Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում գրանցման ներկայացված առաջարկները

Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում գրանցման ներկայացված առաջարկները

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստը:
Նիստը վարել է խորհրդի նախագահ, երաժշտագետ Հռիփսիմե Պիկիչյանը: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում գրանցման ներկայացված առաջարկները:
Առանձին-առանձին անդրադառնալով ներկայացված առաջարկներին՝ խորհրդի անդամները հանդես են եկել դիտողություններով, մասնագիտական առաջարկություններով: Հիմնական դիտողությունները վերաբերել են համայնքների, պետական և հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկների առանձնահատկություններին և կենսունակությանը: Ընդգծվել է արժեքի տարածման և կիրառման աշխարհագրությունը և բնութագիրը հստակեցնելու պահանջը:
Խորհուրդը քննարկել է նաև առաջարկների կազմման, լրացման կարգի մասին հասարակության իրազեկման անհրաժեշտությանն ու աջակցությանը վերաբերող հարցեր: Այդ նպատակով առաջարկվել է կազմակերպել մասնագիտական վերապատրաստումներ՝ ներգրավելով նաև մարզերի մշակութային ոլորտի համակարգողներին:
Ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում գրանցման ներկայացված առաջարկները քննարկելիս մասնագիտական խորհուրդն ընդգծել է դրանց պահպանությանն ուղղված քաղաքականության մշակման կարևորությունը:
Ամփոփելով նիստը՝ խորհուրդը որոշել է ներկայացված առաջարկների մի մասը մասնագիտական դիտարկումների համաձայն ուղարկել լրամշակման և դիտարկել համայնքներից, խմբերից, անհատներից, ինչպես նաև մշակութային, կրթական և հասարակական կազմակերպություններից նոր առաջարկների ստացման հնարավորությունը:

«Կարնո երաժշտարվեստը․ մեր երգերը Անի Հակոբյանի հետ» միջոցառում

«Կարնո երաժշտարվեստը․ մեր երգերը Անի Հակոբյանի հետ» միջոցառում

«Մեր երգերը և մենք» նախաձեռնության նոյեմբեր ամսվա հանդիպումը նվիրված է Կարնո աշխարհի երաժշտարվեստին։ Կսովորեք այդ տարածաշրջանից երգեր, կզրուցեք ֆոլկլորից, դրա էությունից, տարբեր տարածաշրջաններին բնորոշ առանձնահատկություններից։
Հյուրն է լինելու երաժշտագետ, ֆոլկլորագետ, ՀՀ ԳԱԱ Արվեստի Ինստիտուտի գիտաշխատող, Կարին ավանդական երգի, պարի խմբի խմբավար Անի Հակոբյանը։
Հանդիպումը՝ նոյեմբերի 18-ին, ժամը 19:00-ին, Հ. Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստների թանգարանում (Աբովյան 64)։
Մուտքն ազատ է։

khetsegorcutyun1

ՀՀ համայնքներում գործող ժողովրդական ստեղծագործության արհեստանոցների և արվեստանոցների ցանկ

Շուշիի գորգերի թանգարանի հավաքածուն (1)

2025 թվականին գրանցված` գործունեություն ծավալող ժողովրդական վարպետների ցանկ

1. Արմինե Գասպարյան | կարպետագործություն, ք. Երևան
2. Ռիտա Ավանեսյան | գուլպայագործություն, ք. Երևան
3. Ստելլա Պողոսյան | գուլպայագործություն, ք. Երևան
4. Նազիկ Հայրյան | խեցեգործություն, ք. Երևան
5. Էրիկ Ալավերդյան | գեղանկարչություն, ք. Մասիս
6. Նադեժդա Սարգսյան | բատիկա, ք. Երևան
7. Իռա Թամրազյան | գորգագործություն, ք. Երևան
8. Նազիկ Աբաղյան | գորգագործություն, գ. Ոստան
9. Լիլիթ Պողոսյան | ասեղնագործություն, գ. Մուղնի
10. Իննա Հակոբյան | ուլունքագործություն, ք. Երևան
11. Յանինա Միրզոյան | ուլունքագործություն, գ. Մուղնի
12. Ռեգինա Չիթչյան | կարպետագործություն, ք. Էջմիածին
13. Անգելինա Չիթչյան | կարպետագործություն, ք. Էջմիածին
14. Լիլիթ Պողոսյան | ասեղնագործություն, գ. Մուղնի
15. Մանուշ Ներսեսյան | հելունագործություն, ք. Երևան

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախագահությունը Հայաստանից կփոխանցվի Թունիսին

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախագահությունը Հայաստանից կփոխանցվի Թունիսին

Նոյեմբերի 19-20-ը Թունիսի Ջերբա քաղաքում տեղի է ունենալու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 18-րդ գագաթնաժողովը, որի ընթացքում Հայաստանը ՖՄԿ գագաթնաժողովի նախագահությունը փոխանցելու է Թունիսին:
Գագաթնաժողովի շրջանակում նոյեմբերի 13-20-ը Ջերբա քաղաքում գործելու է Ֆրանկոֆոնիայի ավան։ Մասնակից երկրները, ՖՄԿ գործընկերներն ու գործակալությունները հնարավորություն կունենան ցուցադրել իրենց երկրների մշակութային բազմազանությունը. ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք, մասնակից պետությունների զբոսաշրջային հնարավորությունների, արվեստի ու մշակույթի գործերի, ինչպես նաև ազգային խոհանոցի ներկայացում:
Այս հարթակում Հայաստանի Հանրապետությունը ներկայանալու է «Մշակույթ և տեխնոլոգիա» խորագիրը կրող տաղավարով, որի ձևավորման առանցքում հայկական հարուստ գորգագործական մշակույթն է:
Ցուցադրվելու են գորգեր (բուրդ, մետաքս) և ասեղնագործ նմուշներ, անցկացվելու են գորգագործության վարպետության դասեր, լինելու են շրջայցեր VR ակնոցի միջոցով, ինչպես նաև ներկայացվելու է «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի կրթական նախագիծը՝ 3D տպիչների միջոցով:
Գագաթնաժողովի շրջանակում Հայաստանից հանդես կգան «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի երաժշտական խումբն ու պատանի քանոնահարները: Պատանի երաժիշտները նախատեսվող համերգին կներկայացնեն դասական և ազգային ստեղծագործությունների կատարումներ:

«Պարենք, երգենք միասին» միջոցառում

«Պարենք, երգենք միասին» միջոցառում

«Պարենք, երգենք միասին» միջոցառում

Միջոցառումը տեղի կունենա նոյեմբերի 11-ին՝ 19:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:
Ծրագրում՝
▪ հայ ավանդական պարերի ուսուցում «Արեգ» ազգային
պարի խմբի մասնակցությամբ /գեղ. ղեկավար, պարուսույց՝ Արտավազդ Այվազյան/
▪ հայ ժողովրդական երգերի ուսուցում /երգուսույց` Հասմիկ Բաղդասարյան Դոլուխանյան/:
Մուտքը՝ 600 դրամ:

«Ժողովրդական արվեստի մոնետիզացիան և զարգացումը» հանդիպում-քննարկում

«Ժողովրդական արվեստի մոնետիզացիան և զարգացումը» հանդիպում-քննարկում

«Ժողովրդական արվեստի մոնետիզացիան և զարգացումը» հանդիպում-քննարկում

Նոյեմբերի 8-ին, ժամը 16:00-ին, Ժողովրդական արվեստների թանգարանում կանցկացվի հանդիպում-քննարկում «Կայթ» ավանդական երգի և պարի խմբի ղեկավար, «Ինստիգեյթ» ինժեներական ընկերությունների խմբի ֆինանսական տնօրեն Կորյուն Դավթյանի հետ:
Քննարկման շրջանակում Կորյուն Դավթյանը կխոսի ժողովրդական արվեստի մոնոտեզիացիայի և զարգացման մասին, կներկայացնի Հայաստանի և հայ ժողովրդի ժողովրդական արվեստների ժառանգության իրացվելիության խնդիրները, կանցկացնի քննարկում ոլորտի պահանջարկի, որակի վերահսկողության և այլ հարցերի շուրջ:
Մուտքն ազատ է:

«Արարենք միասին» վարպետաց դաս

«Արարենք միասին» վարպետաց դաս

«Արարենք միասին» վարպետաց դաս

«ԱՐԱՐ» Հայ ազգային արվեստի պահպանման կենտրոնի Լոռու մարզի Դսեղ գյուղում գործող «Գորգագործություն և կարպետագործություն» բաժնի ուսուցչուհի Փիրուզ Գևորգյանն ու սաները կարպետագործության վարպետաց դաս կանցկացնեն Wow Glamping-ում:
Wow Glamping-ի այցելուները կբացահայտեն կարպետագորության խորհրդավոր աշխարհը՝ հնարավորություն ունենալով տեղում արարել իրենց կարպետահյուս հուշանվերը:

Ամփոփվեց hայկական ասեղնագործության ուսուցման հերթական խմբակի դասընթացը

Ամփոփվեց hայկական ասեղնագործության ուսուցման հերթական խմբակի դասընթացը

Ամփոփվեց hայկական ասեղնագործության ուսուցման հերթական խմբակի դասընթացը

Այս անգամ Խ. Աբովյանի անվ. հայկական մանկավարժական համալսարանի ուսանողները հնարավորություն ունեին լավագույն վարպետների օգնությամբ բացահայտելու եւ տիրապետելու ասեղի ու թելի խորհրդավոր գաղտնիքներին։ Շնորհակալություն Աիդա Սանթուրյանին և Իսկուհի Սարգսյանին՝ դասընթացը վարելու համար:
Ծրագիրը շարունակական է.
Հովհ. Թումանյանի թանգարանը ԶԱՐԴ մշակութային ՀԿ-ի հետ համատեղ շարունակում է հայկական ասեղնագործության ուսուցման ծրագիրը: ՈՍԿԵՁԵՌԻԿ վարպետների օգնությամբ ուսանողները, աշակերտներն ու տնային տնտեսուհիները, տարբեր մասնագիտությամբ հայուհիներ հնարավորություն ունեն բացահայտելու եւ տիրապետելու ասեղի ու թելի խորհրդավոր գաղտնիքներին։
Դասընթացն անց է կացվում Հովհ. Թումանյանի թանգարանում:
Գրանցվելու և այլ մանրամասների համար կարող եք զանգահարել՝ /010/560021 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլ. հասցեին։

«Արև է ելել Խաչիկում» միջոցառում

«Արև է ելել Խաչիկում» միջոցառում

«Արև է ելել Խաչիկում» միջոցառում

Կազմակերպչական երկար աշխատանքներից հետո Արենի համայնքի Խաչիկ բնակավայրում վերջապես մեկնարկում է «Արև է ելել» համայնքային զարգացման կրթամշակութային ծրագիրը։
Նոյեմբերի 2-ին Խաչիկի Մշակույթի տանը տեղի կունենա «Արև է ելել»-ի բացման միջոցառումը։
Համայնքի բնակիչներին կներկայացվի ծրագիրը, նրանց՝ ծրագրում ներգրավվածության բոլոր ուղղությունները։ Դե, իսկ պաշտոնական բացումից հետո արվեստագետներն իրենց համերգով սկիզբ կդնեն համայնքային տոնախմբությանը։
«Կաթիլ» բենդ, «Ճարտար» ակումբի երգչախումբ, Վարդուհի Թորոյան, «Թագպար» նվագախումբ, «Մենք» ազգագրական պարի խումբ. ազգային երգ ու պարի մշակույթը ներկայացնող այս խմբերի ու անհատների մասնակցությամբ համերգով կմեկնարկի «Արև է ելել» ծրագիրը: