Արվեստների_և_արհեստների_հոբելյանական_համահայկական_փառատոն

Արվեստների և արհեստների հոբելյանական համահայկական փառատոն

Արվեստների_և_արհեստների_հոբելյանական_համահայկական_փառատոն

2013 թ.-ից ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում ավանդաբար կազմակերպվում է «Արվեստների և արհեստների» միջազգային փառատոնը։
Այս տարի փառատոնը նշում է իր տասնամյա հոբելյանը։
Հնարավորություն մեկ օրում մեկ տեղում հաղորդակցվելու Հայաստանի բոլոր մարզերի արհեստ – արվեստների բացառիկ ցուցանմուշների հետ՝ գորգարվեստ, ասեղնագործություն, դարբնագործություն, կերպարվեստ, տիկնիկագործություն, ազգային զարդարանքներ, ազգային տարազներ և այլն։

✔ Վարպետության դասեր ոսկեձեռիկ անվանի վարպետների խորհրդատվությամբ,
✔ Համեղ ավանդական խոհանոցի հյուրասիրություններ,
✔ Երգի և պարի խմբերը կապահովեն միջոցառման բարձր տրամադրությունը։

Այս տարին հատկանշական է՝ հոբելյանական փառատոնին նաև կմասնակցեն ՀՀ տարածքում ապրող ազգային փոքրամասնությունների պատվիրակություններ։ Նրանք ևս կներկայացնեն արվեստների ցուցանմուշներ, ազգային խոհանոց, երգ, պար, բեմականացումներ և այլն։

«Արմատներն ու մենք»․ Մարտունի-101

«Արմատներն ու մենք»․ Մարտունի-101

«Արմատներն ու մենք»․ Մարտունի-101

Օգոստոսի 21-ին տեղի կունենա «Արմատներն ու մենք» փառատոնը՝ նվիրված Մարտունի գյուղի 101-ամյակին։

Փառատոնի օրակարգը․
10։00֊ Սուրբ Պատարագ գյուղի Սբ. Ստեփանոս եկեղեցում
1. Բացում` 12։30
2. Դհոլներով ելույթ
3. Գյուղի պարային խմբի ելույթ
4. Երաժշտական ելույթ (Երանգի Բենդ)
5. «Զարթոնքի թռիչք Մարտունի գյուղից» կարճամետրաժ ֆիլմի ցուցադրություն
6. Մեղրաքամ
7. Այց տաղավարներ
8. Պարուսուցում` քոչարի, այլ պարեր
9. Տուրեր դեպի Խամշի վանք, Արեգունի սարեր
10. Տոնի ավարտ` 17։30։

2019 թ.-ից գյուղում հիմնվել է նաև մեղրաքամի փառատոնը, որն արդեն երկրորդ տարին է նշվում է գյուղի տոնի օրը։
Մասնակցության համար լրացրեք հետևյալ հարցաթերթիկը՝ shorturl.at/cfiY7 ։

Ե'կ_պար_եկ_հայկական_ավանդական_պարերի_բաց_դաս

Ե’կ պար եկ. հայկական ավանդական պարերի բաց դաս

Ե'կ_պար_եկ_հայկական_ավանդական_պարերի_բաց_դաս

Սիրելի կապանցիներ, օգոստոսի 14֊ին, ժամը 18:00-ին Գարեգին Նժդեհի անվան զբոսայգում տեղի կունենա հայկական ավանդական պարերի բաց դաս, որի ընթացքում հնարավորություն կունենաք սովորել հայկական բազմաթիվ ավանդական կենցաղային պարեր, որոնք պարել են մեր պապերը դարեր շարունակ։ Մուտքն ազատ է։

Խաղողօրհնեքը Երազ այգում

Խաղողօրհնեքը «Երազ» այգում

Խաղողօրհնեքը Երազ այգում

Խաղողօրհնեքին նվիրված միջոցառումը «Երազ» այգում կմեկնարկի օգոստոսի 14-ին, ժամը 18։00-ից՝ խաղողի եկեղեցական օրհնության կարգով։ Ժամը 19:00-ից այգու ողջ տարածքում կլինեն ազգագրական երգ-պարեր, պարերի ուսուցում «Մասունք» և «Վարը Վարենկ» խմբերի կողմից, խաղեր, ավանդական ծիսակարգեր, վարպետաց դասեր «ԿԷԱՆ» կրթամշակութային կենտրոնի կողմից: Կգործեն նաև ցուցադրություն-վաճառքի տաղավարները՝ համեղ սնունդ, զովացնող ընպելիքներ, հայկական գինիներ, ձեռագործ իրեր։ Մուտքն ազատ է։
Միջոցառման օրակարգը․
• 18։00 Հյուրերի ժամանում, միջոցառման մեկնարկ
• 18:00-20:00 Վարպետաց դասեր՝ բրդի մշակման, կարպետգործության, գորգագործության, տիկնիկագործության, խեցեգործության, կավագործության
• 18։30 Խաղողի օրհնության կարգ
• 18:45 Ազգագրագետի կողմից տոնի ժողովրդական խորհրդի ներկայացում
• 18:50-19:25 Ազգային ժողովրդական երգեր․ «Մասունք» ավանդական երգի-պարի համույթ
• 19:25-20:00 Հայ ժողովրդական ավանդական խաղեր. «Մասունք» ավանդական երգի-պարի համույթ
• 19:00-20:00 Ազգային պարուսուցում. «Վարը Վարենկ» կրթամշակութային ՀԿ
• 20:00 Շուրջպար
• 20:45 «Կաթիլ» բենդի համերգ:

Կայացավ_«Նավասարդ»_հայ_իրանական_մշակութային_խոհանոցային_փառատոնը (1)

Կայացավ «Նավասարդ» հայ-իրանական մշակութային խոհանոցային փառատոնը

Կայացավ_«Նավասարդ»_հայ_իրանական_մշակութային_խոհանոցային_փառատոնը (1)

Օգոստոսի 10-ին Սիսիան համայնքում կայացավ «Նավասարդ» Հայ-Իրանական մշակութային խոհանոցային եզակի փառատոն։
Միջոցառումը կազմակերպվել էր հայկական և իրանական մշակույթի մոտիվներով։
Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոնը ևս մասնակցություն ունեցավ այդ փառատոնին՝ ներկայացնելով իր տաղավարը։ Սիսիանի ՄԿ կենտրոնի ուսումնառուները հնարավորություն ունեցան ներկայացնել և վաճառել իրենց ձեռքի աշխատանքները։
Բազմազան տաղավարներ, արվեստի գործեր, ահեստագործական արտադրանք, հայկական և իրանական ճաշատեսակներ, հայկական ժողովրդական պարեր, երգ-երաժշտություն զարդարեցին Սիսակ Նահապետի անվան հրապարակը։

Երգում ենք վանեցիների հետ

«Երգում ենք վանեցիների հետ»

Երգում ենք վանեցիների հետ

«Մեր երգերը և մենք» նախաձեռնության կողմից իրականացվող հայկական ժողովրդական երգերի հերթական բաց դասը տեղի կունենա օգոստոսի 12-ին, ժամը 19։00-ին, Թումո այգում՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի դիմացի շատրվանների մոտ։ Այս անգամ հյուրն է լինելու Վան ազգային երգի, պարի խումբը։

«Նավասարդ»_հայ_իրանական_մշակութային_խոհանոցային_փառատոն

«Նավասարդ» հայ-իրանական մշակութային խոհանոցային փառատոն

«Նավասարդ»_հայ_իրանական_մշակութային_խոհանոցային_փառատոն

Օգոստոսի 10-11-ը Սիսիան քաղաքի հրապարակում տեղի կունենա «Նավասարդ» հայ-իրանական մշակութային խոհանոցային փառատոնը: Առաջին օրվա ընթացքում փառատոնի մասնակից հայկական և իրանական թիմերը տաղավարներում կպատրաստեն և կներկայացնեն իրենց խոհանոցի բազմազանությունն ու պատմությունը։ Մշակութային և երաժշտական գոտիներում կներկայացվի երգ, պար, երաժշտություն, լազերային շոու Հայկի գալստյան ցուցադրումով, արվեստի գործեր, ահեստագործական արտադրանք։ Մինչ փառատոնի վերոնշյալ հիմանական մասը, կկազմակերպվի մրցույթ մասնակից թիմերի միջև տարբեր անվանակարգերով, իսկ փառատոնի ավարտին կլինի մրցանակների շնորհման արարողություն։
Հաջորդ օրը` օգոստոսի 11-ին, ժամը 03:00-05:00, նախատեսվում է այցելություն «Զորաց Քարեր բնակատեղի» պատմամշակութային արգելոց՝ աստղային դիտման նպատակով (մուտքը «Զորաց Քարեր բնակատեղի» պատմամշակութային արգելոց՝ տոմսերով)։
Փառատոնը կազմակերպում են Տուրիզմի Հայկական ֆեդերացիան և «Հայ Խոհարարական Ավանդույթների Զարգացման և պահպանման» ՀԿ-ն՝ ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, ՀՀ Սյունիքի մարզպետարանի, Սիսիանի համայնքապետարանի, Իրանի Իսլամական Հանրապետության Մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության նախարարության, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան Մշակույթի կենտրոնի հետ համագործակցությամբ։
Հարցերի կամ այլ մանրամասների համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 099 58 45 46: