fresco

Վերադարձ ինքնությանը. Կաղանդ և Սուրբ Ծնունդ

Հաշված օրեր են մնացել տարվա ավարտին: Անցնող տարին դժվարին փորձությունների և կորուստների տարի էր յուրաքանչյուրիս համար: Ու չնայած բոլոր դժվարություններին և անկումներին՝ Նոր տարին (Կաղանդը) և Սուրբ Ծնունդն իրենց ընդհանրական խորհրդով ու բովանդակությամբ՝ այսօր էլ արդիական են հայ մշակույթի և ինքնության համատեքստում: Այսպիսով, կարևորելով ազգային ինքնությանը վերադառնալու մերօրյա հրամայականը՝ Ժողովրդական արվեստների թանգարանն առցանց հարթակում Ձեզ կներկայացնի հետաքրքիր և ճանաչողական զրույց-հանդիպում ժողովրդական վարպետ տիկին Լալա Մնեյանի և «Տոնացույց» հասարակական կազմակերպության նախագահ տիկին Հասմիկ Բաղրամյանի հետ: Դեկտեմբերի 22–ին՝ ժամը 19:00–ին, մեր ուղիղ եթերում կլսեք Կաղանդի և Սուրբ Ծննդյան խորհրդին, բովանդակությանը, ծիսական հիմնական բաղադրիչներին, ավանդույթներին, ինչպես նաև Կաղանդ պապի կերպարին առնչվող մեկնաբանություններ: Իսկ վերջում կսովորենք միասին Ավետիսներ երգել: Հաղթելու ենք մշակույթով…

sofia

Սոֆիայի կենտրոնի առցանց համաժողովը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոնմժ պաշտպանության մասին կոնվենցիայի շրջանակում

Սոֆիայի կենտրոնի առցանց համաժողովը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի շրջանակում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային կենտրոնի (Սոֆիայի կենտրոն) նախաձեռնությամբ տեղի է ունեցել կենտրոնի ամենամյա գլխավոր համաժողովը:

Միջոցառմանը մասնակցել են Բուլղարիայի Հանրապետության և 14 անդամ պետությունների (Հայաստան, Ալբանիա, Խորվաթիա, Կիպրոս, Վրաստան, Հունաստան, Մոնտենեգրո, Ռումինիա, Մոլդովա, Սերբիա, Սլովենիա, Ուկրաինա, Իտալիա) մշակութային ժառանգության ոլորտը համակարգող պետական, գիտական, մշակութային կազմակերպությունների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովների ներկայացուցիչներ, ոչ նյութական մշակութային ժառանգության փորձագետներ։

Հայաստանի Հանրապետությունից համաժողովին մասնակցել են ՀՀ ԱԳՆ Բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ու բազմակողմ կրթամշակութային համագործակցության բաժնի երկրորդ քարտուղար Ա. Հակոբյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Ն. Կիլիչյանը։

Հանդիպման օրակարգի հիմնական հարցերն էին Սոֆիայի կենտրոնի 2019 թ.-ի բովանդակային և ֆինանսական հաշվետվությունների, քովիդ-19 համավարակով պայմանավորված 2020-2021 թթ. աշխատանքային ծրագրերի փոփոխությունները և բյուջեի քննարկումները, ինչպես նաև առկա իրավիճակում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մարտահրավերներն ու խնդիրները։

Հանդիպման արդյունքում մատնանշվել են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված մի շարք գիտական, կրթական ու մշակութային ծրագրերի իրականացման առաջնահերթությունները և դրանց շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունը։

sasna

Էպոսը ճանաչվեց որպես համամարդկային մշակութային արժեք

#Մշակութային_արժեք #ՅՈՒՆԵՍԿՕ_ի_ոչ_նյութական_մշակութային_ժառանգության #Սասունցի_Դավիթ

2012 թվականի դեկտեմբերի 5-ին «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» հայտն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում։ https://is.gd/1LtmUy , https://is.gd/V9PQJA

ԷՊՈՍԸ ՃԱՆԱՉՎԵՑ ՈՐՊԵՍ ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔ։

«Սասունցի Դավիթ» էպոսը համարվում է ազգային ֆոլկլորը ներկայացնող ամենակարեւոր աշխատություններից մեկը, որը յուրահատուկ հանրագիտարան-պահոց է հայ ժողովրդի, նրա կրոնի, փիլիսոփայության, ավանդույթների մասին: Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» հայ ժողովրդի ազգային դյուցազնավեպը վիպասացների և բանահավաքների կողմից կոչվել է նաև «Սասնա փահլևաններ», «Սասնա տուն», «Ջոջանց տուն», «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», «Դավիթ և Մհեր», «Դավթի պատմություն», «Դավթի հեքիաթ» և այլն։ Ներկայացնում ենք ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի «Սասնա Ծռեր» էլեկտրոնային շտեմարանը, որտեղ ընդգրկված վիպասանների պատումները վերցված են ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի արխիվից։

karmir

«Առածանի» ցուցահանդեսը ներկայացնում է 100 հայկական ասացվածքների՝ 100 նկարիչների պատկերազարդումներ

ՀՀ #ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Հայաստանի նկարիչների միությունը իրականացնում է «#Առածանի» արտ-նախագծի խմբակային ցուցահանդեսը, որի շրջանակում ներկայացվում են 100 հայկական ասացվածքների՝ 100 հայ նկարիչների պատկերազարդումները: Ցուցադրության բացումը տեղի է ունեցել այսօր՝ դեկտեմբերի 5-ին, նկարիչների միության մեծ դահլիճում և կգործի մինչև դեկտեմբերի 10-ը:

 «Սարեր» մշակութային ՀԿ-ի նախագահ-համահիմնադիր, «Առածանի» արտ-նախագծի հեղինակ Էռնա Ռևազովայի խոսքով՝ «Առածանին» հայոց աշխարհի բոլոր ծայրերից հավաքված ավելի քան 2000 ասացվածքներն են, որոնցից ընտրվել են 100-ը և առաջարկվել հայ նկարիչներին պատկերազարդել դրանք:
 
Հայ ժողովրդի՝ հազարամյակների քննությունն անցած պատգամներն ուսումնասիրել, հավաքել և նախորդ դարակեսին հրատարակել է Արամ Ղանալանյանն իր «Հայկական առածանի» ժողովածուում, որի անվանումն էլ փոխառվել է արտ-նախագծի համար։
 

«Մենք բոլորս գիտենք և գործածում ենք այս ասացվածքները։ Երբեմն հեգնական, հաճախ զվարճալի այս թևավոր խոսքերը մեր ժողովրդի իմաստության ցուցանիշն են։ Հայկական ասացվածքների աշխարհը հարուստ ու բազմազան է, նաև՝ շատ ցայտուն։ Նախագծի ներշնչանքի աղբյուրը հոլանդացի վարպետ Պիտեր Բրեյգել Ավագի «Գլխիվայր աշխարհը» ստեղծագործությունն է, որտեղ արվեստագետը ներկայացրել է ավելի քան հարյուր ֆլամանդական առած-ասացվածք»,- հավելել է նախագծի հեղինակը:

 «Այս նախագիծն իրոք բացառիկ է, քանի որ մեկ թեմայով միավորված այսքան շատ ստեղծագործություն, իրապես, մարտահրավեր էր մեզ համար։ Բայց միության նկարիչները մեծ խանդավառությամբ ընդունեցին այս գաղափարը, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրի մասնագետները, ովքեր մեզ վստահեցին պետական դրամաշնորհը»,- նշել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը և հավելել, որ նախագծին մասնակցել են շատ տարբեր նկարիչներ՝ հայտնի, և ոչ այնքան, նկարիչների միության անդամ հանդիսացող, և անկախ արտիստներ, ավագ և երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ։ Ամեն մեկը յուրովի է պատկերել իրեն բաժին հասած ասացվածքը։
cucahandes

Ցուցահանդես ՆԱՄ-ում | Exhibition at NAI

«Նարեկացի» արվեստի միությունը՝ համագործակցելով «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի հետ, 2020 թվականի հունիսի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ը, «Նարեկացի» արվեստի միության Երևանի մասնաճյուղում սփյուռքահայ երեխաների և պատանիների համար անվճար հիմունքներով իրականացրեց երգի և նկարչության դասընթացներ, իսկ ՆԱՄ-ի Շուշիի մասնաճյուղում՝ կարպետագործության և կավագործության դասեր, որոք, ցավոք, հայտնի պատճառներով, կիսատ մնացին:

«Հնարավորություններ երիտասարդների համար» ծրագրի շրջանակում նոյեմբերի 29-ին «Նարեկացի» արվեստի միության երևանյան մասնաճյուղում տեղի ունեցավ նկարչության դասընթացների մասնակիցների հաշվետու ցուցահանդեսը:

Միջոցառմանը միության կողմից երեխաներին բաժանվեցին քաղցրավենիքներ:

Ելույթի խոսքով հանդես եկավ «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը՝ շնորհակալ լինելով «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամին այս հնարավորության համար:

-«Նարեկացի» արվեստի միությունը՝ անկախ համավարակից, անկախ ստեղծված ծանր ժամանակներից, փորձեց, չնայած դժվարություններին, շարունակել իր գործունեությունը: Այս ծրագրի շրջանակում երեխաները բացահայտեցին իրենց կարողությունները՝ ստեղծելով հիանալի նկարներ. լավ կլիներ, որ նրանք հետագայում էլ զբաղվեին նկարչությամբ,-նշեց Նարեկ Հարությունյանը:

Հովնանյան Հիմնադրամը պաշտոնապես ստեղծվել է 1986թ. և իր առաքելությունն է հռչակել՝ ի աջակցություն մշակութային, կրթական, հոգևոր, գիտական, գրական և այլ հարակից ոլորտների զարգացմանը:

dzeragorc-arvest

«Պատրաստում են արցախցի կանայք» խորագրով ձեռարվեստի ցուցահանդես-վաճառք

Teryan Cultural Center-ը արցախահայության կողքին է և պատրաստ է իր մասնակցությունը բերել աշխատանքային խնդիրների կարգավորման հարցում։

Սիրելի՛ արցախահայեր,

Եթե դուք ձեռարվեստի վարպետ եք, զբաղվում եք ձեռագործ աշխատանքներով, հրավիրում ենք ձեզ մասնակցելու ձեռարվեստի ցուցահանդես-վաճառքի «Պատրաստում են արցախցի կանայք» խորագրով նախագծի շրջանակում։

Մանրամասների համար զանգահարել (374 93) 32 71 39

Հասցե՝ Տերյան 72 / Ազգային գրադարանի շենք

#teryanculturalcenter #madeinarmenia #handmade

arcaxi-guyner

«Արցախի գույները» ձեռագործ իրերի տոնավաճառ

Նոյեմբերի 20-ից «Դալմա Գարդեն մոլ»-ում մեկնարկել է «Արցախի գույները» ձեռագործ իրերի տոնավաճառ, որտեղ ներկայացված են արցախահայերի ձեռագործ աշխատանքները: Տեղեկացնում ենք, որ տոնավաճառին մասնակցում է նաև Teryan Cultural Center-ը՝ ներկայացնելով «Պատրաստում են արցախցի կանայք» նախագիծը։

 


Արցախյան ուտեստների պատրաստման նախագիծը ստեղծվել է «Տերյան մշակութային կենտրոն»-ի նախաձեռնությամբ և մի խումբ անհատների աջակցությամբ «Մեր Տունը» ռեստորանային համալիրի հյուրընկալ հարկի ներքո։
Արցախից եկած կանայք պատրաստում են արցախյան թթուներ, ավանդական ճաշատեսակներ, քաղցրավենիք, մուրաբաներ: Նախագծի նպատակն է ստեղծել աշխատատեղեր, բարելավել մեր հայրենակիցների հոգեբարոյական վիճակը։

 

Սիրով սպասում ենք Համեցեք գնումների

 

hacp

Հացի Փառատոն

haccover

Իրականացվում է՝ 2013 թվականից

Իրականացնող կազմակերպություն՝ «Մ. Նալբանդյանի անվան Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ

Աջակից՝ ՀՀ մշակույթի նախարարություն

Փառատոնի աշխատանքներին համագործակցող կառույցներ

  1. ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն
  2. ՀՀ Շիրակի մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչություն
  3. Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային բաժանմունք

Հացի փառատոնի ընթացքում իբրև պաշտամունքային նշանակություն ունեցող մշակութային կարևոր բաղադրիչ` ներկայացվում է հացը տարբեր դրսևորումներով և գործառույթներով՝ վկայություններ մատենագիտական սկզբնաղբյուրներում, Սուրբ Գրքում, հայ ժողովրդական դյուցազնավեպում, հայ ժողովրդի սովորութամշակութային կենցաղում և ժողովրդական պատկերացումներում։

Փառատոնի շրջանակներում տեղի է ունենում թոնրի հիմնարկեք, հմուտ հացթուխների կողմից հացարարման վարպետության դասեր, ավանդական հարսանյաց հանդես կամ օրհնության պսակ թոնրի շուրջը։ Լավաշը ներկայացվում է իբրև բարօրության խորհրդանիշ, նորապսակների հետագա կյանքի բարեբերության նշանակ։

Հացի փառատոնի նպատակն է միավորել մարդկանց, տոնը դարձնել հոգեվիճակ, դարձ կատարել դեպի այն արժեքները, որոնք ապրեցնող են և վկայում են մեր ժողովրդի արարող ոգին: Միաժամանակ կարևորվում է մարզի մշակութային կյանքի աշխուժացումը, ավանդական մշակութային արժեքների պահպանումն ու փոխանցումը։

«Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» հայտը 2014 թ. ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ—ի մարդկության ոչ նյութական մշակութայինժառանգության ներկայացուցչական ցանկում:

gatap

Գաթայի Փառատոն

gata-cover

Գաթան հայկական ազգային հրուշակեղեն է, որի խմորը պատրաստում են ալյուրով, կարագով և մածնով, իսկ լցոնը՝ խորիզը, կարագով և շաքարավազում։ Հայաստանում կան գաթայի շատ տարատեսակներ, որոնց կարող եք ծանոթանալ և նույնիսկ համտեսել «Գաթայի փառատոն»-ին:

Փառատոնի առթիվ պատրաստվում և հյուրեին է ներկայացվում ամենամեծ գաթան, որն այնուհետև բաժանվում է փառատոնի հյուրերին։

Լինում է գաթայի պատրաստման մրցույթ, համերգային ծրագիր, ինչպես նաև արհեստի և արվեստի գործերի ցուցահանդես-վաճառք։

arhestner-p

Արհեստների և Արվեստների Փառատոն Դիլիջանում

arhestner-cover

Դիլիջանում անցկացվող արվեստի եւ արհեստների փառատոնը նպաստում է տարածաշրջանի արվեստի եւ արհեստների, այդ թվում, դեկորատիվ արվեստի, խեցեգործության, դարբնագործության, փայտամշակման եւ ազգային խոհանոցների զարգացմանը: Այցելուները կարող են նաեւ փորձել գորգագործություն եւ տեսնել տարբեր հայկական գորգեր, որոնցից շատերը բացօթյա ցուցադրման համար բերված թանգարանային հավաքածուներից են: Այս փառատոնը զբոսաշրջիկների համար կատարյալ վայր է, որտեղ միավորվում են ավանդական եւ ժամանակակից հայկական մշակույթը: