«Պարահեն ինքնություն» դասախոսություն և բաց դաս

«Պարահեն ինքնություն» դասախոսություն և բաց դաս

«Պարահեն ինքնություն» դասախոսություն և բաց դաս

«Պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգի բնորոշ գծերը, մանավանդ՝ բարքն ու քաղաքակրթության աստիճանը» (Կոմիտաս):
Բարձր Հայքում բնակվող կարնեցու ինքնությունը ձևավորող առանձնահատկությունները՝ տեղի ազգաբնակչության պատմությունը, հավատալիքները, տեղանքի աշխարհագրությունը, գաղտնագրված են տարածաշրջանին հատուկ պարերում: «Կաքավագիր» ակումբն իր «Պարահեն ինքնություն» նախագծի շրջանակում հանձն է առել Կարնո շրջանի համապարփակ ուսումնասիրությամբ ներկայացնել պարի բնորոշիչ դերը ազգային բնութագրի, ինքնաճանաչման և տարածաշրջանային առանձնահատկությունների ընդգծման մեջ:
Հուլիսի 2-ին՝ ժամը 15:00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «Պարահեն ինքնություն» դասախոսությունը և բաց դասը։ Կծանոթանաք Բարձր Հայքի Կարնո շրջանի բազմակողմանի ուսումնասիրությանը և Կարնո պարերին ու պարերգերին, նաև կբացահայտեք, թե ինչպես է կարնեցի հայի ինքնությունն արտահայտվել իր պարերում և պարերգերում:
Միջոցառման ընթացքում կլինի ուսումնասիրությունն ամփոփող գրքույկի շնորհանդեսը և կհրապարակվեն Կարնո պարերի կաքավագրերը, որոնք գրառվել են շարժումների գրառման` 1940-ականներին Սրբուհի Լիսիցյանի ստեղծած համակարգով:

Հանդիպում արվեստի հետ. Սրբուհի Լիսիցյան 130

Հանդիպում արվեստի հետ. Սրբուհի Լիսիցյան 130

Հանդիպում արվեստի հետ. Սրբուհի Լիսիցյան 130

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) Հատուկ միջոցառումների սրահում հունիսի 29-ին՝ ժամը 19։00-ին, տեղի կունենա «Հանդիպում արվեստի հետ» շարքի հերթական հանդիպումը՝ նվիրված Սրբուհի Լիսիցյանի ծննդյան 130-ամյակին: Բանախոսությամբ հանդես կգա ազգագրական պարերի մասնագետ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:
«ՀԱՅՈՑ ՊԱՐԻ ԽԱԶԱԳԻՐԸ» խորագիրը կրող բանախոսության ընթացքում պարոն Գինոսյանը կանդրադառնա հայ ազգագրագետ, արվեստաբան, պարային շարժումների գրառման գյուտի հեղինակ, պարային բանարվեստի հետազոտող, բանահավաք, պարագիտության հայկական դպրոցի սկզբնավորող, էթնոպարագիտության հիմնադիր, «հայկական պարի Կոմիտաս»` Սրբուհի Լիսիցյանին:
Միջոցառման մասնակիցներին նաև հնարավորություն կընձեռվի վայելելու «Կարին» ավանդական երգի-պարի խմբի պարային կատարումներից, որոնք վերականգնվել և պահպանվել են Սրբուհի Լիսիցյանի գրառումների շնորհիվ:
Մուտքն ազատ է:
Տեղեկությունների համար զանգահարել (+37410) 54 19 32 հեռախոսահամարով:

Չպատմված պատմություններ. մարզային նկարչական աշխատանքների ցուցահանդես

«Չպատմված պատմություններ». մարզային նկարչական աշխատանքների ցուցահանդես

Չպատմված պատմություններ. մարզային նկարչական աշխատանքների ցուցահանդես

«Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ն չՊԱՏՄՎԱԾ պատմություններ ծրագրի շրջանակներում, համագործակցելով մարզի արվեստի դպրոցների հետ, Գեղարքունիքի մարզից հավաքագրված հեքիաթների, ավանդազրույցների թեմաներով անցկացնում է նկարչական մանկապատանեկան փառատոն` «չՊԱՏՄՎԱԾ պատմություններ» խորագրով: Ցուցահանդեսին կներկայացվեն մոտ 30 աշխատանքներ` Սևանի, Գավառի, Սարուխանի, Վարդենիսի ու Ճամբարակի արվեստի դպրոցների սաների աշխատանքները` կատարված հավաքագրված բանահյուսական նյութի հիման վրա:
Ցուցահանդեսից հետո լավագույնների աշխատանքների հեղինակները կստանան դիպլոմներ , իսկ մասնակիցները մասնակցության վկայականներ:
Ցուցահանդեսը տեղի կունենա հունիսի 29ին , ժամը 12:00-ին Սևանի համայնքային մշակութային կենտրոնի նախասրահում:
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Ժանեկագործության դասընթացներ «Ինքնության դարբնոցում»

Ժանեկագործության դասընթացներ «Ինքնության դարբնոցում»

Ժանեկագործության դասընթացներ «Ինքնության դարբնոցում»

Ժողովրդական արվեստների թանգարանի դպրոցում` «Ինքնության դարբնոցում», վերսկսվել են երկարաժամկետ դասընթացները։
Հենց թանգարանային նմուշների միջավայրում հունիսի 26-ից հնարավորություն ունեք սովորելու ժանեկագործություն։
Դասավանդում է ոլորտի լավագույն մասնագետներից մեկը` ժողովրդական վարպետ Անահիտ Իսունցը, ում աշխատանքները տեղ են գտել թանգարանի մշտական ցուցադրությունում։
Հաճախականությունը` շաբաթը 2 անգամ /չորեքշաբթի, կիրակի/։
Յուրաքանչյուր դասի տևողությունը` 2 ժամ։
Դասընթացի ժամերը քննարկվում են գրանցված մասնակիցների հետ (թանգարանը բաց է 10։00-ից մինչև 20։00-ն)։
Տարիքային խումբը` 15-ից բարձր։
Դասընթացների ամսական արժեքը` 20.000 դրամ /ժանեկագործություն ասեղով, հելունով, մաքոքով/ և 25.000 դրամ /ժանեկագործություն գոբենակով/։
Անհրաժեշտ նյութերը տրամադրվում են։
Գրանցման համար զանգահարել՝ 077124035։
Հասցեն` Երևան, Աբովյան 64։

ԴիլիՏՈՆ փառատոն

«ԴիլիՏՈՆ» փառատոն

ԴիլիՏՈՆ փառատոն

Հունիսի 25-ին Դիլիջանում տեղի ունեցավ «ԴիլիՏՈՆ» փառատոնը։ «ԴիլիՏՈՆ»-ը, լինելով ուրույն սոցիալական հարթակ, նպատակ է հետապնդել հնարավորություն ընձեռել Դիլիջան խոշորացված համայնքի բնակիչներին՝ օգտվել իրենց համայնքի զբոսաշրջային պոտենցիալից և որոշակի եկամուտ ունենալ։
Այս անգամ «ԴիլիՏՈՆ»-ը համաֆինանսավորվում էր «Համայնքի մշակութային կյանքի բարելավմանը և զբաղվածությանն ուղղված նորարարական լուծումներ» ծրագրի շրջանակներում, ուստի այս տարի առավել ևս ուշադրության կենտրոնում էին Դիլիջան խոշորացված համայնքի սոցիալապես անապահով ընտանիքների անդամները, Արցախի տեղահանված բնակիչները։
Փառատոնի մասնակիցները հնարավորություն ունեցան մասնակցել ձեռագործ իրերի վարպետաց դասերի, ձեռք բերել տեղական արտադրության հուշանվերներ անմիջապես արտադրողից, մասնակցել տարբեր մրցույթների, երաժշտական համարների և ֆլեշմոբերի։

Մաքրամե. գեղարվեստական հանգուցահյուսք գրքի շնորհանդես

«Մաքրամե. գեղարվեստական հանգուցահյուսք» գրքի շնորհանդես

Մաքրամե. գեղարվեստական հանգուցահյուսք գրքի շնորհանդես

Հունիսի 22-ին Ժողովրդական արվեստների թանգարանում տեղի ունեցավ «Մաքրամե․ գեղարվեստական հանգուցահյուսք» ուսումնական ձեռնարկի շնորհանդեսը։
Ձեռնարկի հեղինակը մաքրամեի վարպետ Գեղանուշ Թովմասյանն է։
Սույն ձեռնարկը կօգնի սովորել և խորանալ մաքրամեի ստեղծագործական աշխարհում, տիրապետել գեղարվեստական հանգուցահյուսքի հնարքներին և ստեղծել դեկորատիվ ու կիրառական չկրկնվող աշխատանքներ։
Գրքում զետեղված QR կոդերի միջոցով հնարավորություն կունենաք դիտելու նաև առցանց դասեր։
Ձեռնարկը հրատարակվել է Ժողովրդական արվեստների թանգարանի և «Կենաց տուն» մշակութային ՀԿ-ի աջակցությամբ։

«Բերքի տոն․ ծիրանաքաղ»

«Բերքի տոն․ ծիրանաքաղ»

