tnic-tangaran

Տնից Թանգարան և Գրադարան

ԿԵՐԱՆՔ ԽՄԵՑԻՆՔ, ԶԽԵՐՆ ՀԻՇԵՑԻՆՔ. ՀԱՑԻ ԽՆԴԻՐԸ ԲԱՆԱՀՅՈՒՍԱԿԱՆ ԵՎ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀԵՔԻԱԹՈՒՄ

 

11-րդ hեքիաթագիտական գիտաժողով
Հովհ. Թումանյանի թանգարան 26-27 դեկտեմբերի, 2020թ.

 

ԾՐԱԳԻՐ

26 դեկտեմբերի, շաբաթ Հովհ. Թումանյանի թանգարանի դահլիճ
 11. 00 մասնակիցների գրանցում 11. 30 բացման արարողություն
 

Անի Եղիազարյան Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Ալվարդ Ջիվանյան` Հովհ. Թումանյանի թանգարանի հեքիաթագիտության բաժնի ղեկավար

 

ԶԵԿՈՒՑՈՒՄՆԵՐ 11. 30 – 13. 00

Лусине Товмасян Aрцахский государственный университет УТОПИЯ ЕДЫ В ТЕКСТЕ СКАЗКИ
 Թամար Հայրապետյան ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ ՍՆՎԵԼՈՒ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՀԱՅ ԲԱՆԱՎՈՐ ԱՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՄԵՋ
 

Լուսինե Հայրիյան ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ ՄԵՂՐԻ ԵՎ ՄԵՂՐՈՎ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՔԻԱԹԱՅԻՆ ԴԻՊԱՇԱՐԵՐՈՒՄ

 

Էսթեր Խեմչյան ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ ՍՆՆԴԻ ԴՐԱԿԱՆ ԵՎ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆ ՀԱՅ ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅԱՆ ԼՈԽՄԱՆՅԱՆ ՍՅՈՒԺԵՆԵՐՈՒՄ

 

ԸՆԴՄԻՋՈՒՄ 13. 00 – 13. 30

 ԶԵԿՈՒՑՈՒՄՆԵՐ 13. 30 – 15. 00
 

Տորք Դալալյան ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ ՆՌԱՆ ՍԻՄՎՈԼԻԿԱՅԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄԸ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐՈՒՄ, ԵՐԳԵՐՈՒՄ ԵՎ ՀԵՔԻԱԹՆԵՐՈՒՄ

 

Հասմիկ Մատիկյան Շիրակի հայագիտական կենտրոն ԿԵՐԱԿՈՒՐԸ ՄԱՆԿԱԿԱՆ ՏԵՔՍՏԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԿԵՐՈՒՄ

 

Նելլի Ադամյան Շիրակի Մ. Նալբանդյանի անվ. պետական համալսարան ԿԵՐԱԿՈՒՐ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ «ԱԼԻՍԸ ՀՐԱՇՔՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ» ԵՎ «ԱԼԻՍԸ ՀԱՅԵԼՈՒ ԱՇԽԱՐՀՈՒՄ» ՀԵՔԻԱԹՆԵՐՈՒՄ

 

Մարինե Խեմչյան ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ ՀՐԱՇԱԳՈՐԾ ՍՓՌՈՑԻ ՄՈՏԻՎԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐՈՒՄ

 

27 դեկտեմբերի, 2020

 

ԶԵԿՈՒՑՈՒՄՆԵՐ 11. 30 – 13. 00

 Նվարդ Երնջակյան Երևանի պետական համալսարան AN ETHNOLINGUISTIC SURVEY OF ARMENIAN FOOD TALK
 Նվարդ Վարդանյան Երևանի պետական համալսարան ԽՆՁՈՐԸ ՀԵՔԻԱԹԱՅԻՆ ՀԱՐՍԱՆԻՔՈՒՄ
 
Ալվարդ Ջիվանյան Երևանի պետական համալսարան ՊԱՐԵՆԱՅԻՆ ՈՒՏՈՊԻԱՆԵՐԸ ՀԵՔԻԱԹՈՒՄ ԵՎ ՀՐԱՇԱՊԱՏՈՒՄ ՄԱՆԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
 

Гоар Меликян НАН РА Институт археологии и этнографии «КАМЕННЫЙ СУП» ИЛИ «КАША ИЗ ТОПОРА»: ВАРИАЦИИ И ИНТЕРПРЕТАЦИИ

 

