«Լավաշի դիմանկարներ․ հայկական հացը ֆոտոպատումներում»

«Լավաշի դիմանկարներ․ հայկական հացը ֆոտոպատումներում»

«Լավաշի դիմանկարներ․ հայկական հացը ֆոտոպատումներում»

Հոկտեմբերի 16-ին՝ Հացի և պարենի համաշխարհային օրվա առթիվ, Երեմյան ընկերությունների խումբը Հայաստանի պատմության թանգարանի հետ համատեղ կազմակերպել էր ժամանակավոր ցուցադրություն՝ «Լավաշի դիմանկարներ․ հայկական հացը ֆոտոպատումներում» վերնագրով։

Ցուցադրության նպատակն էր այցելուներին ևս մեկ անգամ հաղորդակից դարձնել լավաշի ծանոթ և անծանոթ կողմերին՝ ներկայացնելով շուրջ 20 յուրօրինակ դիմագիծ, պատմություն և անուն։ Հացթուխի վարպետությունը և լուսանկարչի հմտությունը միահյուսվել էին՝ ստեղծելով լավաշների շարք, որոնցից յուրաքանչյուրն ունի իր գույնը, ձևը և պատմությունը։

 «Աղ ու հացի դերը հայկական մշակույթում» խորագրով բանախոսությամբ հանդես եկավ Հայաստանի պատմության թանգարանի ազգագրության բաժնի գիտաշխատող Աստղիկ Իսրայելյանը, իսկ հացին նվիրված ծիսական երգերի կատարումներով՝ «Ակունք» ազգագրական համույթը։

Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրը 230 համայնքում անցկացվեցին միջոցառումներ

Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրը 230 համայնքում անցկացվեցին միջոցառումներ

Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրը 230 համայնքում անցկացվեցին միջոցառումներ

Հոկտեմբերի 17-ը հռչակվել է Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օր՝ համաձայն 2023 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանում ընդունված որոշման:

Նախաձեռնության շրջանակում արդեն երկրորդ տարին է՝ Հայաստանում նշվում է այդ խորհրդանշական օրը՝ արժևորելով ոչ նյութական մշակութային ժառանգության դերը հասարակության հոգևոր, մշակութային և ստեղծագործական ոլորտներում։

Տոնական միջոցառումները տարեցտարի ընդլայնվում են՝ ընդգրկելով ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտում գործող պետական և հասարակական կառույցների, ստեղծագործական խմբերի ու անհատ կրողների։ Այս կերպ առավել ընդգծվում է ժառանգության պահպանության, փոխանցման և հանրահռչակման կարևորությունը, ինչպես նաև բարձրացվում է հանրային իրազեկվածությունը մշակութային ժառանգության պահպանության, տարածման և փոխանցման հարցերում։

Այս տարի նախաձեռնությանը միացել էր ՀՀ 10 մարզի 230 համայնքի շուրջ 360 կազմակերպություն՝ պետական կրթական ու մշակութային հաստատություններ, հասարակական կազմակերպություններ և անհատներ։

Օրվա խորհրդին համահունչ՝ համայնքներում անցկացվեցին բազմազան մշակութային միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, ներկայացումներ, վարպետության դասեր, պարային և երաժշտական միջոցառումներ, որոնց նպատակն էր արժևորել ՀՀ պետական և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում գրանցված ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքները։

«Հիշողություններ խորհրդային Երևանի բնակարանից» ցուցադրության բացումը

«Հիշողություններ խորհրդային Երևանի բնակարանից» ցուցադրության բացումը

«Հիշողություններ խորհրդային Երևանի բնակարանից» ցուցադրության բացումը

Հոկտեմբերի 10-ին Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվեց նոր ցուցադրություն՝ «Հիշողություններ խորհրդային Երևանի բնակարանից» խորագրով: Ցուցադրությունը համադրում է խորհրդային շրջանի կենցաղային միջավայրը և Երևանի արդյունաբերական ժառանգությունը։ Ցուցադրությունն առանձնահատուկ հնարավորություն է ընձեռում պատկերացնելու, թե ինչպես էր ձևավորվում երևանցիների առօրյան անցյալ դարի երկրորդ կեսին և ինչպիսի կարևոր դեր ուներ արդյունաբերությունը քաղաքի զարգացման մեջ։ Ցուցադրության կարևոր բաղադրիչ է նաև Երևանի արդյունաբերական անցյալը, ինչի մասին վկայում են մայրաքաղաքի գործարաններում արտադրված տարբեր արտադրատեսակները՝ կենցաղային տեխնիկայից մինչև հախճապակե սպասք և տեքստիլ արտադրանք։ Շատ նմուշներ ցուցադրվում են առաջին անգամ:

Ցուցադրությունը նվիրված է Երևան քաղաքի հիմնադրման 2807-ամյակին:

«Ձեռամբ հյուսած» ծրագրի հաշվետու ցուցահանդես

«Ձեռամբ հյուսած» ծրագրի հաշվետու ցուցահանդես

«Ձեռամբ հյուսած» ծրագրի հաշվետու ցուցահանդես

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Ալավերդի քաղաքում տեղի կունենա «Ձեռամբ հյուսած» ծրագրի հաշվետու ցուցահանդեսի բացումը։ Մուտքն ազատ է։ Հասցե՝ ք․ Ալավերդի, Սանահին Սարահարթ 1/6։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ իրականացված գորգագործության և կարպետագործության դասընթացները «Ձեռամբ հյուսած» ծրագրի շրջանակում կազմակերպվել էին «Արևածին» կրթամշակութային ՀԿ-ի կողմից։

«Մեղրատոն» մեղվամթերքի ցուցահանդես-տոնավաճառ

«Մեղրատոն» մեղվամթերքի ցուցահանդես-տոնավաճառ

«Մեղրատոն» մեղվամթերքի ցուցահանդես-տոնավաճառ

Սեպտեմբերի 27-ին և 28-ին «Երազ» այգում (ք. Երևան, Թբիլիսյան 1/8) կանցկացվի ավանդական «Մեղրատոն» մեղվամթերքի ցուցահանդես-տոնավաճառը։
Տոնավաճառը կանցկացվի «Քաղցր օրեր Երևանում» խորագրի ներքո և խոստանում է լինել համով, գունեղ ու հիշարժան։
Ինչ է սպասվում․ հանդիպում Հայաստանի տարբեր մարզերից ժամանած տասնյակ մեղվաբույծների հետ՝ իրենց բարձրորակ մեղրով և մեղվամթերքով, թարմ և բնական արտադրանք՝ մեղր, մեղրամոմ, ծաղկափոշի, ակնամոմ, մայրակաթ և այլ օգտակար ու քաղցր անակնկալներ, մեղրից և մեղվամթերքից պատրաստված տարատեսակ կոսմետիկ միջոցներ, մեղվաբուծության վերաբերյալ աշխատանքային գործիքներ և արտադրական սարքավորումներ, հետաքրքիր վարպետաց դասեր և օգտակար տեղեկատվություն մեղրի ու մեղվաբուծության մասին, մեծ փեթակ, որի մեջ կարող եք տեսնել և զգալ մեղվի աշխարհը, մշակութային ծրագիր՝ ազգային երգ, պար, կենդանի մթնոլորտ։
Մշակութային մաս․ Վարը Վարենկի հետ ազգային երգ ու պարի ուսուցում /27.09 ժամը 18։00-ից/, և Խազեր երգչախումբ՝ ազգային դասական երաժշտություն /28.09 ժամը 18։00-ից/։
Մուտքն ազատ է։

Միջոցառումը կազմակերպվում է Մեղվաբուծության Դարբնոց գիտակրթական կենտրոնի կողմից։ Այն իրականացվում է Դարբնոցի, Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսավորմամբ GIZ-ի կողմից իրականացվող «Կանանց հզորացում հանուն բարեկեցության» ծրագրի և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող SIGMA ծրագրի աջակցությամբ։

«Գորգերը՝ պատմության լուռ վկաներ» ցուցահանդես

«Գորգերը՝ պատմության լուռ վկաներ» ցուցահանդես

wine-areni-paraton

Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանը Շիրակի երկրագիտական թանգարանի և «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի հետ համատեղ նոր, բացառիկ ցուցահանդես է իրականացնում՝  «Գորգերը պատմության լուռ վկաներ» խորագրով:

Գորգագործությունը հազարամյակների պատմություն ունեցող ավանդական արհեստ է Հայաստանում: Դեռ հնագույն ժամանակներից այն կազմել է հակական մշակույթի  կարևոր մասը: Գորգերը և կարպետները հայ կենցաղի անքակտելի բաղկացուցիչն են և հնարավոր չէ պատկերացնել ավանդական հայկական մի տուն առանց գեթ մեկ գորգի կամ կարպետի:

Գորգերի լեզուն հասկանալու և դրանց առանձնահատկություններին ծանոթանալու համար Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանը սիրով հրավիրում է ցուցահանդեսին, որը կգործի 2025թ․ հոկտեմբերի 2-ից մինչև 2026թ. հունվարի 31-ը ներառյալ:

«Իսա Համշենցու խաղա» ավանդական պարերի բաց դաս

«Իսա Համշենցու խաղա» ավանդական պարերի բաց դաս

«Իսա Համշենցու խաղա» ավանդական պարերի բաց դաս

Սեպտեմբերի 19-ին Անանենց Արվեստանոցի նախաձեռնությամբ ավանդական պարերի բաց դասն անցկացվեց է Զովք գյուղում։ Մասնակիցները ծանոթացան համշենական պարային մշակույթի հետ։
Համշենական ֆոլկլորը մեր ավանդական երգ ու պարի մեջ ունի իր յուրահատուկ տեղը և մշտապես մեծ հետաքրքրություն է առաջացնում։ Համշենցու խաղը՝ իր մեղեդով ու քնքուշ շնչով, անկրկնելի է։
Այս անգամ Անանենց Արվեստանոցի հյուրն էր «Ափ Ափ» ավանդական երգի-պարի համույթը։
Նախաձեռնողներ՝ Ջրվեժի համայնքապետարան, Անանենց Արվեստանոց։

Անցկացվել է «Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնը

Անցկացվել է «Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնը

Անցկացվել է «Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում («Կասկադ» համալիր) անցկացվել է «Իմ ձեռագործ Հայաստան» խորագրով փառատոնը։

Միջոցառումը նորովի ներկայացրել է հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության բազմազան դրսևորումները՝ գորգագործությունը, ասեղնագործությունը, խեցեգործությունը, քարագործությունը, փայտի գեղարվեստական մշակումը, գոբելենը, տիկնիկագործությունը, զարդարվեստը, տարազը և այլն։

Փառատոնն այս տարի համախմբել է ավելի քան 70 վարպետների Հայաստանի տարբեր մարզերից և Վրաստանից, որոնք ներկայացրել են ինչպես ավանդական, այնպես էլ ժամանակակից մոտեցումներով ստեղծված յուրօրինակ աշխատանքներ։

«Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնը ոչ միայն կարևոր հարթակ է ժողովրդական արվեստի և արհեստների պահպանման ու տարածման համար, այլև նպաստում է միջմշակութային համագործակցության խորացմանը և տարածաշրջանային փորձի փոխանակմանը:

Կարո Չալիկյանի «Ջուր և քար» գրքի շնորհանդես

Կարո Չալիկյանի «Ջուր և քար» գրքի շնորհանդես

Կարո Չալիկյանի «Ջուր և քար» գրքի շնորհանդես

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում սեպտեմբերի 13-ին տեղի ունեցավ հայ ավանդական երգի երախտավոր Կարո Չալիկյանի «Ջուր և քար» գրքի շնորհանդեսը՝ համերգային ներկայացմամբ:

Հնչեցին Կարո Չալիկյանի` 1970-ական թվականներին Հայաստանի գյուղերից հավաքագրած 5–6 հազար տարվա վաղեմության երգեր։ Մեկնաբանություններով ելույթ ունեցան գրքի խմբագիրներ Արթուր Արմինը և Մարիաննա Տիգրանյանը։

«Հացուտիք և գրականություն. սննդային միջադեպերը հին հայոց մեջ» բանախոսություն

«Հացուտիք և գրականություն. սննդային միջադեպերը հին հայոց մեջ» բանախոսություն

«Հացուտիք և գրականություն. սննդային միջադեպերը հին հայոց մեջ» բանախոսություն

Գրքի երևանյան միջազգային փառատոնի շրջանակում, Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում սեպտեմբերի 7-ին տեղի ունեցավ Հասմիկ Սիմոնյանի բանախոսությունը՝ «Հացուտիք և գրականություն. սննդային միջադեպերը հին հայոց մեջ» թեմայով։

Հետազոտելով հայ պատմիչների ու հեղինակների գրավոր վկայությունները՝  Հասմիկ Սիմոնյանը ներկայացրեց սննդային ավանդույթների ձևավորումն ու զարգացումը հայկական միջավայրում: Սա փորձ էր՝ կարևորելու առօրեականությունը՝ որպես պատմական գործընթացի արժեքավոր բաղադրիչ: