«Ավանդույթի կանչը խաղի ձայնով» միջոցառում (1)

«Ավանդույթի կանչը խաղի ձայնով» միջոցառում 

«Ավանդույթի կանչը խաղի ձայնով» միջոցառում (1)

Չարենցավանի «Ծիծեռնակ» մանկապարտեզում կազմակերպվել էր ինքնատիպ միջոցառում «Ավանդույթի կանչը խաղի ձայնով» խորագրով, որի նպատակն էր վերհիշել ու վերարժևորել հայկական ավանդական խաղերը:

Միջոցառմանը ներկա էին համայնքի ղեկավարի տեղակալ Գայանե Գրիգորյանը, համայնքապետարանի մասնագետներ, կրթական, մշակութային հաստատությունների տնօրեններ, աշխատակիցներ, ազգագրագետներ, ծնողներ, ովքեր անձամբ մանկացան ու խաղացին սիրված խաղերը:

Մանկապարտեզի տնօրեն Լուսինե Ազարյանի խոսքով իրենք այս խաղերը սովորեցնում են նաև սաներին՝ փորձելով աջակցել ավանդական խաղերի վերհիշմանն ու տարածմանը: Միջոցառումը նախաձեռնելիս էլ ուսումնասիրել են համապատասխան գրականություն՝ խաղերի առաջացման պատմությունն ու խաղալու ճիշտ ձևը ներկայացնելու համար:

«Աշունք ա՜, պտղաքաղ ա՜» միջոցառում (1)

«Աշունք ա՜, պտղաքաղ ա՜» միջոցառում

«Աշունք ա՜, պտղաքաղ ա՜» միջոցառում (1)

Աշունք ա՜, պտղաքաղ ա՜,
Օրախություն, ծիծաղ ա՜։

«Անանենց Արվեստանոցը» այս տարվա իր վերջին բացօթյա պարուսուցումն
իրականացրեց Ջրվեժ գյուղում՝ նոյեմբերի 8-ին։ Այս անգամվա հյուրը Ռուդիկ Հարոյանի անվան «Մասունք» ավանդական երգի–պարի համույթն էր։ Կար ևս մեկ յուրահատուկ հյուր՝ Թամար տատը։
Միջոցառման աջակից և նախաձեռնող՝ Ջրվեժի համայնքապետարան։

Թաղիքագործության վարպետության դաս Դիլիջանում

Թաղիքագործության վարպետության դաս Դիլիջանում 

Թաղիքագործության վարպետության դաս Դիլիջանում

Green Rock Հիմնադրամը հաջողությամբ իրականացրեց հերթական արվեստին նվիրված նախաձեռնությունը՝ թաղիքագործության վարպետության դասը Դիլիջանում։

Միջոցառումը կազմակերպվել էր Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի հետ համագործակցությամբ և միավորեց արվեստի սիրահարներին՝ ծանոթացնելու այս հնագույն և գեղեցիկ ձեռագործության գաղտնիքներին։

Մասնակիցները ստեղծեցին իրենց սեփական թաղիքե աշխատանքները։

«Կերպի ձևը․ կամրջելով անցյալը և ներկան» ժամանակավոր ցուցադրություն

«Կերպի ձևը․ կամրջելով անցյալը և ներկան» ժամանակավոր ցուցադրություն

«Կերպի ձևը․ կամրջելով անցյալը և ներկան» ժամանակավոր ցուցադրություն

Հոկտեմբերի 28-ին Ժողովրդական արվեստների թանգարանում տեղի ունեցավ «Կերպի ձևը․ կամրջելով անցյալը և ներկան» ժամանակավոր ցուցադրության բացումը։
Ցուցադրությունը ներառում է Ժողովրդական արվեստների թանգարանի հարուստ հավաքածուից ժանեկագործության, ասեղնագործության, մաքրամեի, կանացի զգեստների, ինչպես նաև արծաթի գեղարվեստական մշակման միջոցով պատրաստված բացառիկ նմուշներ։
Ցուցադրությանը հայ արհեստավորների վարպետությունը և գեղագիտական զգացողությունը ժամանակակից ստեղծագործական մոտեցումներով լրացնում է Թումո ստուդիաների նոր նախագծերից Hand By Hand-ի հսկայական գործվածք-ինստալիացիան և LOOM WEAVING բրենդի զգեստները, որոնք խորհրդանշում են նոր սերնդի փորձերը՝ վերաիմաստավորելու և նոր շունչ հաղորդելու հայկական գործվածքի ավանդույթներին։
Ցուցադրությունն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

«Նախշերի լեզուն․ գորգեր» կրթական ծրագիր

«Նախշերի լեզուն․ գորգեր» կրթական ծրագիր

«Նախշերի լեզուն․ գորգեր» կրթական ծրագիր

Սիսիանի պատմության թանգարանում կարող եք մասնակցել «Նախշերի լեզուն․ գորգեր» ինտերակտիվ կրթական ծրագրին և բացահայտել Սյունիք-Արցախյան գորգերի տեղը Սյունիքի կենցաղում, ինչպես նաև ծանոթանալ թանգարանում պահվող գորգերի նմուշներին, որոնց նախշերը պարունակում են բնության, կենդանական ու բուսական աշխարհի և հավատալիքների տարրեր:
Տեղեկությունների և գրանցման համար զանգահարեք +374(33) 48 16 06:

«Հայրիկն ու Աղվեսիկը» մանկական համերգ

«Հայրիկն ու Աղվեսիկը» մանկական համերգ

«Հայրիկն ու Աղվեսիկը» մանկական համերգ

Հոկտեմբերի 25-ին Մանկական զբոսայգում տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Հայրիկ Մուրադյանի 120-ամյակին։ Բեմում էին փոքրիկ երգիչները՝ Հայրիկի սիրված երգերի կատարմամբ։
Հանդիպման ընթացքում ներկայացվեց նաև Կայթ հանգույցի նոր նախագիծը՝ «Հայրիկն ու Աղվեսիկը», որտեղ հին մեղեդիները նոր շունչ են ստանում Աղվեսիկի հեքիաթային աշխարհում։ Իսկ օրն ամփոփվեց ազգային պարերով՝ Թագպար նվագախմբի նվագակցությամբ։
Համերգն իրականացվեց Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։

Մարաշի ասեղնագործության դասընթաց

Մարաշի ասեղնագործության դասընթաց

Մարաշի ասեղնագործության դասընթաց

«Աննիա»-ն և «Նարեկացի» արվեստի միությունը Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին և գործազուրկ կանանց հրավիրում են Մարաշի հյուսված կարի դասընթացի։
Դասընթացի տևողությունը՝ 10 դաս, վայրը՝ «Նարեկացի» արվեստի միություն, ժամը՝ յուրաքանչյուր երեքշաբթի և կիրակի՝ ժամը 15:30-17:30, դասընթացի մեկնարկը՝ նոյեմբերի 2, տարիքային սահմանափակումը՝ 18 տարեկանից բարձր, մասնակցությունը՝ անվճար։ Տեղերը սահմանափակ են։
Դասընթացն ուղեկցվելու է տնային աշխատանքներով, պահանջելու է ամենօրյա աշխատանք, ինչպես նաև առցանց հասանելիություն։

«Հայկական գորգարվեստի ազգային առանձնահատկությունները» բանախոսություն

«Հայկական գորգարվեստի ազգային առանձնահատկությունները» բանախոսություն

«Հայկական գորգարվեստի ազգային առանձնահատկությունները» բանախոսություն

Հոկտեմբերի 22-ին ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի գիտական սեմինարների շրջանակում տեղի ունեցավ Արտո Թավուքչյանի դասախոսությունը՝ «Հայկական գորգարվեստի ազգային առանձնահատկությունները» թեմայով։
Հանդիպման ընթացքում բացահայտվեցին հայկական գորգերի առանձնահատկությունները, ազգային տարրերը, և դրանց իմաստները։

Ղափամա Փառատոն 2025

Ղափամա Փառատոն 2025

Ղափամա Փառատոն 2025

Հոկտեմբերի 18-ին տեղի ունեցավ Ղափամա Փառատոն 2025-ը՝ Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղում։ Փառատոնը հրավիրել էր բոլորին համտեսելու հայկական ազգային խոհանոցի անկրկնելի ուտեստները, բացահայտելու ձեռագործ վարպետների ստեղծագործությունները և զգալու հայ ժողովրդի հարուստ մշակութային ժառանգության շունչը։
Փառատոնն իրականացվել է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։

«Դարբնության ավանդույթները» վարպետաց դաս

«Դարբնության ավանդույթները» վարպետաց դաս

«Դարբնության ավանդույթները» վարպետաց դաս

Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում հոկտեմբերի 17-ին՝ Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրը, անցկացվեց վարպետաց դաս՝ Գյումրի քաղաքի դարբին վարպետների կողմից: