«Գորգերը՝ պատմության լուռ վկաներ» ցուցահանդես

«Գորգերը՝ պատմության լուռ վկաներ» ցուցահանդես

wine-areni-paraton

Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանը Շիրակի երկրագիտական թանգարանի և «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի հետ համատեղ նոր, բացառիկ ցուցահանդես է իրականացնում՝  «Գորգերը պատմության լուռ վկաներ» խորագրով:

Գորգագործությունը հազարամյակների պատմություն ունեցող ավանդական արհեստ է Հայաստանում: Դեռ հնագույն ժամանակներից այն կազմել է հակական մշակույթի  կարևոր մասը: Գորգերը և կարպետները հայ կենցաղի անքակտելի բաղկացուցիչն են և հնարավոր չէ պատկերացնել ավանդական հայկական մի տուն առանց գեթ մեկ գորգի կամ կարպետի:

Գորգերի լեզուն հասկանալու և դրանց առանձնահատկություններին ծանոթանալու համար Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանը սիրով հրավիրում է ցուցահանդեսին, որը կգործի 2025թ․ հոկտեմբերի 2-ից մինչև 2026թ. հունվարի 31-ը ներառյալ:

«Իսա Համշենցու խաղա» ավանդական պարերի բաց դաս

«Իսա Համշենցու խաղա» ավանդական պարերի բաց դաս

«Իսա Համշենցու խաղա» ավանդական պարերի բաց դաս

Սեպտեմբերի 19-ին Անանենց Արվեստանոցի նախաձեռնությամբ ավանդական պարերի բաց դասն անցկացվեց է Զովք գյուղում։ Մասնակիցները ծանոթացան համշենական պարային մշակույթի հետ։
Համշենական ֆոլկլորը մեր ավանդական երգ ու պարի մեջ ունի իր յուրահատուկ տեղը և մշտապես մեծ հետաքրքրություն է առաջացնում։ Համշենցու խաղը՝ իր մեղեդով ու քնքուշ շնչով, անկրկնելի է։
Այս անգամ Անանենց Արվեստանոցի հյուրն էր «Ափ Ափ» ավանդական երգի-պարի համույթը։
Նախաձեռնողներ՝ Ջրվեժի համայնքապետարան, Անանենց Արվեստանոց։

Հայտարարություն՝ «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» «ՀՀԿԳՄՍՆԴՄՄԺ-033» ծածկագրով դրամաշնորհային մրցույ

Հայտարարություն՝ «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» «ՀՀԿԳՄՍՆԴՄՄԺ-033» ծածկագրով դրամաշնորհային մրցույթի մասին

Հայտարարություն՝ «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» «ՀՀԿԳՄՍՆԴՄՄԺ-033» ծածկագրով դրամաշնորհային մրցույ

Հայտարարության սույն տեքստը հաստատված է մասնագիտական խմբի 2025 թ. սեպտեմբերի 17-ի «Արձանագրություն 1»-ի որոշմամբ
Մրցույթի ծածկագիրը` «ՀՀԿԳՄՍՆԴՄՄԺ-033»

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ նաև պատվիրատու), որը գտնվում է Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2 հասցեում, հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ, որը կազմակերպվում է armeps (www.armeps.am) էլեկտրոնային համակարգի միջոցով: Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը սահմանված կարգով կառաջարկվի կնքել դրամաշնորհի տրամադրման՝ նվիրաբերության պայմանագիր (այսուհետև` պայմանագիր)։

Սույն մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու և ներկայացնելու պայմանները ինչպես նաև մրցույթին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպություններին ներկայացվող պայմանները սահմանված են հրավերով:

Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև 2025 թ. հոկտեմբերի 17-ը, ժամը 12:00-ն: Սույն հայտարարությունը էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգում հրապարակվելու օրը հրապարակվում է նաև պատվիրատուի՝ www.ecsc.am հասցեով գործող պաշտոնական ինտերնետային կայքում՝ նշելով հրապարակման ամսաթիվը:

Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային ձևով` armeps համակարգի միջոցով՝ 2025 թ. հոկտեմբերի 17-ին, ժամը 12:00-ին։

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել մասնագիտական խմբի քարտուղար` Նաիրա Կիլիչյանին:
Հեռախոս՝ 010 599 699 (429)
Էլ. փոստ՝ [email protected]

Անցկացվել է «Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնը

Անցկացվել է «Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնը

Անցկացվել է «Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում («Կասկադ» համալիր) անցկացվել է «Իմ ձեռագործ Հայաստան» խորագրով փառատոնը։

Միջոցառումը նորովի ներկայացրել է հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության բազմազան դրսևորումները՝ գորգագործությունը, ասեղնագործությունը, խեցեգործությունը, քարագործությունը, փայտի գեղարվեստական մշակումը, գոբելենը, տիկնիկագործությունը, զարդարվեստը, տարազը և այլն։

Փառատոնն այս տարի համախմբել է ավելի քան 70 վարպետների Հայաստանի տարբեր մարզերից և Վրաստանից, որոնք ներկայացրել են ինչպես ավանդական, այնպես էլ ժամանակակից մոտեցումներով ստեղծված յուրօրինակ աշխատանքներ։

«Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնը ոչ միայն կարևոր հարթակ է ժողովրդական արվեստի և արհեստների պահպանման ու տարածման համար, այլև նպաստում է միջմշակութային համագործակցության խորացմանը և տարածաշրջանային փորձի փոխանակմանը:

Կարո Չալիկյանի «Ջուր և քար» գրքի շնորհանդես

Կարո Չալիկյանի «Ջուր և քար» գրքի շնորհանդես

Կարո Չալիկյանի «Ջուր և քար» գրքի շնորհանդես

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում սեպտեմբերի 13-ին տեղի ունեցավ հայ ավանդական երգի երախտավոր Կարո Չալիկյանի «Ջուր և քար» գրքի շնորհանդեսը՝ համերգային ներկայացմամբ:

Հնչեցին Կարո Չալիկյանի` 1970-ական թվականներին Հայաստանի գյուղերից հավաքագրած 5–6 հազար տարվա վաղեմության երգեր։ Մեկնաբանություններով ելույթ ունեցան գրքի խմբագիրներ Արթուր Արմինը և Մարիաննա Տիգրանյանը։

Տեղի կունենա «Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնը

Տեղի կունենա «Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնը

Տեղի կունենա «Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում («Կասկադ» համալիր) կանցկացվի «Իմ ձեռագործ Հայաստան» 3-րդ փառատոնը: Այն տեղի կունենա սեպտեմբերի 13-14-ը՝ ժամը 12:00-19:00:

Ձեռարվեստի և արհեստների փառատոնին կմասնակցեն ոչ միայն հայ, այլև վրացի վարպետներ՝ ներկայացնելով իրենց մշակութային արտադրանքը՝ մշակութային երկխոսության նոր հարթակ ստեղծելով հայ և վրացի ժողովուրդների ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, փոխհարստացման և տարածման համար: Փառատոնի ընթացքում տեղի կունենա նաև հայկական և վրացական ազգային հագուստների ցուցադրություն. կներկայացվեն երկու ժողովուրդներին բնորոշ ազգային տարազներ:

Փառատոնի նպատակն է ապահովել ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտի միջմշակութային համագործակցությունը, նպաստել ստեղծագործող վարպետների գործունեությանը, ինչպես նաև արհեստների և արվեստների արժևորմանն ու տարածմանը:

«Հացուտիք և գրականություն. սննդային միջադեպերը հին հայոց մեջ» բանախոսություն

«Հացուտիք և գրականություն. սննդային միջադեպերը հին հայոց մեջ» բանախոսություն

«Հացուտիք և գրականություն. սննդային միջադեպերը հին հայոց մեջ» բանախոսություն

Գրքի երևանյան միջազգային փառատոնի շրջանակում, Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում սեպտեմբերի 7-ին տեղի ունեցավ Հասմիկ Սիմոնյանի բանախոսությունը՝ «Հացուտիք և գրականություն. սննդային միջադեպերը հին հայոց մեջ» թեմայով։

Հետազոտելով հայ պատմիչների ու հեղինակների գրավոր վկայությունները՝  Հասմիկ Սիմոնյանը ներկայացրեց սննդային ավանդույթների ձևավորումն ու զարգացումը հայկական միջավայրում: Սա փորձ էր՝ կարևորելու առօրեականությունը՝ որպես պատմական գործընթացի արժեքավոր բաղադրիչ:

«Մայրության և մանկության ազգագրություն» գրքի շնորհանդես

«Մայրության և մանկության ազգագրություն» գրքի շնորհանդես

«Մայրության և մանկության ազգագրություն» գրքի շնորհանդես

Գրքի երևանյան միջազգային փառատոնի շրջանակում, Հայաստանի պատմության թանգարանի դահլիճում սեպտեմբերի 6-ին տեղի ունեցավ պատմաբան, ազգագրագետ, թանգարանագետ, մշակույթի ոլորտի կառավարման մասնագետ Սուսաննա Մելիքյանի «Մայրության և մանկության ազգագրություն» գրքի շնորհանդեսը։

«Ակտուալ արվեստ» հրատարակչության այս գրքում ներկայացված են մայրությանն ու  մանկությանն ուղեկցող սովորույթներն ու ծեսերը՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ Առավել հանգամանալից ներկայացվում է ավանդութային ժամանակաշրջանի սովորութածիսային համակարգը։ Քննարկվում են նաև ժողովրդական պատկերացումները, հավատալիքները և պրակտիկ ռացիոնալ գիտելիքները։ Աշխատանքի նպատակն է ներկայացնել նշված համակարգի տեղական առանձնահատկությունները, համահայկական բնույթը, հետևել փոխակերպումների հիմնական միտումներին ու զարգացումներին՝ ընդհուպ մինչև ժամանակակից ծիսակարգի կայացումը։

Գիտական կոնֆերանս «Հայրիկ Մուրադյան-120»

Գիտական կոնֆերանս «Հայրիկ Մուրադյան-120»

Գիտական կոնֆերանս «Հայրիկ Մուրադյան-120»

2025թ. սեպտեմբերի 5-ին ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Հայրիկ Մուրադյան – 120» գիտական կոնֆերանսը՝ նվիրված հայ ժողովրդական երաժշտության երախտավոր, անվանի երգիչ-բանահավաք, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Հայրիկ Մուրադյանի (1905-1999) ծննդյան 120-ամյակին:

Գիտական կոնֆերանսը  կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը և «Հայրիկ Մուրադյան» հասարակական կազմակերպությունը:

Մեկօրյա գիտական կոնֆերանսի ընթացքում, հայկական ակադեմիական երաժշտագիտության մեջ առաջին անգամ, բանախոսները բացահայտեցին Հայրիկ Մուրադյանի նշանակալի ներդրումը հայ երաժշտության մեջ:

Կոնֆերանսի շրջանակներում տեղի ունեցավ «Հայրիկ Մուրադյան․ Հոդվածների ժողովածու»-ի շնորհանդեսը, որտեղ ներառված են Հայրիկ Մուրադյանի 15 (այդ թվում 2-ը՝ անտիպ) հոդվածները։

Ժողովրդական վարպետ Շահե Հարությունյանի անհատական ցուցահանդես

Ժողովրդական վարպետ Շահե Հարությունյանի անհատական ցուցահանդես

Ժողովրդական վարպետ Շահե Հարությունյանի անհատական ցուցահանդես

Սեպտեմբերի 1-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ Շահէ Հարությունեանի «Մեղեդային ակնթարթներ» խորագրով խեցեգործական աշխատանքների ցուցահանդեսի բացումը։
Շահէն Հալեպում ծնված սիրիահայ խեցեգործ է։ Նախնական ուսումնառությունն արվեստագետը ստացել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջում (1983-1986), իսկ բարձրագույն կրթությունը շարունակել Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում (1986-1991)։ Հետագայում ապրել և ստեղծագործել է Բեյրութում, որտեղ ունեցել է բազմաթիվ ցուցահանդեսներ։ Այժմ արվեստագետը ապրում, ստեղծագործում և ցուցադրվում է Հայաստանում։
Ցուցահանդեսը բաց է մինչև սեպտեմբերի 12-ը։