«Քյավառի_փախլավայի_պատրաստման_և_կիրառման_ավանդույթը»

«Քյավառի փախլավայի պատրաստման և կիրառման ավանդույթը»

«Քյավառի_փախլավայի_պատրաստման_և_կիրառման_ավանդույթը»

2022 թվականի մարտի 24-ին ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության կենսունակ արժեքների ցանկը համալրվեց նաև Գեղարքունիքի մարզպետարանի կողմից ներկայացրած «Քյավառի փախլավայի պատրաստման և կիրառման ավանդույթը» արժեքով։
Փախլավայի պատրաստումը հիմնականում տարածված է Գավառի տարածաշրջանի գյուղական և քաղաքային համայնքների կանանց շրջանում։ «Քյավառի փախլավան» տարիներ առաջ հայտնի է եղել «Բայազետի փախլավա» անունով: Դրա պատրաստման եղանակները 1830-ական թվականներին, հայ բնակչության գաղթից հետո, բերվել են Արևմտյան Հայաստանից: Վկայություններ կան, որ «Քյավառի փախլավան» պատրաստվել է հիմնականում մեծահարուստների համար, քանի որ այն բաղկացած է բավականին արժեքավոր մթերքներից: «Քյավառի փախլավան» պատրաստվել է հատուկ օրերին` պարտադիր ժողովրդական տոներից, Ամանորից և հարսանեկան արարողություններից առաջ: Այն համարվել է ուրախ առիթների սեղանների զարդը, որը կարող է հաջողություն և երջանկություն բերել նորապսակներին:
Հայաստան ժամանած շատ զբոսաշրջիկներ հատուկ այցելում են Գավառ` Քյավառի փախլավա համտեսելու:

Needle memory_Exhibition_lecture

Ասեղով հյուսված հիշողություն․ ցուցահանդես-դասախոսություն

needle

Ապրիլի 24-ին Մեղրաձորի Սամվել Մուրադյանի անվան Մարզամշակութային կենտրոնում սիրահայ կանայք ցուցադրեցին իրենց ձեռքի աշխատանքները և իրենց տատիկներից ու մայրերից ժառանգություն ստացած աշխատանքները։ Զրույց-դասախոսության ընթացքում նրանք ներկայացրին, թե ինչպես ասեղնագործության արհեստով իրենց գաղթական տատիկները կարողացան ընտանիք պահել ու հայ մնալ այդքան արհավիրքներից հետո, և թե ինչպես այդ նույն արհեստը ապրելու միջոց դարձավ Սիրիայից պատերազմի հետևանքով Հայաստան ներգաղթած տիկնանց համար։

Հիշողության թելը կտրել անհնար է։ Երբ ցեղասպանության հետևանքով հազարավոր հայեր հայրենազրկվեցին ու բնակություն հաստատեցին օտար երկրներում՝ իրենց մատների հիշողությամբ սկսեցին վերականգնել այն բոլոր կարատեսակները, որ սովորել էին իրենց բնօրրանում։  Ու, որպեսզի ոչ կարատեսակը մոռացվի, ոչ իրենց բնակավայրի անունը՝ այդ կարերը կոչեցին Այնթապ, Մարաշ, Ուրֆա, Վան, Սվազ ․․․

Armenian-trajectory-of-coffee-culture

«Սուրճի մշակույթի հայկական հետագիծը»

«Սուրճի մշակույթի հայկական հետագիծը» նախագծի շրջանակում Հովհ. Թումանյանի թանգարանում մեկ օր` ապրիլի 22-ին, հյուրընկալվեցին Գյումրիի հինգ թանգարան՝ Ասլամազյան քույրերի պատկերասրահ, Ավ. Իսահակյանի տուն-թանգարան, Հովհ.Շիրազի տուն-թանգարան, Մհեր Մկրտչյանի տուն-թանգարան, Գյումրու ժողովրդական ճարտարապետության եւ քաղաքային կենցաղի թանգարան։

Թանգարանի աշխատակիցների օգնությամբ այցելուները կարողացան բացահայտել բազմաթիվ գաղտնիքներ հայ մեծերի սրճային կենցաղից։ Երեկոյի հատուկ բանախոսն ազգագրագետ Հասմիկ Հարությունյանն էր, ով խոսեց Ալեքսանդրապոլի սրճարանների և աշուղական միջավայրի մասին:

tohmatsar

Տոհմածառ

Ազգի պատմության, տոհմի ծագման հետ կապված հիշողության, երևույթների, դեպքերի, գործընթացների խորհրդանիշ է։ Գրավոր տեղեկությունները հանդիպում են 19-րդ դարից։ Ծաղկում է ապրել հատկապես 20-րդ դարում և այսօր էլ շարունակում է զարգանալ: Ամրագրում է ընտանեկան-արյունակից ազգակցական կապերի ուղղահայաց և հորիզոնական շերտերի` տոհմի կամ գերդաստանի մասին իրազեկվածությունը, հիշողությունը, տոհմանունների հարատևությունը: Տոհմածառի նախնական տարբերակներն Ավետարանի կամ Սուրբ գրքի վերջին էջում՝ ընտանիքում ծնված և մահացած անդամների ժամանակագրությունը գրանցող սովորույթ էր, որը հետագայում դարձավ ինքնուրույն միավոր` թղթի վրա գծված կամ որևէ այլ ձևով` կավե, փայտե քանդակների միջոցով գերդաստանի մի քանի սերունդների ճյուղային զարգացումը ներկայացնող պատկերով (այստեղից էլ՝ անունը` «տոհմի ծառ»): Տոհմածառերի տարատեսակները զարգանում են կյանքին համընթաց, և այսօր կիրառվում են նաև ժամանակակից տեխնոլոգիական հնարավորությունները:

Կենսունակ է և շարունակում է զարգանալ ձևի և բովանդակության տեսանկյունից: Այսօր տոհմածառեր են կազմվում զանազան գեղարվեստական և գեղագիտական լուծումներով` աշխատելով ներառել տոհմի ազգակցական խմբի առնվազն յոթ սերունդ` ուղղահայաց և հնարավորինս լայն` հորիզոնական ուղղություններով:

patmutyan-tangaranum-bacvel-e-drvagner-inqnutyan

Պատմության թանգարանում բացվել է «Դրվագներ ինքնության. Զարդ» ցուցադրությունը

Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել «Դրվագներ ինքնության. Զարդ» խորագիրը կրող ցուցահանդեսի պաշտոնական բացումը:

Ցուցահանդեսում ներառված են Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ընտրված՝ 18-20-րդ դարերի զարդեր՝ ապարանջաններ, վզնոցներ, գոտիներ, գլխազարդեր և այլն, ինչպես նաև հայ վարպետների աշխատանքային գործիքներ ու ազգագրական լուսանկարներ, տարազային համալիրներ:

Ցուցահանդեսը դեռևս անցած տարվանից կազմակերպվող «Դրվագներ ինքնության» շարքի հերթական մասն է:

Ցուցահանդեսի նպատակն է բացահայտել և ներկայացնել, թե հայերն ինչպես և ինչպիսի զարդեր են կրել, ինչ իմաստ ու նշանակություն են ունեցել դրանք, ինչպես են հայկական զարդերը տարածվել այլ երկրներում և ժամանակակից հայ վարպետների ուշադրությունը հրավիրել ազգային արվեստի ակունքներին:

Ցուցահանդեսի համար հիմք է ծառայել թանգարանի աշխատակից Աստղիկ Իսրայելյանի գիտական կատալոգը, որը վերջերս է լույս տեսել:

Educational-program-of-the-Museum-of-Folk-Arts-in-Lebanon

Ժողովրդական արվեստների թանգարանի կրթական ծրագիրը Լիբանանում

Ապրիլի 5-16-ը Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը Բեյրութի Հայկազյան համալսարանի հրավերով, ի դեմս համալսարանի նախագահ վերապատվելի դոկտ. Հայդոսթյանի և Հայկական սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն դոկտ. Անդրանիկ Դաքեսյանի, Բեյրութի հայկական դպրոցներում իրականացրեց  հայկական գորգերին ու կարպետներին առնչվող կրթական ծրագիր: Այս օրերին թանգարանի մենեջմենթի գծով փոխտնօրեն Գայանե Ասլանյանը և գորգագործուհի Աննա Մանուկյանը Հայկազյան համալսարանի  ուսանողական գրասենյակի  տնօրեն  Ռազմիկ  Գաբրիելյանի ղեկավարությամբ  ծրագիրն իրականացրեցին Բեյրութի և Անջարի 14 կրթօջախում (Հայ ավետարանական կենտրոնական բարձրագույն վարժարան, Րաուտայի Մխիթարյան վարժարան, Հայ ավետարանական Շամլեան-Թաթիկեան երկրորդական վարժարան, Ազգային միացյալ վարժարան, հայ կաթողիկէ Մեսրոպյան բարձրագույն վարժարան, Ազգային Հառաջ-Գալուստ Գյուլպենկյան երկրորդական վարժարան/Անջար/, Անջարի հայ ավետարանական երկրորդական վարժարան, Սրբոց Հռիփսիմեանց վարժարան, Ս. Խաչ-Հարպոյեան Բարձրագույն Վարժարան, Համազգայինի Մելանքթոն և Հայկ Արսլանեան ճեմարան, Վահան Թեքեյան վարժարան, ՀԲԸՄ Դարուհի-Հովակիմեան, Սահակյան-Լ. Մկրտչյան քոլեջ, Ազգային Եղիշե Մանուկյան քոլեջ):

Կարևորելով գորգարվեստի յուրահատուկ դերը մեր էթնիկ մշակույթի համակարգում՝ Թանգարանն առաջարկել է կրթական ծրագիր, որն առնչվում է հայկական գորգերին ու կարպետներին: Մասնակիցներն այս դասընթացի օգնությամբ բացահայտում են գորգագործական մշակույթի գաղտնիքները, գորգի գունային ու զարդանախշային հորինվածքը, ապա հմուտ մասնագետի օգնությամբ փորձում  աշխատել սանդերքով, ճախարակով ու իլիկով՝  ծանոթանալով բրդից թել ստանալու գործընթացին: Այնուհետև նախշազարդում են գորգանախշ ներկայացնող փայտե նմուշակները:

Վերոնշյալ ծրագիրը միտված է Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների շրջանում կրթելու ազգային ինքնությունը ճանաչող և վերարժևորող սերունդ:

Այցի շրջանակում հանդիպումներ և քննարկումներ են տեղի ունեցել  Համալսարանի նախագահ վերապատվելի Հայդոսթյանի հետ, ընդգծվել այցի արդյունավետությունը և համագործակցության շարունակականութան անհրաժեշտությունը: Հանդիպումներ  են տեղի ունեցել նաև Անջարի քաղաքապետ Վարդգես Խոշյանի,  Մուսա Լեռ թանգարանի և Անջարի պատկերասրահի պատասխանատուների հետ, ինչպես նաև Զմմառու վանքի թանգարանի պատասխանատուների հետ: Հանդիպումների ընթացքում ներկայացվել են Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի առաքելությունն ու գործունեությունը,  նորովի մեկնարկած ծրագրերը, քննարկվել են նաև հետագա համագործակցության հնարավորությունները:

Հատկապես հիմա՝ երկրում տիրող բարդ ժամանակներում, Հայաստան-Սփյուռք մշակութային կապի ամրապնդման և Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների շրջանում ևս  ազգային ինքնության կարևորագույն գաղափարներն ամրապնդելու ու հանրահռչակելու նպատակով կարևոր ենք համարում Թանգարանի համագործակցությունը մշակութային կենտրոնների, կրթական հաստատությունների  հետ:

Հայկազյան համալսարանի և Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի համատեղ ծրագրերը Սփյուռքի այս կարևոր օջախում կրելու են շարունակական բնույթ:

zatkakan-paraton-erevanum

Զատկական փառատոն Երեւանում

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը իրականացրեց առաջին Զատկական փառատոնը Հայաստանում։  Փառատոնի ընթացքում հայաստանցիները և զբոսաշրջիկները հնարավորություն ունեցան մասնակցելու համաժողովրդական տոնախմբությանը՝ միասին նշելով Սուրբ Զատիկը։

Փառատոնին ելույթ ունեցան «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ Երևանի, Ստեփանավանի, Վանաձորի, Սպիտակի, Գյումրիի մասնաճյուղերի սաները, «Արևային Զանգակներ» խումբը և Խարբերդի մասնագիտացված մանկատան սաները, երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրրո) և «Արդվին» ազգագրական համույթը։ Փառատոնի ընթացքում գործում էր նաև ցուցահանդես-վաճառք՝  երեխաների զատկական աշխատանքներով։ Ներկայացված էին Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի, Հայ Առաքելական Եկեղեցու թեմերի և այլ մասնագիտացված կազմակերպությունների սաների աշխատանքները։ Հանրությունը հնարավորություն ստացավ միանալու վարպետության դասերին։

«Զատկական փառատոն» -ի նպատակն է ստեղծել մշակութային հարթակ երեխաների, պատանիների ինքնադրսևորման համար, ինչպես նաև խոցելի խմբերի երեխաներին ինտեգրել մշակութային կյանք: Փառատոնի աջակիցներն էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, ՀԵՀԵՄ գրասենյակը և «Ֆորմիկա Արտ» ընկերությունը:

sasna-crer

ՀՀ ՈՆՄԺ Արժեքների Ցանկ

ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկն ըստ ոլորտների

Ժողովրդական բանահյուսություն
  1. Սասնա ծռեր» էպոս /ժողովրդական տարածված անուններն են «Սասունցի Դավիթ», «Ջոջանց տուն», «Քաջանց տուն», «Սասնա փահլեւաններ»/

2012թ. «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում

Ժողովրդական պարարվեստ

2. Քոչարի

2017թ. «Քոչարի, ավանդական խմբապար»-ը ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում

3. Յարխուշտա

4. Բատոլա /ծիսական-հարսանեկան պարերգ/

5. Թամզարա

Ժողովրդական երաժշտարվեստ

6. «Կռունկ» երգ

7. «Գացեք, տեսեք» երգ

8. Աշուղական սիրավեպ /երաժշտապատմողական, երաժշտաբանաստեղծական արվեստ/

9. Թառը եւ թառագործությունը /ավանդական երաժշտական մշակույթ, կատարողական արվեստ, նվագարանագործություն/

10. Սահարի /ավանդական երաժշտական մշակույթ, նվագարանային կատարողական արվեստ, ծիսական երաժշտություն/

11. Դուդուկը եւ դրա երաժշտությունը /ավանդական երաժշտական մշակույթ, կատարողական արվեստ, նվագարանագործություն/

2008թ. «Դուդուկն ու նրա երաժշտությունը» ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում

12. «Քանոն» երաժշտական նվագարանը /ավանդական երաժշտական մշակույթ, կատարողական արվեստ, նվագարանագործություն/

Ժողովրդական կենսաապահովման մշակույթ /Ազգային խոհանոց/

13. Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը եւ մշակութային դրսեւորումները

2014թ. «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում

14. Գաթայի պատրաստումը եւ մշակութային դրսեւորումները

15. Մրգից օղիների պատրաստում /մրգերի վերամշակում/

16. Մածունի պատրաստման ու կիրառման ավանդույթը

17. Գինեգործություն /խաղողի վերամշակում/

18. Կուրկուտ ծիսական ուտեստի ավանդույթը Կապանում

19. Արքայանարնջի եւ թզի չրերի պատրաստման ավանդույթը Մեղրիում /մրգերի վերամշակում/

20. Շիրակի մարզի չեչիլ եւ հյուսած պանիրների պատրաստման ավանդույթը

21. Քյավառի փախլավայի պատրաստման եւ կիրառման ավանդույթը

22. Ճախաթթվի (ճըխըթթո) պատրաստում /մթերքի մշակման ավանդական եղանակներ եւ կիրառություն/

Մարդու կյանքի շրջափուլերի հետ կապված ժողովրդական սովորույթներ և ծեսեր

23. Ավանդական հարսանեկան ծիսակատարություն

24. Խավիծ / կնոջ ծննդաբերության հետ կապված սովորույթ/

25. Կատիկի բարձրացում /երեխայի ծննդյան եւ հասունության` մանկան խնամքի հետ կապված սովորույթ/

26. Թաղման ծես

27. Եզդիների հարսանեկան ծեսը

Բնության վերաբերյալ պատկերացումներ և գիտելիքներ

28. Տարի հացի խորհրդանշանային կիրառում եւ նախշազարդում /ժողովրդական տոնական մշակույթ, ժողովրդական խոհանոցի տարր/

Տնտեսական կյանքի հետ կապված հմտություններ

29. Վայրի բույսերի եւ պտուղների հավաքչության ավանդույթը ՀՀ Տավուշի մարզի համայնքներում

30. Սար գնալ. հեռագնա անասնապահության մշակույթի ավանդույթը ՀՀ Տավուշի մարզում

Ավանդական արհեստների հետ կապված հմտություններ և գիտելիքներ

31. Ավանդական դարբնություն

32. Խաչքարագործության վարպետություն

2010թ. «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում

33. Ժանեկագործություն /դեկորատիվ-կիրառական արվեստ, գեղարվեստական գործվածք/

34. Թոնրի պատրաստման եւ կիրառման ավանդույթ

35. Ավանդական գորգագործություն /դեկորատիվ-կիրառական արվեստ/

36. Ասեղնագործություն /գեղարվեստական գործվածք/

37. Հայաստանի սիրիահայ համայնքի ասեղնագործական մշակույթը

Ժողովրդական տոներ

38. Սուրբ Սարգսի տոն

39. Տերընդեզ

40. Վարդավառ

41. Համբարձման տոն («Վիճակ») /ժողովրդական եւ եկեղեցական տոն/

42. Սուրբ Հարության տոն («Զատիկ», «Սուրբ Զատիկ») /ժողովրդական եւ եկեղեցական տոն/

43. «Նոր տարի» տոն

44. Մուսա լեռան տոնակատարությունը /ժողովրդական տոնակատարություն/

45. Ասորիների Նոր տարվա տոնակատարությունը

Ժողովրդական հավատալիքներ և սովորույթներ

46. ՀՀ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի Սուրբ Թեւաթորոսի պաշտամունք

47. ՀՀ Արագածոտնի մարզի Քասախ գյուղի Թուխ Մանուկի պաշտամունք

48. Փայտե հմայիլի պատրաստման եւ կիրառման ավանդույթ /ժողովրդական կիրառական արվեստ/

49. Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը /ժողովրդական հավատալիք, տոն, քրիստոնեական ուխտագնացություն/

2020թ. «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում

Հասարակական, ազգակցական, ընտանեկան հարաբերությունների հետ կապված սովորույթներ

50. Տոհմածառ /ազգի պատմության, տոհմի ծագման հետ կապված հիշողության, երեւույթների, դեպքերի, գործընթացների խորհրդանիշ/

Հայոց լեզու

51. Հայկական տառարվեստը եւ դրա մշակութային դրսեւորումները

2019թ. «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում

ՀՀ ՈՆՄԺ Արժեքների Ցանկ

ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկն ըստ ոլորտների

Ժողովրդական բանահյուսություն

1․ Սասնա ծռեր»  էպոս
2012թ. «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
2․ «Հազար ու մի գիշեր» հեքիաթի սյուժետային դրսևորումները հայ ժողովրդական հեքիաթներում
3․ Շիրակի երգիծական բանահյուսությունը

Ժողովրդական պարարվեստ

4․ Քոչարի
2017թ. «Քոչարի, ավանդական խմբապար»-ը ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
5․ Յարխուշտա
6․ Բատոլա
7․ Թամզարա

Ժողովրդական երաժշտարվեստ

8. «Կռունկ» երգ
9. «Գացեք, տեսեք» երգ
10. Աշուղական սիրավեպ
11. Թառը եւ թառագործությունը
12. Սահարի
13.
Դուդուկը  եւ դրա երաժշտությունը
2008թ. «Դուդուկն ու նրա երաժշտությունը» ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
14. «Քանոն» երաժշտական նվագարանը
15. «Անա նանան քե ղուրբան» երգ

Ազգային խոհանոց

16. Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը եւ մշակութային դրսեւորումները
2014թ. «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
17. Գաթայի պատրաստումը  եւ  մշակութային դրսեւորումները
18. Մրգից օղիների  պատրաստում
19. Մածունի պատրաստման ու կիրառման ավանդույթը
20. Գինեգործություն
21. Կուրկուտ ծիսական ուտեստի ավանդույթը Կապանում
22. Արքայանարնջի եւ թզի չրերի պատրաստման ավանդույթը Մեղրիում
23. Շիրակի մարզի չեչիլ եւ հյուսած պանիրների պատրաստման ավանդույթը
24. Քյավառի փախլավայի պատրաստման եւ կիրառման ավանդույթը
25. Ճախաթթվի (ճըխըթթո) պատրաստում
26. Քաղցր շարոցի պատրաստման ավանդույթը Աշտարակում
27. Տոլմայի պատրաստման և կիրառման մշակույթը
28. Տոմաստի պատրաստման և կիրառման ավանդույթը Վարդենիս համայնքում

Մարդու կյանքի շրջափուլերի հետ կապված ժողովրդական սովորույթներ և ծեսեր

29. Ավանդական հարսանեկան ծիսակատարություն
30. Խավիծ  / կնոջ ծննդաբերության հետ կապված սովորույթ/
31. Կատիկի բարձրացում /երեխայի ծննդյան եւ հասունության` մանկան խնամքի  հետ կապված սովորույթ/
32. Թաղման ծես
33. Եզդիների հարսանեկան ծեսը
34. Ատամհատիկի ծիսական արարողությունը


Բնության վերաբերյալ պատկերացումներ և գիտելիքներ

35.Տարի հացի խորհրդանշանային կիրառում եւ նախշազարդում
36. Հայկական խաղացող աղավնու` «երևանյան կուդուլի» բուծման և վարժեցման ժողովրդական ավանդույթը


Տնտեսական կյանքի հետ կապված հմտություններ

37. Վայրի բույսերի եւ պտուղների հավաքչության ավանդույթը ՀՀ Տավուշի մարզի համայնքներում
38. Սար  գնալ. հեռագնա անասնապահության մշակույթի ավանդույթը ՀՀ  Տավուշի մարզում
39. Մեղվապահության ավանդույթը Ճամբարակ համայնքում


Ավանդական արհեստների հետ կապված հմտություններ և գիտելիքներ

40. Ավանդական դարբնություն
41.
Խաչքարագործության վարպետություն
2010թ. «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
42. Ժանեկագործություն
43. Թոնրի պատրաստման եւ կիրառման ավանդույթ
44. Ավանդական գորգագործություն
45. Ասեղնագործություն
46. Հայաստանի սիրիահայ համայնքի ասեղնագործական մշակույթը
47. Հայկական մանրանկարչությունը և դրա մշակութային դրսևորումները
48. Գյումրիի ոսկերչության և արծաթագործության ավանդույթը
49. Դիլիջանի փայտի փորագրության ավանդույթը և կիրառումը
50. Սիսիանի և Գորիսի խեցեգործության ավանդույթը և կիրառությունը
51. Փայտե հմայիլի պատրաստման եւ կիրառման ավանդույթ


Ժողովրդական տոներ

52. Սուրբ Սարգսի տոն
53. Տերընդեզ
54. Վարդավառ
55. Համբարձման տոն («Վիճակ»)
56. Սուրբ Հարության տոն («Զատիկ», «Սուրբ Զատիկ»)
57. «Նոր տարի» տոն
58. Մուսա  լեռան տոնակատարությունը
59. Ասորիների Նոր  տարվա տոնակատարությունը


Ժողովրդական հավատալիքներ և սովորույթներ

60. ՀՀ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի Սուրբ Թեւաթորոսի պաշտամունք
61. ՀՀ  Արագածոտնի  մարզի Քասախ  գյուղի Թուխ Մանուկի  պաշտամունք
62.Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը
2020թ. «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
63. Ստեռ. անկողնու ծալքի սրբազնացումը Հայաստանի եզդիների մշակույթում


Հասարակական, ազգակցական, ընտանեկան հարաբերությունների հետ կապված սովորույթներ

64. Տոհմածառ /ազգի  պատմության, տոհմի ծագման  հետ կապված  հիշողության, երեւույթների, դեպքերի, գործընթացների  խորհրդանիշ/


Հայոց լեզու

65. Հայկական տառարվեստը եւ դրա մշակութային դրսեւորումները
2019թ. «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
66. Արարատյան բարբառ
67. Կարնո բարբառ


Ազգային խաղեր

68. Նարդի

Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N599 – Ա որոշման

«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 11-ի N 310 – Ա որոշման

Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 24-ի N 397 – Ա որոշման

Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 31-ի N 1719 – Ա որոշման

krunk

«Կռունկ» երգ

Երաժշտաբանաստեղծական ժանրի՝ պանդխտության թեմայով քնարական երգ է, որը մարմնավորում է երկու կերպար: Կռունկը երգի այլաբանական կերպարն է, իսկ բանաստեղծն ըստ էության գլխավոր կերպարն է, քնարական հերոսը: Այս երկու տարբեր, միանգամայն հակադիր գոյավիճակի տեր քնարական կերպարները միավորվում են, ինչի արդյունքում կռունկն այլևս չի դիտվում որպես այլաբանական կերպար, այլ անձնավորում է տարագիր բանաստեղծին, տարագիր մարդուն:

Երկուսը միասին դառնում են աշխարհասփյուռ հայ ժողովրդի

խորհրդանիշ:

Հորինված լինելով իբրև գրավոր երգ և տարածում գտնելով

հիմնականում գրավոր եղանակով` պահպանել է իր հորինվածքի

առանձնահատկությունները, չափն ու հանգը, նյութն ու բովանդակությունը: Ունի լեզվաոճական ընդգծված արտահայտչականություն, բառային, պատկերային ինքնատիպ համակարգ: Պահպանվել է հասարակության մեջ, փոխանցվում է ֆորմալ և ոչ ֆորմալ ուսուցման միջոցով:

tsaghkazardn-aghavno-gyughum

Ծաղկազարդն Աղավնո գյուղում

Ապրիլ 10-ին Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքում նշեցին Ծաղկազարդը։ Միջոցառումը կազմակերպել էր ՄշակութաMET-ը՝ անհատական նախաձեռնություն, որի շրջանակներում կամավորներն ամեն շաբաթ մշակութային դասեր են անցկացնում սահմանամերձ գյուղերում։ Ծաղկազարդին մասնակցել են նաև Բերձորի բնակիչները։