ԿԳՄՍՆ_աջակցությամբ_շարունակվում_է_«Ափդեյթ»_ծրագիրը featured

ԿԳՄՍՆ աջակցությամբ շարունակվում է «Ափդեյթ» ծրագիրը

ԿԳՄՍՆ_աջակցությամբ_շարունակվում_է_«Ափդեյթ»_ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Սևան երիտասարդական ակումբ» հասարակական կազմակերպությունը շարունակում է իրականացնել «Ափդեյթ» ծրագիրը:
Ներկայում մեկնարկել է ծրագրի 3-րդ փուլը՝ «Ափդեյթ 3-ը», որն ամփոփում է նախորդ երկու փուլերի ընթացքում հասարակական կազմակերպության երիտասարդների՝ Սևանի առափնյա շրջանների համայնքներից հավաքած, գրանցած և նոտայագրած երգային բանահյուսության նմուշները: «Ափդեյթ 3» ծրագրի ընթացքում իրականացվում են այդ նմուշների ձայնագրությունները, պատանիների և երիտասարդների ուսուցումը, ինչպես նաև երգերի վերադարձը համայնքին ու տարածումը:
Երրորդ փուլում նախատեսվում է նաև հավաքագրված երգերից մի քանիսը մշակել և հանրայնացնել պրոֆեսիոնալ երաժիշտների կամ երաժշտական խմբերի կատարմամբ` արդյունքում ունենալով նոր շունչ ստացած և երիտասարդներին ավելի հասանելի ու ընկալելի կատարումներ` պահպանելով երգի ու երաժշտության նախնական մոտիվը: Միևնույն ժամանակ կնկարահանվեն տեսահոլովակներ, որոնք կտեղադրվեն սոցիալական հարթակներում (youtube, facebook)՝ հանրությանը ավելի հասանելի դարձնելու նպատակով:
Երգերից բացի՝ նախատեսվում է իրականացնել այցելություններ դեպի երգակիր համայնքներ (որտեղից հավաքագրվել են վերոհիշյալ երգերը), համայնքային կենտրոններում հանդիպումներ տեղացի պատանիների ու երիտասարդների հետ, երգերի ներկայացում, ուսուցանում և շփում:
Հանդիպումները միտված են համայնքների հետ կապի պահպանմանը՝ չկտրելով երգերն ու երիտասարդներին իրենց արմատներից:
Ծրագրի նպատակն է նպաստել մոռացության մատնված ոչ նյութական մշակութային ժառանգության՝ մասնավորապես ժողովրդական երգերի պահպանմանը և կենսունակությանը Սևանի ավազանի համայնքներում:

ergi-hetqerov-depi-akunq

Երգի հետքերով դեպի Ակունք՝ Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի հետ

«Ափդեյթ-3» ծրագրի շրջանակում ձայնագրվող երգերից մեկի բնօրրանը Ակունքն է։ Երգի դեսպան Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի հետ հունիսի 2-ին՝ ժամը 15:00-ին, երգի հետքերով այց կկատարվի Ակունք՝ հանդիպելու գյուղի երիտասարդների ու պատանիների հետ և ներկայացնելու երգը նոր մշակմամբ։

Բոլոր հետաքրքրվածներին հրավիրում ենք «Ակունքի մշակույթի տուն» ՀՈԱԿ–ի դահլիճ։

Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Տարեցների_փորձը_և_մշակութային_կրթությունը՝_ի_նպաստ_պետության_զարգացման featured

Տարեցների փորձը և մշակութային կրթությունը՝ ի նպաստ պետության զարգացման

Տարեցների_փորձը_և_մշակութային_կրթությունը՝_ի_նպաստ_պետության_զարգացման

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգի դրամաշնորհով «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» հասարակական կազմակերպության կենտրոնում մեկնարկել է «Տարեցների փորձը և մշակութային կրթությունը` ի նպաստ երկրի զարգացման» ծրագիրը:
Ծրագրում առանցքային դեր են խաղում տարեցների փորձի իրացումը, սերունդների կապի ապահովումը նրանց շարունակական կրթության միջոցով՝ ուղղված ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանը և երկրի զարգացմանը։
Նախատեսված է «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի» 25 շահառուների՝ 63 և բարձր տարիքի մեծահասակների համար, որոնք թոշակառու են, չեն աշխատում, սակայն ակտիվ են, պատրաստակամ նոր հմտություններ յուրացնելու, գիտելիքը մյուսների հետ կիսելու համար:
Նախագծի շրջանակում կազմակերպվելու են ձեռարվեստի ավանդական տեսակների (կարպետագործություն և ասեղնագործություն) դասեր՝ նպաստելով ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանը, փոխանցմանը և տարածմանը։

Ավանդական ձեռարվեստի ուսուցումը մասնակիցների համար կարող է դառնալ ինքնուրույնության և ֆինանսական ապահովության աղբյուր։ Այն կնպաստի նաև նրանց առողջության խթանմանը, բարեկեցությանը և հասարակական կյանքում նոր հնարավորությունների ընդլայնմանը։
Ծրագրի ընթացքում, բացի դասընթացներից, նախատեսված են հանդիպումներ Երևանի Մ. Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցի աշակերտների հետ, զրույց-դասախոսություններ մշակույթի դերի մասին, իսկ ծրագրի ավարտին՝ մասնակիցների աշխատանքների ցուցադրություն:

mer-ergery-irakan-dproci-het

Մեր երգերը «Իրական դպրոցի» հետ

Հունիսի 6-ին՝ ժամը 19։15-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա ազգային երգերի հերթական բաց դասը։

Միջոցառումը կվարի «Իրական դպրոցի» «Ճարտար» ակումբի երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Տաթևիկ Շախկուլյան)։

Մուտքն ազատ է։

garnan-meghedi-paratony-tiflisum

«Գարնան մեղեդի» փառատոնը Թբիլիսիում

Մայիսի 21-ին Վրաստանի պարարվեստի միությունը Թբիլիսիում իրականացրեց «Գարնան մեղեդի» փառատոնը, որին  մասնակցում էր  նաև Ախալքալաքի շրջանի  Բեժանո գյուղի  «Բեժանո» պարային համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Գայանե Յայլոյան, պարուսույց՝  Յուրա Յայլոյան): Փառատոնին մասնակցում էին Վրաստանի տարբեր շրջանների պարային համույթներ։  «Բեժանո» պարային համույթը վերադարձավ հաղթանակով:

Քննարկվել_են_ՀՀ_ոչ_նյութական_մշակութային_ժառանգության_արժեքների features

Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում գրանցման ներկայացված առաջարկները

Քննարկվել_են_ՀՀ_ոչ_նյութական_մշակութային_ժառանգության_արժեքների

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստը:
Նիստը վարել է խորհրդի նախագահ, երաժշտագետ Հռիփսիմե Պիկիչյանը: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում գրանցման ներկայացված առաջարկները:
Առանձին-առանձին անդրադառնալով ներկայացված առաջարկներին՝ խորհրդի անդամները հանդես են եկել դիտողություններով, մասնագիտական առաջարկություններով:
Խորհուրդը քննարկել է նաև հայտերի կազմման, լրացման կարգի մասին հասարակության իրազեկման անհրաժեշտությանն ու աջակցությանը վերաբերող հարցեր: Այդ նպատակով առաջարկվել է հայտադիմողներին հրավիրել սեմինարների, ինչպես նաև ակտիվացնել թանգարանների գիտական բաժինները՝ հայտերի լրացմանը օժանդակելու աշխատանքները կազմակերպելիս:
Ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում գրանցման ներկայացված առաջարկները քննարկելիս մասնագիտական խորհուրդն ընդգծել է որոշ առաջարկների՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող արժեքների ցանկում ընդգրկելու հրատապությունը: Այս առնչությամբ կարևորվել է պետական մշակութային քաղաքականության դերը՝ արժեքների պահպանմանն ուղղված ջանքեր գործադրելու, գործընթացում այլ գերատեսչությունների ընդգրկելու առումով:
Ամփոփելով նիստը՝ խորհուրդը որոշել է ներկայացված առաջարկները մասնագիտական դիտարկումներով ուղարկել լրամշակման, խմբագրման, մանրամասների ճշգրտման՝ ըստ անհրաժեշտության ցուցաբերելով խորհրդատվական աջակցություն:

hambardzman-tony-tumoyi-aygum

Համբարձման տոնը ԹՈՒՄՈ-ի այգում

«Վարք հայոց» ավանդական երգի-պարի խմբի մասնակցությամբ մայիսի 26-ին՝ ժամը 18:00-ին, Երևանի Հովհաննես Թումանյանի անվան զբոսայգում («Թումոյի» այգու սկզբնամաս, Կիևյան կամրջի հարակից հատված) տեղի կունենա Համբարձման տոնին նվիրված միջոցառում, որի ընթացքում կներկայացվեն տոնին բնորոշ ծեսեր, սովորույթներ, խաղեր և այդ ամենը ազգային նվագարանների ու տարբեր գավառների ավանդական երգ-պարերի ուղեկցությամբ։
Եկե՛ք միասին տոնենք բոլորիս կողմից այդքան սպասված, խորհրդավոր ու գեղեցիկ Ջանգյուլումը՝ Քրիստոսի Համբարձման տոնը։

aseghnagorcutyan-dasyntac-erevanum

Ասեղնագործության դասընթաց Երևանում

«Խորոտ»-ը մեկնարկում է 4-րդ ասեղնագործութեան դասընթացը՝ Երեւանում։

Դասընթացի նպատակն է համալրել «Խորոտ» թիմը նոր ասեղնագործողներով։

Դասընթացի մանրամասները.

մեկնարկը՝ մայիսի 24,

տեւողությունը` 8 դաս /երեքշաբթի եւ հինգշաբթի օրերին/,
յուրաքանչյուր դասի տեւողությունը` 1-1,5 ժամ /18:30-20։00/,
անցկացման վայրը` «Իրական դպրոց» ԿՀ (հասցե՝ ք. Երեւան, Ծարավ Աղբյուրի 134/1),

դասընթացի արժեքը՝ 5000դր.:

Կդասավանդվի Մարաշի հյուսված կար:

[email protected]

+37494548987
+37493629421

kverakangnvi-jox-arvestneri-tangarani-dilijani-masnachyuxi-shenqy

Կվերականգնվի Ժողովրդական արվեստների թանգարանի Դիլիջանի մասնաճյուղի հուշարձան-շենքը

Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանի մասնաճյուղը՝ կառուցված 19-րդ դարի վերջում (1896 թ.), Դիլիջանի ամենահին շինություններից է: Ճարտարապետական այս կառույցի վթարային վիճակը հաշվի առնելով՝ ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել է շենքի վերականգնման աշխատանքները։

«Թանգարանների_գիշերը»_Ժողովրդական_արվեստների_թանգարանում

«Թանգարանների գիշերը» Ժողովրդական արվեստների թանգարանում

«Թանգարանների_գիշերը»_Ժողովրդական_արվեստների_թանգարանում featured

Մայիսի 21-ին՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը միացել են Հայաստանի և Արցախի 125 թանգարաններ:
Ներկայացնում ենք Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի ծրագիրը.
/Աբովյան 64/
18:00-24:00 I Մշտական ցուցադրություն
18:00-24:00 I Ցուցահանդես՝ «Աշխարհը տիկնիկի աչքերով…». Օրենբուրգի «Տիկնիկ» պատկերասրահի և հայ տիկնիկագործ վարպետների աշխատանքներ
18:30-20:00 I Տիկնիկագործության վարպետաց դասեր
20:00-21:00 I Ժողովրդական հեքիաթների ներկայացում. «Այրոգի» ստվերների թատրոն
21:00-22:00 I Համերգային ծրագիր. «Արդվին» ազգագրական երգի և պարի համույթ:
Թանգարանի փայտարվեստի ցուցասրահ /Պարոնյան 4/
18:00-24:00 I Մշտական ցուցադրություն
18:00-20:00 I Խեցեգործության ցուցադրական դասեր «Էլիզաբեթ» արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ:

Մուտքն ազատ է: