«Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամի հայ ավանդական մշակույթի ուսումնասիրության և հետազոտման «Կարին» գիտական կենտրոնը, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի հետ համատեղ, հայ էթնոպարագիտության 125-ամյակին ընդառաջ կազմակերպել էր պարագիտական գիտաժողով։
Գիտաժողովը նվիրված էր հայ անվանի պարագետ, ազգագրագետ, պատմական գիտությունների դոկտոր Էմմա Պետրոոսյանի հիշատակին։ Այն տեղի ունեցավ հունիսի 15-16-ին։