«Պարենք, երգենք միասին»

«Պարենք, երգենք միասին»

«Պարենք, երգենք միասին»

Հունվարի 16-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Պարենք, երգենք միասին» միջոցառումը։ Ծրագրում՝ հայ ավանդական պարերի ուսուցում «Արեգ» ազգային պարի խմբի մասնակցությամբ (գեղարվեստական ղեկավար, պարուսույց՝ Արտավազդ Այվազյան) և հայ ժողովրդական երգերի ուսուցում՝ Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի հետ։

«Հայկական Հին Նոր Տարին» խորագրով համերգ

«Հայկական Հին Նոր Տարին» խորագրով համերգ

«Հայկական Հին Նոր Տարին» խորագրով համերգ

Հունվարի 13-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացավ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ակունք» պետական ազգագրական համույթի մենահամերգը՝ «Հայկական Հին Նոր Տարին» խորագրով։
Համերգային ծրագրի ընթացքում հանդիսատեսին ներկայացվեց հայկական այն ազգագրական երգն ու պարը, որ արտացոլում է հայկական հին նոր տարվա խորհրդանշական իմաստը։
Համույթի մենահամերգը ևս մեկ անգամ կարևորեց ազգային ավանդույթների պահպանման ու փոխանցման նշանակությունը՝ համադրելով անցյալը, ներկան և մշակութային շարունակականությունը։
Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի առաջիկա համերգներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ folkmusicdance.am

Սուրբ Սարգսի տոնը Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանում

Սուրբ Սարգսի տոնը Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանում

Սուրբ Սարգսի տոնը Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանում

Սիրո խորհուրդը և հայկական ավանդույթները մեկ հարկի տակ․ Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ «Արարվեստը» հրավիրում է միանալու ցերեկույթի, որտեղ միահյուսվում են ազգային երաժշտությունը, պատմությունն ու հայկական համն ու հոտը։ Միասին կբացահայտեք Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանը, որտեղ ամեն անկյուն պատմություն է շնչում։ Երաժշտական հյուրեր՝ «Սերումերան» բենդ։ Սպասվում է նաև գաթայի պատրաստման վարպետաց դաս։
091000327

Ամփոփվել է «Շուլալ կարպետի ուսուցում և հանրահռչակում» ծրագիրը

Ամփոփվել է «Շուլալ կարպետի ուսուցում և հանրահռչակում» ծրագիրը

Ամփոփվել է «Շուլալ կարպետի ուսուցում և հանրահռչակում» ծրագիրը

ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Թելիկ» սոցիալ-մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվել է «Շուլալ կարպետի ուսուցում և հանրահռչակում» ծրագիրը:

Ծրագրի նպատակն էր Տավուշի մարզի Իջևան, Աչաջուր, Գանձաքար և Խաշթառակ համայնքների կանանց շրջանում ապահովել ոչ նյութական մշակութային ժառանգության կարևոր ուղղություններից մեկի՝ շուլալ կարպետի պատրաստման գիտելիքների ու հմտությունների ձեռքբերումը:

«Թելիկ» սոցիալ-մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Շուլալ կարպետ» մշակութային արժեքը գրանցվել է ՀՀ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում:

Ծրագրին մասնակցել են տարբեր տարիքի 60 կանայք:

Դիլիջանի ամանորյա տոնավաճառ

Դիլիջանի ամանորյա տոնավաճառ

Դիլիջանի ամանորյա տոնավաճառ

Green Rock Հիմնադրամը դեկտեմբերի 6-7-ին Դիլիջանում կանցկացնի ամանորյա տոնավաճառ՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի մասնակցությամբ։ Սպասվում են տոնական մթնոլորտ, ձեռագործ աշխատանքներ և յուրահատուկ ուտեստներ։

«Մշակութային կամուրջների կառուցում» ցուցահանդես

«Մշակութային կամուրջների կառուցում» ցուցահանդես 

«Մշակութային կամուրջների կառուցում» ցուցահանդես

Նոյեմբերի 25-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Մշակութային կամուրջների կառուցում» խորագրով կարպետագործության և ասեղնագործության դասընթացների ամփոփիչ ցուցահանդեսը։

«Նարեկացի» արվեստի միությունը «Կանանց նախաձեռնություն հանուն անվտանգության և հավասարության» (WISE) ծրագրի շրջանակում 2025 թվականի հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին իրականացրել է կարպետագործության և ասեղնագործության անվճար դասընթացներ, որոնց մասնակցել են սոցիալապես անապահով, արցախցի և հաշմանդամություն ունեցող կանայք և աղջիկներ։

Ծրագրին մասնակից 25 շահառուները ուսումնասիրել են Մարաշի ասեղնագործության և Արցախի կարպետագործության նրբությունները։

Հայաստանում ծրագիրն իրականացվում է «ԻՄԻՆ Նախաձեռնություններ» Հիմնադրամի՝ Safe YOU-ի կողմից։

Ամփոփիչ ցուցահանդես

Ամփոփիչ ցուցահանդես

Ամփոփիչ ցուցահանդես

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Իջևանի Շախմատի տանը տեղի կունենա «Շուլալ կարպետի ուսուցում և հանրահռչակում» ծրագրի ամփոփիչ ցուցահանդեսի բացումը։ Ծրագիրն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ՝ «Թելիկ» սոցիալ-մշակութային ՀԿ-ի կողմից։

«Վարպետը․ Լալա Մնեյան»

«Վարպետը․ Լալա Մնեյան»

«Վարպետը․ Լալա Մնեյան»

Նոյեմբերի 21-ին Ժողովրդական արվեստների թանգարանում տեղի ունեցավ Լալա Մնեյանին նվիրված հուշ-երեկո։ Նա թանգարանի լավագույն բարեկամներից էր, «Կենաց տուն» մշակութային ՀԿ-ի համահիմնադիրը, հրաշալի թաղիքագործ վարպետ, փայլուն մանկավարժ, ժողովրդական արվեստի ոլորտի մեծ գիտակ, ում շնորհիվ իրականացել են բազմաթիվ արժեքավոր նախագծեր, կրթվել սերունդներ։

Երեկոյի ընթացքում ներկայացվեցին Լալա Մնեյանի կյանքը և ստեղծագործական ուղին, խոսեց նրա լավ ընկեր, պ․գ․թ․ Կարեն Թոխատյանը։ Լալա Մնեյանի ամուսինը՝ Ժողովրդական վարպետ Վանո Դադոյանը, ներկայացրեց իր «Հազարան Բլբուլ» գիրքը (գրքի շնորհանդեսը տեղի էր ունեցել թանգարանում՝ առանց հեղինակի ներկայության, և տիկին Լալայի ցանկությունն էր, որ հաջորդ շնորհանդեսը լինի նրա հետ միասին), անցկացվեց նաև զրույց-քննարկում՝ ներկաների մասնակցությամբ։

«Մեր երգերը» Արթուր Շահնազարյանի հետ

«Մեր երգերը» Արթուր Շահնազարյանի հետ 

«Մեր երգերը» Արթուր Շահնազարյանի հետ

«Մեր երգերը և մենք» նախաձեռնության՝ ավանդական երգերի հերթական բաց դասը տեղի ունեցավ նոյեմբերի 14-ին՝ «Բարձունք»-ում։
Հյուրն էր կոմիտասագետ, խազագետ, մշակութաբան, կոմպոզիրտոր Արթուր Շահնազարյանը, ում հետ միասին էլ մասնակիցները նորովի բացահայտեցին Կոմիտասին, միասին սովորեցին Կոմիտասի շնորհիվ պահպանված և մեզ հասած ոչ այնքան հայտնի, բայց շատ գեղեցիկ երգեր։

Ստվերախաղքի ազգային հինգերորդ փառատոն

Ստվերախաղքի ազգային հինգերորդ փառատոն  

Ստվերախաղքի ազգային հինգերորդ փառատոն

Նոյեմբերի 1-ին անցկացվեց Ստվերախաղքի ազգային հինգերորդ փառատոնը՝ կազմակերպված «Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամի և «Այրոգի» ստվերների թատրոնի համագործակցությամբ:

Այս տարի փառատոնին մասնակցում էին ստվերախաղքով զբաղվող 4 խմբեր Հայաստանի տարբեր մարզերից և համայնքներից: Փառատոնի կարգախոսն էր «Ավանդույթներ և նորարարություն»: Թատրոնի վաղագույն տեսակներից մեկը տարեց տարի նոր զարգացում է ապրում և տարածում գտնում Հայաստանում՝ սկսած դպրոցներից, երեխաների շրջանակներում մինչև մեծահասակներ: Խմբերն արժանացան մրցանակների հետևյալ անվանակարգերում․

Ավանդականի պահպանում- «Մրջունիկներ», Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Երևան
Լավագույն նորարարություն- «Էնկի», Երևան
Տոկուն ստվերախաղք- Գեղամ Գուլիկյան, Երևան
Պոետիկ մոտեցում- «Կենաց կորով», գ. Հաղարծին, Տավուշի մարզ

Հանդիսատեսի համակրանքին արժանացավ առավելագույն ձայներ հավաքած՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը ներկայացնող «Մրջունիկներ» խումբը։