ԸՆԴՄԻՋՈՒՄ 13. 00 – 13. 30

 

ԶԵԿՈՒՑՈՒՄՆԵՐ 13. 30 – 15. 00

 

Մելինե Ղոնյան Երևանի պետական համալսարան ԿԵՐԱԿՈՒՐԸ ԵՎ ՍՊԱՍՔԸ ՈՐՊԵՍ ԱՆՏՐՈՊՈՄՈՐՖԻԶՄԻ ԴՐՍԵՎՈՐՄԱՆ ՁԵՎԵՐ ՀԵՔԻԱԹՈՒՄ ԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

 

Լիլիթ Սեյրանյան ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ ԿԵՐԱԿՐԻ ԽՈՐՀՐԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ «ԲԱՐԵԿԵՆԴԱՆԸ» ՀԵՔԻԱԹՈՒՄ

 

Վարդուհի Բալոյան ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ ԿԱՐԿԱՆԴԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՈՀԱՆՈՑԸ ԷԴԻԹ ՆԵՍԲԻԹԻ «ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԿԱՅԱՐԱՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ» ՎԵՊՈՒՄ

 

Լուսինե Մադաթյան Խ. Աբովյանի անվ. Հայկական պետական մանավարժական համալսարան ԺԱՄԱՆԱԿԻ ՊԱՏԿԵՐՈՒՄԸ ՍՆՈՒՆԴ ԱՐՏԱՀԱՅՏՈՂ ԲԱՌԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐՈՎ ԱՆԳԼԻԱԿԱՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐՈՒՄ

tarehac

Վերադարձ ինքնությանը. Միասին թխում ենք ՏԱՐԵՀԱՑ

Սիրելի հետևորդներ,

շարունակելով ազգային ինքնությանը վերադառնալու մեր առաքելությունը՝ այս անգամ առցանց հարթակում Ժողովրդական արվեստների թանգարանը Ձեզ կներկայացնի Ամանորյա և Սուրբ Ծննդյան խորհդանիշերից մեկը՝ Տարեհացը:

Դեկտեմբերի 27–ին՝ ժամը 15:00–ին, մեր ուղիղ եթերում Ժողովրդական վարպետ Լալա Մնեյանի հետ կծանոթանանք պահքի և ուտիսի տարեհացի բաղադրությանը, խորհրդին և կբացահայտենք պատրաստման գաղտնիքները:

Ուղիղ եթերին անպայման հետևեք փոքրիկների հետ, որովհետև պատրաստելու ենք նաև իրենց կողմից շատ սիրված ասիլ-բասիլներ:

Միասին պահպանենք ազգային ավանդույթները:

Հաղթելու ենք մշակույթով…

araqyal

«Սբ. Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» գրանցվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ՈՆՄԺ ներկայացուցչական ցանկում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի՝ Փարիզում անցկացվող 15-րդ առցանց նստաշրջանի ընթացքում՝ դեկտեմբերի 17-ին, գրանցվել է Իրանի Իսլամական Հանրապետության հետ պատրաստված «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» թեմայով ՀՀ հայտը: Սուրբ Թադեոսի (Թադեի) վանքը համարվում է քրիստոնեության հաստատման առաջին վկայություններից մեկը պատմական Հայաստանում: Այն գտնվում է պատմական Արտազ գավառում՝ ժամանակակից Իրանի Մակուի շրջանում: Կառուցվել է Հայ առաքելական եկեղեցու հիմնադիր համարվող առաքյալներից մեկի՝ Թադեոսի հիշատակին: 2008 թ. Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացմամբ Թադեի վանքը Ս. Ստեփանոս և Ձորձոր վանքերի հետ «Հայկական եկեղեցիները Իրանում» անվամբ գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

Սուրբ Թադեոս առաքյալի վանքը և նրա շուրջ ծավալված ուխտագնացությունը Իրանի Իսլամական Հանրապետությունում հայկական դարավոր մշակութային ներկայության և շարունակականության, մշակութային, կրոնական ինքնատիպությունը պահպանելու ջանքերի ու հաջողումների առանձնահատուկ երկխոսության վկայությունն է: Այն հատուկ նշանակություն ունի ողջ հայության համար: Ամեն տարի` հուլիս ամսին նախանշված օրերին, կազմակերպվում է Թադեոս առաքյալին նվիրված եռօրյա ուխտագնացություն, և բազմաթիվ հայ քրիստոնյաներ Իրանից, Հայաստանից ու արտերկրից մասնակցում են այդ ուխտագնացությանը: Տեղի են ունենում պատարագ, մատաղի արարողություններ, մկրտություններ, ժողովրդական երգ ու պար: Հայտը պատրաստվել է ՀՀ Կոտայքի մարզի Սոլակ և Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքների` այդ ուխտագնացության մշակույթը կրողների, Երևանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ուխտավորների համայնքի մասնակցությամբ, ինչպես նաև Իրանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի, Իրանի մշակութային ժառանգության, տուրիզմի և ձեռարվեստի նախարարության, Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, ինչպես նաև «ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ» և «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ների համագործակցությամբ: «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» հայտի գրանցումն արժևորվում է այն հանգամանքով, որ այն ներկայացնում է նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության համատեղ պահպանությունն ու կենսունակության ապահովումը, ինչպես նաև հայ-իրանական մշակութային համագործակցությունը: Տեղեկանք: Հայաստանը «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. կոնվենցիան վավերացրել է 2006 թ. և մինչ օրս ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցել է հետևյալ տարրերը. «Դուդուկն ու իր երաժշտությունը» (2008 թ.), «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» (2010 թ.), «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» (2012 թ.), «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» (2014 թ.), «Քոչարի. ավանդական խմբապար» (2017 թ.), «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» (2019 թ.):

heqiat

Արարի՛ր քո հեքիաթը

Հեքիաթը ժողովրդական բանահյուսության ամենասիրված տեսակներից մեկն է, որը դեռ մանկուց բոլորիս կյանքի ուղեկիցն է եղել։ Իսկ ինչու՞ ինքներս չփորձենք արարել մե՛ր հեքիաթը, այն էլ հրաշքի սպասումներով լի Ամանորին և Սուրբ Ծնունդին ընդառաջ։ Գուցե ստացվի, գուցե փոխենք իրականությունը։ Հովհ․ Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը 3-100 տարեկան բոլոր բոլորին առաջարկում է արարել իրենց հեքիաթը, որի հերոսների շարքում անպայման պետք է լինի բազմախորհուրդ ու իմաստուն Վիշապագորգը։

Ուղարկի՛ր քո հեքիաթը [email protected] էլ․փոստին մինչև 2021 թ.-ի հունվարի 8-ը։ 2021 թվականին լավագույն հեքիաթները կնկարազարդվեն, կտեղադրվեն մեր էջում և կտպագրվեն։

Հավատանք հրաշքին, ստեղծե՛նք հրաշքը:
Հաղթահարենք ու հաղթենք մշակույթով։

fresco

Վերադարձ ինքնությանը. Կաղանդ և Սուրբ Ծնունդ

Հաշված օրեր են մնացել տարվա ավարտին: Անցնող տարին դժվարին փորձությունների և կորուստների տարի էր յուրաքանչյուրիս համար: Ու չնայած բոլոր դժվարություններին և անկումներին՝ Նոր տարին (Կաղանդը) և Սուրբ Ծնունդն իրենց ընդհանրական խորհրդով ու բովանդակությամբ՝ այսօր էլ արդիական են հայ մշակույթի և ինքնության համատեքստում: Այսպիսով, կարևորելով ազգային ինքնությանը վերադառնալու մերօրյա հրամայականը՝ Ժողովրդական արվեստների թանգարանն առցանց հարթակում Ձեզ կներկայացնի հետաքրքիր և ճանաչողական զրույց-հանդիպում ժողովրդական վարպետ տիկին Լալա Մնեյանի և «Տոնացույց» հասարակական կազմակերպության նախագահ տիկին Հասմիկ Բաղրամյանի հետ: Դեկտեմբերի 22–ին՝ ժամը 19:00–ին, մեր ուղիղ եթերում կլսեք Կաղանդի և Սուրբ Ծննդյան խորհրդին, բովանդակությանը, ծիսական հիմնական բաղադրիչներին, ավանդույթներին, ինչպես նաև Կաղանդ պապի կերպարին առնչվող մեկնաբանություններ: Իսկ վերջում կսովորենք միասին Ավետիսներ երգել: Հաղթելու ենք մշակույթով…

sofia

Սոֆիայի կենտրոնի առցանց համաժողովը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոնմժ պաշտպանության մասին կոնվենցիայի շրջանակում

Սոֆիայի կենտրոնի առցանց համաժողովը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի շրջանակում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային կենտրոնի (Սոֆիայի կենտրոն) նախաձեռնությամբ տեղի է ունեցել կենտրոնի ամենամյա գլխավոր համաժողովը:

Միջոցառմանը մասնակցել են Բուլղարիայի Հանրապետության և 14 անդամ պետությունների (Հայաստան, Ալբանիա, Խորվաթիա, Կիպրոս, Վրաստան, Հունաստան, Մոնտենեգրո, Ռումինիա, Մոլդովա, Սերբիա, Սլովենիա, Ուկրաինա, Իտալիա) մշակութային ժառանգության ոլորտը համակարգող պետական, գիտական, մշակութային կազմակերպությունների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովների ներկայացուցիչներ, ոչ նյութական մշակութային ժառանգության փորձագետներ։

Հայաստանի Հանրապետությունից համաժողովին մասնակցել են ՀՀ ԱԳՆ Բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ու բազմակողմ կրթամշակութային համագործակցության բաժնի երկրորդ քարտուղար Ա. Հակոբյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Ն. Կիլիչյանը։

Հանդիպման օրակարգի հիմնական հարցերն էին Սոֆիայի կենտրոնի 2019 թ.-ի բովանդակային և ֆինանսական հաշվետվությունների, քովիդ-19 համավարակով պայմանավորված 2020-2021 թթ. աշխատանքային ծրագրերի փոփոխությունները և բյուջեի քննարկումները, ինչպես նաև առկա իրավիճակում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մարտահրավերներն ու խնդիրները։

Հանդիպման արդյունքում մատնանշվել են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված մի շարք գիտական, կրթական ու մշակութային ծրագրերի իրականացման առաջնահերթությունները և դրանց շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունը։

sasna

Էպոսը ճանաչվեց որպես համամարդկային մշակութային արժեք

#Մշակութային_արժեք #ՅՈՒՆԵՍԿՕ_ի_ոչ_նյութական_մշակութային_ժառանգության #Սասունցի_Դավիթ

2012 թվականի դեկտեմբերի 5-ին «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» հայտն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում։ https://is.gd/1LtmUy , https://is.gd/V9PQJA

ԷՊՈՍԸ ՃԱՆԱՉՎԵՑ ՈՐՊԵՍ ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔ։

«Սասունցի Դավիթ» էպոսը համարվում է ազգային ֆոլկլորը ներկայացնող ամենակարեւոր աշխատություններից մեկը, որը յուրահատուկ հանրագիտարան-պահոց է հայ ժողովրդի, նրա կրոնի, փիլիսոփայության, ավանդույթների մասին: Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» հայ ժողովրդի ազգային դյուցազնավեպը վիպասացների և բանահավաքների կողմից կոչվել է նաև «Սասնա փահլևաններ», «Սասնա տուն», «Ջոջանց տուն», «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», «Դավիթ և Մհեր», «Դավթի պատմություն», «Դավթի հեքիաթ» և այլն։ Ներկայացնում ենք ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի «Սասնա Ծռեր» էլեկտրոնային շտեմարանը, որտեղ ընդգրկված վիպասանների պատումները վերցված են ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի արխիվից։

karmir

«Առածանի» ցուցահանդեսը ներկայացնում է 100 հայկական ասացվածքների՝ 100 նկարիչների պատկերազարդումներ

ՀՀ #ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Հայաստանի նկարիչների միությունը իրականացնում է «#Առածանի» արտ-նախագծի խմբակային ցուցահանդեսը, որի շրջանակում ներկայացվում են 100 հայկական ասացվածքների՝ 100 հայ նկարիչների պատկերազարդումները: Ցուցադրության բացումը տեղի է ունեցել այսօր՝ դեկտեմբերի 5-ին, նկարիչների միության մեծ դահլիճում և կգործի մինչև դեկտեմբերի 10-ը:

 «Սարեր» մշակութային ՀԿ-ի նախագահ-համահիմնադիր, «Առածանի» արտ-նախագծի հեղինակ Էռնա Ռևազովայի խոսքով՝ «Առածանին» հայոց աշխարհի բոլոր ծայրերից հավաքված ավելի քան 2000 ասացվածքներն են, որոնցից ընտրվել են 100-ը և առաջարկվել հայ նկարիչներին պատկերազարդել դրանք:
 
Հայ ժողովրդի՝ հազարամյակների քննությունն անցած պատգամներն ուսումնասիրել, հավաքել և նախորդ դարակեսին հրատարակել է Արամ Ղանալանյանն իր «Հայկական առածանի» ժողովածուում, որի անվանումն էլ փոխառվել է արտ-նախագծի համար։
 

