Ասեղնագործության և կարպետագործության անվճար դասընթաց

Ասեղնագործության և կարպետագործության անվճար դասընթաց

Տարիքը խոչընդոտ չէ նոր արհեստ յուրացնելու և ստեղծագործելու համար:
Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիան ասեղնագործության և կարպետագործության անվճար դասընթաց է սկսում 63+ տարիքի անձանց համար:
Մասնակիցների քանակը խիստ սահմանափակ է։
Հավելյալ տեղեկությունների և գրանցվելու համար հարկավոր է զանգահարել՝ +37441703103 կամ +37460903103:
Ծրագիրն իրականացվում է Ասոցիացիայի նախաձեռնությամբ և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Սունդուկյան 70, Արաբկիր, Երևան
[email protected]
www.GERONTOLOGY.am

 

«Զատկական փառատոն»-ը Վանաձորում

«Զատկական փառատոն»-ը Վանաձորում

«Զատկական փառատոն»-ը Վանաձորում

«Զատկական փառատոնը Վանաձորում» տոնական միջոցառումը կմեկնարկի ապրիլի 9 -ին, ժամը 12։00 -ից Վանաձորի Սբ. Նարեկացու եկեղեցու հարակից տարածքում:
Միջոցառումը կընդգրկի համերգային ծրագիր, ցուցահանդես-տոնավաճառ, որտեղ յուրաքանչյուր անցորդ կարող է դառնալ տոնախմբության անմիջական մասնակիցը՝ ընդգրկվելով պարի, դեկորատիվ-կիրառական արվեստի և նկարչության վարպետության դասերին:
Միջոցառման աջակից՝ Formica Art Production:
Միջոցառման կազմակերպիչներն են Գուգարաց թեմը և «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը։

 

«Հայաստանի Հանրապետության` անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերի գրանցման ու կազմման չափորոշիչները և դրանց հիման վրա կազմված ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը» հաստատվել է ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշմամբ:

 

Ներկա որոշմամբ Հայաստանի Հանրապետության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների առկա ցանկը համալրվել է, որի անհրաժեշտությունը պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի և Հայաստանի Հանրապետության «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» օրենքի դրույթներով:

 

Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը կազմված էր 12 տարրերից («Կարոս խաչ» վիպերգ, «Լարախաղացություն (փահլևանի խաղեր)», «Վիճակի երգեր», «Ավետիս», «Խաչբուռ», «Ասեղնագործություն», «Բարեկենդան», «Որդան կարմիր. հայկական որդանին առնչվող ավանդական գիտելիքներ, հմտություններ և փորձառություն», «Գյումրվա կլկլան (մուշուրբա)», «Ստվերների տիկնիկային թատրոն», «Պարկապզուկ (տիկ)», «Կոխ ըմբշամարտ»): Դրանք համալրվել են ևս 8 արժեքներով՝ «Գինու կարասի կիրառման ավանդույթ», «Թաղիքագործություն», «Ավանդական ձիախաղեր», «Հայաստանի հույն ազգաբնակչության պոնտիերեն բարբառ», «Շուլալ կարպետ», «Ուդ», «Քամանի և քեմանո» և «Հազարա­շեն»:

 

Ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում ներառվում են հայ ժողովրդի մշակութային ինքնատիպությունն ու ազգային ինքնությունը առանձնահատուկ արտահայտող ավանդական մշակույթի տարրերը: Այդ արժեքների պահպանությունը, հանրահռչակումը մեծապես նպաստում են ազգային մշակութային ժառանգությունը սերունդներին փոխանցելու և միջազգային ասպարեզում Հայաստանի ճանաչելիության բարձրացման գործընթացին:

 

Տեղեկանք: ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերը թարմացվում են պարբերաբար: Դրանք կազմվում են ՀՀ տարբեր համայնքներում պարբերաբար իրականացվող դիտանցումների, մոնիթորինգների, գիտական մեթոդաբանությամբ իրականացվող դաշտային հետազոտական աշխատանքների, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների, պետական, հասարակական, կրթական և մշակութային կազմակերպությունների, համայնքների, խմբերի, մշակույթի կրողների և կիրառողների առաջարկների հիման վրա: Առաջարկները քննարկվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի նիստերի ընթացքում, այնուհետև ներկայացվում են ՀՀ կառավարության հաստատմանը:

Սուրբ Զատիկը «Վան» ավանդական երգի-պարի համույթի հետ

Սուրբ Զատիկը «Վան» ավանդական երգի-պարի համույթի հետ

Սուրբ Զատիկը «Վան» ավանդական երգի-պարի համույթի հետ

Ապրիլի 8-ին, ժամը՝ 14։00-ին, Ժողովրդական արվեստների թանգարանում մեծ շուքով նշվելու է Հայ առաքելական եկեղեցու ամենապայծառ ու հանդիսավոր տոնը՝ Սուրբ Զատիկը։
«Վան» ավանդական երգի-պարի համույթի մասնակցությամբ վայելելու եք տոնին նվիրված երգեր ու պարեր, միասին կատարելու եք զատկական ամենից հայտնի երգերը, խաղալու եք Ակլա մարե, և իհարկե, տոնի խորհրդանիշ Ձվախաղը։
Եվ այսպես, Թանգարանը սպասում է ձեզ՝ մասնակցելու նախատոնական այս եռուզեռին, ճաշակելու տոնական ուտեստները և հայկական գինին, խաղալու ուրախ խաղեր՝ կռվացնելով ներկված ձվերը, երգ ու պարով խորհելու Սուրբ Զատկի տոնի նշանակության ու կարևորության մասին։

Թաղիքագործության դասընթաց 63+ տարիքի անձանց համար

Թաղիքագործության դասընթաց 63+ տարիքի անձանց համար

Տարիքը խոչընդոտ չէ նոր արհեստ յուրացնելու և ստեղծագործելու համար:
Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիան թաղիքագործության դասընթաց է սկսում 63+ տարիքի անձանց համար:
Մասնակիցների քանակը խիստ սահմանափակ է։
Հավելյալ տեղեկությունների և գրանցվելու համար հարկավոր է զանգահարել՝ +37441703103 կամ +37460903103:
Ծրագիրն իրականացվում է Ասոցիացիայի նախաձեռնությամբ և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Սունդուկյան 70, Արաբկիր, Երևան
[email protected]
www.GERONTOLOGY.am

 

«Մշակութամետ» կրթամշակութային նախաձեռնություն

«Մշակութամետ» կրթամշակութային նախաձեռնություն

«Մշակութամետ»-ը կրթամշակութային նախաձեռնություն է, որի շրջանակներում կամավորական երիտասարդներն ամեն շաբաթ-կիրակի օրերին Երևանից մեկնում են տարբեր սահմանապահ համայնքներ և շարժական արվեստի դպրոցի օրինակով երեխաների համար պարբերական արվեստի կրթություն ապահովում։ «Մշակութամետ» նախաձեռնության համահիմնադիր Սիմա Օհանյանի խոսքով` հիմնական նպատակն է նոր սերնդին մեծացնել որպես գեղագիտական բարձր ճաշակ ունեցող, պետականամետ և հայրենատեր քաղաքացիներ։ Այդ ամենը հիմքում ունենալով` շեշտը դնում են հատկապես ազգային երգի, պարի, ազգային նվագարանների և մեր մշակութային գործիչների գործունեությանը ներկայացնելու վրա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2023/04/03/1332546/?fbclid=IwAR0waSrcV383w5cK_9k1P7IgEmIaK0HhGMtiHDOzyjtBuklbhuaVVEVqOD0

Ծաղկազարդին նվիրված միջոցառում Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում

Ծաղկազարդին նվիրված միջոցառում Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում

Ծաղկազարդին նվիրված միջոցառում Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում

Արագածոտնի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ ապրիլի 2-ին Պերճ Պռոշյանի տուն-թանգարանի բակում (Աշտարակ) հանդիսավորությամբ նշվեց Ծաղկազարդ եկեղեցական և ժողովրդական տոնը, որը նշանավորում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:
Մասնակցում էին մարզպետարանի ներկայացուցիչներ, դպրոցականներ, մշակութասերներ։
Միջոցառմանը ելույթ ունեցավ Ռուդիկ Հարոյանի անվան «Մասունք» ավանդական երգի-պարի համույթը՝ ներկաներին համախմբելով ազգային պարերի, խաղիկների շուրջ։ Կարևորվեց օրվա խորհուրդը, պատմեցին տոնին նվիրված ավանդություններ։
Տոնակատարության մասնակիցները միմյանց նվիրեցին խորհրանշական ուռենու ճյուղեր։

making-of-the-armenian-gata-and-its-cultural-manifestations

Գաթայի պատրաստումը և մշակութային դրսևորումները

making-of-the-armenian-gata-and-its-cultural-manifestations
Գաթանախշիչներ, Ժողովրդական արվեստների թանգարանի հավաքածու

Գաթայի պատրաստումը և մշակութային դրսևորումները Քաղցր թխվածք, որը պատրաստվում է յուղով, կաթով, ձվով, մեջը խորիզ դրած կամ անխորիզ խմորից, իսկ պաս օրերին՝ ձեթով: Գաթան պատրաստվում է խմորի շերտերով եւ ունի պատրաստման մի շարք փուլեր: Գյուղական համայնքներում մեծ կարեւորություն է տրվում գաթայի խմորի հունցմանը, թոնիրը վառելուն: Դրանց մասնակցում են ոչ միայն տվյալ տան, այլեւ հարեւան կանայք: Գաթայի պատրաստման ընթացքում կարեւոր գործառույթ ունի շրջանաձեւ, տափակ, հարթ մակերեսով փայտե զարդանախշիչը (գաթանախշիչ): Դրանով գաթայի վրա հիմնականում պատկերում են արեւի եւ լուսնի նշաններ: Գոյություն ունեն գաթայի ամենատարբեր բաղադրատոմսեր, որոնք տարբերվում են խմորի ու խորիզի տեսակով եւ ձեւով՝ կլոր, քառակուսի, ուղղանկյուն, շեղանկյուն, մեծ, փոքր եւ նախշազարդ:

Գաթան տոնածիսական համակարգի ուտեստ է, որի կլոր ձեւն առնչվում է արեւի պաշտամունքի հետ: Հայաստանում հանդիսավոր եւ տոնական օրերին (մկրտություն, հարսանիք, հուղարկավորություն եւ այլն) թխել են ու մինչեւ օրս էլ շարունակում են տարբեր տեսակի գաթաներ պատրաստել։ Վերջին շրջանում հասարակության մեջ գաթան ավելի լայն կիրառություն է ստացել: Այն մատուցվում է ոչ միայն ժողովրդական եւ ընտանեկան տոնակատարությունների ժամանակ, այլեւ դարձել է ամենօրյա ուտեստ: Հարսանիքների ընթացքում գաթայով պարի կատարումն ամուսնացողների ընտանիքին բախտավորություն ապահովելու խորհուրդն ունի: Կլոր գաթայի մեջ ընդեղեն կամ մետաղադրամ են դնում եւ հավատում, որ այդ կերպ եւս նպաստում են ընտանիքի բարօրությանն ու հաջողությանը, իսկ մետաղադրամը գտնելը հաջողություն է բերում:

Սբ․ Զատկի տոնը թանգարանում

Սբ․ Զատկի տոնը թանգարանում

Սբ․ Զատկի տոնը թանգարանում

Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,
Դու զարկ, ես խաղամ:
Զատկե զատիկ է,
Չամչե հատիկ է:
Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,
Դու զարկ, ես խաղամ:
Զատկի ձուն ներկի,
Դրկիցին տվի:
Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,
Դու զարկ, ես խաղամ:

Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի բակում ապրիլի 9-ին, ժամը 15:00-ից իսկական տոնախմբություն է սպասվում՝ Զատկական խաղերով, ծեսերով, ազգային երգ ու պարով։

Բացվեց «Տիկնիկային պատմություններ» խորագիրը կրող ցուցահանդեսը

Բացվեց «Տիկնիկային պատմություններ» խորագիրը կրող ցուցահանդեսը

Բացվեց «Տիկնիկային պատմություններ» խորագիրը կրող ցուցահանդեսը

Մարտի 21-ին Երևանի պատմության թանգարանում բացվեց «Տիկնիկային պատմություններ» խորագիրը կրող ցուցահանդեսը։

Այստեղ ներկայացվել են մասնավոր հավաքածուներից մեկտեղված հնաոճ, հուշանվերային, ինչպես նաև հեղինակային տիկնիկներ:

Ցուցահանդեսը կգործի մինչև տարեվերջ: Ցուցահանդեսի համադրող՝ Մարինա Խաչմանուկյան:

Կբացվի «Տիկնիկային պատմություններ» ցուցահանդեսը

Կբացվի «Տիկնիկային պատմություններ» ցուցահանդեսը

Մարտի 21-ին, ժամը 16:00-ին Երևան քաղաքի պատմության թանգարանում կբացվի «Տիկնիկային պատմություններ» խորագրով ցուցահանդեսը: Կներկայացվեն մասնավոր հավաքածուներից մեկտեղված հնաոճ, հուշանվերային, ինչպես նաև հեղինակային տիկնիկներ:

Ցուցահանդեսի առանձնահատկություններից մեկն այն է, որ տիկնիկները տեղ կգտնեն թանգարանի ֆոնդերից մեկում, որտեղ ներկայացված է 19-րդ դարի Երևանին բնորոշ կահույքը: Ցուցահանդեսը կգործի մինչև տարեվերջ: