ՆՈւԱԳ նախագծի առաջին ալբոմի շնորհանդեսը

ՆՈւԱԳ նախագծի առաջին ալբոմի շնորհանդեսը

ՆՈւԱԳ նախագծի առաջին ալբոմի շնորհանդեսը

Կայացել է «Կայթի» նոր՝ ՆՈւԱԳ նախագծի առաջին ալբոմի շնորհանդեսը։
ՆՈՒԱԳ-ը «Կայթ» նվագախմբի նախագծերից է, որը ներկայացնում է հայ ավանդական պարեղանակները նոր մշակմամբ և գործիքավորմամբ՝ ընգրկելով քիչ շրջանառվող կամ նախկինում երբևէ չձայնագրված նմուշներ։

Նախագծի նպատակներն են. հայ ավանդական պարերի երաժշտական ֆոնդի թարմացումը, քիչ շրջանառված կամ չձայնագրված պարեղանակների հանրահռչակումը, պարախմբերին, պարուսույցներին և ազգային պարերով հետաքրքրվողներին նոր գործիքակազմի տրամադրումը:

Բացվել է «Արմատներ» խորագրով ասեղնագործ աշխատանքների ցուցադրությունը

Բացվել է «Արմատներ» խորագրով ասեղնագործ աշխատանքների ցուցադրությունը

Բացվել է «Արմատներ» խորագրով ասեղնագործ աշխատանքների ցուցադրությունը

Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախաձեռնությամբ «Թեքեյան» կենտրոնում բացվեց ասեղնագործության վարպետներ Ծովակ Գանթարճյանի, Հուրի և Սալպի Իփեքճյանների և Աիդա Սանթուրյանի՝ «Արմատներ» խորագրով ասեղնագործ աշխատանքների ցուցադրությունը։

Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց ասեղնագործության վարպետներին ցուցադրության բացման առթիվ և կարևորեց, որ նրանք կարողացել են պահպանել հայ ժողովրդի մշակույթի մի ճյուղը՝ չնայած ժողովրդի նախկին և ներկա ծանր ճակատագրի։

«Ասեղնագործությունը, որպես ազգային արվեստի դրսևորում, հանձին ձեզ՝ ունի և կունենա իր շարունակությունը»,-նշեց ՀԹՄՄ նախագահն ու կարևորեց նաև ասեղնագործության վարպետների մանկավարժական գործունեությունը տարբեր հաստատություններում։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանն իր օրհնության խոսքում կարևորեց ասեղնագործության վարպետների գործն ու առաքելությունը՝ նշելով․ «Ձեր կերտածը մեր նախնիների հիշողության նորովի դրսևորումն է, այն հիշողության, որ փորձեցին ջնջել 1915 թ-ին և դրանից հետո։ Այդ հիշողությունը, ի դեմս ձեզ, որպես սերմնահատիկ, ծլարձակեց և ժողովրդին վերադարձրեց իր կորսված ասեղնակարը, ստեղծագործությունը․ առանց այս ասեղնակարերի և խորհուրդների, մեր ինքնության մի սյուն կփլվի»։

Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը փոխանցեց Վեհափառ Հայրապետի օրհնությունը և հավելեց՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի փափագն է, որ պահպանվեն և սերնդեսերունդ փոխանցվեն դարերի հոլովույթում ժողովրդի կյանքում ձևավորված նման ազգաշեն ավանդույթները։

Ցուցադրության բացմանը ներկա էր Հայաստանում Սիրիայի Արաբական Հարապետության Արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը, ստեղծագործական միությունների ներկայացուցիչներ, արվեստաբաններ և արվեստասերներ։

Արվեստաբան, գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյանը նկատում է՝ սիրիահայերի վերադարձը հայրենիք նոր շունչ բերեց, նոր մթնոլորտ ձևավորեց․ «Եթե մինչ օրս սիրիահայերը զբաղվում են ասեղնագործությամբ, պարտական ենք Սիրիային, որտեղ արդիական գործարանների կողքին մեծ տեղ ուներ արհեստագործությունը, դրանում՝ մեր հայրենակիցները»,-հավելեց արվեստաբանը։

«Արմատներ»․ ասեղնագործ իրերի ցուցադրություն

«Արմատներ»․ ասեղնագործ իրերի ցուցադրություն

Մարտի 7-ին, ժամը 16:00-ին «Թեքեյան» մշակութային միությունում կկայանա ասեղնագործության վարպետներ Ծովակ Գանթարջյանի, Աիդա Սանթուրյանի և Հուրի Իփեքճյանի «Արմատներ» խորագրով ասեղնագործ աշխատանքների ցուցադրության բացումը։