«Բերքի տոն․ ծիրանաքաղ»

Հունիսի 21-ին Հայոց ազգագրության թանգարանում տեղի է ունեցավ «Բերքի տոն․ ծիրանաքաղ» միջոցառումը:
Ծրագրում՝
Միջոցառման բացում, բերքի օրհնություն,
Հայկական դուդուկ, թմբուկահարների ելույթ, ազգային երգ ու պար,
Մրգի բերքահավաք, հյուրասիրություն,
Այցելություն Հայոց ազգագրության թանգարանի մշտական ցուցադրութուն,
Հայկական մշակույթում բերքահավաքի նշանակության և խորհրդի վերաբերյալ տեղեկատվական նյութերի բաժանում, քննարկումներ:

«Գովամ խարսին, նորափեսին» միջոցառում

«Գովամ խարսին, նորափեսին» միջոցառում

«Գովամ խարսին, նորափեսին» միջոցառում

Հունիսի 20–ին, «Մասունք» կրթամշակութային ՀԿ-ի նախաձեռնությամբ և «Բարձունք» ՀԿ-ի աջակցությամբ հանդիպում տեղի ունեցավ երաժշտագետ, ֆոլկլորագետ, արվեստագիտության թեկնածու, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Ժողովրդական երաժշտության բաժնի գիտաշխատող, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հայ երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոնի դասախոս Մարիաննա Տիգրանյանի հետ։
Մասնակիցները մտովի մի գունեղ ճանապարհորդություն կատարեցին դեպի անցյալ, վայելեցին «օխտ օր–օխտ քշեր» կատարվելիք հարսանեկան ծիսակարգի երգերը և, իհարկե, անսահման մեծ գիտելիքի պաշար ձեռք բերեցին։

Արև է ելել. ամփոփիչ ցուցահանդես-համերգ

Արև է ելել. ամփոփիչ ցուցահանդես-համերգ

Արև է ելել. ամփոփիչ ցուցահանդես-համերգ

Նոյեմբերի 2-ից՝ ծրագրի մեկնարկից առ այսօր, «Արև է ելել» համայնքային զարգացման կրթամշակութային ծրագիրն իր չորս բաղադրիչներով լցնում է Արենի համայնքի սահմանամերձ Խաչիկ գյուղի մշակութային կյանքը։ Գյուղում հիմնվել է մշակութային կենտրոն, որտեղ գործում են ազգային երգի, կավագործության և ասեղնագործության արվեստարաններ, ազգային մշակույթի հռչակմանն ուղղված աշխատանոցներ, համերգներ և այլ միջոցառումներ են կազմակերպվում անվանի արվեստագետների հետ։
Հունիսի 17-ի ամփոփիչ միջոցառման ծրագիրը․
– կավագործության և ասեղնագործության արվեստարանների սաների աշխատանքների ցուցահանդես-վաճառք,
– ձեռագործության և թաղիքագործության վարպետաց դասերի ընթացքում ստեղծված աշխատանքների ցուցահանդես-վաճառք,
– երգի արվեստարանի սաների ելույթ,
– վարպետաց դասեր ծրագրի սաների և հմուտ դասավանդողների հետ,
– բացօթյա մեծ համերգ օրվա հատուկ հյուրի՝ «Կաթիլ» խմբի մասնակցությամբ։
Միջոցառումը տեղի ունեցավ տեղի ունեցավ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի Մշակույթի տան բակում և դահլիճում։

«Արար» հայ ազգային արվեստի պահպանման կենտրոնը միանում է հոբելյանական արշավին

«Արար» հայ ազգային արվեստի պահպանման կենտրոնը միանում է հոբելյանական արշավին

«Արար» հայ ազգային արվեստի պահպանման կենտրոնը միանում է հոբելյանական արշավին

Այս տարի լրանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 20-ամյակը:
«Արար» հայ ազգային արվեստի պահպանման կենտրոնը ևս միանում է հոբելյանական արշավին` ստեղծագործելով հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պահպանության գործընթացի շրջանակում ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցված Հայաստանի Հանրապետության հետևյալ հայտերի` «Դուդուկ և իր երաժշտությունը» (2008 թ.), «Խաչքարերի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» (2010 թ.), «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» (2012 թ.), «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» (2014 թ.), «Քոչարի. ավանդական խմբապար» (2017 թ.), «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» (2019 թ․), «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» (2020 թ.) թեմատիկայով։
«Արար» ծրագիրն իրականացվում է «Արար» հայ ազգային արվեստի կենտրոնի կողմից` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն աջակցությամբ և Ժողովրդական արվեստների թանգարանի հետ համագործակցությամբ: