«Վերապրած ձեռագործներ» ժամանակավոր ցուցադրություն

«Վերապրած ձեռագործներ» ժամանակավոր ցուցադրություն

«Վերապրած ձեռագործներ» ժամանակավոր ցուցադրություն

Նոյեմբերի 29-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Վերապրած ձեռագործներ» ժամանակավոր ցուցադրության հանդիսավոր բացումը, որը կազմակերպվել է ՀՕՄ Հայաստանի «Կռունկ» մասնաճյուղի հետ համատեղ։ Ցուցադրությունում տեղ են գտել ասեղնագործ ինքնատիպ նմուշներ, այդ թվում՝ սեղանի և անկողնու ծածկոցներ, ասեղնագործ օձիքներ, ժանյակներ, սրբիչներ և այլն։ Բացմանը հաջորդեց երկու կառույցների միջև հուշագրի կնքումը, որով նախատեսվում է ընդլայնել համագործակցության շրջանակները և իրականացնել մի շարք համատեղ նախագծեր։

Արցախի գորգագործական մշակույթը․ դասախոսություն

Արցախի գորգագործական մշակույթը․ դասախոսություն

Արցախի գորգագործական մշակույթը․ դասախոսություն

Նոյեմբերի 28-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում տեղի ունեցավ «Փորձագիտական դասընթացներ» եռամսյա ծրագրի հերթական դասախոսությունը, նվիրված՝ Արցախի գորգագործական մշակույթին: Բանախոսն էր «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ -ի փորձագետ, գորգագետ, պ.գ.թ. Աշխունջ Պողոսյանը:

Հայաստանն առաջին անգամ մասնակցում է Եվրոպայում լայն ճանաչում ունեցող Ստրասբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառին

Հայաստանն առաջին անգամ մասնակցում է Եվրոպայում լայն ճանաչում ունեցող Ստրասբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառին

Հայաստանն առաջին անգամ մասնակցում է Եվրոպայում լայն ճանաչում ունեցող Ստրասբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանն առաջին անգամ մասնակցում է Եվրոպայում լայն ճանաչում ունեցող Ստրասբուրգի Սուրբ ծննդյան տոնավաճառին:
Համաշխարհային ճանաչում ունեցող տոնավաճառին ավելի քան 60 հայ վարպետների 400 տեսակ ձեռագործ աշխատանքներ են ներկայացված:
Հայկական զարդամոտիվներով ստեղծված Սուրբ ծննդյան և Ամանորի խորհրդանիշները շուրջ մեկ ամիս (նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 24-ն) կզարդարեն Ստրասբուրգի «Saint Thomas» հրապարակում տեղակայված հայաստանյան հյուրընկալ տաղավարը:
Արդեն մի քանի օր է, ինչ տոնավաճառի այցելուներին առաջարկվում են հայկական կենսունակ ժառանգության, այդ թվում՝ գորգագործության, ասեղնագործության, թաղիքագործության և փայտարվեստի լավագույն նմուշները:
Համաեվրոպական այս կարևորագույն հարթակում ներկայացվածությունը կնպաստի հայկական մշակութային ժառանգության միջազգային հանրահռչակմանը, միջմշակութային երկխոսության ձեռքբերմանն ու ընդլայնմանը:
Նշենք նաև, որ Հայաստանի առաջին մասնակցությունը Ստրասբուրգի Սուրբ ծննդյան տոնավաճառին կնշանավորվի տաղավարի հանդիսավոր բացման արարողությամբ, որին կմասնակցեն Ֆրանսիայի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ:
Ծրագիրն իրականացվում է համագործակցությամբ ՀՀ արտաքին գործերի նախարարության և Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի համակարգմամբ:

Հայկական գորգագործության դասընթաց՝ Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանում

Հայկական գորգագործության դասընթաց՝ Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանում

Հայկական գորգագործության դասընթաց՝ Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանում

Վարշավայի թագավորական ամրոցի գորգերի սրահում տեղի է ունեցել «Հայկական գորգագործության վարպետաց դասեր Լեհաստանում» կրթամշակութային ծրագրի բացման պաշտոնական արարողությունը:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նախաձեռնությամբ՝ համագործակցելով Լեհ-հայկական հիմնադրամի, Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանի, Լեհաստանում Սփյուռքի գործերի հանձնակատարի հետ՝ Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանության հովանու ներքո։
Ծրագրի շրջանակում Երևանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի վարպետները կարպետագործություն և գորգագործության դասընթացներ կանցկացնեն տարբեր տարիքի մասնակիցների համար:
Միջոցառմանը ներկա են եղել Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, Լեհաստանում Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ հոգեշնորհ Տ. Մինաս աբեղա Հախվերդյանը, Լոձում Հայաստանի պատվո հյուպատոս Ռաֆալ Խոման, Լեհաստանում Սփյուռքի գործերի հանձնակատար Դիանա Հովակիմյանը, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ։
Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանի համակարգող Ագնեշկա Յեջեևսկա-Կուրեկը ներկայացրել է սրահում ցուցադրված «Թերեզա Սահակյան» հիմնադրամի բացառիկ գորգերի հավաքածուն, վերջինիս պատմությունը, ինչպես նաև ընդգծել Լեհաստանում նմանօրինակ կրթական ծրագրի իրականացման կարևորությունը։
Ողջունելով ներկաներին՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրենի տեղակալ Գայանե Ասլանյանը նշել է՝ ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության, մասնավորապես` գորգագործության հանրահռչակումն է, Վարշավայի հայկական համայնքում մշակութային ժառանգության իրազեկումը, փոխանցումն ու տարածումը: Շնորհակալական ելույթով հանդես է եկել նաև Լեհ-հայկական հիմնադրամի հիմնադիր, դոկտոր Արսեն Հովսեփյանը:

Մանկական Մեր երգերը և մենք

Մանկական «Մեր երգերը և մենք»

Մանկական Մեր երգերը և մենք

Նոյեմբերի 25-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ մանկական «Մեր երգերը և մենք»-ը։ Միջոցառման առաջին հատվածում ելույթ ունեցավ «Ծիլք» ավանդական երգի-պարի խումբը (գեղարվեստական ղեկավար՝ Միքայել Խաչատրյան)։ Խմբի անդամները երեխաներ են։ Միջոցառման երկրորդ հատվածում տեղի ունեցավ ժողովրդական մանկական երգերի ուսուցում Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի հետ։

 

Կայացավ «Ստվերախաղքի ազգային երրորդ փառատոնը»

Կայացավ «Ստվերախաղքի ազգային երրորդ փառատոնը»

Կայացավ «Ստվերախաղքի ազգային երրորդ փառատոնը»

«Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամի և «Այրոգի» ստվերների թատրոնի համագործակցությունը շարունակելով՝ այս տարի նոյեմբերի 18-ին կայացավ «Ստվերախաղքի ազգային երրորդ փառատոնը»: Փառատոնին մասնակցում էին ստվերախաղքով զբաղվող 12 խմբեր Հայաստանի տարբեր մարզերից և համայնքներից: Խմբերը ներկայացրին ինչպես ավանդական, այնպես էլ նորարարական և անիմացիոն ստվերային ներկայացումներ: Մասնակիցների տարիքային բազմազանությունը և վերջին մեկ տարում նոր խմբերի ձևավորումը հույս է ներշնչում, որ հայկական մշակույթի այս ճյուղը չի կորսվի: Թատրոնի վաղագույն տեսակներից մեկը տարեց տարի նոր զարգացում է ապրում և տարածում գտնում Հայաստանում՝ սկսած դպրոցներից, երեխաների շրջանակներում մինչև մեծահասակներ: Խմբերից յուրաքանչյուրն արժանացավ հատուկ անվանակարգերում մրցանակների․
Լավագույն ստվերային անիմացիա- «Shadow Մարդիկ», Այբ դպրոց
Լավագույն մանկական ներկայացում- «Մրջունիկներ», Մխիթար Սեբաստացի կրթահամալիր
Ավանդական արհեստի լավագույն ներկայացում- «Ճրագ», Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան
Լավագույն ստվերային ներկայացում- «Հեքիաթի տուն», Լոռվա մարզի Փամբակ գյուղ
Լավագույն երաժշտական ձևավորում- «Ավետիս», Մեղրաձորի Սամվել Մուրադյանի անվան Մարզամշակութային կենտրոն
Լավագույնս հեղինակին հավատարիմ մնալու համար- «Բեբուկ»
Լավագույն սցենար-«Էնկի», Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան
Լավագույնս ավանդական ստվերախաղքը շարունակելու համար- Տավուշի մարզի Նոյեմբերյանի Ստվերախաղքի թատրոն
Լավագույն դերասանական կազմի համար- «Ժպիտ», Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան և թիվ 3 մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն
Լավագույն մտահղացման համար- Գեղամ Գուլիկյան
Լավագույն գրաֆիկական աշխատանք- «Կենաց կորով», Տավուշի մարզի Հաղարծին գյուղ
Լավագույն ռեժիսուրա- «Թաթիկներ», Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան։

«Մեր պարերը և մենք»

«Մեր պարերը և մենք»

wine-areni-paraton

Նոյեմբերի 24-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Մեր պարերը և մենք» հայկական պարի հերթական բաց դասը՝ «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ:

«Ղափամայի տոն»

Ղափամայի տոն

«Ղափամայի տոն»

Երևանի Կենտրոն վարչական շրջանը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ նոյեմբերի 13-ին հրավիրել էր բոլորին մասնակցելու Ղափամայի տոնին՝ Վերնիսաժի կենտրոնական հատվածում: Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ ազգային ուտեստի ցուցադրություն և հյուրասիրություն։ Հրավիրված մի շարք խոհարարական կազմակերպություններ և խոհարարական ուսումնական կենտրոններ ցուցադրեցին և հյուրասիրեցին ազգային խոհանոցին բնորոշ ուտեստներ` Ղափամա, հալվա, չրեր և այլն: Միջոցառմանը մասնակցեց ավանդական երգի-պարի համույթ, ողջ ընթացքում հնչեց ազգային երաժշտություն:

«Հյուսքեր և հանգույցներ» խորագրով դասախոսություն

«Հյուսքեր և հանգույցներ» խորագրով դասախոսություն

«Հյուսքեր և հանգույցներ» խորագրով դասախոսություն

Ժողովրդական արվեստների թանգարանում նոյեմբերի 3-ին, ժամը 18:00-ին տեղի կունենա «Հյուսքեր և հանգույցներ» խորագրով դասախոսությանը, որը կվարի ժողովրդական վարպետ Լուսինե Մխիթարյանը:
Դասախոսությանը կներկայացվի հյուսքերի և հանգույցների կառուցվածքը՝ ըստ տարածաշրջանների ու ժամանակաշրջանների, կխոսվի «Հայկական հանգույց» անվանման ծագման մասին, ինչպես նաև հնարավորություն կստեղծվի ծանոթանալու տարբեր ազգերի կիրառական արվեստում օգտագործվող դեկորատիվ հանգույցներին։
Մուտքն ազատ է։ Հասցեն՝ Աբովյան 64։