«Հիշողության թելեր» ծրագիրը միավորում է սերունդներին՝ պահպանելու և փոխանցելու հայկական մշակութային ժառանգությունը։
Այս ծրագրում ավագ սերունդը դառնում է ուսուցիչ, իսկ սփյուռքից եկած երիտասարդները՝ ժառանգորդ։ Տարեց կանայք ոչ միայն սովորում և ակտիվանում են, այլև իրենց գիտելիքն ու հմտությունները փոխանցում են սփյուռքահայ երիտասարդներին՝ ստեղծելով կենդանի կամուրջ անցյալի և ապագայի միջև։
Սա նաև բացառիկ հնարավորություն է այդ երիտասարդների համար, որոնք ցանկանում են վերգտնել իրենց արմատները, բացահայտել իրենց մշակութային ինքնությունը ոչ թե գրքերից, այլ կենդանի շփման միջոցով։
Ավագ սերնդի հետ կողք կողքի աշխատելով՝ նրանք կսովորեն հայկական ասեղնագործություն, կարպետագործություն և կզգան մշակույթը՝ որպես ապրող, շնչող արժեք։
Դասերը վարում է Արմինե Խաչատրյանը՝ ժողովրդական վարպետ, որը բազմաթիվ անգամներ միջազգային հարթակներում պատվով ներկայացրել է ազգային ձեռագործ արվեստը։ Արմինեն սովորեցնում է ոչ միայն ձևերը, այլև՝ ճանաչել մեր արմատների գույները, զգալ և յուրաքանչյուր թելի հետ շոշափել մշակույթը։
Միաժամանակ ծրագիրը նպաստում է տարեցների սոցիալական ներառմանը և սփյուռքահայ երիտասարդների կապի ամրապնդմանը հայրենիքի հետ։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հովանու ներքո։
__
Վ. Աճեմյան 225 Ա, 0005, Երևան
+374 60 903 103
[email protected]