Ասեղնագործության վարպետները, որոնք ստեղծագործում են արդեն 35 տարուց ավելի, տարիներ առաջ Հայաստան են եկել Սիրիայի տարբեր հայաշատ քաղաքներից՝ իրենց հետ բերելով Մարաշի, Ուրֆայի, Վանի, Սվազի և այլ շրջանների ասեղնագործության ավանդույթները։ Հայաստան տեղափոխվելուց հետո նրանք կատարելագործել են ասեղնագործության հմտությունները՝ իրենց ստեղծագործություններում ավանդականը համադրելով նորաձևի հետ, որպեսզի նոր սերունդը ընդունի և փոխանցի այն։ Կներկայացվեն սփռոցներ, բարձերի ծածկոցներ, խաղալիքներ, պայուսակներ և դեկորատիվ-կիրառական արվեստի այլ իրեր, որոնցում արտացոլված են հայկական ասեղնագործության նրբագեղ և յուրահատուկ կողմերը, դարերի պատմություն և նշանակություն ունեցող ասեղնակարերը։

Արծաթյա զարդերի ցուցահանդես

Արծաթյա զարդերի ցուցահանդես

Մարտի 7-ից ապրիլի 7-ը Երևան քաղաքի պատմության թանգարանում կգործի ժողովրդական վարպետ Արմեն Վարդապետյանի (ՎԱՌ) անհատական ցուցահանդեսը՝ «Կիլիկիա» խորագրով: Կներկայացվեն նրա հեղինակած արծաթյա զարդերը, ինչպես նաև նկարները՝ ոգեշնչված Կիլիկյան Հայաստանի արվեստից, մասնավորապես մանրանկարչությունից:

 

Արհեստագործության դասընթացներ Թումո ստուդիաներում

Արհեստագործության դասընթացներ Թումո ստուդիաներում

Ինչպե՞ս են ստեղծվում զարդերը, ինչո՞ւ են մարդիկ միշտ կապված կավի հետ, հնարավո՞ր է բացահայտել ասեղնագործության բոլոր գաղտնիքները, ինչպե՞ս են ստեղծում իդեալական չափսի հագուստը ու ի՞նչ տեխնիկաներով են տպագրում դրանց վրա. այս ամենի մասին նոր գիտելիքներ ձեռք բերելու ճիշտ ժամանակն է։

Թումո ստուդիաներում մեկնարկում է զարդերի ստեղծման, խեցեգործության, հագուստի կոնստրուկտավորման, ասեղնագործության և մաղատպագրության տեխնիկական դասընթացների ընդունելությունը։
Դասընթացները տեղի կունենան Թումո ստուդիաներում (Պուշկին 38), տևողությունը՝ 3-ից 12 ամիս։
Դիմել կարող են 16-ից 28 տարեկան բոլոր ցանկացողները։ Դիմել այստեղ՝ https://tumostudios.com/learn/:
Դիմելու վերջնաժամկետ՝ մարտի 26։

Թումո ստուդիաները անվճար կրթական ծրագիր է համալսարանական տարիքի երիտասարդների համար, ովքեր հետաքրրքրված են արհեստագործությամբ, արվեստով և դիզայնով:

Հայկական Տրնդեզի, Բարեկենդանի և ռուսական «Масленица»-ի տոնական միջոցառումներ

Հայկական Տրնդեզի, Բարեկենդանի և ռուսական «Масленица»-ի տոնական միջոցառումներ

Հայկական Տրնդեզի, Բարեկենդանի և ռուսական «Масленица»-ի տոնական միջոցառումներ

Փետրվարի 26-ին «Պորտ Այաս»-ում տեղի ունեցավ հայկական և ռուսական երեք տոները (Բարեկենդան, Տրնդեզ, Масленица) ներկայացնող փառատոն, որի ընթացքում հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալու երկու մշակույթներին, ազգային երգ ու պարին, ծիսական արարողություններին, ավանդական ուտեստներին։

Բարեկենդանը Խաչիկում

Բարեկենդանը Խաչիկում

Բարեկենդանը Խաչիկում

Ձեզ բարիկենդան,
Մեզ բարի զատի՜կ․․․

Փետրվարի 18-ին Կայթ մշակութային հանգույցի /մասնավորապես՝ Թագպար նվագախմբի/, Կէան կրթամշակութային կենտրոնի, «Արև է ելել» ծրագրի, Խաչիկ գյուղի մշակույթի տան համագործակցությամբ բարեկենդանյան ծիսակարգերն աշխուժացրին Խաչիկ համայնքը։

Նոր կրթական ծրագիր Գյումրիում․ «Ստվերների թատրոն»

Նոր կրթական ծրագիր Գյումրիում․ «Ստվերների թատրոն»

Նոր կրթական ծրագիր Գյումրիում․ «Ստվերների թատրոն»

Մարտի 8-ից Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում կմեկնարկի նոր կրթական ծրագիր՝ «Ստվերների թատրոն», նախատեսված՝ 7-12 տ. դպրոցականների համար:
Ծրագրի շրջանակներում մասնակիցները կծանոթանան թատրոնի պատմությանը, թատերական ժանրերին և փոքրիկ բեմադրություն կներկայացնեն՝ ստվերների միջոցով:
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել նախապես:
Խմբում առավելագույնը՝ 8 մասնակից, տևողությունը՝ 45-60 րոպե:
Հեռ․՝ 041 463600։

 

«Հայաստանի Հանրապետության` անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերի գրանցման ու կազմման չափորոշիչները և դրանց հիման վրա կազմված ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը» հաստատվել է ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշմամբ:

 

Ներկա որոշմամբ Հայաստանի Հանրապետության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների առկա ցանկը համալրվել է, որի անհրաժեշտությունը պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի և Հայաստանի Հանրապետության Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին օրենքի դրույթներով:

 

Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը կազմված էր 12 տարրերից («Կարոս խաչ» վիպերգ, «Լարախաղացություն (փահլևանի խաղեր)», «Վիճակի երգեր», «Ավետիս», «Խաչբուռ», «Ասեղնագործություն», «Բարեկենդան», «Որդան կարմիր. հայկական որդանին առնչվող ավանդական գիտելիքներ, հմտություններ և փորձառություն», «Գյումրվա կլկլան (մուշուրբա)», «Ստվերների տիկնիկային թատրոն», «Պարկապզուկ (տիկ)», «Կոխ ըմբշամարտ»): Դրանք համալրվել են ևս 8 արժեքներով՝ «Գինու կարասի կիրառման ավանդույթ», «Թաղիքագործություն», «Ավանդական ձիախաղեր», «Հայաստանի հույն ազգաբնակչության պոնտիերեն բարբառ», «Շուլալ կարպետ», «Ուդ», «Քամանի և քեմանո» և «Հազարա­շեն»:

 

Ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում ներառվում են հայ ժողովրդի մշակութային ինքնատիպությունն ու ազգային ինքնությունը առանձնահատուկ արտահայտող ավանդական մշակույթի տարրերը: Այդ արժեքների պահպանությունը, հանրահռչակումը մեծապես նպաստում են ազգային մշակութային ժառանգությունը սերունդներին փոխանցելու և միջազգային ասպարեզում Հայաստանի ճանաչելիության բարձրացման գործընթացին:

 

Տեղեկանք: ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերը թարմացվում են պարբերաբար: Դրանք կազմվում են ՀՀ տարբեր համայնքներում պարբերաբար իրականացվող դիտանցումների, մոնիթորինգների, գիտական մեթոդաբանությամբ իրականացվող դաշտային հետազոտական աշխատանքների, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների, պետական, հասարակական, կրթական և մշակութային կազմակերպությունների, համայնքների, խմբերի, մշակույթի կրողների և կիրառողների առաջարկների հիման վրա: Առաջարկները քննարկվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի նիստերի ընթացքում, այնուհետև ներկայացվում են ՀՀ կառավարության հաստատմանը:

Բարեկենդանը Երասխում

Բարեկենդանը Երասխում

Բարեկենդանը Երասխում

Բարեկենդանյան եղն ու բրինձը հասան Արարատի մարզի Երասխ գյուղ․ փետրվարի 19-ին սուտլիկ հարսին ու փեսային պսակեցի՜ն, ուտելիքը կերա՜ն, նվագեցի՜ն, տոնեցի՜ն, երգեցի՜ն ու պարեցի՜ն։
Միջոցառման ողջ ընթացքում գլխավոր դերերում էին «Մշակութամետ» նախաձեռնության սաները և «Վարը վարենկ» նախաձեռնության վարվորները։

Բարեկենդանն ու Թումանյանի ծննդյան օրը` Թումո Երևանում

Բարեկենդանն ու Թումանյանի ծննդյան օրը` Թումո Երևանում

Բարեկենդանն ու Թումանյանի ծննդյան օրը` Թումո Երևանում

Բարեկենդանը տոնախմբության, խրախճանքի և ազատության օր է: Այս տարի տոնը կրկնակի էր, քանի որ այն համընկել էր Հովհաննես Թումանյանի ծննդյան հետ, ինչը չէր վրիպել Թումոյի աչքից: Փետրվարի 19-ին Երևանի Թումո կենտրոնում և Թումանյանի այգում նշվեց Բարեկենդանն ու ամենայն հայոց բանաստեղծի 154-ամյակը:
Անցկացվեցին ծիսական տիկնիկների և դիմակների պատրաստման աշխատարաններ «Տոնացույց» և «Մուղդուսյան» կենտրոնների հետ, ելույթ ունեցավ «Հայաստանի վերջին լարախաղացը» ֆիլմի հերոս Հովսեփ Բեգլարյանը։ Տեղի ունեցավ ավանդական պարերի ուսուցում։