Rosehip in Armenian Traditional Culture

Մասրենին հայոց ավանդական մշակույթում

Rosehip in Armenian Traditional Culture

(Հոդվածի հեղինակ՝ ՀԱԻ Ազգագրության բաժնի գիտաշխատող Անժելա Ամիրխանյան)
Մասուրի հավաքչությունը մարդու՝ շրջակա միջավայրին հարմարվելու, հազարավոր տարիների ընթացքում ձևավորված մարդ-բնություն փոխազդեցության ուշագրավ երևույթներից է: Այն արտացոլվել է մասրենու, մասուրի և դրանից պատրաստված կերակրատեսակների ժողովրդական անվանումներում (վայրի վարդ, սուտ վարդ, փշավարդ, շան վարդ, արջի մասուր, մասրամածուն, մասրաթան, մասրաթթու, մասուրի սպաս և այլն), որոնք պահպանել են հնագույն մշակութային իրողությունների շերտեր: Դարերի ընթացքում կուտակված փորձի շնորհիվ մասրենին լայնորեն կիրառվել է ժողովրդական բժշկության մեջ բազմաթիվ հիվանդություններ բուժելու համար: Ուտեստի ավանդական համակարգում մասրենու պտուղներից պատրաստված կերակուրները միաժամանակ եղել են սննդաբուժության բաղկացուցիչ մաս: Դեղաբույս, ինչպես նաև փշոտ թուփ լինելու պատճառով մասրենուն հավատալիքներում վերագրվում են հիվանդությունները վանող և չարխափան գործառույթներ:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ հետևյալ հղմամբ՝
https://shorturl.at/sPiW1, (Ամիրխանյան Ա., Մասրենին հայոց ավանդական մշակույթում, Լրաբեր հասարակական գիտությունների, 2025, № 2, էջ 246-262)

Postage Stamp Titled “UNESCO Representative List of the Intangible Cultural Heritage of Humanity The Tradition of Blacksmithing in Gyumri”

Նամականիշ՝ «ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկ. Գյումրու դարբնության ավանդույթ» թեմայով

Postage Stamp Titled “UNESCO Representative List of the Intangible Cultural Heritage of Humanity The Tradition of Blacksmithing in Gyumri”

Շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկ. Գյումրու դարբնության ավանդույթ» թեմային:

Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Դավիթ Կնյազյանը, «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2005 թվականի կոնվենցիայի քարտուղար Տուսեն Տիենդրեբիոգոն, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը և Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Միջոցառումն իրականացվել է «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2005 թվականի կոնվենցիայի 20-ամյակին նվիրված «Մշակութային խաչմերուկներ» երևանյան միջազգային համաժողովի շրջանակում:

500 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված են աշխատող դարբիններ, ինչպես նաև մուրճի ու շիկացած մետաղի հպումից առաջացող կայծեր։ Նամականիշի վրա տեղադրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարբերանշանը, քանի որ Գյումրու դարբնության ավանդույթը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում: Նամականիշի վրա առկա է նաև «ԳՅՈՒՄՐՈՒ ԴԱՐԲՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹ» գրառումը՝ հայերենով և անգլերենով:

Դարբնությունը Հայաստանում տարածված արհեստներից է եղել, սակայն որպես քաղաքային արհեստ՝ իր լիարժեք արտահայտումը ձեռք է բերել Գյումրիում և ծաղկուն շրջան ապրել 19-րդ դարում:

Ամփոփվել է «Շուլալ կարպետի ուսուցում և հանրահռչակում» ծրագիրը

Ամփոփվել է «Շուլալ կարպետի ուսուցում և հանրահռչակում» ծրագիրը

Ամփոփվել է «Շուլալ կարպետի ուսուցում և հանրահռչակում» ծրագիրը

ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Թելիկ» սոցիալ-մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվել է «Շուլալ կարպետի ուսուցում և հանրահռչակում» ծրագիրը:

Ծրագրի նպատակն էր Տավուշի մարզի Իջևան, Աչաջուր, Գանձաքար և Խաշթառակ համայնքների կանանց շրջանում ապահովել ոչ նյութական մշակութային ժառանգության կարևոր ուղղություններից մեկի՝ շուլալ կարպետի պատրաստման գիտելիքների ու հմտությունների ձեռքբերումը:

«Թելիկ» սոցիալ-մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Շուլալ կարպետ» մշակութային արժեքը գրանցվել է ՀՀ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում:

Ծրագրին մասնակցել են տարբեր տարիքի 60 կանայք:

Դիլիջանի ամանորյա տոնավաճառ

Դիլիջանի ամանորյա տոնավաճառ

Դիլիջանի ամանորյա տոնավաճառ

Green Rock Հիմնադրամը դեկտեմբերի 6-7-ին Դիլիջանում կանցկացնի ամանորյա տոնավաճառ՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի մասնակցությամբ։ Սպասվում են տոնական մթնոլորտ, ձեռագործ աշխատանքներ և յուրահատուկ ուտեստներ։

«Մշակութային կամուրջների կառուցում» ցուցահանդես

«Մշակութային կամուրջների կառուցում» ցուցահանդես 

«Մշակութային կամուրջների կառուցում» ցուցահանդես

Նոյեմբերի 25-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Մշակութային կամուրջների կառուցում» խորագրով կարպետագործության և ասեղնագործության դասընթացների ամփոփիչ ցուցահանդեսը։

«Նարեկացի» արվեստի միությունը «Կանանց նախաձեռնություն հանուն անվտանգության և հավասարության» (WISE) ծրագրի շրջանակում 2025 թվականի հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին իրականացրել է կարպետագործության և ասեղնագործության անվճար դասընթացներ, որոնց մասնակցել են սոցիալապես անապահով, արցախցի և հաշմանդամություն ունեցող կանայք և աղջիկներ։

Ծրագրին մասնակից 25 շահառուները ուսումնասիրել են Մարաշի ասեղնագործության և Արցախի կարպետագործության նրբությունները։

Հայաստանում ծրագիրն իրականացվում է «ԻՄԻՆ Նախաձեռնություններ» Հիմնադրամի՝ Safe YOU-ի կողմից։

Ամփոփիչ ցուցահանդես

Ամփոփիչ ցուցահանդես

Ամփոփիչ ցուցահանդես

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Իջևանի Շախմատի տանը տեղի կունենա «Շուլալ կարպետի ուսուցում և հանրահռչակում» ծրագրի ամփոփիչ ցուցահանդեսի բացումը։ Ծրագիրն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ՝ «Թելիկ» սոցիալ-մշակութային ՀԿ-ի կողմից։

«Վարպետը․ Լալա Մնեյան»

«Վարպետը․ Լալա Մնեյան»

«Վարպետը․ Լալա Մնեյան»

Նոյեմբերի 21-ին Ժողովրդական արվեստների թանգարանում տեղի ունեցավ Լալա Մնեյանին նվիրված հուշ-երեկո։ Նա թանգարանի լավագույն բարեկամներից էր, «Կենաց տուն» մշակութային ՀԿ-ի համահիմնադիրը, հրաշալի թաղիքագործ վարպետ, փայլուն մանկավարժ, ժողովրդական արվեստի ոլորտի մեծ գիտակ, ում շնորհիվ իրականացել են բազմաթիվ արժեքավոր նախագծեր, կրթվել սերունդներ։

Երեկոյի ընթացքում ներկայացվեցին Լալա Մնեյանի կյանքը և ստեղծագործական ուղին, խոսեց նրա լավ ընկեր, պ․գ․թ․ Կարեն Թոխատյանը։ Լալա Մնեյանի ամուսինը՝ Ժողովրդական վարպետ Վանո Դադոյանը, ներկայացրեց իր «Հազարան Բլբուլ» գիրքը (գրքի շնորհանդեսը տեղի էր ունեցել թանգարանում՝ առանց հեղինակի ներկայության, և տիկին Լալայի ցանկությունն էր, որ հաջորդ շնորհանդեսը լինի նրա հետ միասին), անցկացվեց նաև զրույց-քննարկում՝ ներկաների մասնակցությամբ։

e7445bee-52be-4d84-9b8c-1f1f95147532

«ՏԵՂԵԿԱՆՔ ՍՏՎԵՐԱԽԱՂՔԻ ՄԱՍԻՆ»

e7445bee-52be-4d84-9b8c-1f1f95147532

Նոյեմբերի 22-ին` ժամը 16։00-ին, «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցում (Այգեձոր 53/2) տեղի կունենա Արմեն Կիրակոսյանի «Տեղեկանք ստվերախաղքի մասին» գրքի անգլերեն թարգմանության շնորհանդեսը։
Գրքում առաջին անգամ ամփոփվել են քիչ հետազոտված նյութեր հայ և այլ ժողովուրդների ստվերների թատրոնի պատմությունից։
Հեղինակը` Արմեն Կիրակոսյանը, հայկական ավանդական ստվերախաղքի վերականգնման ջատագովներից էր, «Այրոգի» ստվերների թատրոնի ղեկավարը։

«Մեր երգերը» Արթուր Շահնազարյանի հետ

«Մեր երգերը» Արթուր Շահնազարյանի հետ 

«Մեր երգերը» Արթուր Շահնազարյանի հետ

«Մեր երգերը և մենք» նախաձեռնության՝ ավանդական երգերի հերթական բաց դասը տեղի ունեցավ նոյեմբերի 14-ին՝ «Բարձունք»-ում։
Հյուրն էր կոմիտասագետ, խազագետ, մշակութաբան, կոմպոզիրտոր Արթուր Շահնազարյանը, ում հետ միասին էլ մասնակիցները նորովի բացահայտեցին Կոմիտասին, միասին սովորեցին Կոմիտասի շնորհիվ պահպանված և մեզ հասած ոչ այնքան հայտնի, բայց շատ գեղեցիկ երգեր։

Ստվերախաղքի ազգային հինգերորդ փառատոն

Ստվերախաղքի ազգային հինգերորդ փառատոն  

Ստվերախաղքի ազգային հինգերորդ փառատոն

Նոյեմբերի 1-ին անցկացվեց Ստվերախաղքի ազգային հինգերորդ փառատոնը՝ կազմակերպված «Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամի և «Այրոգի» ստվերների թատրոնի համագործակցությամբ:

Այս տարի փառատոնին մասնակցում էին ստվերախաղքով զբաղվող 4 խմբեր Հայաստանի տարբեր մարզերից և համայնքներից: Փառատոնի կարգախոսն էր «Ավանդույթներ և նորարարություն»: Թատրոնի վաղագույն տեսակներից մեկը տարեց տարի նոր զարգացում է ապրում և տարածում գտնում Հայաստանում՝ սկսած դպրոցներից, երեխաների շրջանակներում մինչև մեծահասակներ: Խմբերն արժանացան մրցանակների հետևյալ անվանակարգերում․

Ավանդականի պահպանում- «Մրջունիկներ», Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Երևան
Լավագույն նորարարություն- «Էնկի», Երևան
Տոկուն ստվերախաղք- Գեղամ Գուլիկյան, Երևան
Պոետիկ մոտեցում- «Կենաց կորով», գ. Հաղարծին, Տավուշի մարզ

Հանդիսատեսի համակրանքին արժանացավ առավելագույն ձայներ հավաքած՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը ներկայացնող «Մրջունիկներ» խումբը։