
Հայաստանի պատմության թանգարանում գործում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային աջակցությամբ բացված «Դրվագներ ինքնության. գորգ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որում ներառված է Հայաստանի պատմության թանգարանի ազգագրության ֆոնդում պահվող գորգերից մի արժեքավոր ընտրանի։
Ցուցադրության նպատակն է հանրությանն ի ցույց դնել Հայաստանի պատմության թանգարանում պահվող գորգերի և կարպետագործ առարկաների դեռևս չցուցադրված նմուշները, որոնք էապես կնպաստեն գորգագործական ավանդույթի ներկայացման և բացահայտման գործին։
Ցուցադրության շրջանակում երեխաների համար գործում է նաև «Տատիկիս գործած գորգը» խորագրով կրթական ծրագիրը։ Իսկ թանգարանի վաճառասրահում ներկայացված են հայկական գորգերի զարդամոտիվներով փոքրիկ կարպետներ, որոնք պատրաստվել են «Դրվագներ ինքնության․գորգ» ցուցադրության շրջանակում՝ Երևանի պետական հումանիտար քոլեջի հետ համագործակցությամբ։