hasker

Հասկեր. Մանկական Գրականության և Բանահյուսության Տարեգիրք

Հրատարակվել է Հովհաննես Թումանյանի թանգարանի կողմից՝ Երևանի պետական համալսարանի հետ համագործակցությամբ:

Հրատարակվել է Հովհաննես Թումանյանի թանգարանի կողմից՝ Երևանի պետական համալսարանի հետ համագործակցությամբ.pdf

darbnoc

Գյումրի Քաղաքի Դարբնոցային Մշակութային Ժառանգությունը

Աշխատանքը երաշխավորված է հրատարակության ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական խորհրդի կողմից։

Աշխատանքը իրականացվել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով շնորհված դրամաշնորհային ծրագրի շրջանակում։

Գյումրի Քաղաքի Դարբնոցային Մշակութային Ժառանգությունը.pfd

haykakan-joghovrdakan-bemadrakan-par

Նաիրա Կիլիչյան «Հայկական Ժողովրդական Բեմադրական Պարը» Գիրք

Հայկական պարարվեստով հետաքրքրվող հանրության, ուսանողների, պարի ուսուցիչների և պարագետների համար:

Գիրքը հայկական ժողովրդական պարի բեմական մշակման մասին ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում պաշտպանված թեկնածուական ատենախոսության (ղեկ. պգդ Էմմա Պետրոսյան) գրքային տարբերակն է, որը տպագրվել է 2009 թ. ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի «Հայ ազգագրություն և բանահյուսություն» մատենաշարում։

Գիրքը 20-րդ դարի սկզբի և մինչև 30-ական թվականներ հայ պարարվեստի մասին պատմամշակութային հետազոտություն է և կարևոր ուսումնասիրություն հայ էթնոպարագիտության բնագավառում։ Գրքում ներկայացվում են հայկական ժողովրդական պարի բեմական մշակման ընթացքը, առանձնահատկությունները, ժամանակաշրջանին բնորոշ ժանրերը, պարային ուղղությունները, դրսևորումները, հայ պարագիտության դպրոցի հիմնադիր Սրբուհի Լիսիցյանի կյանքն ու գործունեությունը և ազգային պարի տաղանդավոր բեմադրիչ Վահրամ Արիստակեսյանի ստեղծագործական գործունեությունը։ Աշխատությանը կից ներկայացվում են Ս. Լիսիցյանի և Վ. Արիստակեսյանի բեմադրած պարերի ցանկերը, հայ ժողովրդական բեմադրական պարարվեստի տարեգրությունը, ինչպես նաև անգլերեն և հունարեն ամփոփումներ, տարբեր արխիվներից հավաքված լուսանկարներ։

Ուսումնասիրությունը պարզաբանում է նաև պարարվեստով զբաղվողների շրջանակում տարածված «ժողովրդական և ազգագրական» եզրույթների ծագման և ձևավորման հարցերը։

Նաիրա Կիլիչյան «Հայկական Ժողովրդական Բեմադրական Պարը» Գիրք.pdf

uteli-buysery

Ուտելի Բույսերը Հայկական Խոհանոցում (Բաղադրատոմսեր)․ Շտեմարան

Սույն շտեմարանը պատրաստվել է «Եկենք խաղանք հայերեն» ծրագրի շրջանակներում:
Ծրագիրն իրականացվել է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ:
Ծրագրի նպատակն է՝ նպաստել ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պահպանությանը, կենսունակության պաշտպանությանն ու փոխանցմանը Լոռվա բնաշխարհին բնորոշ խոհանոցի և ավանդական խաղերի գույքագրման, շտեմարանների ստեղծման և առցանց տարածման միջոցով:


Սույն շտեմարանում ներկայացված են Լոռու մարզում տարածված և բնակիչների կողմից խոհանոցում օգտագործվող ուտելի բույսերը և վերջիններիս հիման վրա պատրաստվող կերակրատեսակները, ինչպես նաև որոշ հայկական ավանդական կերակրատեսակներ:


Շտեմարանը կազմվել է դաշտային աշխատանքների կատարման, թեմայի շուրջ առկա գրականության և աղբյուրների ուսումնասիրության և ոլորտում գործունեություն ծավալող անհատների հետ քննարկումների հիման վրա:

Ուտելի Բույսերը Հայկական Խոհանոցում (Բաղադրատոմսեր)․ Շտեմարան

haykakan-avandakan-xagheri-shtemaran

«Եկեք Խաղանք Հայերեն» Ձեռնարկ

Սույն ձեռնարկը պատրաստվել է ՀՀ Կրթության, գիտության, մշակու­յթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Ձեռնարկի բովանդակության համար պատաս­խա­­նատվություն է կրում «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հա­սա­րակական կազմակերպությունը։

Ձեռնարկի ստեղծման նպատակն է նպաստել ոչ նյութ­ա­կան մշա­կութային ժառանգության արժեքների պահ­պա­նու­թյանը, վերա­կեն­դանացմանն ու փոխանցմանը գալիք սերունդ­նե­րին՝ տեղանքին բնորոշ ավանդական խաղերի վերականգնման և ներկայացման միջոցով։

<<Եկեք խաղանք>> Հայերեն Ձեռնարկ․pdf

tagvori-mer-durs-ari

«Թագվորի՛ Մեր, Դու՛րս Արի» Հարսանեկան Կատակերգի Հորինվածքը Եւ Գործառնականությունը Ծեսում

Հոդվածի հեղինակ՝ Նվարդ Վարդանյան (բ.գ.թ. ՀԱԻ, ԵՊՀ):

Հոդվածը տպագրվել է ՀՀ ԳԱԱ ՀԱԻ «ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՒ ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ»-ի 3-րդ համարում:

«թագվորի՛ Մեր, Դու՛րս Արի» Հարսանեկան Կատակերգի Հորինվածքը Եւ Գործառնականությունը Ծեսում.pdf

erajshtabanakhyusakan-tarber-janreri-azdecutyuny

Երաժշտաբանահիւսական Տարբեր Ժանրերի Փոխազդեցութիւնն Ու Փոխներթափանցումը Հայ Ժողովրդական Օրօրներում

Հոդվածի հեղինակ՝ Նայիրի Խաչատուրեան (ԿԹԻ):

Հոդվածը տպագրվել է ՀՀ ԳԱԱ ՀԱԻ «ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՒ ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ»-ի 3-րդ համարում:

Երաժշտաբանահիւսական Տարբեր Ժանրերի Փոխազդեցութիւնն Ու Փոխներթափանցումը Հայ Ժողովրդական Օրօրներում.pdf