sharjayi-jarangutyan-orer-1

Հայաստանը պատվավոր հյուրի կարգավիճակով կներկայանա «Շարժայի ժառանգության օրեր» փառատոնին

Մարտի 10-28-ը Արաբական Միացյալ էմիրություններում կանցկացվի «Շարժայի ժառանգության օրեր» ամենամյա փառատոնը, որին Հայաստանը պատվավոր հյուրի կարգավիճակով կմասնակցի առանձին տաղավարով։

«Շարժայի ժառանգության օրեր» 19-րդ թողարկման միջոցառմանը մասնակցելու, կազմակերպական աշխատանքներ իրականացնելու և միջոցառման փակման արարողությունը համակարգելու նպատակով Արաբական Միացյալ Էմիրություններ (Շարժա) կգործուղվեն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, վարչության մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման բաժնի պետ Գառնիկ Մոմջյանը, նույն բաժնի գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանը:

Նշենք, որ 12 սրահներում կցուցադրվեն հայկական մշակութային ժառանգության բազմաբնույթ դրսևորումները` սկսած հայ մշակույթի պատմությունից մինչև արդի շրջանի կենսունակ ժառանգությունը` ձեռագրարվեստ ու մանրանկարչություն, երաժշտություն ու ժողովրդական արհեստներ (գորգագործություն, ասեղնագործություն, ժանեկագործություն, փայտագործություն, խաչքարագործություն, տիկնիկագործություն և հայկական տարազ):

Պարբերաբար տեղի կունենան ժողովրդական արհեստների վարպետության դասեր, իսկ տեսաֆիլմերի միջոցով շարունակաբար կներկայացվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքները՝ դուդուկը, խաչքարը, «Սասունցի Դավիթ» էպոսը, լավաշը, քոչարին և Ս. Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը։

Մշակութային օրերի ընթացքում հանդես կգան հայկական երգի ու պարի, ինչպես նաև նվագարանային անսամբլներ՝ հնչեցնելով հայկական ավանդական մեղեդիներ և հանդես գալով հայկական պարերի ու երգերի կատարումներով։

Առանձին հարթակներում կներկայացվեն Հայաստանի մշակութային զբոսաշրջությունն ու բնության ժառանգությունը, ինչպես նաև նորարարական տեխնոլոգիաները։

Միջոցառման իրականացումը կնպաստի հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային հանրահռչակմանը, միջմշակութային երկխոսության ձեռքբերմանն ու ամրապնդմանը։

Տեղեկացնենք, որ «Շարժայի ժառանգության օրեր» ամենամյա փառատոնը հիմնադրվել է 2003 թվականին: Այս տարի անցկացվելու է փառատոնի 19-րդ միջոցառումը, որին մասնակցելու են աշխարհի ավելի քան 30 երկրներ: Հայաստանն առաջին անգամ է մասնակցում այս փառատոնին:

mer-ergery-masunqi-het

Մեր երգերը «Մասունք»-ի հետ

Մարտի 4-ին՝ ժամը 19։30-ին, Ժողովրդական արվեստների թանգարանում տեղի կունենա «Մեր երգերը և մենք» նախաձեռնության առաջին գարնանային հանդիպումը, որին հյուր է լինելու «Մասունք» ավանդական երգի-պարի խումբը։

Կերգվեն ուրախ խաղերգեր, կատակերգեր։

Մուտքն ազատ է։

barekendann-ayghedzor-ev-chinar-gyugherum

Բարեկենդանն Այգեձոր և Չինարի գյուղերում

«Ահա՜ եկան Հայոց ազգին օրերը,

Հանեցե՜ք հիները, հագե՜ք նորերը»։

Հրավիրում ենք բոլորին՝ փետրվարի 27-ին, ժամը 13:00-ից մասնակիցը դառնալու Բարեկենդանյան տոնական ծիսակատարությանը, որը տեղի կունենա Տավուշի մարզի Այգեձոր և Չինարի գյուղերում։

Ծրագրում ներառված են

  1. հարսանյաց ծեսի բեմականացում
  2. ազգային երգեր և պարեր,
  3. դիմակներով քայլերթ
  4. Այգեձորից դեպի Չինարի
  5. հին հայկական խաղեր
  6. ավանդական ուտեստների հյուրասիրություն
  7. Հովհաննես Թումանյանի «Բարեկենդանը», «Մի կաթիլ մեղրը» հեքիաթների ներկայացում
  8. այլ անակնկալներ։

Միջոցառման ողջ ընթացքում գլխավոր դերերում կլինեն ՄշակութաMET նախաձեռնության սաներն Այգեձորից, Չինարիից և Արծվաբերդից։

Մուտքը՝ ազատ, դիմակներով և/կամ հագուստի մեջ ներառված այլ ծիսական տարրերով, մասնակցային ակտիվությամբ, երգերի ու պարերի իմացությամբ, և ամենակարևորը՝ բարձր ու տոնական տրամադրությամբ։

barekendany-noracuyc-kentornum

Բարեկենդանը Տոնացույց մշակութային կենտրոնում

Տոնացույց մշակութային կենտրոնի հյուրընկալ տանիքի տակ կնշվի Բուն Բարեկենդանը:

Սկիզբը՝ ժամը 13:00-ին, Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտից` անմիջապես պատարագից հետո:

Տոնը կշարունակվի արդեն Տոնացույց կենտրոնում` երգեր, պարեր, խաղեր, էթնիկ ուտեստի պատրասատում և տոնական ճաշկերույթ, հումոր և ժողովրդական իմաստություն։

Տոմսի արժեքը` 5000դր, տրանսպորտով` 8000դր։

Տեղեկատվության և ամրագրումների համար կարող եք զանգահարել +37491533553 հեռախոսահամարով։

barekendani-tonakatarutyuny-kentronum

Բարեկենդանը Կենտրոն վարչական շրջանում

Դարձե՛ք Բարեկենդանի տոնի մասնակիցը։

Բարեկենդանի տոնին նվիրված փետրվարի 25-ին՝ ժամը 15:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում տեղի կունենա համերգ-բեմականացում՝ «Մասունք»  ավանդական երգի-պարի համույթի մասնակցությամբ: 

Միջոցառմանը ելույթ կունենան հատուկ հրավիրված լարախաղացները:

dzeragorc-ireri-cucahandes

Ձեռագործ իրերի ցուցահանդես-վաճառք

«Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ փետրվարի 26-ին՝ ժամը 14։00-ից 18։00-ն, «Ռամադա» հյուրանոցում տեղի կունենա ձեռագործ իրերի ցուցահանդես-վաճառք:

Հայաստանի գյուղական և քաղաքային համայնքներում բնակվող արհեստագործ վարպետները կներկայացնեն ձեռագործ աշխատանքներ:

Մուտքն ազատ է:

aseghnagorcutyan-bac-das

Ասեղնագործության բաց դաս Փանիկում

Փետրվարի 19-ին, ժամը 14։00-ին «Խորոտ»-ը կանցկացնի Մարաշի ասեղնագործության բաց դաս՝ Շիրակի մարզի Փանիկ գյուղի գյուղապետարանում։

Անհրաժեշտ բոլոր պարագաները կտրամադրվեն տեղում։ Դասավանդվելու է Մարաշի հյուսված կար։

Մուտքն ազատ է, սակայն անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հղումով:

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել

[email protected]
+37494548987, +37493629421։

banaxosutyun-joxovrdakan-arvestneri-tangaranum

Բանախոսություն Ժողովրդական արվեստների թանգարանում՝ նվիրված անվանի ազգագրագետ Սերիկ Դավթյանին

Փետրվարի 18-ին, ժամը 19։00-ին Ժողովրդական արվեստների թանգարանում տեղի կունենա բանախոսություն՝ նվիրված անվանի արվեստագետ, ազգագրագետ, ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Սերիկ Դավթյանի (1893-1978) հիշատակին. բանախոս՝ պատմաբան, Սերիկ Դավթյանի կենսագիր Մերի Քեշիշյան:

Սերիկ Դավթյանն ապրել է դժվար, բայց հետաքրքիր կյանք, որը չգրված վեպի էր նման, անհատնում ժանյակի։ Երախտաշատ գիտնականը, ինքն էլ լինելով ստեղծագործող վարպետ, տարիներ շարունակ մեծ ջանասիրությամբ, մասունք առ մասունք հավաքել ու կորստից փրկել է հայ կիրառական արվեստի նմուշներ (գորգեր, կարպետներ, ասեղնագործություններ, ձեռագործ տարբեր աշխատանքներ):

Մեծ է եղել Սերիկ Դավթյանի անվանի մտերիմների շրջանակը. նրանցից շատերի հետ ամուր բարեկամությունը պահել է ողջ կյանքի ընթացքում: Հետաքրքրական է Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի և ակադեմիկոս Նորայր Սիսակյանի հետ ունեցած բարեկամությունը, որոնց ճանաչել է պատանեկան տարիքից: Նրանցից յուրաքանչյուրի հետ կապված է նաև մեկ ձեռագործի հետաքրքիր պատմություն, որոնց մասին ևս կխոսվի դասախոսության ընթացքում:

Դասախոսության մուտքն անվճար է:

ք. Երևան, Աբովյան 64 (Աբովյան պուրակ)

asexnagorcutyan-bac-das

Ասեղնագործության բաց դաս Արզականում

Փետրվարի 12-ին, ժամը 11։00-ին «Խորոտ»-ը կանցկացնի Մարաշի ասեղնագործության բաց դաս՝ Կոտայքի մարզի Արզական գյուղի Մշակույթի տանը։

Անհրաժեշտ բոլոր պարագաները կտրամադրվեն տեղում։ Դասավանդվելու է Մարաշի հյուսված կար։

Մուտքն ազատ է, սակայն անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հղումով. https://forms.gle/xNwSRX3ESqi498GN8։

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել․

[email protected]

+37494548987, +37493629421։

tearnyndaraj

«Գառնի» և «Լոռի բերդ» արգելոցներում կնշվի Տյառնընդառաջը

Փետրվարի 13-ին, ժամը 17:00-ին, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում և «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցում կնշվի Հայ Առաքելական եկեղեցու տերունական տոներից մեկը` Տյառնընդառաջը:

«Գառնի» արգելոց-թանգարանում նախանշված միջոցառումը կմեկնարկի Գառնի համայնքի Սուրբ Խաչ եկեղեցուց: Մասնակիցները եկեղեցու կանթեղներից վերցված կրակով ու ազգային երգ-երաժշտության ուղեկցությամբ կշարժվեն արգելոց-թանգարան, որտեղ միջոցառման համար առանձնացված հատուկ վայրում կվառվի Տյառընդառաջի խարույկը:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցում ևս միջոցառումը կսկսվի ժամը 17։00-ին։ Խարույկը կվառվի արգելոցի տարածքում՝ հատուկ առաձնացված վայրում։

Կատարումներով հանդես կգան ավանդական երգի-պարի ճանաչված համույթները։

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում և «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցում նախանշված միջոցառման նպատակը՝ ազգային, ավանդական տոները պահպանելով, հուշարձանը ժողովրդին ավելի մոտեցնելն ու մշակութային ժառանգության նկատմամբ հոգատար վերաբերմունք ձևավորելն է։

Մուտքը՝ պատմամշակութային արգելոց և արգելոց-թանգարան այցելության համար նախատեսված տոմսերով։