«Մենք բոլորս գիտենք և գործածում ենք այս ասացվածքները։ Երբեմն հեգնական, հաճախ զվարճալի այս թևավոր խոսքերը մեր ժողովրդի իմաստության ցուցանիշն են։ Հայկական ասացվածքների աշխարհը հարուստ ու բազմազան է, նաև՝ շատ ցայտուն։ Նախագծի ներշնչանքի աղբյուրը հոլանդացի վարպետ Պիտեր Բրեյգել Ավագի «Գլխիվայր աշխարհը» ստեղծագործությունն է, որտեղ արվեստագետը ներկայացրել է ավելի քան հարյուր ֆլամանդական առած-ասացվածք»,- հավելել է նախագծի հեղինակը:

 «Այս նախագիծն իրոք բացառիկ է, քանի որ մեկ թեմայով միավորված այսքան շատ ստեղծագործություն, իրապես, մարտահրավեր էր մեզ համար։ Բայց միության նկարիչները մեծ խանդավառությամբ ընդունեցին այս գաղափարը, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրի մասնագետները, ովքեր մեզ վստահեցին պետական դրամաշնորհը»,- նշել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը և հավելել, որ նախագծին մասնակցել են շատ տարբեր նկարիչներ՝ հայտնի, և ոչ այնքան, նկարիչների միության անդամ հանդիսացող, և անկախ արտիստներ, ավագ և երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ։ Ամեն մեկը յուրովի է պատկերել իրեն բաժին հասած ասացվածքը։
cucahandes

Ցուցահանդես ՆԱՄ-ում | Exhibition at NAI

«Նարեկացի» արվեստի միությունը՝ համագործակցելով «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի հետ, 2020 թվականի հունիսի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ը, «Նարեկացի» արվեստի միության Երևանի մասնաճյուղում սփյուռքահայ երեխաների և պատանիների համար անվճար հիմունքներով իրականացրեց երգի և նկարչության դասընթացներ, իսկ ՆԱՄ-ի Շուշիի մասնաճյուղում՝ կարպետագործության և կավագործության դասեր, որոք, ցավոք, հայտնի պատճառներով, կիսատ մնացին:

«Հնարավորություններ երիտասարդների համար» ծրագրի շրջանակում նոյեմբերի 29-ին «Նարեկացի» արվեստի միության երևանյան մասնաճյուղում տեղի ունեցավ նկարչության դասընթացների մասնակիցների հաշվետու ցուցահանդեսը:

Միջոցառմանը միության կողմից երեխաներին բաժանվեցին քաղցրավենիքներ:

Ելույթի խոսքով հանդես եկավ «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը՝ շնորհակալ լինելով «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամին այս հնարավորության համար:

-«Նարեկացի» արվեստի միությունը՝ անկախ համավարակից, անկախ ստեղծված ծանր ժամանակներից, փորձեց, չնայած դժվարություններին, շարունակել իր գործունեությունը: Այս ծրագրի շրջանակում երեխաները բացահայտեցին իրենց կարողությունները՝ ստեղծելով հիանալի նկարներ. լավ կլիներ, որ նրանք հետագայում էլ զբաղվեին նկարչությամբ,-նշեց Նարեկ Հարությունյանը:

Հովնանյան Հիմնադրամը պաշտոնապես ստեղծվել է 1986թ. և իր առաքելությունն է հռչակել՝ ի աջակցություն մշակութային, կրթական, հոգևոր, գիտական, գրական և այլ հարակից ոլորտների զարգացմանը:

dzeragorc-arvest

«Պատրաստում են արցախցի կանայք» խորագրով ձեռարվեստի ցուցահանդես-վաճառք

Teryan Cultural Center-ը արցախահայության կողքին է և պատրաստ է իր մասնակցությունը բերել աշխատանքային խնդիրների կարգավորման հարցում։

Սիրելի՛ արցախահայեր,

Եթե դուք ձեռարվեստի վարպետ եք, զբաղվում եք ձեռագործ աշխատանքներով, հրավիրում ենք ձեզ մասնակցելու ձեռարվեստի ցուցահանդես-վաճառքի «Պատրաստում են արցախցի կանայք» խորագրով նախագծի շրջանակում։

Մանրամասների համար զանգահարել (374 93) 32 71 39

Հասցե՝ Տերյան 72 / Ազգային գրադարանի շենք

#teryanculturalcenter #madeinarmenia #handmade