Լուսը լուսացա՜վ, բարին շատացա՜վ․ բարեգործական համերգ ՄԱՍՈՒՆՔԻ հետ

Լուսը լուսացա՜վ, բարին շատացա՜վ․ բարեգործական համերգ ՄԱՍՈՒՆՔԻ հետ

Լուսը լուսացա՜վ, բարին շատացա՜վ․ բարեգործական համերգ ՄԱՍՈՒՆՔԻ հետ

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում Ռուդիկ Հարոյանի անվան «Մասունք» ավանդական երգի–պարի համույթը փետրվարի 18-ին հանդես եկավ փոքրիկ համերգային ծրագրով` «Լուսը լուսացավ, բարին շատացավ» խորագրով։
Համերգի ընթացքում ներկայացվեցին ազգային մշակութային գանձարանից հին ու նոր երգեր, պարեր, պարերգեր, ծիսական պատառիկներ։
Համերգից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է խմբի վաղեմի անդամ Ծաղիկ Խուդաթյանի բուժմանը։

«Հայկական գորգանախշ և գորգատիպ ասեղնագործություն»

«Հայկական գորգանախշ և գորգատիպ ասեղնագործություն»

«Հայկական գորգանախշ և գորգատիպ ասեղնագործություն»

Հայկական ասեղնագործական արվեստի ուշագրավ մասն են կազմում գորգանախշ ու գորգատիպ բանվածքները, որոնց ամենավաղ օրինակները վերաբերում են 17-18-րդ դարերին: Ավելի ուշ՝ 19-րդ դարի կեսերից մինչև 20-րդ դարի կեսերը, հայոց մեջ լայն տարածում ստացան խաչկարով ասեղնագործված գորգերը, բարձերի երեսները և այլ իրեր, որոնք կրկնում էին հայկական գորգերի ու կարպետների զարդահորինվածքները։
Փետրվարի 17-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Հայկական գորգանախշ և գորգատիպ ասեղնագործություն» խորագրով բանախոսություն՝ նվիրված գեղարվեստական գործվածքի առանձնահատկություններին և ազգային մշակույթում դրա ունեցած դերին:
Բանախոսությունը վարեց պ․գ․թ․, դոցենտ Կարինե Բազեյանը։

Բարեկենդանի երգեր Կէան կրթամշակութային կենտրոնի հետ

Բարեկենդանի երգեր Կէան կրթամշակութային կենտրոնի հետ

Բարեկենդանի երգեր Կէան կրթամշակութային կենտրոնի հետ

Ձեզ բարիկենդան,
Մեզ բարի զատի՜կ․․․

Բարեկենդանի տոնը (բառացի՝ բարի կենդանություն, ուրախություն) գյուղերում երկու շաբաթ էր սովորաբար տևում։ Այդ տոնը մշտապես ուղեկցվել է առատ հյուրասիրությամբ, երգերով ու պարերով, գունեղ ու հետաքրքիր ծեսերով։
Այս ամենի մասին զրուցեցին ՄԵՐ ԵՐԳԵՐԸ ԵՎ ՄԵՆՔ նախաձեռնության հերթական հանդիպմանը Ժողովրդական արվեստների թանգարանում, միասին երգեցին Բարեկենդանի պայծառ երգեր։ Հյուրն էր Կէան կրթամշակութային կենտրոնը։

Հարսը փեսին հալալ էղնի․ բարեկենդանյան խաղեր ՄԱՍՈՒՆՔԻ հետ

Հարսը փեսին հալալ էղնի․ բարեկենդանյան խաղեր ՄԱՍՈՒՆՔԻ հետ

wine-areni-paraton

Փորեկենդաաաաաաա՜ն
Գլորեցա, թնդիր ընկա,
Օխտը պուտուկ տոլմա կերա,
Էլի ոնց որ չկշտացա

Հավատարիմ մնալով նախնյաց ավանդական ծես ու խաղին՝ Ռուդիկ Հարոյանի անվան «Մասունք» ավանդական երգի–պարի համույթը հրավիրել էր բոլորին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան՝ մասնակցելու բարեգործական մասնակցային միջոցառմանը։
Մասնակիցները վերհիշեցին և սովորեցին ժողովրդական խաղեր, դարձան բարեկենդանյան ներկայացումների հերոսներ, դերակատարներ և վայելեցին փոքրիկ հյուրասիրություն` պճպճան յուղով պատրաստված գաթա ու փոխինձ։
Նախաձեռնությունից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է խմբի վաղեմի անդամ Ծաղիկ Խուդաթյանի բուժմանը։

Հայաստանի մշակութային ժառանգությունը ներկայացվում է Հնդկաստանում

Հայաստանի մշակութային ժառանգությունը ներկայացվում է Հնդկաստանում

Հայաստանի մշակութային ժառանգությունը ներկայացվում է Հնդկաստանում

Հնդկաստանի Ֆահրիդաբադ քաղաքում փետրվարի 3-ից մեկնարկել է Սուրաջկուդի արհեստների 36-րդ միջազգային փառատոնը:

Հայաստանից փառատոնին մասնակցում են «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ի «Արար. ազգային մշակույթի պահպանումը, տարածումը, զարգացումն ու հանրահռչակումը Հայաստանի Հանրապետության մարզերում» ծրագրում ընդգրկված վարպետներ` ասեղնագործուհի Արմինե Խաչատրյանը (ՀՀ Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնք), կարպետագործության ուսուցիչներ Զարուհի Դոլուխանյանը (ՀՀ Սյունիքի մարզ, Տեղ համայնք) և Նարինե Պողոսյանը (ՀՀ Կոտայքի մարզ, Աբովյան քաղաք):

Ցուցադրությունը հիմնականում ներկայացնում է հայկական գործվածքը (կարպետներ, ասեղնագործ աշխատանքներ, դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ): Իրականացվում են ձեռագործ աշխատանքների վարպետության դասեր:

Փառատոնին հայ վարպետների մասնակցության նպատակը Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային հանրահռչակումն է, ներկայացվածությունը նման հեղինակավոր հարթակում, ինչպես նաև վարպետների ստեղծագործական գործունեության խթանումը:

Հայկական ավանդական երգերի և պարերի կատարումներով փառատոնին մասնակցում է նաև «Նուբար» հայ ավանդական երգի-պարի խումբը:

Սուրաջկունդի արհեստների ամենամյա փառատոներին Հայաստանի ներկայացուցիչների շարունակական մասնակցությունն ամրագրված է 2022 թ. հուլիսի 4-ին Երևանում կայացած «Առևտրի, տնտեսական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում hայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի արձանագրության» դրույթներում: Այն ուղղված է Հայաստանի և այլ երկրների ժողովրդական ստեղծագործողների միջև համագործակցության նոր հեռանկարների ձևավորմանը, ժողովրդական ստեղծագործության ճանաչելիության բարձրացմանն ու փոխհարստացմանը, ինչպես նաև Հնդկաստան-Հայաստան մշակութային համագործակցության խթանմանը` որպես հնդիկ և հայ ժողովուրդների մշակութային ժառանգության պահպանության լավագույն դրսևորում:

Հաջողությամբ-ավարտվել-է-«Հայկական-ավանդական-նվագարանների-պատրաստման-ուսուցման»-ծրագիրը

Հաջողությամբ ավարտվել է «Հայկական ավանդական նվագարանների պատրաստման ուսուցման» ծրագիրը

Հաջողությամբ-ավարտվել-է-«Հայկական-ավանդական-նվագարանների-պատրաստման-ուսուցման»-ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով 2022 թ. դրամաշնորհային մրցույթին հավանության արժանացած «Հայկական ավանդական նվագարանների պատրաստման ուսուցման» ծրագիրը 3-րդ փուլի ամփոփմամբ ավարտվել է:

«Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի նախաձեռնությամբ 2019 թվականից իրականացվել են ծրագրի երկու փուլերը, որոնց ընթացքում մասնակիցները յուրացրել են ժողովրդական նվագարանների առանձին մասերի պատրաստման հմտությունները, այնուհետև դրանք միավորել, ձևավորել, վերջնական հարդարել և կարգավորել են հնչողությունը:

Ծրագրում ներգրավված 10 աշակերտները պատրաստել են նվագարաններ՝ 2 քանոն, 2 քամանչա, 2 դուդուկ:

Հայկական ավանդական նվագարանների պատրաստման գիտելիքները ծրագրի մասնակիցներին են փոխանցել վարպետ-նվագարանագործներ Միխայիլ և Սերգեյ Սադոևները: Դասընթացներն անցկացվել են վարպետների արհեստանոցներում:

Նշենք, որ ծրագրի հիմնական նպատակն է ճանաչված վարպետների կուտակած բազմամյա փորձի և գիտելիքների փոխանցման միջոցով երաժշտական դպրոցների ժողովրդական նվագարանների դասարանների աշակերտներին հայկական փողային և լարային նվագարանների պատրաստման նախնական հմտությունների ուսուցումը:

Աշխատանքային երգեր․ երգում ենք Մարգարիտ Սարգսյանի հետ

Աշխատանքային երգեր․ երգում ենք Մարգարիտ Սարգսյանի հետ

Աշխատանքային երգեր․ երգում ենք Մարգարիտ Սարգսյանի հետ

«Մեր երգերը և մենք» նախաձեռնության հունվար ամսվա հանդիպումը նվիրված է ժողովրդական երաժշտության մի գունեղ ու գեղեցիկ ժանրի՝ աշխատանքային երգերին։ Դրանք աշխատանքի գործընթացում ստեղծված և նրան ուղեկցող երգերն են՝ գութաներգեր, սանդի երգեր, կալերգեր, խնոցու երգեր, ճախարակի երգեր և այլն։
Հյուրն է լինելու երաժշտագետ, ֆոլկորագետ, բանահավաք Մարգարիտ Սարգսյանը։
Հանդիպումը՝ փետրվարի 3-ին, ժամը 19:00-ին, «Բարձունք» կենտրոնում (Արմեն Տիգրանյան 19)։
Մուտքն ազատ է։

Մարաշի ասեղնագործության դասընթաց Երևանում

Մարաշի ասեղնագործության դասընթաց Երևանում

Մարաշի ասեղնագործության դասընթաց Երևանում

«Խորոտ»-ը մեկնարկում է 5-րդ ասեղնագործության դասընթացը՝ Երևանում։
Դասընթացի նպատակն է տարածել ձեռագործ մշակույթը եւ համալրել «Խորոտ» թիմը նոր ասեղնագործողներով։
Լավագույն արդյունքի հասած մասնակիցները կմիանան «Խորոտ»-ին։
Դասընթացի մանրամասները․
մեկնարկը՝ հունվարի 30,
տևողությունը` 8 դաս,
հաճախականությունը` շաբաթական 2 դաս /երկուշաբթի և հինգշաբթի օրերին/,
յուրաքանչյուր դասի տևողությունը` 1-1,5 ժամ /18:30-20։00/,
անցկացման վայրը` «Իրական դպրոց» ԿՀ /հասցեն՝ ք. Երևան, Ծարավ Աղբյուրի 134/1/։
Անհրաժեշտ բոլոր պարագաները տրամադրվում են։
Դասավանդվելու է Մարաշի հյուսված կար։
Դասընթացի արժեքը՝ 7000դր.։
Գրանցվելու հայտը՝ https://forms.gle/qqsJQsq1WBueTWmF6։
Մանրամասների համար՝ [email protected], +37494548987։

Մշակութամետ նախաձեռնության 2-ամյակ

«Մշակութամետ» նախաձեռնության 2-ամյակ

Մշակութամետ նախաձեռնության 2-ամյակ

Հունվարի 29-ին, ժամը 17:30-ին Հայաստանի նկարիչների միության 3-րդ հարկում տեղի կունենա «Մշակութամետ» նախաձեռնության 2-ամյակին նվիրված միջոցառում։ Ծրագրում նախատեսված են «Մշակութամետի» ուղին ամփոփող ցուցահանդես, թեմատիկ բանախոսություններ, համերգային հատված։
«Մշակութամետ» կրթամշակութային նախաձեռնության շրջանակում արվեստագետ-ուսուցիչները կամավորական հիմունքներով հանգստյան օրերին ուղևորվում են տարբեր սահմանապահ համայնքներ և տեղում կազմակերպում երեխաների մշակութային կրթությունը։ Ծրագիրը ներառում է ոչ միայն երաժշտական գործիքների, դերասանական և արվեստի այլ ճյուղերի ուսուցում, այլև կարևորելով ազգային արժեհամակարգը` կարպետագործության, գորգագործության, ասեղնագործության, ինչպես նաև ազգային երգ ու պարի խմբակներ։ Վերջինս պարտադիր առարկա է՝ անկախ ընտրված այլ խմբակներից։
Միջոցառմանը մասնակցելու համար կարող եք նախապես գրանցվել հետևյալ հղումով․ https://bit.ly/3whjPs2։