնուրույն պատրաստելու Նուրի տիկնիկ։

Զատիկն ազգագրագետ ուսանողների հետ

Զատիկն ազգագրագետ ուսանողների հետ

Զատիկն ազգագրագետ ուսանողների հետ

Մարտի 29-ին ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հնագիտության և ազգագրության ամբիոնում տեղի ունեցավ Հնագիտության և ազգագրության բաժնի ուսանողների կողմից կազմակերպված «Ս․ Հարության տոն կամ Սուրբ Զատկի տոն» միջոցառումը։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին տոնի կրոնական, ազգագրական նշման ձևերը, փոփոխությունները, անցկացվեց զատկական ձվերի զարդանախշման աշխատարան, պարերի ուսուցում և զատկական ավանդական խաղեր։

Ծաղկազարդը Մեղրաձորում

Ծաղկազարդը Մեղրաձորում

Ծաղկազարդը Մեղրաձորում

Մարտի 24-ին Մեղրաձորի Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոնը միջոցառում էր կազմակերպել, որի շրջանակում մասնակիցները Ծաղկազարդի ավանդական շրջերթով պտտվեցին գյուղացիների տներում և Կարկաչաներ երգելով, Նուրի կանչելով ու օրհնանքներ տալով ու ստանալով՝ հավաքեցին Զատկի ձվախաղերի ձուն ու քաղցրավենիքը։ Շրջայցն ավարտվեց Մեղրաձորի Սբ. Աստվածածին եկեղեցու բակում՝ ավանդական երգ ու պարով, խաղերով, Ծաղկազարդին հատուկ ծիսական ուտեստի և նվիրաբերված քաղցրավենիքի համտեսով։

Ծաղկազարդը Վանաձորում

Ծաղկազարդը Վանաձորում

Ծաղկազարդը Վանաձորում

Ավանդույթներին մոտ լինելու, իրական ազգային տոն ունենալու համար՝ մարտի 24-ին Վարը Վարենկ նախաձեռնությունը, Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանի և Իրական Դպրոցի հետ համատեղ, Վանաձորում տոնեց Ծաղկազարդը։ Ծրագրում՝ ազգային պարեր, երգեր, խաղեր և ծես։

«Մեր պարերը և մենք»

«Մեր պարերը և մենք»

«Մեր պարերը և մենք»

Մարտի 22-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Մեր պարերը և մենք» պարերի բաց դասը՝ ազդարարելով, որ Գագիկ Գինոսյանի հիմնած «Կարին» ավանդական երգի-պարի խմբի և «Նարեկացի» արվեստի միության կողմից դեռևս 2005 թվականին ստեղծված ավանդույթը շարունակական է լինելու։

Մեծ Պասի չորրորդ կիրակին «Տոնացույցում»

Մեծ Պասի չորրորդ կիրակին «Տոնացույցում»

Մեծ Պասի չորրորդ կիրակին «Տոնացույցում»

Ծիտը թռավ գերանին, կանաչ խոտը բերանին…
«Տոնացույց» կենտրոնում մարտի 10-ին նշվեց Պահքի չորրորդ կիրակին: Բյուրական, գարուն, Արագածի մաքուր օդը, թռչունների երգն ու առաջին բանջարը: Պահքի համեղ ուտեստներ, ծիսական երգեր, պարեր, խաղեր և հեքիաթ-ավանդազրույցներ Թամար տատի հետ:
Ծրագիրը վարեց Հասմիկ Բաղրամյանը։